Զելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ) Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. Պեսկով Հայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը «Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասին Խղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ... Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնից Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.am Ով կարող է առաջադրվել նախագահի թեկնածու


Այսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո Մովսեսյան

Մշակութային

«Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին, ժամը` 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ տեղի կունենա փառատոնի պատվավոր հյուրի` աշխարհահռչակ թմբկահար, կենդանի լեգենդ Բիլլի Քոբամի մենահամերգը:  Նա ելույթ կունենա իր բենդով:

Երեւանում ջազ փառատոն անցկացնելու եւ թմբհակարների կուռքը համարվող Բիիլի Քոբամի Հայաստան այցի մասին ենք զրուցել Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանի հետ: Նրա կարծիքով, Հայաստանի համար շատ կարեւոր է Բիլլի Քոբամի նման ճանաչում ու կշիռ ունեցող երաժիշտի այցը: Այսպիսի այցերն օգնում են, որ մեր երկիրն ավելի ճանաչելի դառնա: Ի դեպ, ինքը` երաժիշտը, երեւանյան համերգի մասին տեղեկացրել է նաեւ իր պաշտոնական կայքում: Նրա խոսքով` ամբողջ աշխարհում փառատոնները առանցքային դեր ունեն զբոսաշրջության զարգացման առումով:

«Այսօր Երվորապական շատ քաղաքներ, որտեղ կազմակերպվում են նաեւ ջազ փառատոններ, դարձել են ջազի կենտրոններ: Օրինակ, Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքը ջազ փառատոն անցկացնելու համար կազմակերպիչներին ամեն տարի 30 միլիոն եվրո է տրամադրում: Ջազը նպաստել է քաղաքի հայտնի դառնալուն ու հիմա, կարծես, քաղաքն է արժանին մատուցում ջազին: Ամեն տարի մոտ 200.000 զբոսաշրջիկ է գալիս Մոնտրյո` հենց միայն ջազի փառատոնի ժամանակ: Իսկ Լիոն քաղաքում ջազ ակումբները պետական սուբսիդիա են ստանում: Ջազին արժանին է մատուցում նաեւ մեր հարեւան Վրաստանը: Պետությունը զգալի միջոցներ է տրամադրում Բաթումիի եւ Թբիլիսիի ջազ փառատոնների անցկացման համար: Ուզում եմ ասել, թե ինչ վերաբերմունք ունեն տարբեր երկրներում փառատոնների ու ընդհանրապես` ջազի նկատմամբ: Մինչդեռ մեր երկրում փառատոններին վերաբերվում են` որպես հերթական միջոցառման: Մեր պետական այրերը չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է տարբեր փառատոնների միջոցով երկիրն ավելի ճանաչելի դարձնել եւ դրանց միջոցով զարգացնել զբոսաշրջությունը»,- ասում է Ջազի հայկական ասոցիացիայի նախագահը:

Կամո Մովսեսյանը ցավով նշում է` բավական չէ, որ փառատոնային մշակույթի նկատմամբ պետական քաղաքականություն չկա, դեռ ինչ-որ մեկի նախաձեռնությունն էլ որեւէ կերպ չի խրախուսվում: Ի դեպ, «Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնն անցկացվում է բացառապես Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Պետական ոչ մի դերակատարում չկա` ո՛չ բարոյական, ո՛չ էլ առավել եւս` ֆինանսական: Մինչդեռ Ջազի հայկական ասոցիացիան համագործակցում է եվրոպական, ամերիկյան մի շարք կազմակերպությունների հետ: Ինչը նպաստել է երեւանյան ջազ փառատոնի ճանաչմանը:

«Yerevan Jazz Fest 2021»-ն արդեն ապացուցել է, որ կայացել է: Փառատոնի հիմնադիր Կամո Մովսեսյանի կարծիքով, հասկանալու համար, թե ինչ կեսագրություն ունի երեւանյան ջազ փառատոնը, բավական է թվարկել այն երաժիշտների անունները, որոնք փառատոնի շրջանակներում եկել են Հայաստան` Ռիչարդ Բոնա (ԱՄՆ), Դե Դե Բրիջիվոտեր (ԱՄՆ), Լարս Դենիելս (Շվեդիա), Ջո Սթոն (Մեծ Բրիտանիա), Մարկուս Միլլեր (ԱՄՆ), Անդրե Մանուկյան եւ Ալեքսիս Օհանյան (Ֆրանսիա), Արտուրո Սանդովալ (ԱՄՆ), Իգոր Բուտման (Ռուսաստան), Դանիել Կրամեր (Ռուսաստան), Սթենի Կլարկ (ԱՄՆ), Նինո Կատամաձե (Վրաստան), Բուբեր Տապս (Ավստրիա) եւ այլք:

«Ջազ փառատոն անցկացնելն այսօր իսկական խենթություն է: Իմ երկրի ու Երեւանի հանդեպ սերն է, որ մղում է այդ խենթությանը: Ուզում եմ, որ ճանաչեն ու սիրեն մեր երկիրը, որ դառնա ամենաայցելվողներից մեկը: Ջազը բիզնես չէ, վստահ եմ ասում, գուցե իմիջ է, գործիք իմ քաղաքը մյուս մշակութային քաղաքների կողքին դասելու համար: Բայց... Պետական մոտեցում է պետք, որպեսզի միջազգային փառատոնների միջոցով երկիրն ավելի ճանաչելի լինի»,- ավելացնում է Կ. Մովսեսյանը:

Հարցին, թե ինչու հիմնեց հենց ջազ փառատոն, պատասխանն ավելի հեռու է տանում: Պարզվում է, որ պատճառը ավագ եղբայրներն են` 13 ու 11 տարով մեծ Արմենն ու Արթուրը: Հենց նրանք են, որ իրենց երաժշտական ճաշակը փոխանցել են կրտսեր եղբորը: Լսում էին Հերբի Հենքոք, Մայլս Դեվիս, Բիլլի Քոբամ... դա չէր կարող ազդեցություն չունենալ:

«Աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբամի հետ հանդիպել եմ 2010-ին, Լոս Անջելեսի Կատալինա ջազ ակումբում կայացած համերգի ժամանակ: Ես ոչ մի կերպ չէի կարող բաց թողնել այդ համերգը: Տոմս գտա շատ դժվարությամբ, ծանոթների միջոցով: Հասկացա, որ այդպիսի աստղերը հանկարծակի չեն «հայտնվում երկնակամարում», առավել եւս` ոչ այս կամ այն սոցցանցի լայքի ու քոմենթի միջոցով` ինչպես այսօրվա «աստղերը»: Բացառապես տաղանդի, բնատուր տաղանդի շնորհիվ է այդ սերն ու ճանաչումը: Ես մտածեցի, որ Բիլլի Քոբամը մի օր էլ կարող է ելույթ ունենալ Երեւանում»,- տարիների վաղեմություն ունեցող հանդիպումը ոգեւորությամբ հիշում է Կամո Մովսեսյանը:

Ամեն տարի Ջազի հայկական ասոցիացիան քննարկել է Բիլլի Քոբամին Երեւան հրավիրելու հարցը, ինչ-ինչ պատճառոներով, նաեւ նրա զբաղվածության, հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել միայն այս տարվա դեկտեմբերի 6-ի համերգի համար: Ավելին` հաջողվել է նույնիսկ մի քանի օր շուտ հրավիրել Հայաստան, որպեսզի ժամանակ լինի ծանոթացնելու մեր հին ու մշակութային հարուստ ժառանգությանը: Դա, իհարկե, լրացուցիչ ծախս է փառատոնի համար, բայց այս դեպքում` ոչ խոչընդոտ:

Ըստ Կամո Մովսեսյանի` ձգտում են, որ մեր երկիր գան բարձրակարգ երաժիշտներ, տեսնեն, ծանոթանան, շատերը նույնիսկ բացահայտեն իրենց համար Հայաստանը: Խոսելով երաժիշտների մասին ընդհանրապես, Կամո Մովսեսյանն ավելացնում է, որ մենք էլ ունենք տաղանդավոր երիտասարդներ, բայց, ցավոք, նրանք չունեն հնարավորություն ոչ միայն տաղանդը լիարժեք արտահայտելու, այլեւ դրանով ապրուստը վաստակելու, այն նաեւ աշխատանք, արժանավայել ապրելու միջոց դարձնելու համար: Իսկ պատճառը մշակութային պատշաճ քաղաքականության բացակայությունն է:

Հիշեցնենք, որ «Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնի եզրափակիչ համերգը նվիրվում է սիրված հայ ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին: Չիկոն ծանոթ է եղել Բիլլի Քոբամի հետ, շատ ջերմ է արտահայտվել նրա մասին, հպարտացել իրենց ծանոթությամբ:

Ի դեպ, զրույցի վերջում կես կատակ, կես լուրջ Կ. Մովսեսյանը ջազի սիրահարներին ու պրոֆեսիոնալներին հորդորեց միասին ջազաֆիկացնել Հայաստանը:

Զելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ)Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում էՔրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանԿիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. ՊեսկովՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը«Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասինՄեսսիի վատագույն ցուցանիշըԽղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնիցՀայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը27 պատգամավոր իրավունք ունի առաջադրելու նախագահի թեկնածու. Հրանտ ՍարկիսովԷսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. Մգեր ԱրմենիաՀՀ Նախագահի հրաժարականը սարսափելի ահազանգ է՝ սպասվելիք հակահայ գործողությունների. Լիլիթ ՄանասերյանԱռջևում ծայրագույն բարդ պրոցեսներ են զարգանալու` ընդդեմ մեր պետության և պետականության. Գևորգ Գևորգյան«Հայեր ջան դուխով»-տակ տժժացող նիկո՛լ, ՀՀ Պաշտապանության նախարար Սուրո՛… ինձ հետաքրիքր ա էլի. ձեր դուխը սկսվում ա Մյասնիկյան պողոտայից ու ավարտվում ա Փարավոն ռեստորանային համալիրո՞ւմ…հը՞ նիկոլԱպօրինություն մինչեւ վերջին վայրկյանը. հրաժարականի մասին հայտարարած նախագահը հրամանագիր է ստորագրել«Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…». Արմեն Աշոտյանը` Արմեն Սարգսյանի հրաժարականի մասինՄխիթարյանի հիասքանչ գոլային փոխանցումը «Էմպոլիի» դեմ խաղում. տեսանյութԱլեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում պետք է փոխարինի Հակոբ ԱրշակյանըԱրմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. Մանրամասներ նախագահի հրաժարականից.InfoPort.amՆոր նախագահ ընտրելը Նիկոլի համար բարդություններ ունիՄանուել Պետրոսյանը` շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոնԱնձնական հարցերը լուծված են, բիզնեսը կազմակերպված, շահերն իրացված...Ինչու Ռոնալդուն չդարձավ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ