Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրում Հայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ Մանասերյան Այս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն Թորոսյան Ռոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ Գևորգյան Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո» Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ Մոսկվային Ապօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիք Ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութ Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ Զաքարյան


ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ ԿԽՈՐՏԱԿԻ՞ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՆ ՆԵՏԱԾ ԲԱԼԱՍՏԸ

Վերլուծություն

Կա մի գարշելի կատեգորիա` գաղափարազուրկ, շահամոլ, օդում ճամբարափոխ լինող տեղական ֆեոդալիկներ, ովքեր սկզբում ՀՀՇ-ական էին, հետո դարձան ՀՀԿ-ական, հիմա էլ դարձել ՔՊ-ական եւ երդվում են հողատու Նիկոլի անունով:

Ասում ենք ֆեոդալիկ, քանզի սրանք միշտ արտոնյալ են եղել, ապրել են մարզերի բնակչությանը կեղեքելով, տեղավորել են տաքուկ տեղերում իրենց ազգուտակը եւ միաժամանակ հանդիսացել գործող իշխանության «վարչական ռեսուրսի» բութ գործիքներ: Նույն ֆեոսալիկն են եւ օլիգարխները, որոնց մենաշնորհը ոչ թե տարածքային է, այլ տնտեսական-ոլորտային: Հենց սրանք են քաղաքացիների վրա ծանրացած ատելի բեռը, որ դարձան աղճատված, արիստոկրատիայից զուրկ ֆեոդալական-կրիմինալ հարաբերությունների հիմքը, խանգարելով Սովետին հրաժեշտ տված անկախացած Հայաստանին կառուցել նորմալ կապիտալիստական պոստինդուստրիալ հասարակություն, քաղաքացիներին էլ հպատակից դառնալ քաղաքացիական հասարակության լիիրավ սուբյեկտ: Հենց այս կատեգորիայի երեսից 2018-ի իշխանազավթ անհայրենիքները կարողացան ձեւավորել միֆ, իբր «մերժելով Սերժին» քաղաքացիները կտրուկ կանցնեն լավ ապրելու: Դեռ 2008-ից սկսած Սերժ Սարգսյանը սկսել էր էվոլյուցիոն ճանապարհով աստիճանաբար դուրս մղել ֆեոդալական հարաբերությունները, իսկ 2018-ին հրաժարական տալուց հետո հենց այդ անձանց դեն նետել ՀՀԿ-ից` որպես վարկանիշին հարվածող անպիտան եւ տհաճ բալաստ: Մի մասին ինքը դեն նետեց, մյուսները առնետավազքի եղանակով իրենք վազեցին իշխանությունն ուզուրպացրած Նիկոլի մոտ: Եվ այսօր սրանք ՔՊ-ի թեկնածու են ՏԻՄ ընտրություններում, համայնքապետերի եւ ավագանիների թեկնածու: Գումարած նաեւ «կոկորդիլոս» Գարիկի պես եզակի ոչնչությունները: Եվ այդ նորախուխ ՔՊ-ականները կարող են դառնալ համայնքներում ՔՊ-ի պարտության պատճառ հենց այս կիրակի, քանզի նրանց շնորհիվ փլվում է «բոբո նախկինների» միֆը, որով կապիտուլյանտը վախեցնում է ռամիկ զանգվածին: Նրանք տեսնում են, որ իրենց համայնքներում ՀՀԿ-ն լքած ֆեոդալիկները հիմա ՔՊ-ական ֆեոդալիկներ են, այսինքն կապիտուլյանտն իրականում «նախկինների» այդ կատեգորիային չի հեռացրել, այլ դարձրել է հողատուի թիմակից, հույս եւ հենարան: Առանց դրանց Նիկոլը չի կարող, բայց դրանք էլ հիմնահատակ խորտակում են Նիկոլի վարկանիշը, կյանքն էլ դարձել է լրիվ աղքատ եւ անտանելի: Իսկ այդ բալաստից ձերբազատված Սերժ Սարգսյանի վարկանիշն, ընդհակառակը, աճում է, եւ այդ պայմաններում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին էապես բարձրացրեց երրորդ նախագահի քաղաքական կշիռն ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Հայաստանի քաղաքական դաշտում: Ի դեպ, կոնֆերանսի նախաձեռնողը ՌԴ կառավարող կուսակցությունն է, եւ Սարգսյանի ելույթը նաեւ ցույց տվեց, թե ով Հայաստանում կարող է լինել Պուտինի ռեալ, արժանապատիվ գործընկերը: Լրիվ սպառիչ էր Սերժ Սարգսյանի` կապիտուլյանտական խունտային տված գնահատականը. «Ավաղ, այս իրավիճակում ոչ բոլոր երկրների ժողովուրդներին են բաժին ընկել բանիմաց, պատասխանատու եւ արդյունավետ ղեկավարներ: Նախքան կորոնավիրուսը` աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը, ախտահարվեցին ծայրաստիճան վտանգավոր մեկ այլ  վիրուսով. պոպուլիզմի վիրուսով: Սա մեծ ցավով եմ նշում, քանի որ իմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետեւանքները, եւ կորոնավիրուսը մեզ բաժին ընկած բնավ միակ փորձությունը չէր: Անցած տարվա սեպտեմբերի 27-ին մենք լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեցինք Ադրբեջանի կողմից, որին անմիջականորեն եւ անթաքույց սատարում էին Թուրքիան եւ Մերձավոր Արեւելքից բերված վարձկանները: Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետեւանքներ ունեցավ իմ ժողովրդի համար` խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, անօթեւան թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետելով մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում եւ խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում: Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ եւ պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաեւ շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»:

Ի դեպ, քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր աղմուկ հանած վերլուծականում մատնանշում է խունտայի գործակալ լինելու հանգամանքը. «Նիկոլ Փաշինյանի գործակալան ռեժիմը երկիրը հանձնելու համար ոչնչացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ այդ պատճառով էլ թե 44-օրյա պատերազմի ժամանակ, թե այժմ սողացող օկուպացիայի ժամանակ արտաքին աշխարհի կողմից ոչ միայն գործողություններ, այլեւ բարի խոսք չի հնչում: Ուկրաինան, Վրաստանը, անգամ Մոլդովան շարունակաբար Արեւմուտքի օրակարգում են, մինչդեռ Հայստանի մասին խոսք չկա: Նման, մեկուսացումը, իհարկե, էապես բարդացնելու է Հայաստանի եւ Արցախի անկախության եւ տարածքային ամբողջականության վերականգնումը»:

Սակայն վերադառնանք Սերժ Սարգսյանի գնահատականին. «Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետեւանքները: Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի, այլ հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն է»: Կարելի ասել, որ ՀՀ երրորդ նախագահը մեսիջ է հղում աշխարհին, որ մտադիր է մեծ պատասխանատվություն ստանձնել ՀՀ ներքաղաքակքան դաշտում, ինչպես նաեւ հնչեցրեց այն գնահատականը, որին վաղուց սպասում էին լուրջ շրջանակները. «Տարածաշրջանային վերջին զարգացումների եւ մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար եւ անարդար հետեւանքները որպես նոր իրողություն: Մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, եւ սա ռեւանշիզմ չէ»: «Ընդունված է հավաստիացնել, թե պետությունների արտաքին քաղաքականությունն ավելի ռացիոնալ է դարձել: Այս համատեքստում պետք է խոստովանել, որ ռացիոնալիզմը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն: Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարեւոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում»,- սա իր խոսքի կշռի վրա վստահ պետական այրի խոսք է, որով նա առանձնանում է ՀՀ քաղաքական դաշտի բոլոր ֆիգուրներից: Եվ տրամաբանական է ենթադրել, որ հենց նա է հասցնելու խունտային վերջին կործանիչ հարվածը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրումՀայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ ՄանասերյանԱյս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն ԹորոսյանՌոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ ԳևորգյանԱշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո»Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ ՄոսկվայինԱպօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիքԻնչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ ԶաքարյանՎ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարինԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ«Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ«Իրավունքի» հաջորդ համարը լույս կտեսնի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆԼավրովը հայտարարել է ՌԴ-ի դոլարով պահուստների կտրուկ կրճատման մասինԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը «Պետրոս Ղազարյանին ժամանակին Նատաշկա անվանեց». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)Թշնամու ձեռքից փրկված, Շուշիից բերված գորգերը հանում են թանգարանից և ոչ ոք չի աջակցումԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասինԻրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի պահուստների կտրուկ կրճատման մասինՈ՞րն է, Քիսո, քո հայրենիք. ո՞ւմ պաշտպանն է նորաթուխ ՄԻՊ-ըԱրմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա ՄկրտչյանQR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն«Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան.Newsmedia.amԱռյուծներին վանդակում կփոխարինե՞ն վարժեցրած շնիկներըՓաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ու դանակներով Տղերքը պիտի պայքարեին բայրաքթարների, գերժամանակակից տեխնիկայի, վարձկան ահաբեկիչների ու մի քանի պետությունների հատուկ ջոկատայինների դեմՈւկրաինական նեոնացիստները Վաշինգթոնից քարտ-բլանշ են ստացելԵթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, ՀՀ նախագահն ինչո՞ւ չի կարող ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. ԲաբայանՆաիրի Սարգսյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնիցԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբՊետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ