ՆԱՏՕ-ն «անընդունելի» է համարել Ռուսաստանի անվտանգության հիմնական պահանջները «Փաստ». Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են. կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի Էրդողանը Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա «Հրապարակ». Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասին Ինչպե՞ս է Նարիր Սարսգայնը Էդմոն Մարուքյանը պարբերաբար հանդիպո՞ւմ է Փաշինյանի հետ Փաշինյանը իսկապես վարակվե՞լ է կորոնավիրուսով Դավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին


Աշխարհի եզդիները համախմբվում են. ստեղծվել է ավագանիների խորհուրդ

Միջազգային
Ամբողջ աշխարհի եզդիներն այս օրերին համախմբվում են հանուն իրենց ազգային ինքնության պահպանման: Այս գաղափարախոսությունը առաջ է բերել «Միասնության նախագիծ» եզդիական շարժումը, որին կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն եզդիների ճակատագրի եւ պատմական ժառանգության նկատմամբ: Պետք է ընդամենը լրացնել համապատասխան հայտը, որը տեղադրված է yezidi.club պաշտոնական կայքում, եւ ուղարկել այն։
 
Եզդիները պատմականորեն ինքնավար ժողովուրդ են, ովքեր հայտնվել են Հին Միջագետքի տարածքում՝ Տիգրիսի եւ Եփրատի գետամեջում: Այդ երկրամասում մոտ յոթ հազար տարի առաջ ապրել են շումերները, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել մարդկության քաղաքակրթության զարգացման գործում: Պատմական փաստերը ցույց են տալիս, որ հենց շումերներն են եզդիների նախնիները, իսկ «շումեր» բառն ինքնին գիտական շրջանառության մեջ է մտցվել միայն 1869 թվականին գերմանա-ֆրանսիացի արեւելագետ Յուլիուս Օպերտի կողմից։ Գիտնականն իր ուսումնասիրություններից ելնելով եկել է նաեւ այն համոզմունքի, որ Միջագետքի հնագույն բնակչությունն իրեն «շումերներ» չի անվանել, քանի որ այս տարածքը բնակեցված է եղել տարբեր ժողովուրդներով, այդ թվում՝ եզդիներով։
Այսպիսով, «շումեր» բառը գիտնականների կողմից օգտագործվել է Միջագետքի հին ոչ սեմական բնակչությունը բնութագրելու համար։ Ավելին, 2017 թվականին՝ երկար տարիների հետազոտությունների շնորհիվ գիտնականներին հաջողվեց ապացուցել, որ հենց եզդիները՝ որպես հնագույն ժողովուրդ, գենետիկորեն մոտ են Հին Միջագետքի բնակչությանը։
 
Եզդի ժողովուրդը դավանում է միաստվածության ամենահին կրոններից մեկը՝ Շարֆադինը: Եզդիների գլխավոր սրբավայրը, որն հայտնի է աշխարհին «Լալըշ» անվանմամբ եւ գտնվում է Իրաքում, յուրօրինակ տաճար է՝ իր ուրույն ճարտարապետական տեսքով: Այն վեր է խոյանում դարավոր ծառերի եւ շրջակայքի լեռների միջից, իսկ նրա սուր բրգաձեւ գմբեթները խորհրդանշում են արեւն ու պայծառ ճառագայթները իբրեւ համայն աշխարհի խաղաղություն նշան: Սակայն հանդուրժողականություն եւ խաղաղություն քարոզող կրոնին պատկանող ժողովուրդը դարեր ի վեր ենթարկվել է կրոնական հալածանքների իրեն շրջապատող մահմեդական մեծամասնության կողմից: Անգամ այսօր, երբ Մերձավոր ու Միջին Արեւելքի որոշ երկրներում տեղի են ունենում պետականության՝ աշխարհաքաղաքական եւ ժողովրդավարական վերակազմավորման գործընթացներ, չեն դադարում եզդիներին բռնի ուժով իսլամիզմ պարտադրելու փորձերը՝ զրկելով այս ժողովրդին իր վաղեմի հավատքից:
 
Ներկա պայմաններում եզդի ժողովրդի մեծ մասը նախընտրում է ապրել քրիստոնեական երկրներում։ Եզդիական համայնքները հիմնականում սփռված են աշխարհով մեկ եւ շարունակում են ապրել Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, նաեւ փոքր խմբերով՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում։
 
Այսօր մի շարք գիտնականներ ու պատմաբաններ ակտիվորեն աշխատում են եզդիների պատմությունը վերականգելու ուղղությամբ, չնայած որ եզդիների ծագման հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն, այն լրջորեն գրեթե չի ուսումնասիրվել։ Պատճառը եզդիների՝ իբրեւ անկախ ժողովրդի, պատմության եւ զարգացման մասին հավաստի աղբյուրների բացակայությունն է, իսկ առկա սակավ աղբյուրներին մուտքն արգելված է: Այս ամենը հանգեցնում է նրան, որ ժամանակակից հետազոտողների մեծամասնության կարծիքները տարատեսակ են եւ նույնիսկ հակասական։ Խնդրահարույց է նաեւ սուրբ գրերի գրառման եւ դրանց բովանդակության պահպանման հարցը, որի մեջ արտացոլված է Շարֆադին կրոնական ուսմունքի էությունը։ Լինելով բարդ կրոն՝ Շարֆադինը շատ հարցեր է առաջացնում թե գիտնականների, թե այդ կրոնը կրողների մոտ: Շարֆադինը հին կրոն է, նրա ուսումնասիրությունները փակ բնույթ են կրում: Բացի այդ, դարեր շարունակ եզդիները բանավոր են փոխանցել սերունդներին իրենց կրոնական եւ մշակութային ժառանգությունը, որի պահապաններն ու կրողները եղել են հիմնականում եզդի հոգեւորականները՝ փիրերն ու շեխերը։
 
Ամեն տարի օգոստոսի 3-ին աշխարհի եզդիները նշում են Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 2014 թվականին այս օրը եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվեց հերթական ցեղասպանություն՝ այս անգամ Իրաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինջար քաղաքում։ Եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչել են ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԽԽՎ-ն, Եվրախորհրդարանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Նիդեռլանդները եւ Հայաստանը։ Չնայած եզդի ժողովրդին ոչնչացնելու անմարդկային փորձերին, նա անձնուրաց պաշտպանում է իր կրոնը՝ Շարֆադինը, հավատարիմ մնում իր հավատքին, կրոնական կանոններին եւ սովորույթներին։
 
Իրաքում ստեղծվել է Եզդիների Ավագանիների Խորհուրդ՝ պաշտոնական միջպետական եւ միջազգային համագործակցություն իրականացնելու նպատակով: Այն կոչ է անում աշխարհասփյուռ հայրենակիցներին համախմբվել եւ անտարբեր չմնալ եզդիների հարցի վերաբերյալ։ Եզդիական յուրաքանչյուր տոհմից ընտրված այս բարձրագույն մարմինը իրավասու է լուծել նման հարցերը միջազգային ասպարեզում։ «Եզդիների Ավագանիների Խորհրդի մասին» հրամանագրի համաձայն՝ Եզդիների Ավագանիների Խորհուրդը իրավունք ունի անդամակցելու միջազգային (ոչ կառավարական) միավորումներին, պահպանել անմիջական միջազգային կապեր եւ հարաբերություններ։ Նախածին Տոհմերի, Աստծո ժողովուրդների եւ ուրիշ ժողովուրդների ու ազգերի Ավագանիների հետ՝ հանուն ընդհանուր բարօրության եւ բարգավաճման: Եզդիների Ավագանիների Խորհուրդը առաջարկում է նախկին ԽՍՀՄ տարածքում բնակվող յուրաքանչյուր տոհմի եզդիներին իրենց թեկնածությունն առաջադրել՝ անդամագրվելու միասնական բարձրագույն մարմնին։ Եզդիների Ավագանիների Խորհրդի անդամ կարող են լինել համագումարում ընտրված թե տղամարդիկ, թե կանայք («Եզդիների Ավագանիների Խորհրդի մասին» Հրամանագիր)։
 
Նշենք նաեւ, որ այսօր եզդիները՝ հիմնվելով առկա պատմական արխիվային փաստաթղթերի վրա, ունեն բոլոր հիմքերը, որպեսզի աշխարհը ճանաչի իրենց պատմական հայրենիքը: 
 
 
ՆԱՏՕ-ն «անընդունելի» է համարել Ռուսաստանի անվտանգության հիմնական պահանջները«Փաստ». Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են. կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքիԷրդողանը Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա«Հրապարակ». Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվելՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասինԻնչպե՞ս է Նարիր Սարսգայնը Էդմոն Մարուքյանը պարբերաբար հանդիպո՞ւմ է Փաշինյանի հետՓաշինյանը իսկապես վարակվե՞լ է կորոնավիրուսովԴավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. ԲալասանյանԱշոտ Մինասյանից պետք է ներողություն խնդրեն. Ալլա ՀակոբյանՄխիթարյանի ու թիմակիցների անակնկալը Մոուրինյոյի տարեդարձի կապակցությամբ (տեսանյութ)Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրումՀայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ ՄանասերյանԱյս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն ԹորոսյանՌոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ ԳևորգյանԱշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո»Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ ՄոսկվայինԱպօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիքԻնչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ ԶաքարյանՎ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարինԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ«Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ«Իրավունքի» հաջորդ համարը լույս կտեսնի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆԼավրովը հայտարարել է ՌԴ-ի դոլարով պահուստների կտրուկ կրճատման մասինԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը «Պետրոս Ղազարյանին ժամանակին Նատաշկա անվանեց». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)Թշնամու ձեռքից փրկված, Շուշիից բերված գորգերը հանում են թանգարանից և ոչ ոք չի աջակցումԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ