Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


«ՄԻ՛ ՀԱՅՀՈՅԵՔ 600 ՀԱԶԱՐ ԸՆՏՐՈՂԻՆ, ՉԻ՛ ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ԻՇԽԱՆԱԶԱՎԹՈՒՄ Է ԵՂԵԼ»

Հանդիպում

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով` վտանգավոր է այն հակառուսական հիստերիան, որը պետական մակարդակով իրականացվում է Հայաստանում: Նրա պնդմամբ` ՀՀ անվտանգության խորհրդի 9 անդամների պաշտոննրից մեկը թափուր է, իսկ 4-ն ակնհայտ հակառուսներ են.

- Մենք խոսում ենք միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին, բայց Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը եւս ակնհայտ հակառուս է ու շատ վտանգավոր հայտարարություններ է անում: Նա Հանրային հեռուստատեսության եթերում ասում է, որ կոչ է անում Ռուսաստանին, որ կատարի 1997 թվականի պայմանագրային պարտավորությունները, բայց պաշտոնական նոտա չեն տալիս ՌԴ-ին` աջակցության համար: Փաստացի մանիպուլիացիա են անում` հասարակության մեջ տրամադրություններ են ստեղծում, թե ռուսներին դիմել ենք, բայց մեզ չեն օգնում, բայց իրականում չեն դիմում ռուսներին: Ոչ մի պետություն, առավել եւս Ռուսաստանը, չի մտնելու Հայաստան` առանց պաշտոնական դիմումի: Միջազգայնորեն կհամարվի ագրեսոր երկիր, որը ներխուժել է ուրիշ պետության սուվերեն տարածք, քանի դեռ այդ երկիրը չի խնդրել աջակցություն: Էլ ի՞նչ անի Ռուսաստանը: ՌԴ նախագահը Արտգործնախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում ասել է, որ իրենց խաղաղապահ կոնտիգենտի ներկայությունը կարող է փրկել իրավիճակը: 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո անգամ ռուսները մեզ աջակցելու համար` Սյունիքի մարզում տեղակայել են ռուս սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ, որոնք Արցախի խաղաղապահ առաքելության հետ բացարձակապես ոչ մի կապ չունեն: Մարդիկ իրենց անվտանգային, դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին բերել են` մեզ աջակցություն ցուցաբերելու համար, եւ նրանց շնորհիվ անխափան օգտվում էինք Գորիս-Կապան ճանապարհից, քանի որ ռուսական դրոշ կար այնտեղ, եւ իրենց պոստը կանգնած էր: Բայց մի հոգին (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, - հեղինակ) հայտարարեց, որ այդ ճանապարհն Ադրբեջան է: Պատկերացնո՞ւմ եք, Ադրբեջանը չի ասում իմն է, ինքն է ասում` իրենցն է: Այդ հայտարարությունից հետո` ակնհայտ է դառնում, որ ռուսներն այլեւս այդտեղ չեն կարող մնալ, քանի որ ռուս սահմանապահը չի կարող գտնվել Ադրբեջանի տարածքում: Ստացվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների տեսակետն այդ ճանապարհների վերաբերյալ նույնն է, նույնիսկ վեճ չկա այդտեղ, որ մարդիկ քննարկման մասնակցեն:

– Ադրբեջանի նախագահն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի սեղանին դրված է փաստաթուղթ, որի ստորագրումով պետք է ապահովվի միջանցք` Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այդ գաղափարն առհասարակ մեր իրականություն բերել է հենց Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ ընդհանրապես Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապելու գաղափար երբեւէ չի քննարկվել կոնֆլիկտի ամբողջ պատմության ընթացքում: Թե ինչ ձեւով է Ադրբեջանը կապված եղել Նախիջեւանի հետ, երբեւէ ու որեւէ մեկին չի հետաքրքրել: Այդ հարցը մտել է օրակարգ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Բայց այդ հայտարարության տակ հայկական կողմից ստորագրողը մինչեւ հիմա չի ասում, թե ի՞նչ կապ ուներ առհասարակ Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ կապելու խնդիրը արցախյան պատերազմը կանգնեցնելու հետ: Ինչո՞ւ է նա առհասարակ այդ հարցը մտցրել օրակարգ եւ մտցրել է` հերիք չէ, հիմա էլ չի կարողանում դրա համար լուծումներ գտնել: Դեռ հիմա էլ ասում է, թե միջպետական ճանապարհի այսինչ հատվածը տալիս եմ, որպեսզի միջանցք չտամ: Ո՞վ է ասում քեզ, որ դու պետք է միջանցք ու ճանապարհ տաս, ի՞նչ գործ ունես դու այդ ճանապարհների հետ: Այդ միջպետական ճանապարհը կառուցվել է 1964 թվականին եւ դրանով իրականացվում են միջազգային բեռնափոխադրումներ: Այն չի կապում իրար հետ ոչ մի երկու ադրբեջանական բնակավայր: Ադրբեջանի 9 մլն քաղաքացիներից որեւէ մեկն այդ ճանապարհով չի երթեւեկելու, որովհետեւ տեղ չունի գնալու այդտեղով:

– Իսկ ի՞նչ են հուշում խորհրդային քարտեզները, որոնցով պետք է իրականացվի սահմանագծում եւ սահմանազատում:

– Նախ Սովետական Միություն գոյություն չունի, որ հիմա էլ սովետական քարտեզները քննարկվեն: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարդկության պատմության ընթացքում սահման երբեք չի եղել, ինչպես հիմա չկա սահման Արագածոտն եւ Արմավիր մարզերի միջեւ: Ում դասագրքերում, ում շտաբերում ինչ ուզում է լինի, սահման նոր պետք է գծվի, իսկ այն պետք է անցնի անվտանգության գծերով: Ի՞նչ քարտեզների մասին է խոսքը, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ հրաման է տվել Վաղարշակ Հարությունյանին, որպեսզի մեր զորքերը հետ տանք: Մինչդեռ նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն հայտարարության մեջ նշած է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են: Եթե հայկական կողմից իր փոխարեն լիներ նորմալ բանակցող, ՌԴ նախագահին կասեր, որ սա ոչ միայն Սյունիքի համայնքները մարզկենտրոնին կապող ճանապարհ է, այլ նաեւ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միակ ցամաքային սահմանն է: Այդ ճանապարհն է մեզ կապում Իրանի հետ եւ Իրանին` ԵԱՏՄ գործընկերների հետ` ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակում:

– Այս իրավիճակում ո՞րն եք տեսնում ելքը, եւ ինչպե՞ս պետք է դիմադրենք հետագա վտանգներին:

– Ինչ դիմադրություն էլ ցույց տանք, բանակի մասին ինչ պատմական երգեր էլ երգենք, միեւնույնն է, այսօր մեր պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է: Իսկ մեր ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դեմ հարուցված է մեղադրանք, շտաբի պետի տեղակալի դեմ` եւս, մյուս տեղակալի դեմ ոչ միայն մեղադրանք է առաջադրված, այլ նաեւ կալանավորված է: Այս մեկ տարվա մեջ փոխվել է մի բան` Ադրբեջանն ավելացրել է իր սպառազինությունները, լրացրել է իր կորցրած զենքի պաշարներն` իր ավանդական աղբյուրներից, իսկ մենք ոչ մի էական փոփոխություն չենք ունեցել: Ավելին` ամեն պահի կարող ենք կորցնել վերահսկողությունը նաեւ Սյունիքի նկատմամբ: Հետեւաբար, այսօր պետք է ուղղակի օգնություն խնդրել Ռուսաստանից: Անտեր երկիր ենք, քաղաքական ուժեր, կուսակցություններ, մոռացե՛ք, գոյություն չունի: 1988 թվին Հայաստանում քաղաքական կուսակցություն չի եղել, հիմա էլ չկա: Բոլոր ինստիտուտները Հայաստանում տոտալ վերացել են: Հայաստանում այսօր իշխանության ղեկին նստած է մի մարդ, որը ո՛չ իր ժողովրդի վստահությունն է վայելում, ո՛չ միջազգային գործընկերների: Այդ կեղծված ընտրությունները հիմք մի՛ ընդունեք, մի՛ հայհոյեք այդ 600 հազար ընտրողին: Չի՛ եղել Հայաստանում ընտրություն, իշխանազավթում է եղել: Եվ այսօր մենք պետք է մեր ժողովրդի ինքնությունը փրկելու համար ժամանակավորապես գոնե հրաժարվենք բոլոր տեսակի միֆերից եւ ուղիղ ռուսական աջակցությամբ փորձենք փրկել մեր կենսագոյությունը` հետագայում նորից անկախությունը վերականգնելու երազանքով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ