Հայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ Մանասերյան Այս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն Թորոսյան Ռոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ Գևորգյան Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո» Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ Մոսկվային Ապօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիք Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութ Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ Զաքարյան Վ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարին


Ձմռան շեմին՝ ժողովրդին հասցրել են սովի դուռը

Տնտեսություն

«Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության» (ՏՀԶԿ) գնահատումներով, համաշխարհային տնտեսությունն այս տարի կունենա նման ցուցանիշներ. համաշխարհային տնտեսական աճը կկազմի 5.6 տոկոս (2022թ.-ին՝ մոտ 4.5 տոկոս, իսկ 2023թ.-ին՝ 3.2, ինչը նորմալ ցուցանիշ է): Գնաճն այս տարի կլինի 5 տոկոսի կարգի, որը 2023թ.-ին կնվազի մինչեւ մոտ 3 տոկոս: Մոտավորապես նույն կանխատեսումներն են կատարել նաեւ այլ գլոբալ ֆինանսատնտեսական կառույցները, եւ, հաշվի առնելով, որ մտել ենք տարվա վերջին ամիս, հիշատակված գնահատումներից շեղումը կարող է լինել 0.1-0.2 տոկոսի կարգի:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԹԱԼԱՆ

Ընդամենը երկու ցուցանիշ բերեցինք՝ ՀՆԱ-ի եւ գների ենթադրյալ աճը, որոնք ցույց են տալիս, որ աշխարհի մակարդակով արձանագրվելու է ՀՆԱ-ի աճից փոքր գնաճ: Հայաստանի նման փոքր տնտեսության համար համաշխարհային նման ցուցանիշները, որպես կանոն, հանդիսանում են նվազագույն շեմ: Իսկ ավելի կոնկրետ, երկրի քիչ թե շատ նորմալ կենսագործունեության պայմաններում միշտ էլ ունեցել ենք համաշխարհային ՀՆԱ-ից 2-3 եւ ավելի տոկոսային կետով բարձր ՀՆԱ-ի աճ, իսկ գնաճը մեր երկրում «ավանդաբար» սահմանվում եւ հիմնականում պահպանվում էր 3-5 տոկոսի կարգի: Ընդ որում, այս տարի, համենայնդեպս՝ հոկտեմբերի դրությամբ (վերջին պաշտոնական  ցուցանիշները հոկտեմբերի համար են) կարող էինք ունենալ համաշխարհային ցուցանիշների համեմատ էապես ավելի բարենպաստ մթնոլորտ, հաշվի առնելով, որ անցած պատերազմի ամենաթեժ ամիսը հենց  հոկտեմբերն էր, այն, բնականաբար, ծանր անդրադարձավ տնտեսության վրա, բայց անգամ եղածի վերականգնումն արդեն իսկ կարող էր երկնիշ աճ խոստանալ: Իսկ ահա գնաճի մասով պետք է ունենայինք համաշխարհային հիշատակված 5 տոկոսից նկատելիորեն պակաս թիվ: Հաշվի առնելով, մեր պատկան այրերը սիրում են թանկացումները կապել երկու գործոնի հետ՝ համաշխարհային գնաճի եւ դոլարի համեմատ դրամի փոխարժեքի անկման: Աշխարհում, կրկնենք, 5 տոկոս թանկացում է:  Իսկ ահա փոխարժեքի մասով ունենք դոլարի անկում. անցած հոկտեմբերին ունեցել ենք 1 դոլարի 491.74 դրամ վիճակագրական փոխարժեք, որն այս տարի նվազել է մինչեւ 479.25: Եվ այս գործոնը պետք է նպաստեր, որ ունենայինք համաշխարհային գնաճից մոտ 1 տոկոսային կետով ցածր ցուցանիշ՝ 4 տոկոս: Փոխարենը հոկտեմբերին՝ անցած հոկտեմբերի համեմատ վիճակագիրները ներկայացրել են 9.1 տոկոս գնաճ, սպասվածից մոտ 5 տոկոսով ավել: Իսկ դա որեւէ համաշխարհային գնով եւ դոլարի թռիչքով բացատրելն անհնար է:  Կարճ ասած, այս ցուցանիշները հերթական անգամ հիմնավորում են, որ հայաստանյան այս գերթանկացումներն արհեստական են եւ ունեն սովորական թալանչիական նպատակներ: Իսկ պետություն կոչվածը մատների արանքով է նայում այդ օլիգարխիկ-մոնոպոլիստական թալանին, Քանի որ հանցակից է. ունի այդ թալանից իր բաժինը: Ու թող չասեն, թե դա պետբյուջե է գնում. բյուջեի ավելացումներից շահողը ոչ թե թոշակառուներն են, շարքային աշխատողները կամ երկրի անվտանգությունը, ա՛յ, օրինակ, ռեժիմի թիկունք դարձած «մենթերը», գերբարձր աշխատավարձեր ստացող չինովնիկությունը (ռեժիմի յուրայինները), մինչեւ իսկ կորոնավիրուսից փող  «լափողները», եւ այդպես շարունակ:

ԵՎՍ ՄԵԿ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Ամեն դեպքում, պատահական չէ, որ մի կողմից՝ նույն պատկան մարմինները խոսում են բյուջեի եկամուտների աճից, իսկ մյուս կողմից, ինչպես իրենց իսկ վիճակագիրների թվերն են ներկայացնում, երկրում աղքատության մակարդակը միայն աճում է: Չնայած, վիճակագիրները փորձել են հակառակը «նկարել», բայց այս անգամ անքան կոպիտ, որ երեւում է, որ մարդկանց մի լավ նեղել են: Այսպես, թեեւ վիճակագրությունը նոյեմբերի 25-ին էր ներկայացրել հոկտեմբեր ամսվա տնտեսական ցուցանիշները, այդ թվում՝ 9.1 տոկոսանոց գնաճը, սակայն «մոռացել» էր նաեւ նշել, թե որքանով են փոփոխվել աշխատավարձերը: Այդ ցուցանիշը կցեցին միայն նոյեմբերի 30-ին, ինչն արդեն իսկ վկայում էր, որ «դզել-փչելու» լուրջ գործ կա: Եվ հենց դա էր այնքան կոպիտ ստացվել, որ չտեսնել պարզապես չես կարող: Իսկ  եթե «նկարչություն» չէ, պաշտոնական վիճակագրությունը թող նման պարզ հարցերի պատասխանը տա: Այսպես, հոկտեմբերի համար՝ անցած հոկտեմբերի համեմատ ներկայացրել են միջին աշխատավարձերի 10 տոկոսանոց աճ, փորձելով ցույց տալ, թե, տեսեք, 9.1 տոկոս գնաճից բարձր է, այսինքն՝ մարդիկ ստացել են կոմպենսացում: Բայց հարց է, թե այդ 10 տոկոսն ինչպե՞ս են ստացել: Մասնավոր հատվածի համար ներկայացվել է 9.6 տոկոս աշխատավարձերի աճ, որը մոտավորապես համարժեք է տարվա այլ ամիսներին՝ նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ աճի ցուցանիշին: Իսկ ահա պետական հատվածի համար ներկայացրել են աշխատավարձերի 10.5 տոկոսանոց աճ: Այն դեպքում, երբ ողջ տարվա ընթացքում համարժեք ցուցանիշները մի քանի անգամ պակաս էին: Օրինակ, սեպտեմբերին՝ անցած սեպտեմբերի համեմատ պետական աշխատավարձերի 3.9 տոկոս աճ էին ներկայացրել, օգոստոսին՝ 3.5, հուլիսին՝ 2 եւ այլն: Ու հիմա վիճակագրությունն ինչպե՞ս է բացատրելու, թե այդ ի՞նչ հրաշքով հոկտեմբերին, երբ բյուջետային տարին մոտենում է ավարտին, հանկարծ պարզվեց, որ պետական համակարգում տեղի է ունեցել միջին աշխատավարձերի 10.5 տոկոսանոց թռիչք: Ինչ է, վերնախավի պարգեւատրությունները աշխատավարձի անվան տակ են գրել ու նման թի՞վ ստացել: Չնայած, դա էլ բացատրություն չի կարող լինել: Արդյունքում, թեեւ ստացել են գնաճը մի փոքր գերազանցող միջին աշխատավարձերի աճ, սակայն դա էլ վիճակը չի փոխում: Այն պարզ պատճառով, որ աշխատավարձ ստանում է ոչ երկրի ողջ բնակչությունը: Կան, օրինակ, թոշակառուներ, որոնց թոշակը մեկ կոպեկով անգամ հոկտեմբերին չի փոխվել: Գումարենք գործազուրկներին, երեխաներին. չէ, միջին աշխատավարձերի անգամ 10 տոկոսանոց աճը բավարար չէ, որ երկրի ողջ բնակչության մասշտաբով կոմպենսացվի 9.1 տոկոս գնաճը: Եվս մեկ գործոն հաշվի առնենք: Գաղտնիք չէ, որ մեր բնակչության առյուծի բաժինը ստացածը հազիվ ծախսում է սնվելու, մի փոքր էլ՝ հագուստ-կոշիկի համար. համենայնդեպս, դա ամեն ընտանիքի ծախսերի առյուծի բաժինն է: Իսկ ահա «սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբում գներն այս հոկտեմբերին՝ անցած հոկտեմբերի համեմատ ավելացել են 16.0 տոկոսով: Ընդ որում, «ոչ ալկոհոլային խմիչքները» եթե հանենք, զուտ սննդամթերքի գնաճը շատ  ավելի ցցուն կլինի: Դրանից զատ, շատ ավելի ընդգծված են թանկացել սննդամթերքի այն տեսակները, որոնք մարդկանց համար հիմնական են: Օրինակ, բանջարեղենը թանկացել է 69.3 տոկոսով (տե՛ս նաեւ գրաֆիկը), «ձուկը եւ ծովամթերքը»՝ 31.9 տոկոսով, շաքարավազը՝ 20.3 տոկոսով, «յուղերը եւ ճարպերը»՝ 23.6տոկոսով, եւ այսպես շարունակ: 

Իսկ դա նշանակում է, որ շարքային քաղաքացիները, վիճակագիրների ասած՝ 10 տոկոսով բարձրացած աշխատավարձերի վրա մի այդքան էլ պետք է դնեն, որ կարողանան անցած տարվա չափով սնունդ գնեն: Սա դեռ երեխաներին, թոշակառուներին եւ չաշխատողներին չհաշված: Կարճ ասած, որքան էլ Նիկոլը ժամանակին իրեն էր կոտորում, թե հենց գամ իշխանության, բոլորդ ապահովված  եք ապրելու, փաստն այն է, որ այս պահին ունենք աղքատության էական խորացում: Իսկ ավելի կոնկրետ, դեռ ձմեռը չեկած, մարդիկ սովի դուռն են հասել: Բա ձմռանն ի՞նչ է լինելու...

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Հայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ ՄանասերյանԱյս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն ԹորոսյանՌոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ ԳևորգյանԱշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո»Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ ՄոսկվայինԱպօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիքԻնչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ ԶաքարյանՎ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարինԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ«Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ«Իրավունքի» հաջորդ համարը լույս կտեսնի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆԼավրովը հայտարարել է ՌԴ-ի դոլարով պահուստների կտրուկ կրճատման մասինԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը «Պետրոս Ղազարյանին ժամանակին Նատաշկա անվանեց». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)Թշնամու ձեռքից փրկված, Շուշիից բերված գորգերը հանում են թանգարանից և ոչ ոք չի աջակցումԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասինԻրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի պահուստների կտրուկ կրճատման մասինՈ՞րն է, Քիսո, քո հայրենիք. ո՞ւմ պաշտպանն է նորաթուխ ՄԻՊ-ըԱրմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա ՄկրտչյանQR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն«Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան.Newsmedia.amԱռյուծներին վանդակում կփոխարինե՞ն վարժեցրած շնիկներըՓաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ու դանակներով Տղերքը պիտի պայքարեին բայրաքթարների, գերժամանակակից տեխնիկայի, վարձկան ահաբեկիչների ու մի քանի պետությունների հատուկ ջոկատայինների դեմՈւկրաինական նեոնացիստները Վաշինգթոնից քարտ-բլանշ են ստացելԵթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, ՀՀ նախագահն ինչո՞ւ չի կարող ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. ԲաբայանՆաիրի Սարգսյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնիցԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբՊետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ