Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


Նիկոլը մնում է փակուղում. մի կողմից ռուսներն սեղմում, մյուս կողմից՝ Արեւմուտքը

Վերլուծություն

Հազիվ էին հայաստանյան պաշտոնական աղբյուրները հաստատել, որ դեկտեմբերի 15-ին Նիկոլն ու Ալիեւը Բրյուսելում հանդիպելու են, երբ շրջանառության մեջ հայտնվեց լուր, թե մինչ այդ՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենա նրանց մեկ այլ հանդիպում, այս դեպքում՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ի՞նչ է սա նշանակում, որ սկսվում է Նիկոլի եւ Ալիեւի մասնակցությամբ հանդիպումների շարա՞ն, որը կարող  է վերջակետ դնել հայ-ադրբեջանական ներկայիս թեմատիկային, թե՞ սա մրցակցություն է՝ որտեղ եւ ում «քավորությամբ» են նրանք հանդիպելու եւ շարունակելու հետագա գործընթացը:

ՆՈՐԻՑ ԴԵՐԻ ՄԵՋ Է

Բայց ահա, ՀՀ ԱԳՆ-ն, քանի դեռ երեկ Կրեմլի մամուլի ծառայությունը չէր հաստատել, որ հանդիպումը կայանալու է, շտապես «սվաղել» Սոչիի հանդիպման մասին լուրը, մոտավորապես այն բառապաշարով, որով նա «սվաղեց» նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը: Այսպես,  ըստ ԱԳՆ խոսնակի. «Տարբեր ձեւաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, եւ երբ որեւէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի եւ ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»: Այսինքն՝ չհերքելով, որ Սոչիում հանդիպումը, այնուամենայնիվ, հնարավոր է, սակայն ցույց է տալիս, որ վերջնական որոշում այդ մասին դեռ չկա: Ի դեպ, ԱԳՆ-ի այդ հայտարարությունը նախօրեին երեկոյան էր, իսկ ահա երեկ օրվա կեսից շատ չանցած եղավ Կրեմլի տեղեկատվությունը: Այսինքն ի՞նչ, հաշված ժամերի ընթացքո՞ւմ է այդ «համաձայնությունը ձեռք բերվել»: Եվ ո՞ւր մնաց «խելամիտ ժամկետներում» տեղեկացնելու խոստումը: Թե՞ մինչեւ վերջին պահը մեր այդ կառույցը, ավելի ճիշտ՝ Նիկոլը փորձում էր մի կերպ գլուխն ազատել այդ հանդիպումից եւ տված խոստումները կատարելուց: Ամեն դեպքում, նոյեմբերի 9-ի եւ նոյեմբերի 26-ի չկայացած եւ հնարավոր հանդիպումների նկատմամբ ՀՀ ԱԳՆ-ի մենկաբանությունը ստիպում է հիշել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի եւ դրան հաջորդած՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մեկնաբանությունը, թե՝ նման հանդիպման մասին պետք է երեք կողմերի համաձայնությունը, ասել է թե՝ առնվազն մեկ կողմը համաձայն չէ: Նկատի ունենք, որ ՀՀ ԱԳՆ-ն իր այդ հայտարարություններով հուշում է, թե ով է այդ չհամաձայնող  կողմը: Ասենք, այդ մասին է ակնարկում նաեւ ներկա իրավիճակը, որը, օրինակ, «Ադեկվադի» անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը նկարագրում է այսպես.

«1. ԵՄ-ից հայտարարում են, որ դեկտեմբերին Բրյուսելում տեղի կունենա Նիկոլ-Ալիեւ հանդիպում:

  1. Ռուսամետ տելեգրամյան ալիքները «հավաստի» ինֆո են տարածում, որ մինչեւ Բրյուսելը, նոյեմբերի 26-ին Սոչիում կհանդիպեն Պուտին-Նիկոլ-Ալիեւ ձեւաչափով:
  2. ՀՀ ԱԳՆ-ն լղոզում է Սոչիի հնարավոր հանդիպման թեման ու ասում՝ որ բան լինի, խաբար կանենք:
  3. Անմիջապես ԱԳՆ-ի հայտարարությունից հետո Գեղարքունիքում սկսվում է փոխհրաձգություն»:

Մեկ նկատառում. Սոչիի հանդիպման մասին լուրը նախ ի հայտ եկավ արեւմտամոլ հարթակում, որից հետո միայն «ռուսամետ տելեգրամյան ալիքները» այն տարածեցին, եւ սա, թերեւս, կարեւոր դրվագ է: Սակայն մինչ այդ, նկատենք Տեր-Նակալյանի ակնարկը: Տողատակերում կրկին այն միտքն է, որ Նիկոլը փորձում է «ցրել» սպասվող եռակողմ հանդիպումը, եւ անմիջապես սկսվում է Ալիեւի ռազմականացված ճնշումը՝ սահմանային սրացման եւ հերթական զոհի տեսքով: Իսկ  դա տանում է այն մտքին, որ նոյեմբերի 9-ին սպասվող հանդիպումը եւս «ցրվեց», եւ դրան հաջորդեց նույնանման ճնշումը, եւ... Նիկոլը շտապեց զանգահարել Պուտինին: Վերջապես, եթե եռակողմ հանդիպումները ձախողողը Նիկոլը չէր, ապա ՀՀ ԱԳՆ-ն կարող էր իրեն միանգամայն այլ կերպ դրսեւորել: Այն է, ամեն անգամ եռակողմ հանդիպման մասին խոսակցություններ առաջանալուն պես ոչ թե հայտարարեր, թե՝ քննարկում ենք, կասենք, այլ որ Փաշինյանը պատրաստ է ցանկացած պահի մասնակցել նման հանդիպման, որից հետո թող Ալիեւը մտածեր, թե ինչ արդարացումով է հրաժարվելու: Եթե ընդունենք, որ իրոք այս տրամաբանությամբ են իրադարձությունները զարգացել, ապա պարզ հարց է ծագում՝ քանի՞ անգամ Նիկոլը կարող է նույն հարցով զանգահարել Պուտինին: Չնայած, այս անգամ բանը զանգելուն չհասավ, սահմանային այս միջադեպն արագորեն կանգ առավ: Ու ի՞նչ, հերթական զոհը համարենք Բաքվի  մեսի՞ջը, թե ցանկացած պահի նման ճնշումը կվերսկսվի:

ԵՐԿԿՈՂՄ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ

Բայց եթե առաջ ենք գնում այն վարկածով, որ հենց Նիկոլն էր եռակողմ հանդիպման ձախոխողը, ապա այստեղ նաեւ խորը «հակասություն» կա: Ի վերջո, դեռ էն գլխից էր Նիկոլը շնչակտուր հայտարարություններ անում սահմանազատման անհրաժեշտության մասին: Նոյեմբերի 16-ի ադրբեջանական հարձակումների ֆոնին  սկսեց ամենաջերմեռանդ հայտարարություններն անել սահմանազատման գործընթացի առնչությամբ ռուսական առաջարկներին ի սկզբանե համաձայն լինելու մասին՝ ձեռքի հետ էլ մեղադրելով Ալիեւին, թե այդ նա է, որ ձախողում է տվյալ գործընթացը: Ու առնվազն «տարօրինակ» կլիներ, եթե հաստատվեր, որ իրականում հենց Նիկոլն է ձախողողը, հաշվի առնելով, որ ենթադրաբար՝ հենց նման եռակողմ հանդիպման ժամանակ է, որ հիմնական օրակարգը լինելու է սահմանազատման թեման (եւ ոչ թե Բրյուսելի հանդիպման, որտեղ դեռ հարց է, թե ինչ են քննարկելու), որին էլ հաջորդելու է կոմունիկացիաների վերագործարկման խնդիրը: Համեմատության համար ընդգծենք, որ բրյուսելյան հանդիպման հարցով Բաքվում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը պնդում է. «Ինձ հաճելի էր տեսնել այդ հանդիպման մասին հայտարարությունը: ԱՄՆ-ն համառ ջանքեր է գործադրել, որպեսզի առաջնորդները դեմ առ դեմ հանդիպեն...»: Գումարած, հանդիպման նախաձեռնությունը գալիս էր Ֆրանսիայից, եւ ակնհայտորեն կար նաեւ Մոսկվայի համաձայնությունը, եւ շատ արագ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ¥ընդգծենք, սա հիմնականում Մինսկի խմբի լինել-չլինելու հարցով է, ինչին երեք համանախագահներն էլ կողմ են արտահայտվել, թեեւ դժվար չէ նաեւ հասկանալ, որ դա Մոսկվայի համար, ամեն դեպքում, անցանկալի սցենար է¤: Բայց ահա եռակողմ հանդիպման խնդիրն այլ է: Բանն այն է, որ եթե սահմանազատման եւ կոմունիկացիաների հարցը ռուսները փորձում են համառորեն առաջ տանել՝ այն հաշվով, որ դա կհանգեցնի կայուն եւ Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող Հարավային Կովկասին: Բայց  փոխարենը նման հեռանկարն ամենեւին ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Իսկ դա նշանակում է, որ եռակողմ հանդիպումը, որը կարող է հայ-ադրբեջանական հարցում դառնալ հանգուցալուծում, Վաշինգտոնն ամեն կերպ պետք է փորձեր կանխել: Եվ այն, որ նոյեմբերի 26-ի հնարավոր հանդիպման լուրը նախ տիրաժավորեցին հենց արեւմտյան վերահսկողության աղբյուրները, նմանվում էր Նիկոլին հղված հավելյալ նախազգուշացման, թե՝ պետք չէ դրան գնալ, որին հաջորդած ՀՀ ԱԳՆ-ի վախվորած հայտարարությունն էլ սկսեց նմանվել լացակումած արդարացումների, թե մի զայրացեք, ոչ մի բան էլ դեռ որոշված չէ: Ու այս իրավիճակում ի՞նչ անի Նիկոլը. մի կողմից ռուսներն են սպառնում «գլուխը ջարդել», մյուս կողմից՝ Արեւմուտքը: Ու այսքանից զատ, աչքի առաջ է այն գիտակցումը, որ գործընթացն ավարտեց-պրծավ, այլեւս ոչ մեկին պետք չէ:

ՍՊԱՍԵՆՔ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

Իհարկե, նման իրավիճակում Նիկոլի քայլը կախված է նրանից, թե ավելի շատ ումից է վախենում: Ամերիկացիները սպառնալիք են, քանի որ նախ՝ ի վերջո, դա ԱՄՆ-ն է, պատժելու հազար ու մի հնարավորություն ունի: Հաջորդը, որ շատ բան կարող են պատմել ոչ միայն Նիկոլի իշխանության գալու, այլ նաեւ՝ արցախյան բանակցությունների եւ 44-օրյա պատերազմի մասին: Ու մյուս կողմից, գրեթե նույն բանը կարող են նաեւ ռուսները պատմել ու, գումարած դրան՝ Հայաստանում եւ Արցախում ռուսական բանակի ներկայությունը: Եվ հաստատումը, որ նոյեմբերի 26-ին հանդիպումը կլինի, եկավ ասվածը հաստատելու...

Չէ, որ կողմից էլ նայես, եռակողմ հանդիպում դարձել էր անխուսափելի: Ընդ որում, ինչ-որ տեղ նաեւ ամերիկացիներին է պետք, որ այն կայանա Բրյուսելի հանդիպումից առաջ: Վերջին հաշվով, եթե եռակողմ հանդիպման ժամանակ չլուծվի սահմանազատման թեման, ապա նաեւ Բրյուսելում կարող է «օդից կախված» մնալ հիմնական օրակարգը, թե Արցախի հարցով Մինսկի խումբն ինչպես է շարունակելու բանակցային գործընթացը: Ինչեւէ, սպասենք եւս երկու օր՝ հասկանալու համար, թե, ի վերջո, ինչ են պայմանավորվելու: Չնայած, խոշոր հաշվով, այս հանդիպման ժամանակ հազիվ թե ինչ-որ քարտեզներ հաստատվեն: Թերեւս, ընդամենը կստեղծվի սահմանազատման ինչ-որ համատեղ կառույց, որը կարող է տարիներով աշխատել: Սակայն դա արդեն կուրվագծի կոմունիկացիաների հարցը գործնական հողի վրա դնելու հեռանկարը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ