Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. Պեսկով Հայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը «Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասին Խղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ... Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնից Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.am Ով կարող է առաջադրվել նախագահի թեկնածու Բանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան Խաչատրյանը


«ԲԵՎԵՌ» ՕՊԵՐԱՑԻԱՆ. ՀՈՂԱՏՈՒՆ ԱՆՏԱՆԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼ

Վերլուծություն

«Զուգահեռ աշխարհներ» կայքի թեթեւ ձեռքով սոցցանցերում քննարման առարկա է դարձել մի միսթիկ պատում, իբր 1946 թ. Բեռլինի ծայրամասերից մեկում հայտնաբերվել է հազվագյուտ փաստաթուղթ, որն ըստ Վատիկանի փորձագետների` ոչ այլ ինչ է, քան պայմանագիր Ադոլֆ Հիտլերի եւ Սատանայի միջեւ: Երկու կողմերն էլ արյունով կնքել են պայմանագիրը, որը թվագրված է 1932 թ. ապրիլի 30-ով: Իբր այն կնքվել է 13 տարով, որոնց ընթացքում ստորագրողը ստանում է անսահման իշխանություն` բացառապես չարիք գործելու պայմանով, եւ ուղիղ 13 տարի անց հոգին տալիս է Սատանային: Հիտլերն ինքնասպան է եղել 1945-ի ապրիլի 30-ին:

Թեեւ դժվար թե դա իրականություն լինի, սակայն հայ օգտատերերը զուգահեռներ են տանում կապիտուլյանտի հետ, ում 2020-ի նոյեմբերի 9-ից իվեր հաճախ անվանում են «նեռ»: Սակայն տարածվել է նաեւ դառը կատակ` Սատանան նրա հոգին չի առնի, քանզի դժոխքում հայտնվելուն պես հողատուն դժոխքը կհանձնի թուրքերին: Կարելի է հավատալ Սատանայի վարկածին կամ լինել բացարձակ թերահավատ, սակայն փաստը մնում է փաստ` կապիտուլյանտի համար գերագույն արժեքն ու գերխնդիրը իշխանությունը ցանկացած գնով պահպանելն է, դա նրա համար դա գոյաբանական հարց է: Նա գործնականում վստահ է, որ իշխանությունը կորցնելուն պես լավագույն դեպքում ցմահ կազատազրկվի... Բայց նաեւ անտանելի է դարձել ոչ միայն հայ ազգի եւ ՀՀ քաղաքացիների համար, այլեւ գնալով ավելի անտանելի է դառնում, Սերժ Սարգսյանի ասած «ոչ միաբեւեռ խաղացողների» համար: Ռուսաստանում նրան հրապարակավ ձեռք են առնում եւ նվաստացնում, ինչպես դա կանեին ճորտատիրության օրոք ամենավերջին «խալոպի» հետ, Արեւմուտքում թեեւ արտաքնապես պահպանում են քաղաքավարությունը, բայց բանի տեղ չեն դնում եւ հրապարակավ հազիվ են զսպում զզվանքը, չինացիները դեռ չեն հղել «վերջին չինական նախագուշացումը», սակայն երբ հղեն` ավելի լավ է չպատկերացնել, իսկ պարսկերենի հարուստ դիվանագիտական բառապաշարում հնչում են թեեւ քաղցր, բայց սպառնալից նրբերանգներ... Դե, իսկ «դրական ազդակներ» հղող թուրքն այնպիսի քամահրանքով է «չոշ» անում, որ նույնիսկ չորքոտանին կվիրավորվեր: Բոլորը գիտեն, որ նա խաբող ու «քցող» է, որ նրա խոսքը կոտրած ղուրուշի արժեք չունի, բայց մինչեւ վերջակետ դնելը ձգտում են կորզել առավելագույնը` մեր կենսական շահերի հաշվին: Հարցը միայն մեկն է` ե՞րբ եւ ի՞նչ տեխնոլոգիայով իրագործել իշխանության փոխանցումը, եւ այդտեղ յուրաքանչյուր խաղացող ունի իր առանձին շահն ու պատկերացումը: Անշուշտ, անգլոսաքսերը չեն կարող բացառություն լինել, մանավանդ, որ կան կանխատեսումներ, որ 2022-ին լրջորեն ամրապնդվելու է նրանց կոնցեպտուալ իշխանությունը: Իսկ նրանց ակտիվությունը Հայաստանում թեեւ ունի բազմազան դրսեւորումներ եւ ձեւեր, սակայն «հարվածային բլոկն», անկասկած «Սասնա ծռեր» ահաբեկչական կառույցի հիման վրա ստեղծված «Ազգային ժողովրդավարական բեւեռն» է: Ինքն` այդ կառույցն, ի դեպ, չի սիրում սեփական լրիվ անվանումը, չի սիրում նաեւ ԱԺԲ հապավումը, այլ իր հրապարակային հարթակներում գրեթե հրամայում է հետեւորդներին` օգտագործել «Բեւեռ» անունը: Տպավորությունն այնպիսին է, որ դա ոչ թե կառույցի, այլ հատուկ քաղտեպնոլոգիական օպերացիայի անուն է: Նրանց կարգախոսն է «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա», որը թեեւ լուրջ չի ընկալվում, սակայն բոլորը հիշում են 2016-ի` զինյալներով լեցուն «Կռազը»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերջերս իրավամբ նկատել էր, որ «Ո՛չ նախկին, ո՛չ ներկա» քաղաքական դիսկուրսը լուսանցքային է, եւ այդպես էլ նրանց վերաբերվում են: Ճիշտ է, ռուսները զայրանում են նրանց ճղճղան հակառուսական ակցիաներից, անգլոսաքսերն էլ հարկ չէին համարել խորհրդարան անցնելու ռեսուրս տրամադրել, սակայն «Բեւեռը» լուսանցքային է մնում այնքան ժամանակ, քանի դեռ իրեն չեն տրամադրել լուրջ մարդկային, ֆինանսական եւ քաղաքական աջակցության ռեսուրս: Սակայն այդ ռեսուրսն արդեն ուրվագծվում է...

Հիշո՞ւմ եք 2018-ի ցույցերին եւ հանրահավաքներին ցցվող հսկայական գերեզմանախաչը, որը քարշ էին տալիս մի խումբ հակասանիտարական եւ շատ ագրեսիվ ակտիվիստներ... Դա կոչվում էր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժում, որը նաեւ տոտալիտար աղանդների մարտական ջոկատն էր «թավշյա, ոչ բռնի» գործընթացում: Հենց այդ աղանդներն էին ապահովում «մասովկան», ինչպես նաեւ քաղաքական մանկապղծության այնպիսի տեխնոլոգիաները, ինչպիսիք են փողոցները երեխաներով փակելը: Բացի աղանդավորից, ոչ ոք մանկասայլակով ոստիկանի դեմը չի փակի, առավելեւս զավակասեր Հայաստանում: Եվ ահա այդ ագրեսիվ խումբն իր չարագուշակ հսկայական խաչով հայտնվեց «Բեւեռի» վերջին ակցիային: Դա նախանշան է, որ անհրաժեշտ պահին հոգեւոր հովիվներն իրենց «գառներով» կլցնեն ցանկացած հրապարակ, կապահովեն նույնքան գլխաքանակ, որքան 2018-ին... Եվ դա շատ լավ հասկանում են ոչ միայն քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները, այլեւ կապիտուլյանտ Նիկոլը: Նա շատ լավ հիշում է, թե այդ տոտալիտար հոտը 2018-ին ինչքան օգնեց իրեն զավթել իշխանությունը, հետեւաբար նաեւ հասկանում է հետեւանքները, եթե այդ նույն հոտն ուղղորդվի իր դեմ: Դա «դեղին քարտ» էր այնպիսի գործընթացներում, ինչպիսիք են Սոչին եւ Բրյուսելը, եւ նրան պարզ հասկացնում են, որ անգլոսաքսերին պետք չէ ջղայնացնել եւ հարկ է կտրուկ արագացնել ռուսներից պոկվելը...

Դա մտրակն էր, իսկ քաղցրաբլիթի դերում միջազգային դատական ատյաններն են: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանը Ադրբեջանի դեմ» գործով միջանկյալ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը կներկայացնի դեկտեմբերի 7-ին: Այն կարող է լինել խրախուսող, բայց կարող է լինել եւ չխրախուսող: ՏԻՄ ընտրություններից հետո է, բայց Բրյուսելից առաջ: Սակայն վերադառնանք «աղանդավորական մտրակին»: «Բեւեռախույզները» երկու հայտարարություն են արել, որոնք ակհայտորեն դուր չեն գա անգամ հանրության արեւմտամետ հատվածին: Սկզբում «Կրեմլի գործակալ» հռչակեցին Կարին Տոնոյանին (ով հիմա լքեց «Ազատագրական շարժումը»), իսկ հետո հետուստաեթերում առանցքային «բեւեռախույզներ» Ժիրայր Սէֆիլյանն ու Հայկ Մարտիրոսյանը երկար-բարակ ու շատ կեղտոտ ձեւերով Պարգեւ սրբազանին որակեցին համայն հայության ամենասիրելի կերպարներից մեկին` Պարգեւ սրբազանին: Սեփական վարկանիշին հարվածող այդ արարքը ենթադրաբար այն գինն էր, որը հովիվներն ուզեցին «գառների» զանգվածներ տրամադրելուց առաջ: Ու առաջիկայում չպետք է զարմանալ, եթե «Բեւեռը» բերնեբերան լցրեց Հանրապետության հրապարակը: Թեեւ Նիկոլը մեծ աշխատանք է տարել Հայստանում արագորեն հակառուսական տրամադրություններ ծավալելու ուղղությամբ, սակայն նման է, որ անգլոսաքսերը եւ առաջին հերթին իր ազդեցությունն ընդարձակող Բրիտանական թագը դժգոհ են, որ Նիկոլը պոչը քաշում է, հենց որ Կրեմլից սաստող բղավոց է լսում: Նման է, որ իշխանության փոխանցման (Transfer of Power) գործընթացի համար էլ նախատեսված է «Բեւեռ» օպերացիան: Սակայն «Բեւեռը» ջարդող մեքենա է, եւ դժվար թե ՀՀ ղեկը տան Ժիրոյի պես մեկին, ով շատ արագ կարող է դառնալ «Նիկոլ 2»: Իսկ թե ում համար ճամփա կբացի այդ մեքենան` թերեւս կա՛մ մաքուր անգլոսաքսոնական կադրի համար, կա՛մ միգուցե այնպիսի ֆիգուրի, որն անընդունելի չէ նաեւ Մոսկվայում եւ Պեկինում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում էՔրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանԿիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. ՊեսկովՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը«Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասինՄեսսիի վատագույն ցուցանիշըԽղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնիցՀայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը27 պատգամավոր իրավունք ունի առաջադրելու նախագահի թեկնածու. Հրանտ ՍարկիսովԷսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. Մգեր ԱրմենիաՀՀ Նախագահի հրաժարականը սարսափելի ահազանգ է՝ սպասվելիք հակահայ գործողությունների. Լիլիթ ՄանասերյանԱռջևում ծայրագույն բարդ պրոցեսներ են զարգանալու` ընդդեմ մեր պետության և պետականության. Գևորգ Գևորգյան«Հայեր ջան դուխով»-տակ տժժացող նիկո՛լ, ՀՀ Պաշտապանության նախարար Սուրո՛… ինձ հետաքրիքր ա էլի. ձեր դուխը սկսվում ա Մյասնիկյան պողոտայից ու ավարտվում ա Փարավոն ռեստորանային համալիրո՞ւմ…հը՞ նիկոլԱպօրինություն մինչեւ վերջին վայրկյանը. հրաժարականի մասին հայտարարած նախագահը հրամանագիր է ստորագրել«Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…». Արմեն Աշոտյանը` Արմեն Սարգսյանի հրաժարականի մասինՄխիթարյանի հիասքանչ գոլային փոխանցումը «Էմպոլիի» դեմ խաղում. տեսանյութԱլեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում պետք է փոխարինի Հակոբ ԱրշակյանըԱրմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը գրել է արտերկրից. Մանրամասներ նախագահի հրաժարականից.InfoPort.amՆոր նախագահ ընտրելը Նիկոլի համար բարդություններ ունիՄանուել Պետրոսյանը` շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոնԱնձնական հարցերը լուծված են, բիզնեսը կազմակերպված, շահերն իրացված...Ինչու Ռոնալդուն չդարձավ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստԻրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահի հրաժարականով. Վարդեւանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ