«Փաստ». Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են. կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի «Հրապարակ». Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասին Ինչպե՞ս է Նարիր Սարսգայնը Էդմոն Մարուքյանը պարբերաբար հանդիպո՞ւմ է Փաշինյանի հետ Փաշինյանը իսկապես վարակվե՞լ է կորոնավիրուսով Դավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. Բալասանյան Աշոտ Մինասյանից պետք է ներողություն խնդրեն. Ալլա Հակոբյան


Սահմանադրական բարեփոխումներն Ալիեւի պահանջն է. Էդգար Ղազարյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ստեղծման գործընթացը: Թե ինչ խնդիր է իշխանությունը փորձում այս անգամ լուծել, կրկին օրակարգ բերելով սահմանադրական փոփոխությունների հարց, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ` այս հարցի քննարկման ամենաճիշտ օգնականը փաստերի դիտարկումն է:

- 2018 թվականի իշխանափոխությունից հետո այս իշխանությունները մշտապես խոսել են Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին, եւ այս ուղղությամբ իրականացրել են գործընթացներ: Բայց դրանցից ոչ մեկը չի եղել ազնիվ, չի ունեցել պետականությանը միտված բովանդակություն: Այդ սուբյեկտիվ գործընթացներն ունեցել են պետությունը քանդելու հետեւանք: Հիշեցնեմ, որ ժամանակին սահմանադրական փոփոխությունների նախագիծ դրեցին շրջանառության մեջ եւ անգամ հանրաքվեի օր նշանակեցին, ապա տապալեցին: Ընդ որում` այն պետությունը շենացնելու, զարգացնելու, ինստիտուցիոնալ բարեփոխումների համար չէր, այլ ընդամենը Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու նպատակով էր: Ինչպես նաեւ հեռացնելու այնքան թվով ՍԴ դատավորների, որը հնարավորություն կտար նոր դատավորների ընտրելով` ազդեցություն ունենալ Սահմանադրական դատարանի որոշումների վրա: Իսկ հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու, որովհետեւ իրենք ի սկզբանե ունեցել են Արցախը թշնամուն հանձնելու մտադրություն, եւ այն, ի վերջո, պետք է ունենա միջազգային պայմանագրաիրավական ձեւակերպում, ինչը դեռեւս չունի` մինչեւ ՍԴ-ն չտա համաձայնություն` դրա սահմանադրականության վերաբերյալ: Այս գործընթացում երեք դերակատար կա` կառավարությունը, որը ստորագրում է համաձայնագիրը, Սահմանադրական դատարանը, որը տալիս է համապատասխանության եզրակացություն եւ Ազգային ժողովը, որը վավերացնում է: Կառավարությունը զավթված է, ԱԺ-ն` եւս, ու այդ շղթայի մեջ միակ, խանգարող օղակը մնում էին Հրայր Թովմասյանն ու այն օբյեկտիվ դատարավորները, որոնք որեւէ պարագայում, վստահ եմ, այդ որոշումը չէին կայացնելու: Այսինքն` Արցախը թշնամուն հանձնելու գործընթացը հնարավոր է տապալվեր: 2020 թվականի սահմանադրական փոփոխություններ կոչվածի իմաստը եղել է այն, որպեսզի այս օղակում նույնպես ունենան վերահսկողություն:

– Բայց ինչո՞ւ հենց իրենք էլ տապալեցին այդ հանրաքվեի գործընթացը` պատճառաբանելով համավարակով:

– Կորոնավիրուսը բացարձակ դրա հետ կապ չուներ, եւ կյանքը ցույց տվեց, որ կարանտինի պայմաններում բազմաթիվ ընտրություններ կազմակերվեցին: Ուղղակի  հանրաքվեի համար պետք են ոչ միայն կողմ ձայներ, այլ կողմ ձայների քանակը պետք է ընտրողների ցուցակային թվի 25 տոկոսից պակաս չլինի, եւ իրենք հասկացան, որ հանրաքվեով այդ խնդիրը չեն կարող լուծել: Ու այդ ժամանակ առաջ բերեցին հայ ժողովրդի «մեծանուն զավակ» Վահագն Հովակիմյանի (ՔՊ-ական պատգամավոր) հեղինակած նախագիծը: Ի դեպ, նա այդ պահին սովորում էր «Մովսես Խորենացի» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավարիատի 3-րդ կուրսում ու գրեց սահմանադրության մի նախագիծ, որով հիմա զավթվել է իշխանությունը Սահմանադրական դատարանում: Նշեմ նաեւ, որ այդ սահմանադրական փոփոխությունն արել են ընդամենը 4 ժամում: Ժամը` 12:00-ին սկսվել է ԱԺ նիստը եւ ժամը` 16:00-ին երկու ընթերցմամբ արդեն Սահմանադրությունն ընդունվել է, ընդ որում` շրջանցելով Սահմանադրական դատարան ուղարկելու Սահմանադրության մեջ իմպերատիվ կերպով ամրագրված ինստիտուտը: Դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանը ստեղծեց, այսպես ասած, սահմանադրական փոփոխություներ իրականացնելու համար նախատեսված հանձնաժողով, որտեղ ներգրավեցին տարբեր ոլորտի ներկայացուցիչներ: Բայց այդ հանձնաժողովի աշխատանքը եւս տապալվեց, նույնիսկ ի վիճակի չեղան կանոնավոր աշխատանքիային ռեժիմի անցնել, նիստեր գումարել, հարցեր քննարկել,  հայեցակարգ մշակել, թե իրենք ընդհանրապես ինչ են ուզում: Հանձնաժողով են ստեղծել ու չգիտեն, թե ինչ են ուզում, ինչ սահմանադրական հայեցակարգ պետք է մշակեն, ինչ ուղղությամբ պետք է տանեն: Իսկ արդեն դրանից հետո տեղի ունեցավ պատերազմ, եւ Իլհամ Ալիեւի կողմից այս տարվա ապրիլին արված հայտարարության համաձայն` Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայից իր բոլոր պահանջներից եւ փոխի իր Սահմանադրությունը:

– Փաստորեն, Սահմանադրության փոփոխությամբ չեզոքացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության հարցն ընդհանրապե՞ս:

– Պահանջատիրության հարցն, ըստ էության, մեր Սահմանադրությամբ ամրագրված է, որովհետեւ այն հիմնվում է Անկախության հռչակագրի վրա: Իսկ անկախության հռչակագրում այդ խնդիրը շատ հստակ է ձեւակերպված: Բացի այդ, այսօրվա Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանից տարածքի ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա հանրաքվեով: Մինչդեռ հիմա Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում իրականացնում է մի գործընթաց, որոնցով փաստացի մեր երկրի սուվերեն տարածքը հանձնված է ադրբեջանցիներին: Եվ սա ոչ թե հնարավոր է, որ անեն, այլ փաստ է` Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի առնվազն երկու հատված այսօր վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի սահմանային ծառայության կողմից:

– Ստացվում է, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացվելու է Ադրբեջանի նախագահի կամքո՞վ:

– Սա ուղիղ պահանջ է` Իլհամ Ալիեւը հստակ ասել է, որ հայերը պետք է փոխեն Սահմանադրությունը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում` սահմանադրական փոփոխությունների խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Այն, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիեւի բոլոր պահանջները, միայն այս դրվագով չէ փաստվում: Իլհամ Ալիեւն ասել է, որ պետք է հրաժարվեք «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» եզրույթից ու դրանից հետո իշխանական որեւէ ներկայացուցչի կողմից չենք լսել, որ փորձի գործածել այդ արտահայտությունը: Ավելին` կառավարության գործունեության ծրագրում ոչ մի տեղ «ԼՂՀ» հասկացություն չկա: Ազգային ժողովը, երբ նոր ձեւավորվեց, ընդդիմությունը նախաձեռնեց ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով, բայց իշխանությունը հրաժարվեց կողմ քվեարկել, ապա եղավ նախաձեռնություն, որպեսզի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անվանափոխվի ու կոչվի արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի հանձնաժողով, նորից դեմ քվեարկեցին` կատարելով Ալիեւի հանձնարարությունը: Ալիեւը նաեւ հայտարարել է, որ հայաստանյան ոչ մի պաշտոնյա չպետք է աշխատանքային կամ պաշտոնական բնույթի այցելություն կատարի Լեռնային Ղարաբաղ ու դրանից հետո, երբ ԱԳ նախարար Արա Այվազյանը գնաց Արցախ, նրան հեռացրին պաշտոնից` նույնիսկ կառավարության հրաժարական տված ժամանակ: Այսինքն` կրկնակի հրաժարականով նրան վռնդեցին իշխանական համակարգից: Պաշպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը համարձակություն էր ունեցել այցելել Արցախ, բայց վերադարձից երկու շաբաթ հետո պաշտոնանկ արվեց: Այնպես որ, սա էլ Ալիեւի հերթական հանձնարարությունն է, որ պետք է կատարեն` փոխելով Սահմանադրությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Փաստ». Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են. կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի«Հրապարակ». Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվելՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասինԻնչպե՞ս է Նարիր Սարսգայնը Էդմոն Մարուքյանը պարբերաբար հանդիպո՞ւմ է Փաշինյանի հետՓաշինյանը իսկապես վարակվե՞լ է կորոնավիրուսովԴավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. ԲալասանյանԱշոտ Մինասյանից պետք է ներողություն խնդրեն. Ալլա ՀակոբյանՄխիթարյանի ու թիմակիցների անակնկալը Մոուրինյոյի տարեդարձի կապակցությամբ (տեսանյութ)Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրումՀայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ ՄանասերյանԱյս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն ԹորոսյանՌոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ ԳևորգյանԱշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո»Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ ՄոսկվայինԱպօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիքԻնչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ ԶաքարյանՎ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարինԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ«Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ«Իրավունքի» հաջորդ համարը լույս կտեսնի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆԼավրովը հայտարարել է ՌԴ-ի դոլարով պահուստների կտրուկ կրճատման մասինԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը «Պետրոս Ղազարյանին ժամանակին Նատաշկա անվանեց». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)Թշնամու ձեռքից փրկված, Շուշիից բերված գորգերը հանում են թանգարանից և ոչ ոք չի աջակցումԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասինԻրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի պահուստների կտրուկ կրճատման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ