Ուկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ Կրեմլ Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. Ալեքսանյան Զելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ) Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. Պեսկով Հայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը «Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասին Խղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...


Ինչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում

Վերլուծություն

Սոչիի հանդիպումը դեռ հազիվ ավարտված՝ Ալիեւը սկսեց բոլոր հարթակներից հայտարարել, որ լուծվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Ի պատասխան, հայաստանյան իշխանական խունտայից միայն լռություն է: Չնայած, սպասելի է, որ ինչ-որ պաշտոնյա կհայտարարի՝ ինչ միջանցք, ինչ բան, նման հարցեր մենք չենք քննարկել, քննարկել ենք միայն ճանապարհներ բացելու հարցը: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե Ալիեւի ասած միջանցքն ու Նիկոլի՝ ճանապարհների գործարկումն արդյոք իրարից տարբերվո՞ւմ են:

ՄԻՋԱՆՑՔ ԿԼԻՆԻ

Իհարկե, գործնականում միջանցք եւ ճանապարհ ասվածը տարբեր հասկացություններ են: Այսինքն, եթե որեւէ պետություն ինչ-ինչ սահմանափակումներ կամ հստակ պարտավորություններ ունի իր տարածքով անցնող եւ այլ պետություններն իրար կապող ճանապարհի նկատմամբ, ապա այստեղ ավելի տեղին է դառնում «միջանցք» տերմինը: Օրինակ, «Լաչինի միջանցքը» հենց միջանցքային նման տրամաբանության ակնառու օրինակ է: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանով, կոնկրետ՝ Մեղրիով Ադրբեջանից Նախիջեւան գնացող ճանապարհը բացվի: Դատելով ձեռքբերված պայմանավորվածություններից (այն, ինչ հրապարակավ հայտնի է)՝ այստեղ Հայաստանն ունենալու է սահմանափակումներ: Օրինակ՝ այն նախնական տեսլականը, որ այդ ուղու անվտանգությունը վերահսկում են ռուսական սահմանապահ ուժերը, գոնե տեսականորեն արդեն իսկ Հայաստանի ինքնիշխան (եթե միայն այդ տերմինը հատուկ է Հայաստանին) իրավունքների խախտում է: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ գոնե հրապարակային հարթակում չկա որեւէ խոսակցություն, որ համարժեքորեն այդ նույն երկաթուղու ադրբեջանական (նաեւ՝ նախիջեւանյան) հատվածը եւս, որով պետք է հայաստանյան բեռներ (ուղեւորներ) տեղաշարժվեն, նույն ռուսական սահմանապահ ուժերը կվերահսկեն: Դրանից զատ, նաեւ մեծ հարցական է, թե Հայաստանն իրավունք կունենա՞ արգելափակել, ասենք, Ադրբեջանից Նախիջեւան կամ հետագայում, եթե այդ երկաթուղին հասնի Թուրքիա, այնտեղից դեպի Ադրբեջան այս կամ այն տեսակի (օրինակ՝ ռազմական նշանակության) բեռի շարժը թույլ չտալու իրավունք: Այնպես, ինչպես Ադրբեջանն է արգելափակում (կամ՝ փորձում) Հայաստանից Արցախ հայկական ռազմական բեռների շարժը:  Հայաստանի համար միգուցե նման սահմանափակումը՝ ռուսական վերահսկողությունը գործնականում էական խնդիրներ չառաջացնի, նույնիսկ կարող է միանգամայն օգտակար լինել, քանի որ հակառակ պարագայում հարց է, թե արդյոք Թուրքիան չի՞ վերահսկի այդ ուղին: Բայց սրանով հանդերձ, այդ ուղին (ուղիները, քանի որ կա նաեւ Սյունիքով Նախիջեւան տանող ավտոմայրուղու մասին) նշված տեսքով միանգամայն համապատասխանում են «միջանցք» տերմինի տրամաբանությանը: Ինչքան էլ, որ ՀՀ ԱԳՆ խոսնակը փորձում է քարոզել, թե. «Սոչիի հայտարարությամբ եւս մեկ անգամ վերահաստատվում է  հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը, եւ հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը»:

Ի՞ՆՉ ԱՍԱՑ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԿԱՆՋԻՆ

Ինչեւէ, պատահական չէ, որ Ալիեւից զատ, «միջանցքային» տրամաբանությամբ, այսինքն՝ այդ խնդրի լուծման մասին ազատորեն խոսում է նաեւ Էրդողանը: Այսպես, Սոչիից անմիջապես հետո Աշխաբադում կայացած «Տնտեսական համագործակցության կազմակերպության» բավականին մասշտաբային եւ ներկայացուցչական հավաքի շրջանակներում Էրդողանը, Ալիեւի հետ զրուցելուց եւ Սոչիի հանդիպման դետալների մասին տեղեկանալուց հետո հայտարարեց. «Լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու եւ մայրուղու կառուցման հարցը»: Եվ այդ ֆոնին, իհարկե, պատահական չէր նաեւ Էրդողանի այն միտքը, թե՝ Ալիեւը Սոչիի հանդիպումը «շատ արդյունավետ» է գնահատել: Սակայն այսքանով հանդերձ էլ կա նաեւ այն հարցը, թե արդյոք խոսքն այն «միջանցքի» մասի՞ն է, որն ի սկզբանե քարոզում էին Ալիեւն ու Էրդողանը, եւ որն Իրանը համարում էր իր համար «կարմիր գիծ»: Այս առումով Աշխաբադի ֆորումի շրջանակներում տեղի ունեցած՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի եւ Էրդողանի հանդիպումը բավական ուշագրավ իրավիճակ ի հայտ բերեց: Այսպես, հանդիպման արդյունքով Էրդողանը խոսեց ոչ միայն Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ «տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը» պահպանելու հեռանկարների մասին, որին Ռաիսին բավական հետաքրքիր արձագանք տվեց. «Սպիտակ տունը սովորեցնում եւ զինում է տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ ԴԱԻՇ-ին (Իսլամական պետություն) եւ PKK-ին (Քրդստանի աշխատավորական կուսակցություն)՝ նրանց մատակարարելով ահաբեկչական սարքավորումներ եւ գործիքներ...»: Չմոռանանք, քրդերին հիմնականում Թուրքիան է ներկայացնում ահաբեկիչներ: Իսկ ահա Իրանը, թեեւ իր հերթին ունի քրդական խնդիր, սակայն ոչ այդքան ընդգծված եւ սովորաբար ավելի մեղմ է իր գնահատականներում: Սակայն այս դեպքում Իրանի նախագահը իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման ֆոնին ոչ միայն առաջին պլան է մղում քրդական թեման, այլ նաեւ «քրդական ահաբեկչությունը» ուղղակիորեն կապում է ԱՄՆ-ի հետ: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, սակայն այս անգամ նմանվում է Էրդողանին ուղղված առաջարկի կամ, միգուցե, պայմանավորվածության, թե՝ հիմնական խնդիրը երկուսի համար էլ ԱՄՆ-ն է: Ու սա միանգամայն ուշագրավ փաստ է՝ հաշվի առնելով նաեւ հետեւյալ հանգամանքը: Այսպես, թե այս օրերին ինչ է կատարվում Թուրքիայում, թեեւ ավելի վաղ կանխատեսելի էր, բայց նաեւ շոկային երանգներ ունի: Տարվա ընթացքում լիրայի մոտ 70 տոկոսանոց անկումը, որը հատկապես սրվել է վերջին ժամանակներս, արդեն իսկ ծանրագույն հարված է Էրդողանին: Գումարած՝ սկսվող «հեղափոխական» ցնցումները, որոնք պետք է որ գնալով միայն սրվեն: Թեկուզեւ հաշվի առնելով թուրքական աղբյուրների տեղեկությունները, որ երկրում արդեն իսկ սկսվել են հացի համար հսկայական հերթեր գոյանալ, եւ այն պատճառով, որ սննդամթերքի այլ տեսակներն այնքան են թանկացել, որ մարդիկ ստիպված են ավելի շատ հաց գնել: Կա նաեւ արտաքին լուրջ ճնշում, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության «մահակի» օգտագործման տեսքով: Այսպես, ԱՄՆ-ից հետո բրիտանական խորհրդարանը կայացրեց ճանաչման որոշում, դրան հետեւեց Ավստրալիայի խորհրդարանը: Չէ, սրանք վերջնական որոշումներ չեն, պարզապես նման է նրան, որ անգլոսաքսոնական աշխարհը աստիճանաբար խորացնում է նաեւ այդ ուղղությամբ ճնշումը՝ բայց վերջնական հարված չհասցնելով: Նման է այս տրամաբանությանը՝ ճնշում են Էրդողանին, բայց նաեւ տեղ թողնելով, որ նրա տապալման դեպքում իրենց քայլը թուրքական հաջորդ իշխանությունների համար հարված չդառնա: Ընդ որում այն, որ Էրդողանը լիրայի նման անկումը եւս կապում է արտաքին ուժերի հետ, գործնականում հենց նույն ճնշումային ռազմավարության մասին է վկայում: Հենց դա էլ, ըստ էության, ի ցույց դրեց Իրանի նախագահը, թե՝ Էրդողան, կողմնորոշվիր, քո իրական թշնամին հենց ԱՄՆ-ն է, ավելի կոնկրետ՝ անգլոսաքսոնիզմը: Ընդ որում, Ռաիսին նաեւ մատնանշում է, որ այդ դեպքում Թուրքիան կունենա իր տնտեսական ներկա խնդիրները լուծելու այլընտրանք եւս՝ Իրանը եւ Թուրքիան կարող են համագործակցել լայն եւ բազմազան ոլորտների տարբեր հատվածներում՝ «Ներառյալ՝ էներգետիկան, բանկային գործը, դրամավարկային հարցերը, ինչպես նաեւ առեւտրային փոխանակումները: Մենք պետք է նպաստենք տնտեսական հարաբերությունների զարգացմանը, եւ այդ պատճառով արտոնյալ սակագները կարող են վերանայվել»:

Եվ նկատենք, որ Հարավային Կովկասի կոմունիկացիաների վերագործարկումը եւս հենց նույն՝ տնտեսական համագործակցության տրամաբանության են, հաշվի առնելով, որ դրանք, վերջին հաշվով, կապվում են չինական եւ հնդկական առեւտրային հայտնի մեգածրագրերի հետ: Կարճ ասած, Իրանը կարծես թե Թուրքիային առաջարկում է՝ ոչ թե բրիտանամասոնական ծագումնաբանությամբ պանթյուրքիզմ խաղալ, որը տանում է ՌԴ-ի, Չինաստանի եւ Իրանի հետ Թուրքիայի մահացու բախումներին՝ ի շահ անգլոսաքսոնիզմի, այլ գնալ թվարկված ուժերի հետ ռեալ համագործակցության ճանապարհով:

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵ±Լ Է ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Էրդողանի համար ընդունելի կլինի՞ Թուրքիային արեւմտյան ու ՆԱՏՕ-ական ուղեծրից դեպի ռուս-չինական ուղղություն նման աշխարհաքաղաքական տեկտոնիկ շարժի տանելը: Մի կողմից՝ չմոռանանք. ընդհուպ  44-օրյա պատերազմը Անկարան ակտիվորեն համագործակցում էր բրիտանական հետախուզության հետ, եւ այդ կարգի «արմատները կտրելը» հեշտ բան չէ: Բայց մյուս կողմից Էրդողանին մղում են ՌԴ-ի (նաեւ՝ Իրանի) հետ ուղղակի ռազմական բախման: Միգուցե ԱՄՆ-ի տեսանելի ու շոշափելի ռազմական օժանդակությամբ Էրդողանը գնար նման բախման: Սակայն բոլորն են գիտակցում, թե ինչ է ԱՄՆ-ՌԴ ուղիղ բախումը, եւ Էրդողանը թերեւս պարզ գիտակցում է, որ այդ օժանդակությունը չի լինի. պարզապես կդառնա անգլոսաքսոնիզմի համար «կրակից շագանակ հանող»՝ ենթարկվելով այդ նույն կրակի մեջ այրվելու ռեալ վտանգին: Արդյունքում, թեեւ 44-օրյա պատերազմը Էրդողանին այդ բախման մեջ մտնելու առիթը տվեց, սակայն այդպես էլ նման վճռական քայլից նա զերծ մնաց՝ ակնհայտորեն դրանով հայտնվելով արեւմտյան ծանր ճնշումների տակ, որոնք ակնհայտորեն ուղղված են նույն բանին՝ ռուսների հետ բախման տանելուն: Ոչ միայն Իրանի նախագահի հետ հանդիպումից բխող, այլ նաեւ ռուսական ուղղությամբ Էրդողանի մեսիջներն ակնարկում են, որ Անկարան ամեն դեպքում չի ցանկանում հայտնվել նման պատերազմի մեջ: Այսպես, թեեւ միջանցքային տերմինաբանությունը պահպանվում է, սակայն դժվար չէ տեսնել, որ գործնականում Սոչիում հաստատվեց Մոսկվայի քաղաքական կուրսը՝ իր վերահսկողությամբ ճանապարհների վերագործարկում, անկախ այն բանից, թե դրան միջանցք կանվանես, թե «պրախադնոյ դվոր»: Ու փաստն այն է, որ Էրդողանը գոնե հրապարակավ ընդունեց այդ սցենարը: Գրեթե միաժամանակ հնչեցնելով առաջարկ, թե Անկարան պատրաստ է ստանձնել Մոսկվայի եւ Կիեւի հարաբերությունների կարգավորման միջնորդի դեր, Էրդողանը փորձեց ընդգծել, որ ուկրաինական խաղատախտակին եւս չի ցանկանում Ռուսաստանի հետ ռազմական սրացումների հասնել, այլ իրեն համարում է չեզոք կողմ: Վերջապես, մեկ հանգամանք եւս պարզ խոսում է այն մասին, որ արդեն նաեւ Վաշինգտոնն է Անկարային պարզ ցույց տալիս, որ ինչքան էլ Թուրքիան դեռ մնում է ՆԱՏՕ-ական պետություն, սակայն ԱՄՆ-ն նրան իր դաշնակիցների թվից հանել է կամ առնվազն սպառնում է հանել: Խոսքը, այսպես կոչված, «Դեմոկրատիայի գագաթաժողովի» մասին է, որն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ նախատեսված է օնլայն ռեժիմով անցկացնել դեկտեմբերի 9-10-ը: ԱՄՆ-ն դրան հրավիրել է 110 երկրի, սակայն բացի Ռուսաստանից, Չինաստանից, հրավիրված չէ նաեւ Թուրքիան ¥Ադրբեջանը¤ եւ մի շարք այլ երկրներ, որոնք համարվում են Մոսկվայի եւ Պեկինի համար հիմնական դաշնակիցներ: Այն, որ այդ գագաթաժողովն ուղղված է հենց Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ, անգամ կազմակերպիչները չեն թաքցնում: Իսկ ահա փորձագետներն այն կարծիքին են, որ դա ոչ այլ ինչ է, քան անգլոսաքսոնիզմի կողմից աշխարհաքաղաքականության նոր մոդելի ստեղծման փորձ, ինչպես արվել է նաեւ 1942թ.-ին: Այսինքն, ԱՄՆ-ն ու Բրիտանիան այդ գագաթաժողովի միջոցով փորձում են ֆիքսել՝ որ երկրներն են իրենց հետ, որոնք՝ ՌԴ-ի եւ Չինաստանի, եւ միգուցե մնան մի քանի չեզոքներ: Եվ ահա Թուրքիան թերեւս այն միակ երկիրն է, որտեղ թեեւ գործում է ամերիկյան ռազմաբազա, տեղակայված է ամերիկյան միջուկային զենք, սակայն ապագա համաշխարհային կառուցվածքում Վաշինգտոնը իր կողքին չի տեսնում: Կամ միգուցե սա եւս մեկ ակնա՞րկ է, որ Թուրքիային կհանի իր դաշնակիցների ցուցակից: Եթե անգամ այս տարբերակն է, ապա փաստը սա է. այն մասին, որ Թուրքիային չեն հրավիրել գագաթաժողովին, հատնի էր դեռ շաբաթներ առաջ: Եվ ահա, թեեւ  մնացել է մոտ մեկ շաբաթ, սակայն այդպես էլ նկատելի չեն դրվագներ, որոնք կհուշեին, որ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում դրական տեղաշարժեր կան, եւ վերջին պահին Էրդողանը հրավեր կստանա: Ընդհակառակը, ամերիկյան ճնշումները ողջ թափով շարունակվում են, ու Ռուսաստանի ուղղությամբ Էրդողանի հայացքները դառնում են էլ ավելի ընդգծված: Կարճ ասած, Էրդողանը կայացրե՞լ է իր որոշումը. նման է, բայց իրադարձություններից առաջ չընկնենք: Բայց նաեւ նկատենք, որ նման զարգացումները, անշուշտ, Հայաստանի համար եւս ձեռնտու տարբերակ են: Այսինքն, որքան ռուս-թուրքական հարաբերությունները տեղափոխվեն դրական դինամիկա, այնքան մեզ վրա ճնշումներն են թուլանալու, իսկ տարածաշրջանային լարվածությունը մեղմվելու է: Եվ այն, որ օրերս ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրեց, թե Հայաստանից ստացել է առաջարկ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդ դառնալ, դա էլ է տեղավորվում նույն տրամաբանության մեջ: Միայն թե այս ամենով հանդերձ՝ աչքի առաջ ունենանք, որ ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի, Հայաստանը ստացել է հակառուսական եւ հակաչինական հողի վրա կազմակերպված «Դեմոկրատիայի գագաթաժողովին» մասնակցելու հրավեր եւ ոգեւորված ընդունել այն: Կարճ ասած, մի կողմից Նիկոլը ՌԴ-ին համարում է մեր փրկիչը, մյուս կողմից՝ մասնակցում է մի գագաթաժողովի, որի արդյունքում սպասվում է, որ միանգամայն ծանրակշիռ հակառուսական եւ հակաչինական բանաձեւ կընդունվի: Եվ անկախ նրանից՝ Նիկոլը կստորագրի այդ փաստաթուղթը, թե՝ ոչ, փաստն այն է, որ այդ մասնակցությամբ մտնելու ենք հերթական խորը փակուղին, որտեղից դուրս գալը կարող է շատ ծանր նստել Հայաստանի վրա: Բայց այս մասին մեր հաջորդ համարում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ուկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ ԿրեմլՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըԱռուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. ԱլեքսանյանԶելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ)Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում էՔրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանԿիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. ՊեսկովՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը«Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասինՄեսսիի վատագույն ցուցանիշըԽղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնիցՀայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը27 պատգամավոր իրավունք ունի առաջադրելու նախագահի թեկնածու. Հրանտ ՍարկիսովԷսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. Մգեր ԱրմենիաՀՀ Նախագահի հրաժարականը սարսափելի ահազանգ է՝ սպասվելիք հակահայ գործողությունների. Լիլիթ ՄանասերյանԱռջևում ծայրագույն բարդ պրոցեսներ են զարգանալու` ընդդեմ մեր պետության և պետականության. Գևորգ Գևորգյան«Հայեր ջան դուխով»-տակ տժժացող նիկո՛լ, ՀՀ Պաշտապանության նախարար Սուրո՛… ինձ հետաքրիքր ա էլի. ձեր դուխը սկսվում ա Մյասնիկյան պողոտայից ու ավարտվում ա Փարավոն ռեստորանային համալիրո՞ւմ…հը՞ նիկոլԱպօրինություն մինչեւ վերջին վայրկյանը. հրաժարականի մասին հայտարարած նախագահը հրամանագիր է ստորագրել«Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…». Արմեն Աշոտյանը` Արմեն Սարգսյանի հրաժարականի մասինՄխիթարյանի հիասքանչ գոլային փոխանցումը «Էմպոլիի» դեմ խաղում. տեսանյութԱլեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում պետք է փոխարինի Հակոբ ԱրշակյանըԱրմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. Մանրամասներ նախագահի հրաժարականից.InfoPort.amՆոր նախագահ ընտրելը Նիկոլի համար բարդություններ ունի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ