Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanToday Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ).Starnews.am Ուկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ Կրեմլ Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. Ալեքսանյան Զելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ) Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. Պեսկով Հայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը


«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»

Հանդիպում

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, հնարավոր ելքերի ու խոստացված դիմադրության մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՍՊՐԱՄ ԿՐՊԵՅԱՆԻ հետ:

 

«ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ, ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆՔ»

– Մինչ բոլորը խոսում են համախմբման ու դիմադրության մասին, երկիրը շարունակում է սրընթաց գահավիժել: Ի վերջո, ինչպե՞ս է կասեցվելու այս վտանգավոր ընթացքը, եւ ինչո՞ւ չի ուրվագծվում այդ համախմբումը:

– Միայն համախմբմամբ է հնարավոր մեր այսօրվա մարտահրավերներին արձագանքելը, դրանց առերեսվելը ու հույս ունենալը, որ կարող ենք հաղթած դուրս գալ այս իրավիճակից: Այլ պարագայում ուղղակի դատապարտված ենք այս չարաբաստիկ շրջանը նորից կրկնելու ու կրկնելու: Այն ուժերը, որոնք անգամ հիմա նախկին-ներկա են քարոզում, խոսում են անձնական, խմբային, կուսակցական հավակնությունների մասին, մի օրակարգ են հետապնդում` թույլ չտալ մարդկանց համախմբվել մեկ նպատակի շուրջ: Այս պահին մեկ հարց պետք է քննարկվեր` մենք պետականություն ուզո՞ւմ ենք ունենալ, թե` ոչ: Եթե այս հարցից զատ` այլ հարցեր են քննարկվում ցանկացած ուժի կողմից, նշանակում է, որ իրենց օրակարգն է խանգարել համախմբմանը, օրվա իշխանության ջրաղացին ջուր լցնել եւ քողարկված սատարել նրանց:

– Կարծում եք` հենց այդ այլ օրակա՞րգն ունի այս օրերին Հանրապետության հրապարակում հանրահավաքներ իրականացնող Ազատագրական շարժումը, որոնք գոռում են համախմբում, բայց պարզվում է` իրենց համար անցանկալի են «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները:

– Չեմ կարող ինձ թույլ տալ նման հետեւություն անել, որովհետեւ այդ շարժման ներսում շատ ներքին հարցեր կան, որոնցից տեղյակ չեմ: Կարծում եմ` այս հարցը ճիշտ կլինի ուղղել շարժման մասնակիցներին եւ շարժման մաս կազմող ուժերի ներկայացուցիչներին: Ամեն դեպքում, ինձ համար մի բան շատ հստակ է` արհեստածին քարոզչական թեզերը, որոնք միտված են բաժանելուն, հայ մարդուն հայ մարդու նկատմամբ թշնամի դարձնելուն, անընդունելի եւ անընկալելի են: Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ արդեն իսկ հաջողած տեխնոլոգիան նորից կիրարկվի մեր նկատմամբ: Պետք է, ի վերջո, հասկանանք, որ եթե այսպես շարունակենք, այլեւս ոչինչ չենք ունենալու, ինչի համար պետք է պայքարենք, ինչի շուրջ պետք է համախմբվենք: Ամեն վայրկյանը, քանի դեռ սրանք զբաղեցնում են իշխանական աթոռներ եւ ներկայացնում են հայկական պետականությունը, մեզ համար ճակատագրական եւ կործանարար է:

 

«ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է ԱԿՆԿԱԼԵԼ, ՈՐ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ Է ՎՃՌԱԿԱՆ ԲԵԿՈՒՄ ՄՏՑՆԵԼ»

– Երբ ամեն վայրկյանը շատ թանկ կարող է նստել մեր պետականության համար, չե՞ք կարծում, որ ժամանակի կորուստ է ասել, թե եկեք մեր գրասենյակներում ցուցակագրվեք, որ դիմադրություն ձեւավորենք, ինչը նախաձեռնել է «Հայաստան» դաշինքը: Վերջապես ե՞րբ են կառուցվելու այն բարիկադները, որի մասին ասում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

– Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, տեղի չունեցավ մի քանի օրում, չեմ վախենա ասել, որ դրան նախապատրաստվել էին տասնամյակներ: Մի քանի անհաջող ցցուն փորձեր, որոնց մասին բոլորս ենք շատ լավ հիշում, եւ հաջողեցին 2018-ին, երբ ստեղծվեց նպաստավոր իրավիճակ, ու պահը որսացին: Դրա համար տարիներ շարունակ ապատեղեկատվությամբ ու տեղեկատվական ահաբեկչության զոհ դարձնելով հասարակությանը` հասունացրել էին, եւ դժգոհությունը ստեղծել էր մի պայթյունավտանգ, շատ զգայուն իրավիճակ, որի հետեւանքը եղավ այն, ինչ տեսանք 2018-ին:

– Միայն չասեք, որ հիմա էլ հասարակությունը պետք է սպասի տասնամյակներ, որպեսզի ստեղծված իրավիճակը շտկվի:

– Տասնամյակներ չենք սպասելու, բայց վստահաբար գիտեմ, որ յուրաքանչյուր չմտածված քայլ եւ իրադարձային լուծում կամ արձագանք նույնքան վճառական կարող է լինել մեր պետականության համար այսօր, քան երբեւէ: Այնպես որ, միամտություն է ակնկալել, որ համախմբման բացակայության պարագայում որեւէ մեկը կարող է վճռական բեկում մտցնել ստեղծված իրավիճակում: Համախմբումը պետք է լինի առանց նախապայմանի, եւ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են պատասխանատու մեր պետականության, մեր հայրենիքի ապագայի համար պետք է մի կողմ դնեն իրենց խմբային, կուսակցական, անձնական նախասիրությունները, նախապատվությունները, տարաձայնությունները, անեն այդ վճռական քայլը եւ ստանձնեն պատասխանատվություն: Այդ ժամանակ մենք լրիվ այլ իրավիճակ կունենանք: Մեր ջանքերը հիմա ուղղված են հենց դրան, ինչի մասին բազմիցս խոսել են գործընկերներս: Պետք է ձեւավորվի մեկ օրակարգ, որը կհամախմբի մեր ծվեն- ծվեն եղած հասարակությանը եւ հնարավորություն կտա, իրոք, մեր հայրենիքի համար սրտացավ անհատներին ու խմբերին իրենց ծառայությունը մատուցել` հանուն հայրենիքի, հանուն մեր պետականության:

 

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՅՍ ՊԱՅՔԱՐԸ ԵՂԵԼ Է Ո՛Չ ՄԱՆԴԱՏԻ, Ո՛Չ ԱԹՈՌԻ, Ո՛Չ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ»

– Համարենք, թե համախմբվեցին ու այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանին մերժեցին, բայց հետո ինչպիսի՞ ապագա է սպասվում: Ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է փոխել երկրի հաջորդ իշխանությունը, որ ավելի վատը չդառնա, քան ներկաներն են:

– Մեր օրակարգը մերժելու օրակարգ չէ, այլ հանունի օրակարգ է: Այո՛, իրենց իշխանությունից հեռացնելով` մեր խնդիրները չեն վերանալու, ժամանակը չենք շրջելու եւ չենք վերադառնալու 2018 թվականի հայտնի իրադարձություններին նախորդած շրջան: Մենք նորից ունենալու ենք նույն գոյութենական մարտահրավերները տարածաշրջանում եւ դրանց պետք է պատրաստ լինենք արձագանքնելու: Հակառակ ընտրությունը ոչինչ չանելն է եւ սպասելը, թե երբ ենք, պարզապես, արձանագրելու հայկական պետականության գոյության ավարտը: Ինձ համար սա անձնապես անընդունելի իրողություն կլինի: Արդյոք մենք արել ենք եւ անում ենք հնարավորը, որպեսզի չմոտեցնենք եւ կանխենք այդ չարաբաստիկ օրը: Ես կարող եմ իմ անունից խոսել` ինձ համար սա քաղաքականություն չի եղել եւ   չի լինելու: Սա հայրենիքի փրկությանն ուղղված մի գործընթաց է, որի հարցում ինձ համար կարմիր գծեր գոյություն չունեն: Ինձ համար միշտ հայրենիքը եւ հայկական պետականությունը եղել են բարձրագույն արժեքներ,եւ հանուն դրա պայքարը  իմ ընտանիքի պատմության եւ իմ ժառանգության մի մասն է: Ես չեմ կարող պարզապես ձեռքերս ծալած նստել Հայաստանում կամ արտերկրում ու սպասել, թե իմ փոխարեն իմ հայրենիքի փրկության գործում այլոք ինչ մասնակցություն պետք է ունենան: Ուզում եմ, որ սա նաեւ որպես ուղերձ ընկալեն ընթերցողները եւ հասկանան, որ մեր պետականության գոյության համար յուրաքանչյուրս ենք պատասխանատու թե՛ Հայաստանում, թե՛ ՀՀ սահմաններից դուրս, որովհետեւ յուրաքանչյուրիս անվտանգության երաշխավորը հայկական պետականությունն է: Որ րոպեին հայկական պետականությունը դադարի գոյություն ունենալ, բոլորիս գոյությունն է բառի բուն իմաստով վտանգված լինելու: Ուզում եմ` մարդիկ իրոք հասկանան, որ սա հերթական քաղաքական խժդժությունը չէ, հերթական տարածաշրջանային ուժերի տեղաբաշխումը չէ, այլ իրապես վճռական նշանակություն ունի: Եվ եթե մենք չենք ստանձում պատասխանատվությունը մեր պետականության համար պայքարելու եւ պաշտպանելու, ուրեմն` պետք է արձանագրենք, որ արժանի չենք այդ պետականությանը:

– Հենց դրա համար խորհրդարանական ընդդիմությանն ընդդիմադիր շարքերից ասում են` դրեք Ձեր մանդատները, դուրս եկեք փողոց միասին պայքարենք ու պաշտպանենք մեր պետականությունը: Դուք հենց այս կոչերի ներքո վերցրիք Ձեր մանդատը, այս իրավիճակում ի՞նչ եղանակ կարող է փոխել այն, եւ ե՞րբ եք պատրաստ վայր դնել:

– Ինձ համար այս պայքարը եղել է ո՛չ մանդատի, ո՛չ աթոռի, ո՛չ պաշտոնի համար: Անհեթեթ են ուղղակի նման խոսակցությունները: Ցանկացած քայլ, որը կմոտեցնի այս թրքադավ իշխանությունների կառավարման ավարտին, ինձ համար ընդունելի լուծում է: Որ րոպեին, որ պահանջվի մանդատները վայր դնել, պայքարը փողոց տեղափոխել կամ առաջնագծում մեր տղաների թիկունքին կամ կողքին կանգնելու պատիվն ունենալ, ես այնտեղ պետք է լինեմ: Չեմ կարծում, որ նման պնդումներ անողները սպասարկում են համախմբման օրակարգին: Եթե իրենք իրապես մտահոգված են մեր երկրի ապագայով եւ մեր պետականության գոյությամբ, ուրեմն` թող սպասարկեն համախմբման օրակարգին: Գիտեք, շատ կուզեի, որ իրականությունն այլ լիներ, եւ ստիպված չլինեի այս հարցերի շուրջ խոսել: Բայց, ցավալիորեն ունենք այն, ինչ ունենք, եւ ինքս ինձ հարց եմ տալիս` եթե ոչ ես, ապա էլ ո՞ւմից պետք է ակնկալեմ իմ հավատամքի համար իմ պատկերացումներին համապատասխան պայքարը: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ եթե չհամախմբվենք, այս պայքարում մենք անհատապես որեւէ հաջողություն չենք գրանցելու, չենք հաղթելու, իսկ ինձ համար շատ պարզ է` չկա եւ չի լինելու համակերպում այս իրողությունների հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanTodayՀայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՄխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը «Էմպոլի» դեմ խաղումՈւկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ ԿրեմլՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըԱռուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. ԱլեքսանյանԶելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ)Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում էՔրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանԿիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. ՊեսկովՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը«Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասինՄեսսիի վատագույն ցուցանիշըԽղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնիցՀայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը27 պատգամավոր իրավունք ունի առաջադրելու նախագահի թեկնածու. Հրանտ ՍարկիսովԷսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. Մգեր ԱրմենիաՀՀ Նախագահի հրաժարականը սարսափելի ահազանգ է՝ սպասվելիք հակահայ գործողությունների. Լիլիթ ՄանասերյանԱռջևում ծայրագույն բարդ պրոցեսներ են զարգանալու` ընդդեմ մեր պետության և պետականության. Գևորգ Գևորգյան«Հայեր ջան դուխով»-տակ տժժացող նիկո՛լ, ՀՀ Պաշտապանության նախարար Սուրո՛… ինձ հետաքրիքր ա էլի. ձեր դուխը սկսվում ա Մյասնիկյան պողոտայից ու ավարտվում ա Փարավոն ռեստորանային համալիրո՞ւմ…հը՞ նիկոլԱպօրինություն մինչեւ վերջին վայրկյանը. հրաժարականի մասին հայտարարած նախագահը հրամանագիր է ստորագրել«Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…». Արմեն Աշոտյանը` Արմեն Սարգսյանի հրաժարականի մասինՄխիթարյանի հիասքանչ գոլային փոխանցումը «Էմպոլիի» դեմ խաղում. տեսանյութ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ