Գերմանիան և Ավստրալիան սկսել են Կիևից դիվանագետների ընտանիքների տարհանումը Ուկրաինական գեներալը նշել է այն շրջանները, որոնք Ռուսաստանը «կարող է գրավել» Հայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրը Չիրականացած երազանքի և նոր հաղթանակի մասին. Անկեղծ զրույց Մալխաս Ամոյանի հետ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Թուրքական Anadolu–ն Անին կրկին առանց «հայ» կամ «Հայաստան» բառերի է ներկայացրել «Բելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ» տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յուրաքանչյուր հայ` ազգի պատիվը բարձր պահի, ինչպես որ դա արեց ինքը` Ալբերտը.Մալխաս Ամոյանը Ալբերտ Հովհաննիսյանի մասին Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanToday Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ).Starnews.am


Մարդկանց կյանքը վտանգի տակ է՝ պետական մարմիններում գործում է հսկայական մաֆիա. Փոստանջյան

Ներքաղաքական

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ օրերս տեսանյութ էր հրապարակել Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից: Նա բացահայտել էր, որ մի շարք հիվանդասենյակներ դատարկ են, մինչդեռ հիվանդներին բուժման համար տանում են շրջաններ` պատճառաբանելով, թե երեւանյան հիվանդանոցներում տեղ չկա: Ինչ է իրականում կատարվում, «Իրավունքը» մանրամասներ պարզեց հենց նրանից:

«ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

– Տիկին Փոստանջյան, Ձեզ հաջողվե՞ց պարզել, թե, ի վերջո, ի՞նչ է տեղի ունենում Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի պատերի ներսում:

– Իմ ուսումնասիրությունների հիման վրա կարող եմ կարծիք հայտնել, որ միայն Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում չէ այսպիսի իրավիճակ: Նույնպիսի խայտառակ վիճակ է նաեւ Ավանի հիվանդանոցում: Մի քանի հիվանդանոց միացվել է եւ դարձել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, որի տնօրեն նշանակվել է մի անձնավորություն, որը դատապարտված է եղել զանգվածաբար մարդկանց հեպատիտ C-ով վարակելու համար: Տարիներ առաջ Քաջարանի հիվանդանոցում, երբ տեղի ունեցավ զանգվածային հեպատիտ C-ով վարակում, այդ գործով դատապարտվել էր Վարդան Ավագյանը, որը հիմա «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենն է: Հիմա համաճարակային վիճակը, ըստ էության, ավելի վատ չէ, ինչպես այս տարվա գարնանն էր կամ անցյալ տարվա աշնանը, բայց երբ նայում ենք կորոնավիրուսով պայմանավորված պաշտոնապես հրապարակված մահերի քանակին, հասկանում ենք, որ դիտավորյալ տեղի է ունենում զանգվածաբար մարդկանց սպանություն` հենց համաճարակի ընթացակարգերի ներքո:

– Ինչո՞ւ եք կարծում, որ այս ամենը դիտավորյալ է արվում: Ի վերջո, հանուն ինչի՞ պետք է գնան նման քայլի:

– Իրենց սա ձեռք է տալիս, որովհետեւ միլիարդավոր դոլարների եկամուտ է ստանում առողջապահական համակարգը` հենց համաճարակի համատեքստում: ՊՇՌ թեստավորման պարտադիր պայմանն են մտցրել, բայց պատվաստման վերաբերյալ համապատասխան քարոզարշավ չարեցին: Պարզապես, ընդունեցին օրենք, որով բարձրաստիճան պաշտոնյաները ազատվում են պատվաստումից: Իսկ համապատասխան պատվաստանյութեր չբերեցին, որոնք քաղաքացիների մոտ հետեւանքներ չէին առաջացնի: Սկզբից բերեցին «Աստրա-զենեկա» պատվաստանյութը, որը նախատեսված էր տարեց մարդկանց համար, այսինքն` երիտասարդներն այդ պատվաստանյութից չէին կարող օգտվել, իսկ հետո բերեցին «Սպուտնիկ V»-ն, որը ԵԱՏՄ երկրներից բացի, այլ երկրներում չի անցնում` որպես պատվաստանյութ: Ամբողջ նպատակն այն էր, որ մարդիկ չվստահելով այդ պատվաստանյութերին` գնան ՊՇՌ թեստ հանձնեն եւ իրենց հարստացնեն: Ի դեպ, հիշո՞ւմ եք Աբովյանի տուբերկուլյոզի դիսպանսերի նկուղում հայտնաբերված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների դիերի լուսանկարները։ Հենց այդ ընթացքում մինչեւ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն նշանակվելը դիսպանսերի տնօրենը էլի եղել է այդ նույն Վարդան Ավագյանը: Փոխանակ սրանց ընդհանրապես հեռացնեն համակարգից` նորից կարեւոր պաշտոն են վստահում: Հենց սրանով է պայմանավորված այս ծավալի մահերը: Այսինքն` բերել են հատուկ մարդկանց, ովքեր պետք է կազմակերպեն այդ մահերը: Սա ես ուրիշ կերպ չեմ կարող գնահատել:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԵԶ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԻՆՉ-ՈՐ ՄԱՐԴԻԿ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ»

– Դուք ուշագրավ բացահայտումներ էիք արել նաեւ օդանավակայանում: Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ:

– Եթե դու պատվաստվել ես կամ ՊՇՌ թեստ ես հանձնել Եվրամիության երկրներից մեկում եւ ունես պատվաստման վերաբերյալ սերտիֆիկատ, նշանակում է, որ այն Եվրամիության կողմից ճանաչված է, եւ մեր կառավարությունն էլ այն ընդունում է, ուստի` օդանավակայանում պետք է ստուգումն իրականացվի զուտ այդ սերտիֆիկատի QR կոդը պլանշետով, հեռախոսով կամ հատուկ սարքի հավելվածով ճանաչելով: Այդ QR կոդով հնարավոր է պարզել` ՊՇՌ թեստ անցե՞լ ես ժամկետների մեջ եւ պատաստվա՞ծ ես, թե` ոչ: Սա է ստուգման մեխանիզմը, սակայն օդանավակայանում այդ մեխանիզմով ստուգում չեն իրականացնում: Երբ ժամանում ես «Զվարթնոց» օդանավակայան, քեզ պետք է տրամադրեն հատուկ թերթիկ, որը լրացնում ես` համաձայն կառավարության որոշման, անցնում ես բոլոր անցակետերով`անձնագրայինից մինչեւ ջերմաչափում եւ այլն: Դու չունես բացարձակ ոչ մի ախտորոշում, որ հիվանդ ես կամ կարող ես կասկածվել քովիդ հիվանդությունով վարակված լինելու մեջ, բայց, միեւնույնն է, երբ հասնում ես օդանավակայանի վերջին դահլիճը քո ճամպրուկներով, եւ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, Հայաստանում քեզ դիմավորում են սպիտակ համազգեստով ինչ-որ մարդիկ` ոստիկանների ուղեկցությամբ: Նրանք փորձում են ստուգել քո սերտիֆիկատը, ընդ որում` ոչ թե QR կոդը, թե արդյոք անցել ես ՊՇՌ թեստ կամ պատվաստում, այլ հենց սերտիֆիկատը, եւ ամեն մեկին մի անուն են կպցնում: Օրինակ, մեկին ասում են` ժամկետը չի համապատասխանում, մյուսին սերտիֆիկատը Եվրամիության համար է, մեզ համար չէ, երրորդին ասում են` ձեր անցած լաբորատորիան չի համապատասխանում: Այսպես իրենք քեզ ուղարկում են հենց նույն վայրում, դահլիճի հետնամասում գտնվող լաբորատորիան, որտեղ իբրեւ թեստ են անցկացնում եւ գումար պոկում 10-15 հազար դրամ: Եվ եթե դու նույնիսկ այդ թեստն անցնում ես, միեւնույնն է, պատասխան չեն տրամադրում, այսինքն` արհեստականորեն մի մեխանիզմ են ստեղծել, որտեղ ուղարկում են գրեթե բոլորին: Իսկ եթե հրաժարվես, սպառնում են, թե քո սերտիֆիկատը չեն ճանաչի եւ վերջ, ինչ ուզում ես արա:

- Իսկ եթե չեն ճանաչում սերտիֆիկատը, ապա ի՞նչ տարբերակ է մնում Հայաստան ժամանած անձնավորությանը:

- Այդ դեպքում դու ունես երկու տարբերակ` կա՛մ պետք է գնաս այդտեղ, անցնես ՊՇՌ թեստ, որն էլի իրենց ձեռքն է, կարող է 24 ժամ հետո ասեն, թե դու քովիդ ես, պետք է տանենք, մեկուսացնենք: Ընդ որում` դու չես ընտրում լաբորատորիան, իրենք քեզ պարտադրում են, որ հենց այդտեղ պետք է լինի, ինչն արգելանքի ձեւ է: Կամ էլ ասում են` մենք ձեզ կմեկուսացնենք` շտապօգնության մեքենա կանչելու միջոցով:

«ՄԵԶ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԵԾ ԿՈՏՈՐԱԾ, ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ԱՅՍ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԸ»

– Ըստ Ձեզ, սա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի վարած քաղաքականությա՞ն հետեւանքն է, թե՞ կառավարության որդեգրած ծրագիրը, եւ ով էլ հայտնվեր այդ աթոռին, նույնն էր անելու:

– Եթե Անահիտ Ավանեսյանի կենսագրության հետ ծանոթանաք, ապա կհասկանաք, որ սույն տիկնոջ աղերսը առողջապահության հետ միայն եղել է այն, որ նա երկար տարիներ աշխատել է շահույթ հետապնդող մի կազմակերպությունում, որը մատակարարել է Առողջապահության նախարարությանը կամ առողջապահական համակարգին թմրամիջոց: Նա մեթադոն թմրամիջոցի մատակարարմամբ զբաղվող ընկերությունում է պաշտոնավարել, եւ սա է իր միակ առնչությունը առողջապահական համակարգի հետ: Բացի այդ, այս տիկնոջ ամուսինը մտերիմն է առողջապահության նախորդ նախարարի` Արսեն Թորոսյանի, որն ամողջությամբ ձախողեց թե՛ առողջապահական համակարգի սպասարկումը, թե՛ քովիդ համաճարակի դեմ պայքարը: Ես արդեն համոզվում եմ, որ սա դիտավորյալ է արվում, որպեսզի ոչ միայն թուրքերի ձեռքերով, այլ նաեւ իրենց մասնակցությամբ եւ դավաճանությամբ զոհաբերեն ոչ միայն մեր երիտասարդ զինվորներին, այլ նաեւ մեր բնակչությանը: Արհեստական ստեղծում են իրավիճակ, որ մարդիկ չկարողանան բուժվել լավ հիվանդանոցներում, այլ ստեղծել են իրենց ցանցային հիվանդանոցները, որոնք ունեն նաեւ շրջաններում մասնաճյուղեր: Ընդ որում` այդ մասնաճյուղերը հագեցված չեն համապատասխան բուժանձնակազմով եւ նաեւ տեխնիկայով, ինչի հետեւանքով այնտեղ հայտնված մարդկանց անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվում, եւ շատերը մահանում են:

– Կա՞ որեւէ լծակ այս ամենի դեմ պայքարելու: Ինչպե՞ս եք տեսնում ելքը:

– Ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին` նշելով, որ մարդկանց կյանքը վտանգի տակ է` պետական մարմիններում գործում է մաֆիա: Սա հսկայական շղթա է, որը զբաղվում է ե՛ւ շորթմամբ, ե՛ւ խաբեությամբ: Բացի այդ, նաեւ հայց էլ եմ ներկայացնելու վարչական դատարան` իմ եւ ամուսնուս խախտված իրավունքների վերաբերյալ: Այս ընթացակարգերը ես կսպառեմ, բայց մինչ այդ` պետք է յուրաքանչյուրը գիտակցի, որ այս համակարգն ուղղակի մեր հասարակության համար ցեղասպան է: Ցեղասպանություն ապրած ազգը պետք է իմանա, որ կրկին համիդյան կոտորածների նախաշեմին ենք: Պետք է հասկանանք, որ մեզ սպասում է մեծ կոտորած, գնահատենք, դասեր քաղենք պատմությունից եւ հաղթահարենք այս խայտառակ վիճակը:

– Ինչպե՞ս պետք է հաղթահարել, Ձեր ասած` այս խայտառակ վիճակը, երբ ամեն մի քաղաքական ուժ իր փրկության սցենարն է առաջարկում:

– Միայն ուժերի մեկտեղմամբ կարող ենք դուրս գալ այս իրավիճակից: Պետք չէ ասել` եկեք այստեղ, մեզ միացեք կամ գնացեք այնտեղ` նրանց միացեք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Գերմանիան և Ավստրալիան սկսել են Կիևից դիվանագետների ընտանիքների տարհանումըՈւկրաինական գեներալը նշել է այն շրջանները, որոնք Ռուսաստանը «կարող է գրավել»Հայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրըՉիրականացած երազանքի և նոր հաղթանակի մասին. Անկեղծ զրույց Մալխաս Ամոյանի հետՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվերԹուրքական Anadolu–ն Անին կրկին առանց «հայ» կամ «Հայաստան» բառերի է ներկայացրել«Բելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ» տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յուրաքանչյուր հայ` ազգի պատիվը բարձր պահի, ինչպես որ դա արեց ինքը` Ալբերտը.Մալխաս Ամոյանը Ալբերտ Հովհաննիսյանի մասինՍայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanTodayՀայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՄխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը «Էմպոլի» դեմ խաղումՈւկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ ԿրեմլՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըԱռուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. ԱլեքսանյանԶելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ)Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում էՔրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանԿիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. ՊեսկովՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը«Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասինՄեսսիի վատագույն ցուցանիշըԽղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնիցՀայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ