Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում. Հայկ Մամիջանյան 2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանը Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Ֆոտոշարք «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակին Եռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ Գեւորգյան Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ) Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում


ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԱՐԸ

Վերլուծություն

Սոչիում ստորագրած եռակողմ հայտարարության տեքստը շատերը որակել են, կոպիտ ասած, հայտարարություն ոչ մի բանի մասին, սակայն չոր տեքստից դուրս կան բազում չարագուշակ երանգներ` խոսքը ե՛ւ հանդիպման կարեւոր դետալների մասին է, որոնք չեն վրիպել ուշադիր քաղաքացիների աչքից, ե՛ւ «բանավոր փոխըմբռնումների», որոնցից ոչ մի լավ բան սպասել չի լինի, ե՛ւ այն ամենի, ինչը տեքստում առհասարակ հիշատակված չէ: Մասնավորապես, Արցախի եւ ռազմագերիների հարցը` դա հենց գլխանց աչքի է զարնում...

 

ՆՈՐ ՏԱԳՆԱՊՆԵՐ, ԶՐՈ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Խոշոր հաշվով, կապիտուլյանտը ստացավ այն, ինչով կարելի է կերակրել «հպարտ» ընտրազանգվածին` տեքստ, որն արտաքնապես առաջին հայացքից սպառնալիքներ չի պարունակում: Կարծես ասեր հրապարակում հավաքված «ապակուսակցական-վերկուսակցականների»` տեսա՞ք թուղթը, իսկ հիմա՞ ինչ եք ուզում: Իսկ այնպիսի բազմափորձ քաղաքական այրը, ինչպիսին է Դավիթ Շահնազարյանը, այդտեղ տեսավ հետեւյալը` կապիտուլյանտը մեզ տանում է նոր պատերազմի, որից խուսափել չի լինելու: Նրա խոսքով` նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրված եռակողմ փաստաթղթում ոչինչ չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքներից. «Իր ասած 41 ք/կմ-ն իրականում երկու անգամ ավելին է, եւ չկա պահանջ, որ մինչեւ ադրբեջանական զինված ուժերը դուրս չգան, դելիմիտացիայի մասին ոչ մի խոսք չի կարող լինել: Կառավարության նիստում Փաշինյանն օգտագործեց ագրեսիա արտահայտությունը, ինչը չասաց ԵԱՏՄ նիստին, կամ էլ Սոչիում հանդիպման ժամանակ, ընդամենը կիրառեց ներխուժում բառը եւ հիմա հույսը դրե՞լ է միջազգային հանրության վրա: Եթե միջազգային հանրության վրա ես հույսդ դրել, ուրեմն Բրյուսելում այդ հարցը պետք է բարձրացնես, պետք է բարձրացնես նաեւ ռազմագերիների, Ադրբեջանի կողմից վարձկանների, ֆոսֆորային ռումբեր օգտագործելու հարցերը»:

Իսկ վատթարագույնը քաղաքականության օբյեկտ դառնալն է.

«Եթե դու թույլ ես, դաշնակիցներդ դա քեզ չեն ներում, բարեկամներդ քեզ չեն հիշում, իսկ թշնամիները քեզ չեն խնայում: Կարեւորագույն խնդիրը, որ այսօր կա նաեւ, դա Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումն է, ինչը քլունգն առած շարունակում է քանդել կապիտուլյանտը»: «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանում այսօր թուրքական զինուժ կա, եւ չեմ բացառում, որ թուրքական զինուժ կա նաեւ Նախիջեւանում: Ունեմ այդպիսի տեղեկություններ, որ այս ամեն ինչը կա: Այն, ինչ այսօր կատարվում է, դա կապիտուլյացիայի շարունակությունն է, մեր պետականության` կազմաքանդումը»,-նշել է Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ Սոչիում ստորագրված եռակողմ փաստաթուղթը ամբողջությամբ Ադրբեջանի նպատակներին է համապատասխանում: Եվ իրոք շատ վատ ազդակներ ենք ստանում` Ալիեւն Էրդողանին ասում է, որ շատ գոհ է հանդիպումից, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը կարելի է արդեն լուծված համարել: Ռազմական-քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանն արձանագրում է. «Ալիեւը արդեն հստակ խոսում է Զանգեզուրի միջանցքի այլեւս իրականություն լինելու մասին, քանի որ Սոչիում ստորագրված փաստաթղթի տողատակը հետեւյալն է.

ա) ՌԴ-ն է այս տարածաշրջանի որոշիչ դերակատարը,

բ) ոչ մի լարվածություն եւ տարածաշրջանը ապակայունացնող իրավիճակ չի արձանագրվում, հակառակ այն փաստին, որ ագրեսոր պետությունը իր զինված ուժերով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Եվ այս ամենը ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ եթե մենք չկարողանանք հեռացնել այս խամաճիկներին իշխանությունից, ապա շուտով ՀՀ-ն մնալու է առանց դաշնակցի, դեմ հանդիման թշնամու յաթաղանին:

Ահա թե ինչ կարող է պատահել այն ազգերի ու պետությունների հետ, որոնք իշխանության են բերում թշնամու քաղաքական սպասավորներին, իսկ հետո, մեղմ ասած` ալարում են իրենց սխալը ուղղել»:

Շատ մեղմ ասած` ալարում են: «Ալարկոտություն» տեսանք նաեւ հրապարակում` թեեւ հնչեց կապիտուլյանտի հրաժարականի պահանջը, սակայն Սոչիից անմիջապես հետո «Ազատագրական շարժումից» անջատվեց Կարին Տոնոյանի կուսակցությունը... Այդ «բարեկիրթ» խաղերն աստիճանաբար վերածվուն են մահացու քնաբերի, մինչդեռ, ինչպես իրավացիորեն նշում է Արմեն Աշոտյանը. «Նիկոլին հեռացնելու ցանկացած միջոց լեգիտիմ է, որպեսզի մնանք պետություն»:

ԿԼԻՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՌԵԱԼ ԸՆԴՎԶՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահն արձանագրում է. «Աշխարհից նեղանալ պետք չէ: Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում: Նիկոլը վկա»: Նաեւ մատնանշում այսօրվա քաղաքական դիսկուրսի «նախկինացավ» կոչվող հիվանդությունը. «Աբսուրդը հասել է նրան, որ 2018-ին իմ թաղումը կազմակերպող մարդիկ հիմա ասում են` սպանեիք մեզ, բայց Նիկոլին իշխանություն չտայիք»: Այդ հիվանդությունը վառ արտահայտվեց նաեւ ԱԺ լսումների ժամանակ, երբ Նաիրի Հոխիկյանը ցանկություն հայտնեց հրապարակում տեսնել ՀՅԴ եւ ՀՀԿ շարքերը, բայց ոչ երբեք` այդ ուժերի լիդերներին, մասնավորապես` պաշտոնաթող նախագահներին: Դե արի ու մի ասա` տղա ջան, երեք նախագահներից ցանկացածը հենց եկավ հրապարակ, դու իջնելու ես բեմից ու համեստորեն լռելու ես: Բայց արի ու տես, որ անգամ զուտ «շարքերին» տեսնելու ցանկությունն էր կեղծ` երբ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները եկան հրապարակ, նրաց ասվեց, որ իրենց ներկայությունից ուրախ չեն: Այսինք` ունենք կրկե՞ս, գոլորշի բաց թողնելու միջո՞ց, եւ գրողը տանի` ո՞ւմ նպատակն եք դուք սպասարկում: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի դիտարկմամբ. «Ձեր նման անգրագետ ծակ պրոֆեսորների պատճառով է նաեւ, որ ունենք էս վիճակը, դուք, անգրագետ ոչնչություններ, դավաճան վիժվածքի հետ միասին կիսում եք էս ամենի պատասխանատվությունը: Էսքան անպիտանության, անգրագիտության ֆոնին վաղը Երեւանն էլ են հանձնելու»:

Իսկ կապիտուլյանտն այնքան ինքնավստահ է կրկեսը շարունակելու հարցում, որ հանդիսավոր «բացում է» այն, ինչի բացումն արել էր Սերժ Սարգսյանը 2017-ի մարտի 20-ին: «Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում` Երեւանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությանը: «Ռենկո» ընկերության կողմից Երեւանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը) պատասխանատուների եւ մասնագետների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից եւ որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարեւոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երեւանի բնակիչների էներգետիկ ապահովության եւ բարեկեցության համար»,- սա մի փոքրիկ մեջբերում է ընդամենը: Կապիտուլյանտին երեւի թվում է, որ մարդիկ զուրկ են հիշողությունից, ավելին, հաշվի չի առնում, որ համացանցը հիշում է ամեն ինչ: Կամ էլ այնքան է շտապում ավարտի հասցնել կապիտուլյացիայի վերջնական ամրագրման արարը, որ չի խորշում սպիտակը սեւ անվանել: Եթե այս «բացումը» մարսեց, ապա հերթով իրեն կվերագրի 30 տարվա ընթացքում երբեւէ բացված բոլոր խոշոր տնտեսական կառույցները, ամեն անգամ «լենտ կտրելով»: Դե իսկ հունական այբուբենի բոլոր տառերի անունները կրող կորոնավիրուսի նոր տարատեսակները որպես ուղեկից խաղալիք եւ մանիպուլյացիոն միջոց կան ու կան. «Վերջին ենթատեսակը, որի տարածումը  սկսվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, կոչվում է Օմիկրոն: Դրա մուտացման աստիճանը բավականին մեծ է: Ցավոք սրտի, տվյալ վիրուսը 50 մուտացիա է կրում»: Գրողուցավ ձեզ, նիկոլավիրուսը հաստատ ավելի վտանգավոր է, բայց փորձում է հաստատվել մեր կյանքում մինչեւ Հայաստանի վերացում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում. Հայկ Մամիջանյան2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս հայկական բանակում զոհվել է 43 զինծառայողՀումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոնի շնորհավորանքը հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Կայացավ «Հայոց բանակը երեկ, այսօր, վաղը» թեմայով կլոր սեղանըՍերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Ֆոտոշարք«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը կազմակերպել էր կլոր սեղան նվիրված բանակի 30-ամյակինԵռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը.Արամ ԳեւորգյանՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԲաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններումԵռաբլուրը վերևից. ՏեսանյութՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացիԼավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինիՔՊ-ական Լուլուի բարձր տրամադրությունը «Եռաբլուրում» (Video)Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ ՆազարյանԿաթողիկոսը՝ Քրիստոսի արձանը տեղադրելու Ծառուկյանի մտադրության մասին«Սերժ Սարգսյանի`բանակաշինության մեջ մեծ ներդրման դերակատարության մասին կարելի է խոսել երկար ու անվերջ».ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ«Ես վստահ եմ, որ հունվարի 28-ին դրանք պղծում են Եռաբլուրը վերջին անգամ».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ«նիկոլը նվեր ա արել բանակին` տղերք այսօր գազանանոցի մուտքը ձեր համար անվճար է: Բանակը նվաստացնելու նոր նշաձող».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԲոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, համախմբվենք բանակի շուրջ․ նախագահի ուղերձըԿոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից, Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում. Գևորգ Գևորգյանի կոչըՄենք գնում ենք ԶՈՒ հետագա զարգացմանն ուղղված բարեփոխումների ճանապարհով․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը«Տոնդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, դու պետքա լինես ուժեղ ինչպես նախկինում Ափսոս, որ բարձունքը չկա, ափսոս, որ տղերքը չկան, փառք ու պատիվ հերոս տղերքին».ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԳազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց մատակարարման գնի շուրջ բանավեճեր են ընթանում․ ԳրիգորյանԱստղագուշակ՝ հունվարի 28-ի համարԻ՞նչ պահով են ադրբեջանցիների համար անընդունելի մեր առաջարկները՝ փորձում ենք հասկանալ․ Միրզոյան«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերիՆրանք մեր իրական կյանքի անմահ Հերոսներն են ու մենք պարտավոր ենք միշտ հիշել նրանց անուն առ անունՀայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը սրբազան զգացում, զինվորը, հայրենիքը անսակարկելի արժեք՝ մեր գոյության հենասյունն ու պատվարն են Մենք պարտավոր ենք ապրել, ուժեղանալ և ունենալ հզոր ԲԱՆԱԿ, խաղաղ ՀԱՅՐԵՆԻՔՉինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում լրջորեն վերաբերվել, լուծել Ռուսաստանի մտահոգությունները եւ «կրակի հետ չխաղալ»Մեծություններ․ Հայոց բանակի կազմավորումից մինչեւ 44-օրյա պատերազմ․․․Մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է հանձնվի թշնամու ողորմածությանը․ իրանագետԴավաճանների ու թշնամու կողմից քանդված ու բզկտված Բանակի օրն ա.Նարեկ ՍամսոնյանԱստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդՕրը ֆինանսական առումով հաջող կլինի․ հունվարի 28֊ի աստղագուշակՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով«Ժողովուրդ». ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է«Հրապարակ». Ընդդիմությունն ում է առաջարկում Արմեն Սարգսյանի փոխարեն«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելուԱյսօր պրոֆեսոր Արմեն Չարչյանի ծննդյան տարեդարձն էՄխիթարյանը` «Ռոմայի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդՇնորհավոր տոնդ միշտ հնար գտնող հայ զինվոր ու հայոց բանակ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումը ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐԵրգչուհի Ադելը գտել է իր կեսին Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է Ինչո՞ւ հեռացավ Երեւանի քաղաքապետի տեղակալըՄարուքյանն իրեն ընդդիմադիր համարո՞ւմ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ