Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. Ալեքսանյան Զելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ) Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. Պեսկով Հայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը «Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասին Խղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ... Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնից


«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»

Հասարակություն

Այս տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները մեկնաբանել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ.

- Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Սոչիի հանդիպումը, անկասկած, կարեւոր միջազգային իրադարձություն է: Պետք է մեծ երախտագիտություն հայտնենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, իրավիճակի կարգավորման, հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ նրա գործունեության համար: Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի միջնորդությամբ բազմաթիվ հարցեր արդեն լուծվել են: Բայց կան խնդիրներ, որոնք դեռեւս լուծված չեն, եւ առաջացնում են մտահոգություն:

ՆԱԽ, շատ կարեւոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակի իր անխոնջ ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ: Ակնհայտ է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ երկրները, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչվեցին միջազգային հանրության կողմից եւ անդամագրվեցին տարբեր միջազգային կազմակերպությունների խորհրդային ժամանակաշրջանի սահմաններում, որոնք գծվել էին հարյուր տարի առաջ խորհրդային իշխանության արշալույսին: Անկախ նրանից, թե ինչ-որ մեկին դա դուր է գալիս, թե` ոչ, սա է իրականությունը, որի հետ պետք է ընտելանալ: Ուստի շատ կարեւոր է, որ Ռուսաստանը, նրա հնարավորությունները, քարտեզները, ռազմաքաղաքական եւ այլ իրողությունների ըմբռնումը դրվեն սահմանազատման եւ սահմանների փոխադարձ ճանաչման ծառայության: Միանգամայն ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում Ռուսաստանից բացի, ուրիշ ոչ ոք ի վիճակի չէ անել այդ գործը, հետեւաբար, երախտապարտ ենք Ռուսաստանին այս հարցում ակտիվ լինելու համար:

ԵՐԿՐՈՐԴ` կարեւոր է հասկանալ, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է շարունակվի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ ավելի մեծ վստահություն ստեղծելու ուղղությամբ: Իսկ դրա համար Ադրբեջանին անհրաժեշտ է Հայաստան վերադարձնել բոլոր ռազմագերիներին, քանի որ հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքը բոլորի փոխանակումն է բոլորի հետ: Միայն այդ դեպքում հայ ժողովուրդն իր համար ընդունելի կընկալի միջազգային այս նոր իրականությունը: Ռազմագերիների վերադարձի, անհայտ կորածների մարմինների որոնման եւ վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքը շատ կարեւոր է, որը պետք է շարունակվի եւ հասցվի տրամաբանական ավարտի` թափանցիկ եւ հասկանալի մեր տարածաշրջանի հասարակության եւ միջազգային հանրության համար:

ԵՐՐՈՐԴ` միանգամայն ակնհայտ է, որ 1992թ. մարտի 24-ին` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանն անդամակցելուց անմիջապես հետո, Հայաստանն ու Ադրբեջանը դիմել են ԵԱՀԿ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որպես արբիտր հանդես գալու խնդրանքով: Անցել է գրեթե երեսուն տարի, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտնի միջնորդությունը շարունակվում է: Պետք է հասկանալ, որ աշխարհում չկա որեւէ այլ կառույց, որը օբյեկտիվորեն եւ սրտացավորեն կզբաղվեր այս հարցով` հաշվի առնելով տարածաշրջանային եւ միջազգային բոլոր իրողությունները, այդ թվում` միջազգային իրավունքը: Հայաստանը կշարունակի պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` ընդհուպ սեփական պետության ստեղծումը` ԵԱՀԿ Հելսինկյան հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք ընդունվել են 1975 թվականին, եւ որոնք չեն կորցրել իրենց հնչեղությունն ու արդիականությունը նույնիսկ այսօր:

ՉՈՐՐՈՐԴ` խաղաղ գործընթացը չի կարող առաջընթաց ունենալ առանց մեր հասարակությունների մասնակցության` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Ռուսաստանը կաջակցի բոլոր այն միջազգային ջանքերին, որոնք կգործադրվեն հարեւան ժողովուրդների միջեւ ավելի մեծ վստահություն հաստատելու ուղղությամբ: Մեր երկրների փայլուն ուղեղները միշտ մտահոգված են եղել, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարվի անվստահությունը, թշնամանքը, փոխադարձ ատելությունը, Ադրբեջանում նաեւ ծայրահեղ հայատյացությունը: Սրանք շատ կարեւոր բաներ են, եւ ես հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ մարդիկ լրջորեն կմտածեն, թե ինչ է պետք անել հարաբերությունները կարգավորելու համար` անվստահությունը նվազեցնելու համար: Կարծում եմ, որ հասարակական, քաղաքացիական երկխոսությունը, միջխորհրդարանական շփումը, մտավորականների, հարեւան ժողովուրդների առաջադեմ, խելացի մարդկանց շփումը պետք է հանգեցնի նրան, որ մեր երկրների շարքային մարդիկ սկսեն ավելի շատ վստահել միմյանց, ստեղծվի մթնոլորտ, որտեղ հնարավոր են որոշ լուրջ, հիմնարար փոփոխություններ...

Զարմանալի եւ ցավալի է, որ արեւմտյան կազմակերպությունները, որոնք երկար տարիներ զբաղվում էին Հարավային Կովկասում խաղաղապահ գործունեությամբ, այժմ դուրս են մնում այս գործընթացից եւ կողքից են նայում Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներին հաշտեցնելու Ռուսաստանի փորձերին: Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի քրիստոնեական բարեգործական, խաղաղապահ, մարդասիրական եւ այլ կազմակերպություններն այսօր անեին այն, ինչին կոչված էին տասնամյակներ շարունակ: Մասնավորապես` նստեցնեին Հայաստանի ու Ադրբեջանի խելացի ու ազդեցիկ մարդկանց կլոր սեղանի շուրջ` քննարկելու խաղաղ համակեցության ու առանց պատերազմի կյանքին վերաբերող տարբեր հարցեր:

ՀԻՆԳԵՐՈՐԴ` պետք է հասկանալ, որ այսօր Ռուսաստանը շատ մեծ միջազգային դժվարություններ է ապրում եւ գտնվում է Արեւմուտքի հետ լուրջ առճակատման մեջ, սակայն Լեռնային Ղարաբաղի խնդիրը ժամանակակից միջազգային քաղաքականության այն հազվագյուտ ոլորտներից է, որտեղ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դիրքորոշումները չեն տարբերվում: Սա ստեղծում է ընկալումը առ այն, որ կա ԼՂ հակամարտության քաղաքական լուծման հնարավորություն նույնիսկ նման դժվարին պայմաններում: Եվ լուծման քաղաքական բանաձեւ գտնելու այս գործընթացը պետք է անպայման շարունակվի` հանուն Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի փրկության, հանուն մեր ժողովրդի ներկայացուցիչների նոր աղետների, տեղահանումների եւ ֆիզիկական բնաջնջման կանխման: Պետք է ընդգծել, որ այսօր Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Հասկանալի է նաեւ, որ Ռուսաստանն այսօր չի ընդդիմանա թուրք-ադրբեջանական տանդեմին եւ արմատական քայլերի չի գնա այդ տանդեմի դեմ: Սա նույնպես մեր կյանքի իրողությունն է: Ուստի, ես եւ իմ համախոհները հետեւողականորեն հանդես ենք գալիս հայ-ռուսական դաշնակցային գործընկերության բազմակի խորացման եւ ամրապնդման օգտին: Մենք կողմ ենք մեր երկրում Ռուսաստանի Դաշնության քաղաքակրթական ներկայության ընդլայնմանը: Համոզված ենք, որ ռուս-հայկական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանների համատեղ պաշտպանությունը ի զորու է պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Իհարկե, կարող է գալ այն ժամանակը, երբ այդ սահմանները կդառնան թափանցիկ, քանի որ տարածաշրջանի բոլոր երկրները կդառնան Եվրասիական տնտեսական միության կամ տարածաշրջանային այլ նոր կազմակերպությունների անդամներ, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը կլինի լոկոմոտիվը, բայց մինչեւ այս ժամանակները գան, մեզ պետք է ուժեղ Հայաստանը` ուժեղ Ռուսաստանի հետ միասին: Այդ իսկ պատճառով մենք հանդես ենք գալիս մեր երկրում Ռուսաստանի Դաշնության տնտեսական, ռազմական, քաղաքական եւ հումանիտար ներկայության ուժեղացման օգտին: Մեզ համար սա անվտանգության, մեր ինքնիշխանության պաշտպանության, Հարավային Կովկասում կայունության գործոն է:

ԵՎ ՎԵՐՋԻՆԸ` ուզում են նշել, որ հիբրիդային, հոգեբանական պատերազմները վերջին երեսուն տարիների ընթացքում ոչ մի բանի չեն հանգեցրել եւ չեն հանգեցնի ապագայում: Ուստի այսօր Հայաստանում պետք է լռեցնել հակառուսական հռետորաբանությունը, որպեսզի Ռուսաստանին եւ նրա խաղաղապահ ջանքերին ընդդիմացող մարդիկ հստակ եւ պարզ հասկանան, որ դա կարող է հանգեցնել հայկական պետականության հիմքերի խարխլմանը, ինքնիշխանության կործանմանը, ընդհանրապես հայության համաշխարհային դիրքերի թուլացումը: Պետք է հասկանանք, որ ինչպես հարյուր տարի առաջ, մենք հիմա շատ լուրջ փոփոխությունների շեմին ենք, եւ պետք է ողջ մնանք, ավելի ուժեղանանք, միավորվենք եւ համախմբվենք հզոր Ռուսաստանի շուրջ: Միասին աշխատենք մեր բարդ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ:

Պատրաստեց ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըԱռուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. ԱլեքսանյանԶելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ)Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում էՔրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանԿիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. ՊեսկովՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը«Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասինՄեսսիի վատագույն ցուցանիշըԽղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնիցՀայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը27 պատգամավոր իրավունք ունի առաջադրելու նախագահի թեկնածու. Հրանտ ՍարկիսովԷսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. Մգեր ԱրմենիաՀՀ Նախագահի հրաժարականը սարսափելի ահազանգ է՝ սպասվելիք հակահայ գործողությունների. Լիլիթ ՄանասերյանԱռջևում ծայրագույն բարդ պրոցեսներ են զարգանալու` ընդդեմ մեր պետության և պետականության. Գևորգ Գևորգյան«Հայեր ջան դուխով»-տակ տժժացող նիկո՛լ, ՀՀ Պաշտապանության նախարար Սուրո՛… ինձ հետաքրիքր ա էլի. ձեր դուխը սկսվում ա Մյասնիկյան պողոտայից ու ավարտվում ա Փարավոն ռեստորանային համալիրո՞ւմ…հը՞ նիկոլԱպօրինություն մինչեւ վերջին վայրկյանը. հրաժարականի մասին հայտարարած նախագահը հրամանագիր է ստորագրել«Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…». Արմեն Աշոտյանը` Արմեն Սարգսյանի հրաժարականի մասինՄխիթարյանի հիասքանչ գոլային փոխանցումը «Էմպոլիի» դեմ խաղում. տեսանյութԱլեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում պետք է փոխարինի Հակոբ ԱրշակյանըԱրմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. Մանրամասներ նախագահի հրաժարականից.InfoPort.amՆոր նախագահ ընտրելը Նիկոլի համար բարդություններ ունիՄանուել Պետրոսյանը` շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ