Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանով Համայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասին Արփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսը ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետներին տարհանելու հնարավորությունը Երևանում տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել ադրբեջանցիներին, վերջիններս դիմել են ոստիկանություն․ yerevan.today Ինչ նախապայմաններ է առաջ քաշելու Թուրքաիան․ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Այսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 350 897 է, մահվան դեպքերինը՝ 9546 Այսօր աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի ծննդյան օրն է


Նիկոլը մնում է փակուղում. մի կողմից ռուսներն սեղմում, մյուս կողմից՝ Արեւմուտքը

Վերլուծություն

Հազիվ էին հայաստանյան պաշտոնական աղբյուրները հաստատել, որ դեկտեմբերի 15-ին Նիկոլն ու Ալիեւը Բրյուսելում հանդիպելու են, երբ շրջանառության մեջ հայտնվեց լուր, թե մինչ այդ՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենա նրանց մեկ այլ հանդիպում, այս դեպքում՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ի՞նչ է սա նշանակում, որ սկսվում է Նիկոլի եւ Ալիեւի մասնակցությամբ հանդիպումների շարա՞ն, որը կարող  է վերջակետ դնել հայ-ադրբեջանական ներկայիս թեմատիկային, թե՞ սա մրցակցություն է՝ որտեղ եւ ում «քավորությամբ» են նրանք հանդիպելու եւ շարունակելու հետագա գործընթացը:

ՆՈՐԻՑ ԴԵՐԻ ՄԵՋ Է

Բայց ահա, ՀՀ ԱԳՆ-ն, քանի դեռ երեկ Կրեմլի մամուլի ծառայությունը չէր հաստատել, որ հանդիպումը կայանալու է, շտապես «սվաղել» Սոչիի հանդիպման մասին լուրը, մոտավորապես այն բառապաշարով, որով նա «սվաղեց» նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը: Այսպես,  ըստ ԱԳՆ խոսնակի. «Տարբեր ձեւաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, եւ երբ որեւէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի եւ ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»: Այսինքն՝ չհերքելով, որ Սոչիում հանդիպումը, այնուամենայնիվ, հնարավոր է, սակայն ցույց է տալիս, որ վերջնական որոշում այդ մասին դեռ չկա: Ի դեպ, ԱԳՆ-ի այդ հայտարարությունը նախօրեին երեկոյան էր, իսկ ահա երեկ օրվա կեսից շատ չանցած եղավ Կրեմլի տեղեկատվությունը: Այսինքն ի՞նչ, հաշված ժամերի ընթացքո՞ւմ է այդ «համաձայնությունը ձեռք բերվել»: Եվ ո՞ւր մնաց «խելամիտ ժամկետներում» տեղեկացնելու խոստումը: Թե՞ մինչեւ վերջին պահը մեր այդ կառույցը, ավելի ճիշտ՝ Նիկոլը փորձում էր մի կերպ գլուխն ազատել այդ հանդիպումից եւ տված խոստումները կատարելուց: Ամեն դեպքում, նոյեմբերի 9-ի եւ նոյեմբերի 26-ի չկայացած եւ հնարավոր հանդիպումների նկատմամբ ՀՀ ԱԳՆ-ի մենկաբանությունը ստիպում է հիշել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի եւ դրան հաջորդած՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մեկնաբանությունը, թե՝ նման հանդիպման մասին պետք է երեք կողմերի համաձայնությունը, ասել է թե՝ առնվազն մեկ կողմը համաձայն չէ: Նկատի ունենք, որ ՀՀ ԱԳՆ-ն իր այդ հայտարարություններով հուշում է, թե ով է այդ չհամաձայնող  կողմը: Ասենք, այդ մասին է ակնարկում նաեւ ներկա իրավիճակը, որը, օրինակ, «Ադեկվադի» անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը նկարագրում է այսպես.

«1. ԵՄ-ից հայտարարում են, որ դեկտեմբերին Բրյուսելում տեղի կունենա Նիկոլ-Ալիեւ հանդիպում:

  1. Ռուսամետ տելեգրամյան ալիքները «հավաստի» ինֆո են տարածում, որ մինչեւ Բրյուսելը, նոյեմբերի 26-ին Սոչիում կհանդիպեն Պուտին-Նիկոլ-Ալիեւ ձեւաչափով:
  2. ՀՀ ԱԳՆ-ն լղոզում է Սոչիի հնարավոր հանդիպման թեման ու ասում՝ որ բան լինի, խաբար կանենք:
  3. Անմիջապես ԱԳՆ-ի հայտարարությունից հետո Գեղարքունիքում սկսվում է փոխհրաձգություն»:

Մեկ նկատառում. Սոչիի հանդիպման մասին լուրը նախ ի հայտ եկավ արեւմտամոլ հարթակում, որից հետո միայն «ռուսամետ տելեգրամյան ալիքները» այն տարածեցին, եւ սա, թերեւս, կարեւոր դրվագ է: Սակայն մինչ այդ, նկատենք Տեր-Նակալյանի ակնարկը: Տողատակերում կրկին այն միտքն է, որ Նիկոլը փորձում է «ցրել» սպասվող եռակողմ հանդիպումը, եւ անմիջապես սկսվում է Ալիեւի ռազմականացված ճնշումը՝ սահմանային սրացման եւ հերթական զոհի տեսքով: Իսկ  դա տանում է այն մտքին, որ նոյեմբերի 9-ին սպասվող հանդիպումը եւս «ցրվեց», եւ դրան հաջորդեց նույնանման ճնշումը, եւ... Նիկոլը շտապեց զանգահարել Պուտինին: Վերջապես, եթե եռակողմ հանդիպումները ձախողողը Նիկոլը չէր, ապա ՀՀ ԱԳՆ-ն կարող էր իրեն միանգամայն այլ կերպ դրսեւորել: Այն է, ամեն անգամ եռակողմ հանդիպման մասին խոսակցություններ առաջանալուն պես ոչ թե հայտարարեր, թե՝ քննարկում ենք, կասենք, այլ որ Փաշինյանը պատրաստ է ցանկացած պահի մասնակցել նման հանդիպման, որից հետո թող Ալիեւը մտածեր, թե ինչ արդարացումով է հրաժարվելու: Եթե ընդունենք, որ իրոք այս տրամաբանությամբ են իրադարձությունները զարգացել, ապա պարզ հարց է ծագում՝ քանի՞ անգամ Նիկոլը կարող է նույն հարցով զանգահարել Պուտինին: Չնայած, այս անգամ բանը զանգելուն չհասավ, սահմանային այս միջադեպն արագորեն կանգ առավ: Ու ի՞նչ, հերթական զոհը համարենք Բաքվի  մեսի՞ջը, թե ցանկացած պահի նման ճնշումը կվերսկսվի:

ԵՐԿԿՈՂՄ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ

Բայց եթե առաջ ենք գնում այն վարկածով, որ հենց Նիկոլն էր եռակողմ հանդիպման ձախոխողը, ապա այստեղ նաեւ խորը «հակասություն» կա: Ի վերջո, դեռ էն գլխից էր Նիկոլը շնչակտուր հայտարարություններ անում սահմանազատման անհրաժեշտության մասին: Նոյեմբերի 16-ի ադրբեջանական հարձակումների ֆոնին  սկսեց ամենաջերմեռանդ հայտարարություններն անել սահմանազատման գործընթացի առնչությամբ ռուսական առաջարկներին ի սկզբանե համաձայն լինելու մասին՝ ձեռքի հետ էլ մեղադրելով Ալիեւին, թե այդ նա է, որ ձախողում է տվյալ գործընթացը: Ու առնվազն «տարօրինակ» կլիներ, եթե հաստատվեր, որ իրականում հենց Նիկոլն է ձախողողը, հաշվի առնելով, որ ենթադրաբար՝ հենց նման եռակողմ հանդիպման ժամանակ է, որ հիմնական օրակարգը լինելու է սահմանազատման թեման (եւ ոչ թե Բրյուսելի հանդիպման, որտեղ դեռ հարց է, թե ինչ են քննարկելու), որին էլ հաջորդելու է կոմունիկացիաների վերագործարկման խնդիրը: Համեմատության համար ընդգծենք, որ բրյուսելյան հանդիպման հարցով Բաքվում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը պնդում է. «Ինձ հաճելի էր տեսնել այդ հանդիպման մասին հայտարարությունը: ԱՄՆ-ն համառ ջանքեր է գործադրել, որպեսզի առաջնորդները դեմ առ դեմ հանդիպեն...»: Գումարած, հանդիպման նախաձեռնությունը գալիս էր Ֆրանսիայից, եւ ակնհայտորեն կար նաեւ Մոսկվայի համաձայնությունը, եւ շատ արագ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ¥ընդգծենք, սա հիմնականում Մինսկի խմբի լինել-չլինելու հարցով է, ինչին երեք համանախագահներն էլ կողմ են արտահայտվել, թեեւ դժվար չէ նաեւ հասկանալ, որ դա Մոսկվայի համար, ամեն դեպքում, անցանկալի սցենար է¤: Բայց ահա եռակողմ հանդիպման խնդիրն այլ է: Բանն այն է, որ եթե սահմանազատման եւ կոմունիկացիաների հարցը ռուսները փորձում են համառորեն առաջ տանել՝ այն հաշվով, որ դա կհանգեցնի կայուն եւ Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող Հարավային Կովկասին: Բայց  փոխարենը նման հեռանկարն ամենեւին ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Իսկ դա նշանակում է, որ եռակողմ հանդիպումը, որը կարող է հայ-ադրբեջանական հարցում դառնալ հանգուցալուծում, Վաշինգտոնն ամեն կերպ պետք է փորձեր կանխել: Եվ այն, որ նոյեմբերի 26-ի հնարավոր հանդիպման լուրը նախ տիրաժավորեցին հենց արեւմտյան վերահսկողության աղբյուրները, նմանվում էր Նիկոլին հղված հավելյալ նախազգուշացման, թե՝ պետք չէ դրան գնալ, որին հաջորդած ՀՀ ԱԳՆ-ի վախվորած հայտարարությունն էլ սկսեց նմանվել լացակումած արդարացումների, թե մի զայրացեք, ոչ մի բան էլ դեռ որոշված չէ: Ու այս իրավիճակում ի՞նչ անի Նիկոլը. մի կողմից ռուսներն են սպառնում «գլուխը ջարդել», մյուս կողմից՝ Արեւմուտքը: Ու այսքանից զատ, աչքի առաջ է այն գիտակցումը, որ գործընթացն ավարտեց-պրծավ, այլեւս ոչ մեկին պետք չէ:

ՍՊԱՍԵՆՔ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

Իհարկե, նման իրավիճակում Նիկոլի քայլը կախված է նրանից, թե ավելի շատ ումից է վախենում: Ամերիկացիները սպառնալիք են, քանի որ նախ՝ ի վերջո, դա ԱՄՆ-ն է, պատժելու հազար ու մի հնարավորություն ունի: Հաջորդը, որ շատ բան կարող են պատմել ոչ միայն Նիկոլի իշխանության գալու, այլ նաեւ՝ արցախյան բանակցությունների եւ 44-օրյա պատերազմի մասին: Ու մյուս կողմից, գրեթե նույն բանը կարող են նաեւ ռուսները պատմել ու, գումարած դրան՝ Հայաստանում եւ Արցախում ռուսական բանակի ներկայությունը: Եվ հաստատումը, որ նոյեմբերի 26-ին հանդիպումը կլինի, եկավ ասվածը հաստատելու...

Չէ, որ կողմից էլ նայես, եռակողմ հանդիպում դարձել էր անխուսափելի: Ընդ որում, ինչ-որ տեղ նաեւ ամերիկացիներին է պետք, որ այն կայանա Բրյուսելի հանդիպումից առաջ: Վերջին հաշվով, եթե եռակողմ հանդիպման ժամանակ չլուծվի սահմանազատման թեման, ապա նաեւ Բրյուսելում կարող է «օդից կախված» մնալ հիմնական օրակարգը, թե Արցախի հարցով Մինսկի խումբն ինչպես է շարունակելու բանակցային գործընթացը: Ինչեւէ, սպասենք եւս երկու օր՝ հասկանալու համար, թե, ի վերջո, ինչ են պայմանավորվելու: Չնայած, խոշոր հաշվով, այս հանդիպման ժամանակ հազիվ թե ինչ-որ քարտեզներ հաստատվեն: Թերեւս, ընդամենը կստեղծվի սահմանազատման ինչ-որ համատեղ կառույց, որը կարող է տարիներով աշխատել: Սակայն դա արդեն կուրվագծի կոմունիկացիաների հարցը գործնական հողի վրա դնելու հեռանկարը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանովՀամայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասինԱրփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսըԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետներին տարհանելու հնարավորությունըԵրևանում տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել ադրբեջանցիներին, վերջիններս դիմել են ոստիկանություն․ yerevan.todayԻնչ նախապայմաններ է առաջ քաշելու Թուրքաիան․ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱյսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումներըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 350 897 է, մահվան դեպքերինը՝ 9546Այսօր աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի ծննդյան օրն էԱյս մարդկանց համար խնդիր են անվախ, խիզախ լրագրողները․ Մեր գործընկերը իշխանականների` «չորրորդ իշխանության» դեմ հայտարարած «խաչակրած արշավանքի» հետքերով"Храч"-ը` Նիկոլ Անհողի աներորդին ԱԺ ամբիոնից խոսում էր "о высоком"` ֆիլմերում դրական հերոսների մասին. Գագիկ Համբարյան«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեցԻնչպես է Արևմուտքը Հայաստանը տանում դեպի կործանում. «Ռուսական գարուն»«Հրապարակ». Ռոմանոսը պատժել է Պալաչին«Փաստ». Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանումԱրիանա Հովսեփյանը զուգերգով է հանդես եկել՝ արգենտինահայ երգիչ Arti M-ի հետ (Պրեմիերա)Դա դիկտատորի տնազ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս․ Հովհաննես Գալաջյան (oragir.news)«Հանրակրթության մասին» բազմաչարչար օրենքը` կրկին խորհրդարանումԱՆ նոր որոշումը բացառապես միտված է հասարակության մեջ առաջացնելու նոր բաժանարար գծեր. պրոֆեսոր ԳրիգորյանՔրիստիննե Գրիգորյանը տոտիկ-տոտիկ քայլերով գնում է դեպի ՄԻՊՈ՞ւմ մտերիմն է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահըԵթե հասարակությունը կեցվածք չդրսեւորեց, սահմանափակումներն էլ ավելի են լինելու. Արա ԶոհրաբյանՈ՞վ է Հակոբ Մովսեսն իրականում Մեր հասարակարգը մահացու հիվանդ է. Հարություն ՄեսրոբյանԴեմ էի, որ ընդդիմությունը գնար ընտրությունների, որովհետեւ այս իրավիճակն ակնկալելի էր. ԱլավերդյանՌայոլայի վիճակը ծանր էՔՊ-ն ընդունեց հակաղազինյանական օրենքըՎահան Քերոբյանը պետք է ասի, թե ինքն ում զոհն է. Թադեւոս ԱվետիսյանԸստ ՔՊ-ական պատգամավորի` թուրքիան եղել է հայաստանի թոփ 5 առեվտրային գործընկերներից մեկըԱյ կատակասեր անգրագետներ, ի՞նչ եք ընկել ժողովրդի ջանին. Հայկ Բաբուխանյանը «Ուրբաթ իրիկուն» հաղորդաշարում (№1/2022)Պա՛պ, սա քո ավտոմատներով կռիվը չի, մի՛ արի, ես իմ մասին մտածեմ, թե՞ քո․Սերժ Հակոբքեխվյանի սխրանքի ուղղինԵրբեւէ հիշո՞ւմ եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնա Եռաբլուր կամ Ծիծեռնակաբերդ. Հրաչյա ՆերսիսյանՈչ մի առողջ դատող մարդ չի ցանկանա, որ համաշխարհային պատերազմ լինի. Վազգեն ՍաֆարյանԸնդդիմությունն իր գործունեությամբ լեգիտիմացնում է այս իշխանությանըՈւմ ջրաղացին է ջուր լցնում թիվ 1 ընդդիմությունը«Վերելակայինից» անցում «միջանցքային դիվանագիտության»ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ՉՀԱՅԿԱԿԱՆ «ԵՐԱԶԱՆՔԸ»Իրավական հիմքը զինվորական քարտեզն է. Քարտեզագետը սահմանազատման մասինԱլբերտ Հովհաննիսյանը ինձ համար հինգ հազար անվախ զինվորի հավաքական կերպարն է․ Հերոսի մայրը Արցախի հերոսի մասինՄա՛մ ջան, սաղ լավ ա, այն ինչ ամենաթեժ կետում էր տղաս․ Ջաբրաիլի հավերժ զինվոր ՍարիբեկըՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱԶԱՏԻ՞ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ«Վանի շնչառությունը, որ ծնողներն իրենց հետ բերել էին Երեւան, երեւի տիեզերական մի խտացում էր, որը պոռթկաց Կապուտիկյանի ծնունդով». ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆՄա՛մ ջան, լեյտենանտ տղադ մի սուրու թուրքա սատկացրել․ Մերօրյա կապուտաչյա հերոսի սխրանքի ուղղին«Ինքնախոստովանական ցուցմունք տվեց հերթական բարբաջանքի ժամանակ».Սայաթ ՇիրինյանԶԱՐՄԱՆՔԻ՞նչ է գրված Մոնա Լիզայի աջ աչքի մեջ, ո՞ւմ է ծաղրում Միքելանջելոն, և ի՞նչ անակնկալ է մատուցում Վան Գոգը. 7 թաքնված հաղորդագրություն՝ աշխարհի հայտնի նկարներումԱնհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը. Լավրով«Սպուտնիկ V» պատվաստանյութն ավելի արդյունավետ է օմիկրոն շտամի դեմ, քան Pfizer-ը. հետազոտություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ