Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. Ալեքսանյան Զելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ) Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. Պեսկով Հայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը «Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասին Խղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ... Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնից


Ինչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից

Հասարակություն

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր Banman.am հարթակում գրում է.

«Հայաստանում Ինստագրամի և Ֆեյսբուքի հաշիվների վրա հարձակումները, դրանց կոտրելը դարձել են լուրջ խնդիր, քանի որ զոհերի մեջ են մեծ քանակով անչափահասներ, սա նաև մեծ տնտեսական հետևանքներ է ունենում, քանի որ նաև կոտրում են մեծ քանակով բիզնես էջեր։ Խոսքը հազարավոր հաշիվների մասին է։ Հստակ վիճակագրություն ոչ ոք չունի, քանի որ շատ դեպքերում տեղեկատվությունը չի հանրայնացվում։

Ովքե՞ր են կոտրողները

Կա հիմնականում մի քանի տիպ հարձակվողների։

Մեկը բոլորիս քաջ ծանոթ ադրբեջանցի հաքերներն են։ Իրենք հարձակումները իրականացնում են անընդհատ ռեժիմով։ Իրենց համար տարվա եղանակ կամ իրավիճակային փոփոխություններ գոյություն չունեն։ Արդեն տարիներ շարունակ, հիմնականում` Ապրիլյանից հետո, ադրբեջանական հաքերները ռեժիմով հարձակվում են հայկական հաշիվների վրա։ Ինչի՞ համար են դա անում։ Երկու հիմնական դրդապատճառ կա. մեկը զուտ վնաս տալն է հայերին, սա կենսակերպ է, և սրա դեմ բան անել չես կարող, մյուս դրդապատճառը՝ տիրանալ հաշվին, տեղեկատվություն կորզել, նաեւ օգտագործել հայկական հաշիվները ապատեղեկատվություն, խուճապ առաջացնող լուրեր տարածելու համար։

Կա վատ նորություն։ Հայտնվել են հայ հաքերներ։ Որոնք լավ տեղյակ են ներքին խոհանոցին, հայերեն են խոսում, ինչը հեշտացնում է հարձակումները։ Այս հաքերները հիմնականում զբաղված են շանտաժով։ Կոտրում են հաշիվը, հետո գումար պահանջու՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել զոհի ներքին նամակագրությունները։ Միանգամից ասեմ․ հիմնականում, եթե գումար եք վճարում, ապա սպառնալիքները չեն դադարում։ Հասկանում են, որ դուք վճարունակ եք, ու սկսում են էլի ու էլի գումարներ կորզել։ Ասեմ, որ հարձակվողները հայեր են, բայց ոչ բոլորն են Հայաստանում գտնվում

Կան նաեւ միջազգային կիբերհանցագործներ, որոնց համար կարեւոր չէ դու ով ես։ Պարզապես կոտրում են հաշիվդ, օրինակ, վերավաճառելու համար։ Կամ զուտ հաքերային գործիքները ստուգելու, վարժվելու, հաճախ նույնիսկ այլ նման հաքերների մոտ պարծենալու համար։ Սրանք մեկ կան, մեկ չկան։

Ինչպե՞ս են կոտրում հաշիվները

Բոլոր տիպի հաքերները չունեն առանձնապես լուրջ գործիքակազմ։ Հիմնական մեթոդը՝ այդպես կոչված ֆիշինգն է։ Երբ զոհին ուղարկվում է ինչ֊որ տիպի կեղծ նամակ, որով մարդուն դրդում են ինքնակամ հանձնել հաքերին իր գաղտնաբառերը։

Հիմնականում դա արվում է երկու ձեւով։ Մարդուն կամ վախացնում են, որ իր էջը կամ պրոֆիլը կարգելափակվի, քանի որ ինքը խախտել է, օրինակ, հեղինակային իրավունքը կամ այլ կանոններ։ Եվ առաջարկվում է անցնել հղումով, լրացնել ինչ֊որ մի հայտ, որը կփրկի հաշիվը արգելափակումից։

Կամ, մարդուն հայտնում են, որ ինքը ստացել է կապույտ նշանը իր պրոֆիլի համար, կամ մրցանակ է շահել եւ այլ նման ուրախալի լուրեր։ Եվ կրկին, առաջարկվում է անցնել ինչ֊որ մի հղումով, այդ նվերը ստանալու համար։

Բոլոր դեպքերում էլ հաքերային հղումը տանում է ինչ֊որ մի էջի, որը նմանակում է Ֆեյսբուքի կամ ինստագրամի մուտքային էջը։ Մարդ լրացնելով մուտքանունն ու գաղտնաբառը, նվիրում է դրանք հաքերներին։

Ի՞նչ անել, որ չկոտրեն

Առաջինը, ամեն անգամ լավ մտածել, ուսումնասիրել նամակը։ Հաստատ համոզվել, որ Ֆեյսբուքի անունից ուղարկված հղման հասցեն տանում է հենց Ֆեյսբուքի վրա, այլ ոչ ինչ֊որ մի նման հասցեով։ Ֆեյսբուքի հասցեն հենց facebook.com է, ոչ ավել, ոչ պակաս։ Նույնն էլ վերաբերում է Instagram.com֊ին։ Եթե կամայական տեղ մուտքագրում եք գաղտնաբառը, ուշադիր կարդացեք հասցեն, տառ առ տառ, մի քանի անգամ։

Եթե սոցցանցի ադմինիստրացիայից է եկել նամակը, ապա իմացեք, որ նույն բովանդակությունը դուք պետք է ունենաք ծանուցումներում։

Ֆեյսբուքն ու Ինստագրամը ձեզ հետ չեն շփվի անհասկանալի պրոֆիլներից։ Տենց չի լինում։

Ու նաեւ ինտերնետում երկնքից ընկած նվերներ ստանալուց մի քանի անգամ մտածեք։ Կամ նույնիսկ կարող եք չմտածել էլ․ տենց բան պարզապես չի լինում։

Իհարկե, եթե մի քիչ գլուխ հանում եք, ավելի լավ է միացրեք երկփուլային վավերացում, 2 factor authentication.

Ինչպես միացնել դա Ֆեյսբուքումինստագրամում։ 

Այս դեպքում նույնիսկ եթե սխալվեք, շտապեք ու հաքերին նվիրեք ձեր գաղտնաբառը, ապա ինքը չի կարողանա ներխուժել ձեր հաշիվ, քանի որ չի ունենա լրացուցիչ կոդը, որը դուք ստանում եք հեռախոսի վրա։

Նաև մի կարևորագույն կանոն․ ձեր բոլոր գաղտնաբառերը պետք է տարբեր լինեն։ Հակառակ դեպքում, եթե հաքերի ձեռքում հայտնիվ մեկ գաղտնաբառ, նա կկարողանա կոտրել ձեր բոլոր հաշիվները։

Իսկ ի՞նչ անել, եթե արդեն կոտրել են

Ցավոք, արդեն գործը խիստ բարդանալու է։ Ավելի լավ է այս կետին չհասցնեք։ Բայց եթե հասել եք, փորձեք տվյալ հղումներով վերականգնել։

Ֆեյսբուքը վերականգնելու համար․ այստեղ

Ինստագրամը վերականգնելու համար․ այստեղ

Եթե չի ստացվում, կրկին ու կրկին փորձեք, լինում է, որ տասներորդ անգամից հաջողվում է։ Բայց, մեծ է հավանականությունը, որ կարող է անհաջող լինեն բոլոր փորձերը։ Այնպես որ, ավելի լավ է անփորձանք, այս կետին չհասնեք»:

 

 

Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըԱռուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. ԱլեքսանյանԶելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ)Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում էՔրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանԿիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. ՊեսկովՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը«Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասինՄեսսիի վատագույն ցուցանիշըԽղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնիցՀայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը27 պատգամավոր իրավունք ունի առաջադրելու նախագահի թեկնածու. Հրանտ ՍարկիսովԷսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. Մգեր ԱրմենիաՀՀ Նախագահի հրաժարականը սարսափելի ահազանգ է՝ սպասվելիք հակահայ գործողությունների. Լիլիթ ՄանասերյանԱռջևում ծայրագույն բարդ պրոցեսներ են զարգանալու` ընդդեմ մեր պետության և պետականության. Գևորգ Գևորգյան«Հայեր ջան դուխով»-տակ տժժացող նիկո՛լ, ՀՀ Պաշտապանության նախարար Սուրո՛… ինձ հետաքրիքր ա էլի. ձեր դուխը սկսվում ա Մյասնիկյան պողոտայից ու ավարտվում ա Փարավոն ռեստորանային համալիրո՞ւմ…հը՞ նիկոլԱպօրինություն մինչեւ վերջին վայրկյանը. հրաժարականի մասին հայտարարած նախագահը հրամանագիր է ստորագրել«Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…». Արմեն Աշոտյանը` Արմեն Սարգսյանի հրաժարականի մասինՄխիթարյանի հիասքանչ գոլային փոխանցումը «Էմպոլիի» դեմ խաղում. տեսանյութԱլեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում պետք է փոխարինի Հակոբ ԱրշակյանըԱրմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. Մանրամասներ նախագահի հրաժարականից.InfoPort.amՆոր նախագահ ընտրելը Նիկոլի համար բարդություններ ունիՄանուել Պետրոսյանը` շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ