ՆԱՏՕ-ն «անընդունելի» է համարել Ռուսաստանի անվտանգության հիմնական պահանջները «Փաստ». Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են. կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի Էրդողանը Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա «Հրապարակ». Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասին Ինչպե՞ս է Նարիր Սարսգայնը Էդմոն Մարուքյանը պարբերաբար հանդիպո՞ւմ է Փաշինյանի հետ Փաշինյանը իսկապես վարակվե՞լ է կորոնավիրուսով Դավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին


Հայաստանի վիլայեթացումը շարունակվում է

Վերլուծություն

Նախօրեին Նիկոլը սկսեց վերջապես «բացատրել», թե ինչու է գնում Սոչի, ինչ են այնտեղ անելու, այդ արածն ինչ կտա Հայաստանին եւ այլն: Չնայած՝ այդ պահին արդեն բացատրելու բան էլ չկար. Նիկոլի ելույթից ժամեր առաջ Կրեմլի մամուլի ծառայությունն արդեն հաստատել էր, որ նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հանդիպումը կայանալու է, ինչը, հիշեցնենք, դրանից   մեկ օր առաջ փորձում է հերքել ՀՀ ԱԳՆ-ն:

ՆԻԿՈԼՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ

Այսպիսով, ինչո՞ւ Նիկոլը որոշեց խոսել հայտնիի մասին: Հասկանալի է, մի քանի խնդիր փորձում էր լուծել: Օրինակ, ներհայաստանյան հարթակում դրանով քարոզում է, թե ամեն ինչ նաեւ իր ուզածով է, ի սկզբանե հենց դա էր ծրագրված եւ հիմա ի կատար է ածվում, եւ այլն: Բայց որոշ հարցեր կան, որոնք այդպես էլ չկարողացավ այս քարոզչության մեջ տեղավորել: Օրինակ, եթե եռակողմ ձեւաչափում ամեն ինչ ընթանում է նախնական ծրագրերի համաձայն, ապա ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի, ասենք, նոյեմբերի 16-ի հարձակումը: Առնվազն տարօրինակ չէ՞, որ ընդամենը 10 օրից երկրի ղեկավարները պատրաստվում են հանդիպել, այսինքն՝ տվյալ պահին դա համաձայնեցված կամ գրեթե համաձայնեցված է, ու Ադրբեջանը զրահատեխնիկան առած՝ առաջ է գալիս: Թե՞ ընդունենք, որ նոյեմբերի 16-ին ոչ մի հանդիպման պայմանավորվածություն էլ չկար, ազերիները սկսեցին առաջ գալ, հայկական ուժերը որեւէ էական դիմադրություն չցուցաբերեցին, բայց ռուսներն արագորեն Սիսիանը փակեցին՝ ցույց տալով, որ հետագա շարժը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, եւ անմիջապես պայմանավորվածությունը եղավ: Սակայն էլ ավելի «տարօրինակ» էր, որ Նիկոլը, սահմանազատման, ճանապարհների գործարկման եւ Սոչիի հանդիպման առանցքը կազմող այդ բնույթի այլ հարցերից զատ հանկարծ սկսեց խոսել Թուրքիայի հետ հաշտության հեռանկարներից: Ընդ որում, ոչ պակաս «տարօրինակ» թեզերով: Ասածը սա էր. «Կա այդպիսի մի ընկալում, Հայաստանը մխրճվել է թյուրքական աշխարհի մեջ եւ ճանապարհ պետք է չտա: Թյուրքական աշխարհի մի մասն էլ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն են: Ես, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում, թե ինչի պիտի ճանապարհ չտա: Բայց ես նաեւ չեմ հասկանում, թե ինչի պիտի միջանցք տանք... Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ: Բայց մեկ հարց ենք ուզում տալ Թուրքիային եւ Ադրբեջանին. իրենք ուզում են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնե՞ն, թե՝ չէ: Իրենք ուզում են հայ ժողովրդի Ցեղասպանությունը շարունակեն  եւ ավարտի՞ն հասցնեն, թե՝ չէ... Եվ մենք պատրաստ ենք, մեզ թուրք ասելով, ինչ-որ բաներ ասելով՝ չեն կանգնեցնի: Որովհետեւ նրանք, ովքեր այդ ¥թուրքը մեր թշնամին է- Հեղ.¤ ձեւակերպումը մտցրել են մեր մտածողության մեջ, նրանք ուզում են, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը մնա մատաղացուի կարգավիճակով...»:

Տեսական դաշտում կարելի է նաեւ Նիկոլի ասածները քննարկել: Մոտավորապես այս ուղղությամբ. լավ, իրոք ինչքա՞ն կարելի է թուրքի հետ կռիվ տալ, որի արդյունքում մենք տուժում ենք: Պետք է, չէ՞ մի օր հաշտվել: Մի խոսքով, բավականին նուրբ քարոզչական բառապաշար էր դրված այդ ամենի տակ: Սակայն գործնականում իրավիճակը միանգամայն այլ է, եւ Նիկոլի այդ քարոզչական «տրյուկի» տակ շատ լուրջ բացթողումներ կային: Այդ թվում՝ ի՞նչ է նշանակում՝ Թուրքիային եւ Ադրբեջանին հարցնենք, թե հարգարժան «կիրթ մարդիկ», չե՞ք ուզում մեզ նորից ցեղասպանության ենթարկել: Թուրքերն էլ, իհարկե, կպատասխանեն՝ ինչ Ցեղասպանություն, այդ երբ ենք նման բան արել, պարզապես մի փոքի կկոտորենք, հայերը այդտեղ չեն մնա, եւ վերջ, կլինի տարածաշրջանային հավիտենական խաղաղություն. չէ՞ որ կա տարածաշրջանային խաղաղության եզակի հնարավորություն:

ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻՆ ՀԱՅ ԱՍՎԱԾԸ ՊԵՏՔ ՉԷ

Ասվածում սատիրայի նշույլ անգամ չկա, ամեն ինչ իրոք շատ լուրջ է: Սկսենք նրանից, որ նման հարցադրումներ Էրդողանին եւ Ալիեւին հղելն անհեթեթ է ոչ միայն այն պատճառով, որ իմաստ չունի, այլ որ  Թուրքիան եւ Ադրբեջանը արդեն իսկ շատ լավ էլ տվել են դրանց պատասխանները եւ միանգամայն գործնական հարթությունում: Տվել են քանիցս, եւ հերթական անգամ բառացիորեն օրերս, երբ «Գորշ գայլերի» ղեկավարն Էրդողանին թյուրքական աշխարհի քարտեզ, ավելի ճիշտ՝ պանթյուրքիստական գաղափարախոսությունն ամփոփող քարտեզ էր նվիրում: Ընդ որում, դա այդ բնույթի ամենեւին էլ միակ քարտեզը չէ, նման քարտեզներ Թուրքիայում եւ Ադրբեջանում հրապարակվել են մշտապես, բայց երբ ցուցադրաբար տալիս են  Էրդողանին, դա հերթական հաստատումն է, որ գործ ունենք պաշտոնական գաղափարախոսության հետ: Հատուկ Նիկոլի համար ենք ընդգծում. ԱՅԴ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ: Էլ չենք խոսում այն մնացած տարածքային նկրտումների մասին, որոնք այնտեղ պատկերված են: Ընդ որում, այդ նկրտումների համեմատ Հայաստանի տարածքը չնչին է, չերեւացող: Բայց  նորից հատուկ Նիկոլի համար ընդգծենք. ՀԵՆՑ ԱՅԴ ՉՆՉԻՆ, ԱՆՆՇԱՆ ՏԱՐԱԾՔՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԸ՝ ԻՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՄԵԾ ՏԻՐՈՒՅԹԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ: Ավելի պարզ՝ մինչեւ Թուրքիան չնվաճի Հայաստանը, պանթյուրքիստական այդ բոլոր երազանքները դառնում են միայն տեսություն: Ի վերջո, չմոռանանք նաեւ այն հայտնի փաստը, որ բրիտանամասոնական ծագումնաբանությամբ եւ հետեւողական աջակցությամբ ներկա զարգացմանը հասած պանթյուրքիզմի գաղափարախոսությունը ենթադրում է թյուրքական աշխարհի տարածումը Ռուսաստանի ողջ հարավով մեկ՝ ունենալով նվազագույնը՝ ռուսներին հարավային ուղղությունից կտրելու, եւ առավելագույնը՝ Ռուսաստանին մշտական բախումների եւ հնարավորության դեպքում՝ մասնատման խնդիր: Այդ ճանապարհին, սկսած Թուրքիայում պանթյուրքիզմի հիմնական զարգացումների փուլից՝ 19-րդ դարի 70-80 թվականներից հայ ժողովուրդը մշտապես եղել է խոչընդոտ ու հիմա էլ մնում է այդ դերում: Հասկանալի է, «խոչընդոտի վերացման» միջոցն էլ մնում է նույնը՝ թյուրքական աշխարհի միջեւ հայեր պետք է չլինեն. համենայնդեպս այն, որ հայկական կոտորածները սկսվեցին այն փուլում, երբ Թուրքիայում պանթյուրքիզմը վերածվեց պաշտոնական քաղաքականության՝ պարբերաբար առավել շեշտադրված դառնալով, պատմական փաստ է: Վերջապես, երբ նույն Նիկոլի «շնորհիվ» հայտնվեցինք 44-օրյա պատերազմում ու այնտեղ բախվեցինք Թուրքիայի բանակի, նրա ներմուծած ահաբեկչական խմբավորումների հետ, ապա դա եւս այն հարցի պատասխանը չէ՞, որ Թուրքիային մեկ բան է պետք՝ Հայաստանի ոչնչացումը: Գումարենք դրան փաստը, որ ընդամենը վերջերս թյուրքական երկրների ինչ-որ տեսական միավորումը վերածեցին կազմակերպության, դրանով հերթական ապացույցը ներկայացնելով, որ պանթյուրքիզմն այս պահին գործում է ողջ ծավալով: Ասվածը միանշանակ մեկ բանի մասին է խոսում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան չի հապաղի նվաճել մեր երկիրը: Ոչ թե փոքրիկ միջանցք, որն առաջին իսկ առիթով կարող է փակվել, այլ՝ Հայաստանը, Վրաստանն էլ վրադիր, թեեւ այդ հարցը հիմնականում արդեն լուծված է: Այսինքն, ինչ էլ քարոզի Նիկոլը, Հայաստանը եղել եւ մնում է թյուրքական աշխարհի մեջ մխրճված սեպ:

ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ ԵԿԱԾ ԱՐՄԵՆԻՆ ՉՄՈՌԱՆԱԼՈՎ...

Այս իրավիճակում, թե ինչով է զբաղված Բրիտանիայից Հայաստան նախագահի պաշտոնին գործուղված Արմենը, այլ հարց է եւ, թերեւս, շատ ավելի լուրջ ուսումնասիրություն պահանջող, քան անգամ Նիկոլի «համեստ» անձն է: Բայց, սրանով հանդերձ, վերադառնանք Նիկոլի այդ «հույժ խաղաղասիրական»  քարոզներին: Նիկոլի համար, իհարկե, վերը նշվածն ընդգծելու որեւէ կարիք իրականում չկա, միամտություն կլիներ ենթադրել, որ նա այդ բոլոր տարրական ճշմարտությունները չի հասկանում: Ու դրանով հանդերձ մեծ հարց է՝ ինչո՞ւ է փորձում հրամցնել՝ «այս թուրքն էլ առաջվա թուրքը չէ» աղետաբեր տեսլականը: Դա էլ կարելի է հասկանալ. իր «հոգեհայր» ԼՏՊ-ից հենց դա պետք է սովորեր: Չնայած, Նիկոլի խոսքում շատ ավելի վտանգավոր այլ ուղղություն կա: Այսպես, իր ճառում փորձում է ոչ միայն «այս թուրքն էլ առաջվա թուրքը չէ» տեսլականը քարոզել, այլ նաեւ լսողներին համոզել, թե թուրքին մահացու վտանգ համարողներն են հայության իրական թշնամիները: Այսինքն, որ կան ինչ-որ ուժեր, որոնք հայ ժողովրդի մտածողության մեջ են մտցրել, թե թուրքը մեր թշնամին է, ու հիմա էլ ինքը՝ Նիկոլը, եկել է հայությանը այդ «դավադիրներից» փրկելու ու թուրքի հետ «խաղաղ գոյակցության» ճանապարհ բացելու: Սակայն մեկ պարզ  հարց, որի պատասխանը նա այդպես էլ չի տալիս, այդ ողջ տեսությունը ջարդուփշուր է անում՝ այդ ո՞ր ուժերին նկատի ունի, ինչո՞ւ պարզ չի ասում: Թեեւ, եթե մի քիչ քչփորենք, դրան էլ կհասնենք... Չէ, դաշնակների հին ու նոր կարկառուն դեմքերին չենք ակնարկում, նրանց թեման այլ է, ասենք՝ Ալեքսանդրոպոլի պայմանագիր ստորագրելու տեսքով. ամեն ինչ տանք թուրքին, միայն ռուսը չգա: Այ, հենց ռուսներին էլ կհասնենք, եթե Նիկոլի ասածի ենթատեքստը բացենք: 100 տարի առաջ հենց «դավադիր» ռուսը չթողեց, որ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը իրականություն դառնա, հիմա էլ նույն ռուսական զորքերը կանգնել են Արցախում, Սյունիքում եւ «դավադրաբար» չեն թողնում թուրքի հետ «հաշտվել»: Արդյունքում, երբ Նիկոլը պարզ ասում է, որ ի հեճուկս հայությանը թուրքական իրական վտանգը մատնանշողների, նա ցանկացած անգամ թուրք ընկալվելու գնով ¥ու իրականում դա նրա համար վիրավորա՞նք է¤ գնալ նույն հայության համար «յաթաղանով թուրքից» ընդունելի կերպար սարքելուն, մինչեւ իսկ մի կողմ թողնելով, որ թուրքերը գոնե ձեւականորեն իր հիշատակված աբսուրդ հարցերի պատասխանը չեն տվել, ապա դա, այն էլ՝ Սոչիի հանդիպման շեմին, նշանակում է ազդակ՝ անկախ այնտեղ ձեռքբերվող պայմանավորվածությունների, թուրքական ուղղվածությունը մնում է նիկոլյան խունտայի ապագա գործունեության հիմքում: Միայն թե միգուցե համեմատաբար երկարաժամկետ ռեժիմով. հայ ժողովրդին մշտապես քարոզելով, թե թուրքը լավն է, դատափետելով, դավադիրներ սարքելով հակառակն ասողներին: Ու հետո, երբ կլինի «թուրքի հետ խաղաղություն», կգա նաեւ այն հարցի հերթը, թե ռուսներն ինչների՞ս են պետք, ու Արցախի օրինակով կգա նաեւ Հայաստանի վիլայեթեցման հերթը: Բայց կստացվի՞, ինչքան էլ որ չենք մոռանում նախագահ Արմենին եւ նրա բրիտանական շրջապատը: Նաեւ այն հարցը, թե Նիկոլն իրականում իր խելքո՞վ է թուրքերի հետ հաշտության ջատագով դարձել, կամ միգուցե Անկարայի՞ց են նրան «խնդրել», թե՝ Լոնդոնից...

ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇԱՆՍ ՈՒՆԻ՞ 

Իսկ իրականում Թուրքիան ունա՞կ է, թեկուզեւ բրիտանամասոնական աջակցությամբ ռուսներին այս տարածաշրջանից հեռացնել եւ միավորել թյուրքական աշխարհը, ապա ծավալվելով դեպի Ռուսաստանի եւ Չինաստանի խորքերը: Էրդողանին «Գորշ գայլերի» նվիրած քարտեզը, իհարկե, խոսուն տեսք ուներ: Բայց դե անգամ Նիկոլն է գիտակցում՝ քարտեզն ընդամենը նկար է: Իսկ այդ «Գորշ գայլերին», որ հիմա ձեւացնում են, թե ներկա աշխարհի երկու բեւեռներին՝ Ռուսաստանին եւ Չինաստանին են ձեռնոց նետում, առաջին պատերազմի ժամանակ մենք էլ ենք կարողացել տեղը տեղին քոթակել: Ամեն դեպքում, այս օրերին փորձագիտական շրջանակները տարօրինակ վեճ են սկսել՝ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, արձագանքելով այդ քարտեզի թեմային, Էրդողանին «կարմիր գի՞ծ» ցույց տվեց, թե նրա առաջ «կարմիր գորգ փռեց»: Հիշեցնենք, Պեսկովի պատասխանը սա էր. «Մեր թուրք գործընկերները օրորում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսալ, որ քարտեզի վրա, այնուամենայնիվ, մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում: Այն Թուրքիայում չէ, այն Ռուսաստանի Դաշնության տարածքում է՝ Ալթայում, յուրաքանչյուր թուրքի համար սրբազան այն վայրում, որտեղից էլ նրանք գալիս են ծագումով: Սա որպես թրքագետ եմ ասում»:

Բայց ինչպե՞ս կարող էին թուրքերն այդ դրոշին «մեծ կարմիր աստղ» նկարել, նրանք այդպիսի աստղ չունեն, նրանցը՝ սպիտակ է: Փոխարենը, «մեծ կարմիր աստղ» ունի Ռուսաստանը, եւ այն առանց թուրքերի էլ արդեն իսկ տեղակայված է «թյուրքական աշխարհի կենտրոնում»... Չէ. Պեսկովի խոսքը ո՛չ «կարմիր գիծ» է նշանակում եւ ո՛չ էլ, առավել եւս, «կարմիր գորգ»: Պեսկովի միջոցով Պուտինը պարզապես հիշեցնում է բոլորին՝ ձեր երազանքների թյուրքական աշխարհի կենտրոնը Ռուսաստանն է: կարճ ասած, փորձեք, եթե կարող եք: Էրդողանը փորձում է, այն էլ՝ տեւական ժամանակ եւ, առաջին հայացքից, ինչպես քարոզչական, այնպես էլ կազմակերպչական հարցերում բավականին առաջ է գնացել, ամբողջական ցանց է ստեղծել երկար ժամանակ ռուսական ազդեցության գոտի հանդիսացող Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում: Հիմա էլ փորձում է Հայաստանում առաջ շարժվել: Միայն թե Էրդողանը նաեւ լավ հասկանում է, որ ռուսների հետ ռազմական բախման մեջ մտնել պետք չէ: Դա պարզ ցույց տվեց Սիրիայի փորձը, ապա անցած տարի՝ Արցախի: Չմոռանանք, 100 տարի առաջ էլ նույնն էր. թուրքերը հասան անգամ Դաղստանի սահմաններին եւ շտապեցին հետ քաշվել, երբ ռուսական զորքերը սկսեցին առաջանալ: Հիմա էլ կա Սյունիքի օրինակը. նոյեմբերի 16-ին բավական եղավ ռուսական մեկ-երկու գումարտակի ներկայությունը, որ Սոչիի հանդիպումը դառնար ռեալ: Մյուս կողմից էլ բրիտանամասոնականությունն ակնհայտորեն փորձում է Էրդողանին մղել ռուսների հետ ռազմական բախման, այդ թվում՝ Հայաստանի ուղղությամբ, Ուկրաինայում: Բայց չէ, Էրդողանը կարող է ուկրաինացիներին «Բարյաքթար» տալ, բայց երբ տեսնում է, որ Մոսկվան զայրույթի նշաններ է ցուցադրում, սկսում է բացատրել՝ մենք բան չենք արել, միայն զենք ենք վաճառում: Արդյունքում, իհարկե, պատահական չէ, որ բրիտանական խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարց են քննարկում եւ առաջին ընթերցմամբ՝ դատապարտում: Դեռ չի՞ օգնում, որ Էրդողանին տեղից շարժեն, ուրեմն պետք է ողջ թափով տնտեսական հարվածները սրել, լիրան փլուզել: Հիմա էլ կարծես «գունավոր հեղափոխության» փորձ են նախաձեռնել. եթե Էրդողանը խուսափում է ռուսների հետ կռվել, պետք է նրան փոխել, հաջորդ նախագահը կգնա դրան: Կստացվի՞: Բայց չմոռանանք, որ մեկ անգամ արդեն Մոսկվան Էրդողանին փրկել է «գունավոր հեղափոխությունից» եւ ծայրահեղ դեպքում կարող է նաեւ երկրորդ անգամ փրկել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱՏՕ-ն «անընդունելի» է համարել Ռուսաստանի անվտանգության հիմնական պահանջները«Փաստ». Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են. կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքիԷրդողանը Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա«Հրապարակ». Կամ շոու, կամ կովիդ. ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվելՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ Հետաքրքիր փաստեր Մերիլին Մոնրոյի մասինԻնչպե՞ս է Նարիր Սարսգայնը Էդմոն Մարուքյանը պարբերաբար հանդիպո՞ւմ է Փաշինյանի հետՓաշինյանը իսկապես վարակվե՞լ է կորոնավիրուսովԴավադիր լռություն՝ նիկոլական Հայաստանի առաջին զոհի մահվան տարելիցին Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը. ԲալասանյանԱշոտ Մինասյանից պետք է ներողություն խնդրեն. Ալլա ՀակոբյանՄխիթարյանի ու թիմակիցների անակնկալը Մոուրինյոյի տարեդարձի կապակցությամբ (տեսանյութ)Ինչու արցախցիներին որոշ դեսպանատներ շենգենյան վիզա չեն տրամադրումՀայաստանը կրկին դրված է խաղատախտակի վրա. Լիլիթ ՄանասերյանԱյս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ. Արսեն ԹորոսյանՌոստովի մարզում դիվիզիան տագնապով ոտքի է հանվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը. Գևորգ ԳևորգյանԱշոտ Մինասյանն ազատ կարձակվի. «Փաստինֆո»Վաշինգտոնն առանց պատերազմի կզիջի՞ ՄոսկվայինԱպօրինի նախագահ Արմեն. մեղադրա՞նք, թե՝ ճնշման գործիքԻնչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին. տեսանյութՍկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ. Արտակ ԶաքարյանՎ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարինԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ 100% ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՈՒՄ«Պարույր Սեւակին տեսել եմ ՀԳՄ-ում, երբ նա Հայաստանի գրողների միության քարտուղար էր». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ«Իրավունքի» հաջորդ համարը լույս կտեսնի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆԼավրովը հայտարարել է ՌԴ-ի դոլարով պահուստների կտրուկ կրճատման մասինԲԱՄԲԱՍԱՆՔՆիկոլը «Պետրոս Ղազարյանին ժամանակին Նատաշկա անվանեց». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)Թշնամու ձեռքից փրկված, Շուշիից բերված գորգերը հանում են թանգարանից և ոչ ոք չի աջակցումԶԱՐՄԱՆՔԻնչպես բուժել ստոմատիտը տնային պայմաններումԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՍպասենք կուսակցության որոշմանը. Արայիկ Հարությունյան․ «ArmLur.am»Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ