Գերմանիան և Ավստրալիան սկսել են Կիևից դիվանագետների ընտանիքների տարհանումը Ուկրաինական գեներալը նշել է այն շրջանները, որոնք Ռուսաստանը «կարող է գրավել» Հայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրը Չիրականացած երազանքի և նոր հաղթանակի մասին. Անկեղծ զրույց Մալխաս Ամոյանի հետ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Թուրքական Anadolu–ն Անին կրկին առանց «հայ» կամ «Հայաստան» բառերի է ներկայացրել «Բելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ» տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յուրաքանչյուր հայ` ազգի պատիվը բարձր պահի, ինչպես որ դա արեց ինքը` Ալբերտը.Մալխաս Ամոյանը Ալբերտ Հովհաննիսյանի մասին Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanToday Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ).Starnews.am


Արցախցու մեջքը ՀՀ-ի դիրքորոշումն է կոտրել, ոչ թե Ալիեւն ու էրդողանը. Արցախի հերոսը Արցախի ապագայի եւ ապրելու բանաձեւի մասին

Ներքաղաքական

Ի՞նչ է սպասվում Արցախին սահմանազատման եւ սահմանգծման արդյունքում, ինչ է այսօր արցախցիներին ապրելու ուժ տալիս, ինչպես են տեսնում ստեղծված իրավիճակի համգուցալուծումը արցախցիները այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից ԺԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ արցախցիների եւ մասնավորապես իր այս դժվարին իրավիճակում ապրելու բանաձեւին.

-Գիտեք, դժվար է, անասելի դժվար է արցախցու համար: Ոնց բացատրեմ, արցախցին բառի բուն իմաստով թքած ունի Ալիեւի եւ Էրդողանի վրա, արցախցու մեջքը ՀՀ-ի դիրքորոշումն է կոտրել, ոչ թե Ալիեւն ու էրդողանը: Մենք հիմա էլ նեղվում ենք այն գործընթացներից, որոնք կատարվում են Մայր Հայաստանում, թեեւ արդեն չգիտեմ մայր է, թե խորթ մայր Հայաստանը մեզ համար:

Վերադառնալով Ձեր հարցին, թե ինչպես ենք մեր մեջ ուժ գտնում առաջ նայելու ասեմ. ստեղծված իրավիճակում ապրելու ուժ եմ գտնում ազգիս հոյակապ զավակներով սրբացած մեր հողից, նրանք մեր հողն արյունով են սրբագրում։ Իհարկե, Արցախը մեզ համար միշտ է սրբություն եղել, բայց այսօր հարյուր և հազար անգամ ավելի է սրբացած, որովհետև սկսած 1988 թվականից մինչև այսօր, այդ հողը սրբացված է մեր տղաների արյունով։ Ապրելու ուժը հենց այդտեղից է գալիս․ որքան այս հողի վրա կանգնած ենք լինում, այնքան հզոր ենք, մենք կանգնած ենք այդ ուժի վրա, և այդ ուժը մեր հողն է, եթե այն մեկ թիզ էլ մնա, դրա մեջ ուժ կա։ Մենք գիտենք, որ մեր վերքերը բուժելու ենք, շտկելու ենք և ունենալու ենք նույն Արցախը՝ ազատագրված։ Ազգի մասին մտածող մարդիկ երբեք շատ չեն եղել, իսկ ղեկավարությունը այսօր կա, վաղն ուրիշն է լինելու, ի՞նչ կապ ունի ղեկավարությունը։ Ղեկավարության մեջ էլ միշտ եղել են այնպիսի մարդիկ, որոնք այսօր կան, բայց նրանց կողքին միշտ էլ եղել են տղաներ, որոնք ասել են՝ ոչ։ Սա է հայ ազգի գոյության գրավականը։

-Տիկին Գալստյան, որն՞ եք տեսնում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը:

-Այս իրավիաճակից դուրս գալու քայլերի ու ճանապարհների մասին հրապարակավ խոսելու որևէ միտք չունեմ, ես գիտեմ՝ ինչ պետք է անել, և, հավատացեք, որ այդ ամենն արվում է։ Բայց, իհարկե, աստիճանաբար, որովհետև վիրավոր ենք։ Առաջին ազատամարտի ժամանակ մեր տղաներից յուրաքանչյուրը 3-4 անգամ վիրավորվել է, բայց չեմ հիշում, որ նրանք ասեին, թե վիրավոր են  ու պետք է մեր շարքերից դուրս գան։ Բոլորը կիսաապաքինված նետվում էին մարտի։ Խելքով ենք լինելու, ուժ ենք հավաքելու, ամեն ինչ ճիշտ է լինելու, «դզվելու» է, Հայաստանում էլ է «դզվելու»։

Նոյեմբերի 9-ից հետո ինձ համար երկրորդ անհեթեթությունը եղել է մայիսի 12-ը, երբ թշնամու չգիտեմ՝ ինչ քանակով զինվորը մտնում է ՀՀ սահմանից ներս, ու միանգամից չեն գերեվարվում։ Լավագույն ճանապարհը նրանց բոլորին գերեվարելը կլիներ, որովհետև Բաքվի ամենամեծ խաղաթուղթը դա է, որով սպեկուլյացիա է անում ու ասում է՝ հայ գերիներին չեմ տա։ Եթե մեզանից որևէ մեկին տարել են, մենք միշտ իմացել ենք՝ ինչ պետք է անենք, հնարավորինն ու անհնարինն անում էինք, գերի էինք վերցնում թշնամու զինվորներից ու փոխանակում մերոնց հետ։

Հիմա այդ գերիներն իրենց ոտքով եկել ու մտել են Հայաստանի տարածք, այնքան ուժ չունեին, որ գերեվարեին, ինչի՞ց էին վախենում, մեզ հետ արդեն ամենասարսափելին եղել է, ջուրն ընկնողն անձրևից կվախենա՞, այդ ի՞նչ սարսափ է պատերազմը, այդ ի՞նչ վախկոտություն է, որ ներարկում են մեր ազգի մեջ։

-Տիկին Գալստյան, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների արդյունքում:

-Արցախի ու Հայստանի դժբախտությունը սկսվեց նրանից, որ Քարվաճառն առանց մի կրակոցի հանձնեցին: Հիմա արդեն ամեն ինչ շատ է խորացել, ոչ մենք ենք կարողանում Հայաստանին օգնել, ոչ Հայաստանը մեզ: Գիտեք, ոչինչ էլ չի փոխվելու մեր վիճակում, որովհետեւ Մայր Հայաստանը` ի դեմս այսօրվա իշխանությունների,  ձեռք է քաշել Արցախից, էլ մենք ոչ մի լավ բան չենք սպասում Հայաստանից ի նպաստ Արցախի: Մեկ է արցախցին ոչ մի դեպքում Ադրբեջանի կազմում չի հայտնի, կամ ողջ կամ մեռած, բայց  մեր հողում ենք մնալու: Համենայնդեպս պանդուխտի կարգավիճակում արցախցուն չեմ պատկերացնում:

Նորից եմ կրկնում էս իշխանություններից ես էլ ոչ մի հայանպաստ բան չեմ սպասում, ինձ համար նույն են` Փաշինյանն էլ, Ալիեւն էլ, Էրդողանն էլ, էս իշխանությունը Արցախի թիվ մեկ թշնամին է:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Գերմանիան և Ավստրալիան սկսել են Կիևից դիվանագետների ընտանիքների տարհանումըՈւկրաինական գեներալը նշել է այն շրջանները, որոնք Ռուսաստանը «կարող է գրավել»Հայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրըՉիրականացած երազանքի և նոր հաղթանակի մասին. Անկեղծ զրույց Մալխաս Ամոյանի հետՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվերԹուրքական Anadolu–ն Անին կրկին առանց «հայ» կամ «Հայաստան» բառերի է ներկայացրել«Բելառուսական բանակի մի ամբողջ կոնտինգենտ» տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ալբերտի սխրանքը պարտավորեցնում է, որպեսզի յուրաքանչյուր հայ` ազգի պատիվը բարձր պահի, ինչպես որ դա արեց ինքը` Ալբերտը.Մալխաս Ամոյանը Ալբերտ Հովհաննիսյանի մասինՍայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, տարել են անհայտ ուղղությամբ. YerevanTodayՀայկ Սարգսյանի կնոջ՝ Օլկա Հայրապետյանի շքեղ կերպարը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ).Starnews.amՄխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը «Էմպոլի» դեմ խաղումՈւկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ ԿրեմլՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըԱռուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է, պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուին դեմ առ դեմ դա հիմնավորել. ԱլեքսանյանԶելենսկին հայտարարեց հարձակման անհրաժեշտության մասին (Տեսանյութ)Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում էՔրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանԿիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում, ինչը վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին. ՊեսկովՀայտնի է, թե որն է 2021-ին ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը«Մահվան վախը հանեք Ձեր միջից տղե՛րք». Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը բանակի ու հայ զինվորի մասինՄեսսիի վատագույն ցուցանիշըԽղճի վաճառքից գոյացածը՝ մնալու է կոկորդում միշտ...Մեծ Բրիտանիան աշխատակիցներին դուրս է բերում Կիևում իր դեսպանատնիցՀայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու. ArmLur.amՈվ կարող է առաջադրվել նախագահի թեկնածուԲանակի, ամենամեծ կորստի, չներվող ցավի եւ ամենամեծ ձեռքբերման մասին առաջին անգամ խոսում է «Ազգային հերոս» Տիրան ԽաչատրյանըՀերթական «գաստրոլյորի» անփառունակ հեռացումը«Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը». Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ.Վարդան ՈսկանյանԱդրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է սկսել դեպի Շուշի և ԱկնաԲաց նամակ ՄԻՊ թեկնածու Քրիստինե ԳրիգորյանինՀիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա ՄկրտչյանՉմեղադրեք խուճապ տարածելու համար, մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք.Նաիրի ՀոխիկյանՀայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ ԶաքարյանԽիստ տրամաբանական կլինի, որ այս խորհրդարանն իր համար նախագահ ընտրի կապիտուլյանտի գրպանային «ընդդիմադիրներից» մեկին.Նարեկ ՍամսոնյանՊատրոն Դավոն» ազատ արձակվեց«Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան». Աղասի Ենոքյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել«ՄԻՊ-ի թեկնածուին Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու մանդատ են տալիս»․ Աննա Մկրտչյան«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ». Աննա Գրիգորյանի հարցը՝ ՄԻՊ–ի թեկնածուինՀայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդԵրևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համարՀունվարի 24-ի աստղագուշակԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂՀունվարի 24. Օրվա խորհուրդԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԻմացա՞ք, ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց. Տիգրան Ուրիխանյանը փակագծեր է բացումՄեր երազանքների փոշիացման բաժնեկից եւ պատասխանատու եք նաեւ դուք. Լիլիթ Գալստյանն՝ Արմեն ՍարգսյանինԿա երկու տարբերակ. ով է լինելու հաջորդ ՀՀ նախագահը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ