«Փաստ». Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են. կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի Էրդողանը Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա «Հրապարակ». Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասին Ինչպե՞ս է Նարիր Սարսգայնը Էդմոն Մարուքյանը պարբերաբար հանդիպո՞ւմ է Փաշինյանի հետ Փաշինյանը իսկապես վարակվե՞լ է կորոնավիրուսով Դավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. Բալասանյան


Ինչու ՀՀ նախագահն ու կաթողիկոսը չմասնակցեցին Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը

Ներքաղաքական

Մինչ ողջ ազգը պատրաստվում էր Նոր տարին դիմավորելուն՝ Երեւանի ավագանին հապճեպ անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին եւ երեւանցիների փոխարեն էլ ընտրեց նոր քաղաքապետի՝ ի դեմս Հրաչյա Սարգսյանի: Եվ քանի որ ժողովրդի թիկունքի հետեւում գործընթացներն այսպիսի հաջողությամբ ստացվեց հորով-մորով անելը, օրենքով սահմանված կարգով էլ, ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը կազմակերպվեց նոր քաղաքապետի երդմնակալության արարողությունը:

Եվ չնայած նրան, որ օրենքի համաձայն երդմնակալության արարողությանը նվիրված ավագանու նիստը պետք է վարեր Երեւանի ավագանու ամենատարեց անդամը, բայց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն իր տեղը զիջեց իրենից հինգ ամսով փոքր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանին: Ինչեւէ, սա ամենաուշագրավը չէր Ամանորի եռուզեռի մեջ լուսանցքում մնացած արարողության վերաբերյալ:

Երդմնակալության արարողությանը ներկա էին Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, անգամ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, մինչդեռ ներկա չէին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Էլ չենք ասում Երեւանի նախկին քաղաքապետերի մասին:

Թե ինչով էր պայմանավորված, որ Երեւանի քաղաքապետը որոշեց երդվել՝ առանց հոգեւոր առաջնորդների օրհնության, եւ երկրի նախագահի ներկայության, ինչը նախկինում երբեւէ չի եղել, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Իրավունքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրված եղել են. «Սակայն տեղեկացրել են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցել: Երեւանի նախկին քաղաքապետերին հրավեր ուղարկել հնարավոր չի եղել՝ միայն ժամանակի խիստ սղության պատճառով»: 

Իսկ թե ինչպիսի՞ն է եղել հրավերը եւ այդ ի՞նչ պատճառներ են եղել, որ չի մասնակցել արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մանրամասներ պարզեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից.  «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երեւանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր ստացել է դրա նախորդ օրը՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ երեկոյան: Չի  մասնակցել արարողությունը, քանի որ ուներ նախօրոք պլանավորված հանդիպումներ»:

Նույն հարցով դիմեցինք նաեւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին՝ փորձելով պարզել, թե ինչով էր պայմանավորված, որ Վեհափառ Հայրապետը եւս չմասնակցեց արարողությանը:

«Երեւանի նորանշանակ քաղաքապետի երդմնակալության արարողությանը Վեհափառ Հայրապետի մասնակցության հրավերը ստացվել է նախորդ օրն ուշ երեկոյան, երբ այլեւս կարելի չէր փոփոխություն իրականացնել Նորին Սրբության ժամանակացույցի մեջ», - տեղեկացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ։

Իսկ ինչ վերաբերում է Նավասարդ սրբազանին, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից պարզեցինք, որ առաջնորդական փոխանորդն անգամ հրավեր չի ստացել եւ տեղյակ չի եղել արարողության մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Փաստ». Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են. կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքիԷրդողանը Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա«Հրապարակ». Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվելՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասինԻնչպե՞ս է Նարիր Սարսգայնը Էդմոն Մարուքյանը պարբերաբար հանդիպո՞ւմ է Փաշինյանի հետՓաշինյանը իսկապես վարակվե՞լ է կորոնավիրուսովԴավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. ԲալասանյանԱշոտ Մինասյանից պետք է ներողություն խնդրեն. Ալլա ՀակոբյանՄխիթարյանի ու թիմակիցների անակնկալը Մոուրինյոյի տարեդարձի կապակցությամբ (տեսանյութ)Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրումՀայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ ՄանասերյանԱյս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն ԹորոսյանՌոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ ԳևորգյանԱշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո»Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ ՄոսկվայինԱպօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիքԻնչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ ԶաքարյանՎ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարինԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ«Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ«Իրավունքի» հաջորդ համարը լույս կտեսնի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆԼավրովը հայտարարել է ՌԴ-ի դոլարով պահուստների կտրուկ կրճատման մասինԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը «Պետրոս Ղազարյանին ժամանակին Նատաշկա անվանեց». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)Թշնամու ձեռքից փրկված, Շուշիից բերված գորգերը հանում են թանգարանից և ոչ ոք չի աջակցումԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասինԻրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ