Ռոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ Գևորգյան Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո» Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ Մոսկվային Ապօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիք Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութ Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ Զաքարյան Վ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարին ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ «Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ


Եթե դու հրաժարվում ես քո ինքնիշխան տարածքից, ապա ակնկալել, որ որեւէ մեկը Հռոմի պապից ավելի կաթոլիկ կլինի, կոպտագույն սխալ է. Ոսկանյան

Ներքաղաքական

Հայ-իրանական հարաբերությունների, չարդարացված ակնկալիքների եւ տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ զրուցել ենք ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ:

«ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՌԿԱ ԷԻՆ,  ԱՌԿԱ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ»

– Ընդամենն ամիսներ առաջ հերթական էյֆորիան էր տիրում, թե իրանական կողմը մեր տարածքներն ազատագրելու է ու նվիրի մեզ: Մինչդեռ հիմա տեսնում ենք, որ ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունները գնալով ջերմանում են: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Ակնհայտ է, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում բոլոր այն խնդիրները, որոնք առկա էին, ըստ էության, առկա են նաեւ այսօր, ու որեւէ խնդիր չի լուծվել: Բայց, ինչպես գիտեք, իրանցիներն աշխատում են մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականությամբ: Փաստացի մտրակի կիրառությունից հետո` այժմ Ադրբեջանին առաջարկում են այդ, պատկերավոր ասված, քաղցրաբլիթը: Սակայն, սա չի նշանակում, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում խնդիրները լուծվել են: Իրանական այն զորամիավորումները, որոնք տեղակայվել էին Իրան-Ադրբեջան սահմանում, այժմ էլ գտնվում են այդ դիրքերում: Այսինքն` ադրբեջանա-իրանական սահմանը վերահսկվում է իրանական ուժեղացված ռազմական միավորումների կողմից: Եվ կա մի կարեւոր հանգամանք եւս, որ նույնիսկ ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումների եւ Պուտին-Ռաիսի հեռախոսազրույցի ընթացքում իրանական կողմը շատ հստակորեն արձանագրում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ որեւէ հավակնությունների բացառումն Ադրբեջանի կողմից: Անշուշտ, ուղղակիորեն չի նշվում, որ Ադրբեջանը չպետք է սա անի, բայց խոսվում է կարմիր գծերի, միջազգային սահմանների անփոփոխելիության ու անթույլատրելիության մասին:

– Բայց չէ՞ որ միաժամանակ Իրանը նաեւ չի կաշկանդվում նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

– Այստեղ մի շատ կարեւոր նրբություն կա` Իրանը որեւէ պարագայում չի խոսել ազգերի ինքնորոշման մասին: Սա բխում է այս պետության շահերից` հաշվի առնելով, որ Իրանը բազմէթնիկ պետություն է, եւ Իրանի ներսում նույն Ադրբեջանը փորձում է տարբեր անջատողական շարժումներ խթանել թաքուն եւ անթաքույց կերպով, հետեւաբար իրանցիները որեւէ պարագայում չեն հրաժարվելու այս սկզբունքից: Այստեղ մեկ այլ կարեւոր ու նուրբ հանգամանք էլ կա` Խորհրդային Միության փլուզումից հետո` Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը նույն իրավական հենքի վրա, ինչ-որ Ադրբեջանի Հանրապետությունը: Հետեւապես ադրբեջանական հանրապետության տարածքային ամբողջականությունը զուտ իրավական առումով, ըստ էության, չի ենթադրում Արցախի այդ ամբողջականության մաս լինելու հանգամանքը: Բացի այդ, ադրբեջանական հանրապետությունն իրեն հռչակել է, այսպես կոչված, 1918-20 թթ. թուրքական սվինների օգնությամբ ստեղծված Ադրբեջանի ժողովրդական հանրապետության իրավահաջորդ, իսկ այդ պետությունը չուներ սահմաններ: Ուստի` ադրբեջանական ներկայիս հանրապետության արհեստածին կազմավորումը չունի որեւէ բարոյական եւ իրավական իրավունք` հավակնելու նույնիսկ այն սահմաններին, որն ուներ Խորհրդային Միության ժամանակահատվածում: Ըստ էության, Խորհրդային Միության ժամանակահատվածում չկային սահմաններ, այլ կային վարչական բաժանումներ:

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԿԱՊԻ ԽԶՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԻՐԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ»

– Ամեն դեպքում, կարո՞ղ ենք ասել, որ Իրանն ինչ-որ առումով մեղմացրել է իր դիրքորոշումն, օրինակ, Սյունիքի հնարավոր միջանցքի վերաբերյալ ադրբեջանական հավակնությունների հարցում:

– Որեւէ ձեւով իրանցիները չեն թուլացրել իրենց դիրքորոշումը: Իրանի համար որեւէ պարագայում Հայաստան-Իրան կապի խզումը նշանակում է իրանական կենսական շահերի ոտնահարում:

– Բայց համակերպվե՞լ են, որ իրենց Հայաստանն առաջարկում է այլընտրանքային ճանապարհներ, քանի որ հիմնական ճանապարհների վրա Ադրբեջանը մաքսակետեր է դրել:

– Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը մանիպուլացնելով` օգտագործում է այդ «այլընտրանքային» եզրույթը` հասարակությանը հանգստացնելու համար: Ճակատենի հատվածով ճանապարհ չկա, իսկ Որոտանի համար այլընտրանք հանդիսանցող Տաթեւ-Աղվանին դարձել է միակ ճանապահը: Հետեւաբար, այս համատեքստում, եթե ուզում ենք ակնկալել Իրանի կողմից կոշտ դիրքորոշում, շատ ավելի կոշտ դիրքորոշումներ մենք պետք է ունենայինք: Բայց արդյոք ՀՀ պաշտոնական մակարդակով հստակ ազդակներ են գնում համաշխարհային հանրությանը, այդ թվում` Իրանին, որ ՀՀ տարածքներն օկուպացվել են Բաքվի ագրեսորական, բռնապետական վարչախմբի կողմից: Հայաստանից գնում է տարերային ազդակներ, թե խորհրդային քարտեզների համաձայն` սա ադրբեջանական  տարածք է, արդարացվում է, թե ճիշտ են արել, որ մաքսակետ են դրել, ասում են, որ Իրանը պետք է բանակցի Ադրբեջանի հետ եւ այլն: Եթե դու հրաժարվում ես քո ինքնիշխան տարածքից, ապա ակնկալել, որ որեւէ մեկը Հռոմի պապից ավելի կաթոլիկ կլինի, կոպտագույն սխալ է:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՐԵՎԷ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆՔ ՍԻՐԻԱ»

– Մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ անցած տարի պատերազմից հետո, երբ Հայաստան էր այցելել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն, ուղիղ տեքստով առաջարկել է Հայաստանի իշխանություններին Սյունիքի պաշտպանությունը հանձնել իրենց: Ի՞նչ տեղեկություն ունեք այս մասին:

– Ցավոք, ո՛չ հայկական պաշտոնական շրջանակները, ո՛չ էլ` իրանական ինձ չեն հայտնում նման տեղակատվություն: Ես էլ ձեզ նման օգտվում եմ բաց աղբյուրներից, գուցե ավելի շատ աղբյուրներից` հաշվի առնելով իմ մասնագիտությունը: Բայց մի շատ կարեւոր հանգամանք պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ պարագայում չպետք է դառնանք Սիրիա եւ մեր պետության տարածքում ծածանվեն բոլոր դրոշները` բացի ՀՀ պետական դրոշից: Սա չպետք է որեւէ պարագայում թույլ տալ: Սակայն մյուս կողմից էլ պետք է կարեւորել արժանապատիվ կերպով աջակցություն ստանալու հանգամանքը: Եթե իսկապես իրանական կողմը պատրաստ է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերել արժանապատիվ կերպով, կարելի է եւ անպայմանորեն պետք է ընդունել, ինչպես մեր մյուս բոլոր բարեկամների եւ դաշնակիցների աջակցությունը: Ադրբեջանական վերահսկողությունը մեր տարածքներում անօրինական է, եւ մենք չենք կարող հենց այնպես հրաժարվել Որոտանի հատվածի ճանապարհից, չենք կարող հրաժարվել մեր իրավունքներից:

– Այս առումով ինչպե՞ս եք վերաբերվում 3+3 տարածաշրջանային երկրների ձեւաչափով առկա հիմնախնդիրների լուծման հնարավորությունը, որին փաստացի կողմ է նաեւ Իրանը:

– Իրանցիներն ունեն շատ սուղ գործիքակազմ` մասնակցելու մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Հետեւաբար, փորձում են օգտվել յուրաքանչյուր հարթակից, որը կտա իրենց նման հնարավորություն: Սակայն, այս ձեւաչափը մեռալածին է, որովհետեւ այդ ձեւաչափից արդեն իսկ հրաժարվել է Վրաստանը: Արդեն իսկ 3+3 չի լինելու, այլ 3+2 է լինելու, ինչը չպետք է թույլ տալ: Ընդհանրապես որեւէ ձեւաչափում, որտեղ Թուրքիան ունի հնարավորություն` որեւէ վճռորոշ դերակատարություն ունենալ Հայաստանի հետ կապվող խնդիրներին, Հայաստանը որեւէ պարագայում չպետք է մասնակցի: Եվ եթե այս պահի դրությամբ Հայաստանի ռազմական անվտանգության մեծ մասն ապահովող ռազմական դաշնակիցն ունի նման մտայնություն, ապա դու պետք է հասկանալի լեզվով քո դաշնակցի հետ խոսես, այլ ոչ թե տարերային ուղերձներ հղես` մեկ քո դաշնակցին, մեկ քո դաշնակցի հետ մրցակցող որեւէ որեւէ երրորդ պետությանը: Մենք պետք է հստակորեն արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա շատ հստակ դիրքորոշում: Կարմիր գծերը պետք է հասկանալի լինեն միջազգային հանրության համար: Բերեմ պարզագույն օրինակ` որեւէ սահմանազատում չի կարող լինել, եթե այդ սահմանազատման ընթացքում թշնամու զինվորը ավտոմատը պահել է քո գլխին: Սա շատ հասկանալի կարող է լինել միջազգային հանրույթի համար, բայց այս ամենը պետք է ընդգծվի, որպեսզի դրա հիման վրա էլ կարողանանք մեր դաշնակիցներից ու բարեկամներից համարժեք արձագանքներ ստանալ:

– Պարոն Ոսկանյան, Դուք նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ եք: Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում ելքը, քանի որ միայն հայտարարությունները որեւէ արդյունք չեն տալիս:

– Մեր պայքարի ձեւը միգուցե համարժեք չէ, բայց մենք չունենք սրանից ավելի գործիքակազմ: Հայաստանի Հանրապետությունում պետք է իրականացվի իշխանափոխություն, քանի որ ակնհայտ է, որ կոնկերտ անձը չի համապատասխանում ՀՀ առաջ ծառացած մարտահրավերների պայմաններում պահանջվող որեւէ հատկանիշի: Սակայն, նման իշխանություն ունենալու համար մեր հասարակության հետ աշխատել են մոտավորապես 30 տարի: Տրվել են բացահայտորեն թշնամական ուղերձներ` զիջենք սա, կստանանք` խաղաղություն: Բայց տեսնում ենք, որ այս զիջումներից հետո` էլի լավ չենք ապրում: Եվ եթե անգամ օր ու գիշեր խոսենք այս մասին հասարակության մեջ տրամադրությունները լրջորեն ու միանգամից փոխել չի լինի, բայց ինչպես ասում են` կաթիլը քար է ծակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ռոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ ԳևորգյանԱշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո»Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ ՄոսկվայինԱպօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիքԻնչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ ԶաքարյանՎ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարինԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ«Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ«Իրավունքի» հաջորդ համարը լույս կտեսնի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆԼավրովը հայտարարել է ՌԴ-ի դոլարով պահուստների կտրուկ կրճատման մասինԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը «Պետրոս Ղազարյանին ժամանակին Նատաշկա անվանեց». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)Թշնամու ձեռքից փրկված, Շուշիից բերված գորգերը հանում են թանգարանից և ոչ ոք չի աջակցումԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասինԻրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի պահուստների կտրուկ կրճատման մասինՈ՞րն է, Քիսո, քո հայրենիք. ո՞ւմ պաշտպանն է նորաթուխ ՄԻՊ-ըԱրմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա ՄկրտչյանQR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն«Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան.Newsmedia.amԱռյուծներին վանդակում կփոխարինե՞ն վարժեցրած շնիկներըՓաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ու դանակներով Տղերքը պիտի պայքարեին բայրաքթարների, գերժամանակակից տեխնիկայի, վարձկան ահաբեկիչների ու մի քանի պետությունների հատուկ ջոկատայինների դեմՈւկրաինական նեոնացիստները Վաշինգթոնից քարտ-բլանշ են ստացելԵթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, ՀՀ նախագահն ինչո՞ւ չի կարող ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. ԲաբայանՆաիրի Սարգսյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնիցԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբՊետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՈչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քաղաք է, սակայն փաստ է, որ այն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին.Վարդան ՈսկանյանՆիկոլ Փաշինյանը ինքնամեկուսացվել է. կրկին վարակվել է կորոնավիրուսով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ