«Bելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ» տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յուրաքանչյուր հայ` ազգի պատիվը բարձր պահի, ինչպես որ դա արեց ինքը` Ալբերտը.Մալխաս Ամոյանը Ալբերտ Հովհաննիսյանի մասին Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanToday Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ).Starnews.am Ուկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ Կրեմլ Ստամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքները Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. Ալեքսանյան Զելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ) Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան


Անուշ Ասլիբեկյանը` «Գտնված երազը» պիեսի վերածելու եւ էլի շատ հետաքրքիր նախագծերի մասին

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց թատերագետ, դրամատուրգ, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյանի հետ:

 Ձեր պիեսները մեծ հաջողությամբ պարբերաբար բեմադրվում են տարբեր թատրոններում: Հիմնականում որ՞ն է լինում ներշնչման աղբյուրը:

– Դրամատուրգ-բեմադրիչ հանդիպումը մեծ առումով դրամատուրգի կյանքում իրադարձություն է: Շատ կարեւոր է նկատված եւ հասկացված լինելը, իսկ փնտրված լինելն արդեն երջանկություն է: Աշխատելու երկու սկզբունք կա, երբ պիեսը ծնվում է ինքնաբուխ, այդ պահին գրողին հետաքրքրող, հուզող խնդիրներից, ասելիքից, եւ երբ բեմադրիչը պատվիրում է պիես գրել` կանխավ իմանալով քո գրական հետաքրքրությունները, ձեռագիրը: Աշխատանքի այս երկու եղանակով էլ համագործակցել եմ բեմադրիչների հետ, եւ բոլոր դեպքերում, փառք Աստծո, լավ արդյունքներ են եղել: Նաեւ մեծ փորձառություն է տալիս տարբեր սերունդների եւ սկզբունքային տարբեր ոճերով աշխատող բեմադրիչների հետ համագործակցությունը: Ես հարուստ եմ Հակոբ Ղազանչյանի, Նարինե Գրիգորյանի, ռուսաստանաբնակ բեմադրիչներ Համլետ Հայրապետյանի, Իվան Լատիշեվի (ՌԴ վաստակավոր արտիստ), եղել է նաեւ ուսանող բեմադրիչ Հարություն Գալֆայանը` իր ստացված դիպլոմային աշխատանքով, ըստ իմ պատմվածաշարի, այժմ նաեւ տաղանդաշատ Լիլի Էլբակյանի հետ համագործակցությամբ:

Нет описания фото.

Այս պահին ո՞ր ստեղծագործության վրա եք աշխատում:

– Այս պահին ավելի շատ գիտական աշխատանքով եմ զբաղված եւ սպասում եմ ստեղծագործական աշխատանքներիս արդյունքներին` «Գտնված երազը» պիեսի նախատեսվող պրեմիերային եւ Աննա Բայաթյանի «Կակտուս» ֆիլմի նկարահանումներին, որի համասցենարիստ եմ՝ Կարինե Ջանջուղազյանի հետ միասին: Ֆիլմերի սցենարների վրա աշխատելու առաջարկներ ունեմ, բանակցությունների մեջ ենք: Թատրոնի մասին մի քանի գիտական հոդվածի վրա եմ աշխատում` ներսի եւ արտերկրում հրատարակվող գիտական հանդեսների եւ պարբերականների համար: Այս տարվա ձեռբերումներիցս է Նունե Ալեքսանյանի ArtCollage մշակութային բարձրարժեք կայքի հետ համագործակցությունս, արդեն մեկ տարի է կայքում ներկայացնում եմ թատերախոսականներս` երեւանյան առաջնախաղերի մասին: Երկրում իշխող քաոտիկ վիճակից, հաճախ` անզորությունից, գլխովին խորասուզվել եմ իմ աշխատանքի մեջ: Միշտ համոզված եմ եղել, որ երկիրը ավելի լավը կդառնա, եթե յուրաքանչյուրս իր տեղում իր պարտականությունները լավ կատարի, իր գործի պրոֆեսիոնալը լինի, անընդմեջ ինքնակրթվի, կատարելագործվի: Ցավոք սրտի` մեզ դաժան ժամանակներ բաժին հասան, մեր երկրի դեռ մխացող ցավն ու բաց վերքերը ապրելով, արարելով ու ստեղծելով՝ կկարողանանք ամոքել:

- Եթե ամփոփենք տարին, ի՞նչ հասցրեցիք անել այս տարվա ընթացքում:

– Ի հեճուկս համավարակի եւ քաղաքական անկայուն վիճակի` բուռն է ընթացել թե՛ գրական, թե՛ գիտական, թե՛ մանկավարժական գործունեությունս: Պատերազմում պարտության լուրը մեծ ցնցում էր, 180 աստիճան շուռ տված պատկերը մեկ օրում մեր երեսին շպրտվեց անգթորեն: Ինձ թվաց` կցնորվեմ ցավից, տիեզերական ստի այս մասշտաբից, կորուստների այս չափից: Գրականությունն այն փրկօղակը դարձավ, որը ելք տվեց ապրումներիս, օգնեց չհանձնվել: «Հայրենիքս, միակ, ուրիշս» ընդարձակ բանաստեղծությունս, որը գրականագետ Անի Փաշայանը որակեց որպես պոեմ եւ նոր խոսք, այդ ցավի, պոռթկման արդյունքը եղավ` պարտության լուրն առնելուցս անմիջապես հետո ծնվելով: Այն միանգամից տպագրվեց «Գրական թերթում», կանադական «Գեղարդ»-ում, Հանրային ռադիոյում հնչեց` Սիլվա Յուզբաշյանի անզուգական կատարմամբ, Արծվի Բախչինյանի եւ Նորա Արմանիի կողմից թարգմանվեց անգլերեն, շուտով նաեւ կընդգրկվի մի անգլերեն անթոլոգիայում, հրաշալի գրախոսականի արժանացավ երիտասարդ վերլուծաբան, հեղինակ Վովա Արզումանյանի կողմից` նույն «Գրական»-ի էջերում: Գրական տպավորիչ իրադարձություններից էր Եվրասիա վարժարանում կազմակերպված իմ եւ բանաստեղծուհի Արուս Սուրենի` ուսանողների եւ մանկավարժների հետ փառահեղ հանդիպում-քննարկումը: Այս տարի նաեւ տարբեր լեզուներով են թարգմանվել պատմվածքներս ու բանաստեղծություններս, որոնք 2022-ին արտերկրում լույս կտեսնեն` տարբեր գրական անթոլոգիաներում, բայց այդ մասին` հետո:

Պատերազմի օրերին մի մխիթարող առաջարկ ստացա Վարշավայի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինի կողմից` Համալսարանի գիտական հանդեսի 2-րդ համարը նվիրել Հայաստանին: Ստանձնելով ամսագրի հայաստանյան թղթակցի պատվավոր պարտականությունը` նյութեր հավաքեցի, ամսագրում լայնորեն լուսաբանել ենք հայ թատրոնը` Ազգային թատրոնի հիմնադրումից մինչեւ մեր օրերը: Սա Լեհաստանի գիտական աշխարհի մեծ ժեստն էր Հայաստանին, նրանք մեզ հետ են: Ամսագրի շապիկին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լուսանկարն է լինելու: Մինչեւ տարվա վերջ կտպագրվի այս հատորը` Ակադեմիայի, Արվեստի եւ Պատմության ինստիտուտների գիտաշխատողների եւ ԵԹԿՊԻ-ի դասախոսների հոդվածներով: Գիտական ձեռքբերումներիցս եմ համարում այս տարի ՀՀԳԱԱ Արվեստի ինստիտուտում ավագ գիտաշխատող դառնալուս իրողությունը: Նաեւ ԵԹԿՊԻ-ի գիտական խորհրդի երաշխավորությամբ օրերս լույս տեսած «ՍՑԵՆԱՐԱԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ. ԳՐԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մեթոդական ուղեցույցս` Վալերի Գասպարյանի պատվավոր համահեղինակությամբ: Ձեռնարկում առաջին անգամ ընդգրկել ենք ժամանակակից դրամատուրգների ցանկ, քանի որ, վստահ եմ, որ բուհերում պետք է դասավանդվեն մեր կողքին ապրող հեղինակների գործերը:

Տարվա կարեւոր նախաձեռնություններից եմ համարում ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ (ծրագրի ղեկավար` Մանե Մկրտչյան) նախագիծն իր նոր ձեւաչափով, որի բանախոսներից մեկը լինելու հրավեր ստացա: Մարզերում անցկացվող հանդիպումները արվեստի գործիչների հետ անհրաժեշտություն են ապագա սերնդի ձեւավորման համար, նախագիծն այս առումով շատ մեծ գործ է անում:

Տարվա ավարտի մեր նախաձեռնություններից մեկը, որի արդյունքները կերեւան եկողի տարի, ԵԹԿՊԻ-ի «ԱՐՎԵՍՏ» ամսագրի վերահրատարակումն է, որի հիմնադիր-խմբագիրն եմ եղել 2000 թվականին: Այժմ ռեկտոր Լիլիթ Արզումանյանի համաձայնությամբ եւ աջակցությամբ, մեր ակտիվ ուսանողներից մեկի` Վովա Արզումանյանի համագործակցությամբ, ամսագրին նոր կյանք կտանք:

Մանկավարժությունը իմ գործունեության կարեւոր թեւերից եմ համարում: Թատերական ինստիտուտում այս տարի ղեկավարում եմ Սցենարադրամատուրգիական կուրս: Կուրսիս հետ աշխատանքը ինձ մեծ բավականություն է պատաճառում եւ ժամանակիս մեծ մասը նվիրում եմ նրանց: Ուսանողներս շնորհաշատ եւ իրենց երազանքի հետեւից եկած վառ անհատականություններ են, որոնց ոտքի կանգնեցնելն իմ մեծ նպատակներից է: Նրանց միջոցով պետք է դրամատուրգիայի ոլորտում սահուն սերնդափոխություն կայացնենք:Նրանց տեղը բաց է, եւ նրանց սպասում են ոլորտում:

Возможно, это изображение в мультипликационном стиле (текст)

– «Գտնված երազը» նորովի ներկայացնելու մտահղացումն ո՞ւմն էր:

– Հեքիաթը պիեսի վերածելու առաջարկ ստացա Խամաճիկների թատրոնի  բեմադրիչ, դերասանուհի Լիլի Էլբակյանի կողմից: Առաջարկն ինձ միանգամից ոգեւորեց, քանի որ «Գտնված երազը» իմ մանկության ամենասիրելի մուլտֆիլմերից է եղել: Երբ սկսեցի գրել, հասկացա, որ աշխատանքը զուտ ինսցենիրովկայի (բեմականացման) սահմաններից դուրս է գալիս եւ մտնում է լիարժեք ստեղծագործական դաշտ, քանի որ թե՛ հեքիաթը, թե՛ մուլտը կարճ էին իրենց ծավալով եւ տեւողությամբ, իսկ ներկայացումը առնվազն 45 րոպե պետք է տեւի: Գրվեցին նոր տեսարաններ, հորինվեցին նոր սյուժետային գծեր, անգամ նոր հերոս ծնվեց` Սեւ կատուն, որի մասին շատ չեմ խոսի` թողնելով որպես անակնկալ: Ամենասկզբից մի կարեւոր խնդիր դրվեց իմ առջեւ` պահպանել մուլտի հեղինակ-ռեժիսորներ Դիլաքյան եղբայրների ոճը, լակոնիզմը, գեղագիտությունը: Սա հեշտ բան չէր, քանի որ տարբեր ստեղծագործողների աշխարհներ են բախվում: Սակայն ռեժիսորի հետ համագործակցությամբ, կարծում եմ, գործը գլուխ բերեցինք: Տիկնիկների ձայները հնչյունավորում են` աղջիկ-Աննա Էլբակյանը, պապիկ-Արմեն Էլբակյանը, ծերուկ-Աշոտ Ղազարյանը, կհնչեն Ռուբեն Հախվերդյանի երգերը, բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է: Մեծ պատիվ եմ համարում այս պրոֆեսիոնալ ու սիրված արվեստագետների հետ աշխատանքը: Ներկայացումը կլինի գունեղ, բարի, շատ երաժշտական, հուսով եմ, որ մեր մանուկները այն վայելելու առիթ կունենան արդեն դեկտեմբերին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

«Bելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ» տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յուրաքանչյուր հայ` ազգի պատիվը բարձր պահի, ինչպես որ դա արեց ինքը` Ալբերտը.Մալխաս Ամոյանը Ալբերտ Հովհաննիսյանի մասինՍայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanTodayՀայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՄխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը «Էմպոլի» դեմ խաղումՈւկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ ԿրեմլՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըԱռուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. ԱլեքսանյանԶելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ)Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում էՔրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանԿիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. ՊեսկովՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը«Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասինՄեսսիի վատագույն ցուցանիշըԽղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնիցՀայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը27 պատգամավոր իրավունք ունի առաջադրելու նախագահի թեկնածու. Հրանտ ՍարկիսովԷսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. Մգեր ԱրմենիաՀՀ Նախագահի հրաժարականը սարսափելի ահազանգ է՝ սպասվելիք հակահայ գործողությունների. Լիլիթ ՄանասերյանԱռջևում ծայրագույն բարդ պրոցեսներ են զարգանալու` ընդդեմ մեր պետության և պետականության. Գևորգ Գևորգյան«Հայեր ջան դուխով»-տակ տժժացող նիկո՛լ, ՀՀ Պաշտապանության նախարար Սուրո՛… ինձ հետաքրիքր ա էլի. ձեր դուխը սկսվում ա Մյասնիկյան պողոտայից ու ավարտվում ա Փարավոն ռեստորանային համալիրո՞ւմ…հը՞ նիկոլԱպօրինություն մինչեւ վերջին վայրկյանը. հրաժարականի մասին հայտարարած նախագահը հրամանագիր է ստորագրել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ