«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալ Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունի Նոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասին «Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները Գերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել» «Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականում Վաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքից Ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքերի. 6 պարզ կանոն


Մեր գլխավոր ձեռքբերումը վերջերս Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալն է. «Հայբուսակ» համալսարանի բժշկական ինստիտուտի տնօրեն

Հասարակություն

Վերջերս «Իրավունք»-ի թղթակիցը հյուրընկալվեց 30 տարի շարունակ կրթության ոլորտում իր ուրույն տեղը զբաղեցնող, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում լայն ճանաչում ստացած Երևանի «Հայբուսակ» համալսարանում: «Իրավունք»-ի թղթակցի առաջին զրուցակիցն է Երևանի «Հայբուսակ» համալսարանի բժշկական ինստիտուտի տնօրեն Յանինա Մարինոսյանը: Նկատենք, որ վերջին տարիներին հենց տիկին Մարինոսյանի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ է բուհում կատարվում կրթական ծառայությունների բարելավմանն ուղղված և կրթության որակի բարձրացմանը նպաստող լայնածավալ աշխատանք, որի արդյունքում գրանցվում է բուհ ընդունվողների թվի շարունակական աճ:

-Տիկին Մարինոսյան, ակնհայտ է, որ օր-օրի «Հայբուսակ» համալսարանը զարգանում է: Համալսարանը ստացել է նաեւ ինստիտուցիոնալ հավատարմագրում Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից։ Ի՞նչ առավելություններ ու հեռանկարներ է բացում վերը նշվածը համալսարանի առջեւ:

-Այո′, շատ ճիշտ նշեցիք, համալսարանը հաստատուն քայլերով շարունակում է զարգացման իր ուղին: Մեր գլխավոր ձեռքբերումը վերջերս Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալն է: Բուհի առջև այն ավելի լայն հորիզոն է բացում դեպի եվրոպական բարենպաստ կրթական միջավայր` միջազգային փորձագետների օգնությամբ կրթական ծառայությունների որակի բարձրացման և միջազգային ակադեմիական գործընկերության ընդլայնման միջոցով: «Հայբուսակ» համալսարանը իր ձևով նոր ոճի համալսարան է, որը իր մեջ ներառել է պետական և մասնավոր համալսարանների լավագույն կողմերն ու որակները: Ներկայումս «Հայբուսակ» համալսարանը պետության կողմից հավատարմագրված ամենամեծ մասնավոր կրթական հաստատությունն է, որտեղ գործում է բազմամակարդակ կրթական համակարգ (դպրոց, քոլեջ, բակալավրիատ, մագիստրատուրա, դիպլոմավորված մասնագետ, ասպիրանտուրա): Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով որակյալ կադրեր ենք պատրաստում 18 մասնագիտությունների գծով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով` 8 մասնագիտությունների գծով:

Համալսարանում գործում է նաև լրացուցիչ կրթական ծրագրերի կենտրոն, որն իրականացնում է լրացուցիչ ուսուցում մեր համալսարանի և այլ բուհերի ուսանողների համար, ինչպես նաև ապահովում է ավելի քան 30 մասնագիտացումներով վերապատրաստման դասընթացներ պրոֆեսորադասախոսական կազմի համար:

Մեր հաջողության գրավականը նաեւ մեր ուսանողակենտրոն աշխատանքն է: Ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացվում է բացառապես ուսանողակենտրոն ուսուցման սկզբունքների հիման վրա: Դա նշանակում է, որ մենք ինքնաիրացման հնարավորություն ենք տալիս մեր ուսանողներին, ակադեմիական գիտելիքներին և մասնագիտական հմտություններին զուգահեռ զարգացնում ենք սոցիալական պատասխանատվություն, քննադատական և վերլուծական մտածողություն, թիմային աշխատանքի հմտություններ:

-Տիկին Մարինոսյան, եկեք անդրադառնանք նաև կոնկրետ «Հայբուսակ» համալսարանի բժշկական ինստիտուտի գործունեության առանձնահատկություններին:

- Հպարտությամբ պետք է արձանագրել, որ Երևանի «Հայբուսակ» համալսարանի բժշկական ինստիտուտը միջազգային դրաշնորհային ծրագրի է արժանացել ERASMUS SAFEMED+ ծրագրի շրջանակներում: Հարկ է նշել, որ վերջին 3 տարում համալսարանում ստեղծված սիմուլյացիոն կենտրոնը մեզ հնարավորություն տվեց մասնակցելու միջազգային դրաշնորհային ERASMUS SAFEMED+ ծրագրին: Ծրագիրը նպատակաուղղված է Իտալիայում, Իսպանիայում, Լիտվայում, Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում բժշկական բարձրագույն կրթության արդի կարևորագույն խնդիրների լուծմանը: Ծրագիրն ունի հստակ նպատակներ: Դրանք են. բարելավել կլինիկական հմտությունները՝ կիրառելով համապատասխան դասավանդման նյութեր և գործիքներ, մշակել վերապատրաստման ծրագրեր և խորհրդատվական ծառայություններ՝ բարելավելու և կատարելագործելու կլինիկական հմտությունները, ստեղծել հարթակ տարածաշրջանային համագործակցության համար: Օգտագործելով անհրաժեշտ մեթոդաբանություն և կլինիկական հմտությունները գնահատելու համապատասխան ստանդարտներ` ներդրվելու է բարելավված և նորարարական ուսումնական ծրագիր, որը կապահովի ապագա բժշկական անձնակազմի բարձր պատրաստվածություն, հիվանդների խնամքի բարձր որակ և անվտանգություն:

-Տիկին Մարինոսյան, կառանձնացնե՞ք հիմնորոշ երեք առանձնահատկություն, որոնք հաշվի առնելով դիմորդը պետք է ընտրի հենց «Հայբուսակ» համալսարանը:

-Նախ և առաջ հարկ է նշել, որ Երևանի «Հայբուսակ» համալսարանը ՀՀ-ի ամենամեծ մասնավոր բուհն է: Մեր բուհը բազմապրոֆիլ, բազմամշակութային կրթօջախ է, Հայաստանի միակ համալսարանն է, որը տալիս է իրավաբանական, հումանիտար, տնտեսագիտական, ինչպես նաև կիրառական դեկորատիվ կրթություն և պատրաստում է մասնագետներ բժշկական բոլոր մասնագիտությունների գծով: Այսպիսով, մեր ուսանողներն աննախադեպ հնարավորություն ունեն բացի իրենց հիմնական մասնագիտությունից ձեռք բերելու և խորացնելու երկրորդական հմտություններ: Այս հանգամանքը խթան է հանդիսանում նաև համատեղ նախագծերի, գիտաժողովների կազմակերպման համար: Երկրորդ առանձնահատկությունը դասախոս-ուսանող ջերմ գործընկերային հարաբերությունն է: Գաղտնիք չէ, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման կարևորագույն նախապայմանը առողջ ակադեմիական մթնոլորտն է բուհում` ուսանողակենտրոն ուսուցման սկզբունքների պահպանմամբ: Ուսանողների հետ համագործակցությունն իրականացվում է ոչ միայն բուն ուսումնական գործընթացին առնչվող հարցերում, այլ նաև բուհի կառավարման համակարգում նրանց ակտիվ ներգրավվածությամբ: Մեր ուսանողները ներառված են ոչ միայն ուսանողական խորհրդում, այլ նաև համալսարանի գիտական խորհրդում, ինստիտուտների կառավարման խորհուրդներում: Այսպիսով` նրանց տրվում է բացառիկ հնարավորություն կերտելու սեփական ապագան` ինքնաիրացման ճանապարհով: Երրորդ հիմնորոշ առանձնահատկությունը մասնագետների ստեղծագործ ու հոգատար թիմն է, որի աշխատանքային կարևորագույն սկզբունքներն են համագործությունը, կոլեգիալությունը, ազնվությունը և անսահման նվիրվածությունը գործին: Մեր պրոֆեսորադասախոսական կազմը ունի ոչ միայն բարձր մասնագիտական և մանկավարժական պատրաստվածություն, այլ նաև ներգրավված է գիտահետազոտական տարաբնույթ աշխատանքներում: Հարկ է նշել, որ «Հայբուսակ» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 86 տոկոսն ունի գիտական աստիճան, կոչում:

Եզրափակելով խոսքս նշեմ, որ նախանշված բոլոր աշխատանքները հնարավոր է լինում կյանքի կոչել մեր համալսարանում վերջերս ներդրված «համընդհանուր կառավարում» մոդելի շնորհիվ: Դա իրենից ներկայացնում է խառը կառավարում` համալսարանի կառավարման խորհրդի, դասախոսներից կազմված ինստիտուտների խորհուրդների և, իհարկե, ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Չկան պարզապես կատարողներ, բոլոր խմբերը հանդես են գալիս որպես գործընկեր և ակտիվ մասնակից համալսարանի կառավարման և որակյալ կրթության ապահովման բարդ գործում:

 

«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել«Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականումՎաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքիցԻնչպե՞ս ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքերի. 6 պարզ կանոն«Բավարարման ենթակա բողոքը`ժամանակին իմ գործունեությունից «վառված» մնացած դատախազը, մերժել է. Neswmedia.am-ը ահազանգի հետքերովՀետ տուր իմ տռուսիկը, Գա՛գո. Քոչարյանի գրասենյակից հորդորում են դիմել ՔՊ-ական գեներալինԻշխանական էլիտան քեֆի է․ այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն էՎլադիմիր Լեպեխինը «ականապատ դաշտում» բացատրել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը հանձնել իշխանությունըՊուտինն ու Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարներըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի բացառիկ լուսանկարները25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել էՌուսաստանում հանցագործը սպանել է տան անդամներին, այդ թվում՝ երեխայիԴու չզանգես, ես կզանգեմ մամ ջան, ու չիմացավ որ ես էլ էի Արցախում՝ զինվորի համար հաց էի թխում․Մերօրյա հերոս Էդգար Մարգարյանի ուղղինՈւկրաինա է ժամանել ԱՄՆ-ի հատկացրած 200 մլն դոլարի ռազմական օգնության առաջին խմբաքանակըՊուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսովԵկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. ԱՀ պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ«Խեղճ» Բայդենին մղում են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի. Վլադիմիր ՍոլովյովԿալանավորված անձին փաստաբանը փորձել է փոխանցել էլեկտրոնային ծխախոտի սարք, որում եղել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԻնչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքըSOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրելԿարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը...Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբCNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունըՈւ մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.amԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանըՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանովՀամայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասինԱրփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսըԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետներին տարհանելու հնարավորությունըԵրևանում տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել ադրբեջանցիներին, վերջիններս դիմել են ոստիկանություն․ yerevan.todayՀայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը ուղղված քայլերը թուրքական իշխանությունների օրակարգային հացերի մեջ առհասարակ չեն մտնում․ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱյսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումներըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 350 897 է, մահվան դեպքերինը՝ 9546Այսօր աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի ծննդյան օրն էԱյս մարդկանց համար խնդիր են անվախ, խիզախ լրագրողները․ Մեր գործընկերը իշխանականների` «չորրորդ իշխանության» դեմ հայտարարած «խաչակրած արշավանքի» հետքերով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ