ՆԱՏՕ-ն «անընդունելի» է համարել Ռուսաստանի անվտանգության հիմնական պահանջները «Փաստ». Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են. կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի Էրդողանը Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա «Հրապարակ». Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասին Ինչպե՞ս է Նարիր Սարսգայնը Էդմոն Մարուքյանը պարբերաբար հանդիպո՞ւմ է Փաշինյանի հետ Փաշինյանը իսկապես վարակվե՞լ է կորոնավիրուսով Դավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին


ԿԱՐՄԻՐ ԵՎ ՍԵՎ. ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ

Վերլուծություն

2022-ի մեկնարկը հայերիս համար ներկվեց կարմրով եւ սեւով` մեր երեք զինծառայողների կարմիր արյունով եւ նրանց օջախներ ներխուժած սեւ սգով: Փորձագետներն ասում են, որ թուրքը, աչքի առաջ ունենալով Ղազախստանում «Թուրքական գարնան» գոնե այս փուլում ձախողումը, որոշեց ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա հայ եւ թուրք հատուկ բանագնացների հանդիպման նախօրեին: Սակայն կա եւ մեկ այլ, խորհրդանշական պահ` թշնամու գրոհին ենթարկվեց այն հատվածը, ուր կապիտուլյանտն Ամանորին եկել էր իր սատանայական պարը պարելու` զինվորների հետ, ում ինքնաձիգներից նախօրոք հանել էին պահունակները: Մահաբեր ծիսական պար` սեփական կենդանական վախի ուղեկցությամբ...

ՌՈԹՇԻԼԴՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

The Economist հայտնի բրիտանական պարբերականը, որը որպես Ռոթշիլդների խոսափող իր կազմի վրա ռեբուսի տեսքով ամեն տարի ներկայացնում է կանխատեսում, 2022-ի համար դա արեց երկրորդ անգամ: Առաջինը` դեռ աշնանը, Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի պարզ սյուժեով, որը հայտնի վերլուծաբան Վլադիմիր Լեպեխինը վերծանել էր որպես բրիտանական գերիշխանության կտրուկ ամրապնդում: Իսկ երկրորդը` Ամանորին, ուներ կազմի բացառապես կարմիր եւ սեւ պատկեր: Արեւխաչի 8 ճյուղերով այդ պատկերն ունի երկու գործող դեմք` Սի Ցզինպին եւ Ջո Բայդեն: Չին առաջնորդը վերելք է ապրում, ԱՄՆ նախագահը` անկում: Չին առաջնորդի մոտ գերիշխում է կարմիրը` որպես կենսաուժի խորհրդանիշ, ԱՄՆ նախագահի մոտ` գորշի երանգները, որ անկում են նախանշում: Սիմետրիկ ներարկիչներն էլ կարմիր եւ սեւ են, եւ նման է, որ խորհրդանշում են երկու հակադիր պատվաստանյութեր` կենսատու կարմիրը եւ մահաբեր սեւը:

Այսինքն` պարզ ցույց է տալիս, որ հիմնական մրցակիցները լինելու են Չինաստանն ու ԱՄՆ-ն: Եվ այդ մրցակցության ներքո լինելու է ամեն ինչ, այդ թվում աշխարհաքաղաքական զարգացումները: Դա ուղղակիորեն վերաբերում է մեր տարածաշրջանին: Ի դեպ, Economist-ի այդ համարում հայտնի Ֆրենսիս Ֆուկույաման, ով ժամանակին կանխատեսում էր գլոբալացման հաղթանակը եւ դրանով իսկ «պատմության ավարտը», հրապարակել է «Ամերիկյան հեգեմոնիայի վերջը» խոսուն հոդվածը, որով նախանշում է ԱՄՆ-ի թուլացումը:

Անշուշտ, հետաքրքիր է, որ այդտեղ բացակայում է Վլադիմիր Պուտինը: Սակայն Ռուսաստանը 2022-ին հաստատ շատ գործուն մասնակցություն է ունենալու նկարում պատկերված տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը: Անշուշտ, Ռուսաստանի պարագայում կարեւոր է նկարի այն կանխատեսումը, որ «կանաչ էներգետիկա» կոչվող խաղալիքը հետին պլան է մղվելու, եւ կրկին բարձրանալու է բնական գազի եւ ատոմային էներգետիկայի դերը: Սակայն շատ հետաքրքիր է, որ նկարին իսպառ բացակայում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի ներկայիս սուր հակամարտությունը: Բացակայում է, չնայած տխրահռչակ Ջոն Բոլթոնը գրում է, որ Արեւմուտքը պետք է համախմբվի եւ կանխի «վատ տղա» Պուտինի կողմից ԽՍՀՄ-ի վերականգնումը: Սակայն նման է, որ արեւնտյան դեգրադացվող հանրությանը պարզապես վախեցնում են թշնամու կերպար «ռուսական արջով», որպեսզի ցնցեն եւ մոբիլիզացնեն: Բայց իրականում ԱՄՆ-ՌԴ բախում չի լինելու, եւ դա փաստում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «2021/22թթ. ուկրաինական ճգնաժամն ինչ-որ առումով հիշեցնում է 1962թ. կարիբյան ճգնաժամը, երբ ԽՍՀՄ ղեկավար Խրուշչովը սովետական հրթիռներ էր տեղադրել Կուբայում: Այն ժամանակ, ԱՄՆ նախագահ Քենեդին այդ քայլը գնահատում էր որպես ուղիղ սպառնալիք ԱՄՆ-ի համար եւ հանուն դրա, պատրաստ էր հարվածել Կուբայի ռազմական օբյեկտներին: Ճգնաժամը ռեալ սպառնում էր վերածվել 3-րդ համաշխարհային պատերազմի: Սակայն Մոսկվան եւ Վաշինգտոնը այդ բարդ ճգնաժամից ոչ միայն գտան կոմպրոմիս, այլ նաեւ սկսվեց լիցքաթափման գործընթացը: ՌԴ նախագահ Պուտինն այսօր, կարծես որդեգրել է նույն քաղաքականությունը, ինչ-որ ժամանակին արեց Քենեդին: Նա սպառնաց, բայց միեւնույն ժամանակ նաեւ ստիպեց ԱՄՆ-ին` գնալ բանակցությունների»:

«ԾԻԱԾԱՆԱԳՈՒՅՆ ԳՈՐՇԵՐԻ» ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐԸ

Արտակ Զաքարյանն իրավացի է, որ սառը ուղեղների եւ տաք սրտերի կարիքն այսօրվա աշխարհում խիստ զգացվում է: Կհավելենք, որ Հայաստանում հատկապես դրա կարիքը կա: Իսկ Տիգրան Աբրահամյանը մատնանշում է. «Ալիեւն իսկապես մտածելու եւ խորը մտահոգությունների մեջ ընկնելու պատճառ ունի:

Միակ հարցը, որով նա հանգիստ է, դա իր կողքին Հայաստանի` նման որակի իշխանություն ունենալն է, որը նրան թույլ է տալիս ոչ միայն կոնֆորտ լինել, այլ ցանկացած իրավիճակում` քաղաքական կամ քարոզչական նպատակներից ելնելով` վիրավորել, նվաստացնել ու դա մարսել: Հայաստանի այս իշխանությունը «նվեր» է ցանկացած երկրի համար, ով ստանալիք ունի մեր տարածաշրջանում եւ ցանկանում է «պոկել» առավելագույնը»:

Իսկ ո՞վ կարող է կանգնեցնել այդ վտանգավոր զարգացումը: Հիշենք, թե ում համագումարին վերելք ապրող Սի Ցզինպինն ուղղեց իր ողջույնի ուղերձը` ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին: ՀՀ երրորդ նախագահն, ի դեպ, փորձագետների առջեւ հունվարի 15-ին հանդես կգա դասախոսությամբ Արցախի բանակցային գործընթացի մասին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ արդեն հանդես է եկել ընդարձակ վերլուծականով, ուր պսակազերծել է բանակցային գործընթացի մասին կապիտուլյանտի բոլոր ստերը: Այսինքն` պարզ է, թե Հայաստանում որ բեւեռն է ներկայացնում «The Economist»-ի կազմի կենսատու կարմիրը:

Իսկ դեպի անկում գնացող գորշը ներկայացնում է կապիտուլյանտի ճամբարը, որը սահմանադրության փոփոխությունները հանձնարարել է մի հակասանիտարական, ամբողջովին Արեւմուտքի ամենահետադիմական շրջանակներից կախված խմբակին: Արդարադատության նախարարության կողմից 2021թ. դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ: Մրցույթին մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թվով 7 հասարակական կազմակերպություններ եւ թվով 5 արտախորհրդարանական կուսակցություններ: Ամփոփելով մրցույթի արդյունքները եւ հիմք ընդունելով որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները` Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները` Արթուր Սաքունց, Դանիել Իոաննիսյան, Տիգրան Եգորյան: Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել եւ ընտրվել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` Էդմոն Մարուքյան,  «Հանրապետություն» կուսակցությունը` (թեկնածու` Մասիս Մելքոնյան): Այսինքն` փորձ է արվում Հայաստանին փաթաթել ոչ թե գորշ, այլ ծիածանագույն գորշ սահմանադրություն: Դարձնել ԼԳԲՏ երկիր:

Հա, մի հետաքրքիր դետալ ֆիքսել է հայտնի ռուս լրագրող Նեւզորովը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդավոր ճամպրուկ ունի, որն ինչ-որ մեկը միշտ պտտում է նախագահի հետ: Գրեթե նույն ճամպրուկից ունի նաեւ Նիկոլ Փաշինյանը, այն եւս միշտ Փաշինյանի հետ է: Ճամպրուկը բացվում է 9 գաղտնի կոճակի միջոցով, կա գաղտնի կոդ, որը հայտնի է միայն Փաշինյանին ու նրա օգնականին, ճամպրուկը միշտ Փաշինյանի հետ է: Արդյո՞ք դա նրա փախուստի ճամպրուկն է, ինչ իմանաս:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

 

ՆԱՏՕ-ն «անընդունելի» է համարել Ռուսաստանի անվտանգության հիմնական պահանջները«Փաստ». Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են. կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքիԷրդողանը Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա«Հրապարակ». Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվելՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասինԻնչպե՞ս է Նարիր Սարսգայնը Էդմոն Մարուքյանը պարբերաբար հանդիպո՞ւմ է Փաշինյանի հետՓաշինյանը իսկապես վարակվե՞լ է կորոնավիրուսովԴավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. ԲալասանյանԱշոտ Մինասյանից պետք է ներողություն խնդրեն. Ալլա ՀակոբյանՄխիթարյանի ու թիմակիցների անակնկալը Մոուրինյոյի տարեդարձի կապակցությամբ (տեսանյութ)Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրումՀայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ ՄանասերյանԱյս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն ԹորոսյանՌոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ ԳևորգյանԱշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո»Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ ՄոսկվայինԱպօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիքԻնչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ ԶաքարյանՎ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարինԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ«Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ«Իրավունքի» հաջորդ համարը լույս կտեսնի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆԼավրովը հայտարարել է ՌԴ-ի դոլարով պահուստների կտրուկ կրճատման մասինԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը «Պետրոս Ղազարյանին ժամանակին Նատաշկա անվանեց». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)Թշնամու ձեռքից փրկված, Շուշիից բերված գորգերը հանում են թանգարանից և ոչ ոք չի աջակցումԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ