Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


ՍԵՓԱԿԱՆ ՍՏՎԵՐԻՑ ՎԱԽԵՑԱԾՆԵՐԸ

Վերլուծություն

Կապիտուլյանտի «դարակազմիկ» լայվ-ասուլիսը, եթե կարճ բնութագրենք, լոլոների երկար եւ անմարսելի շարան էր ոչ մի բանի մասին: Այդպես էլ չլսեցինք, թե հիմա նրան ինչ են պարտադրում ստորագրել: Արմեն Աշոտյանի բնութագրմամբ` դա ասուլիս չէր, դա ասուլիզմ էր. «Ստիպված եմ լսում այդ անառակին: Այս պահին արդեն գրանցել եմ 41 հատ սուտ, կեղծիք եւ մանիպուլյացիա»: Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ պահում էր հանցագործությունների ինքնախոստովանական ցուցմունքների հաշիվը:

 

«ԻՆՉՔԱՆ ԷԼ ԹՈՒՐՔ ԱՍԵՔ` ՉԵՄ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ. «Այդ կատարյալ անբարոյականի վերջին բեմադրությանն ի արձագանք կրկնում եմ` կա՛մ մենք քշում ենք Նիկոլին իշխանությունից, կա՛մ Ալիեւն է շարունակելու քշել Նիկոլին` կառավարելու իմաստով. երկու դեպքում էլ Նիկոլը քշվելու է»: Անշուշտ, ինքը` կապիտուլյանտը գերադասում է քշվել Ալիեւի կողմից, քշվել մինչեւ վերջին հայը, նրան կբավարարի ընդամենը վերջին մեկ քառակուսի մետր հողը` աթոռը դնելու համար: Իսկ լոլոները հետեւյալն են` ստորագրելու նախատեսված քարտեզ դեռ չկա, «միջանցքային» տրամաբանությանը` ո՛չ, կոմունիկացիաներին` այո՛, նաեւ լացով կբախենք բոլոր միջազգային դռները, բողոքելով ագրեսիայից, քանզի «պատերազմում հաղթողի իրավունք» գոյություն չունի... Կարճ ասած, պարտությունը հաղթանակ է, եւ այլ անհեթեթություններ: Ստում է, իհարկե, նաեւ միգուցե չգիտի` ինչ են ստիպելու Սոչիում եւ Բրյուսելում... Արմեն Աշոտյանի բնորոշմամբ. «Որպես կանոն այդ ընթացքում հղիացնում են Հայաստանին, որովհետեւ մեզ է ներկայացնում մի այնպիսի անձնավորություն, որը պատրաստ է անգամ արտարգանդային քաղաքական հղիության, այնքան որ ինքը կարողանա մնալ իշխանության»:

Կարեւորը, սակայն, լեզվից փախցրած որոշ արտահայտություններն են, մեկ էլ էմոցիոնալ ֆոնը: Երեւում էր, որ սեփական ստվերից վախեցած է, իսկ Ռուսաստանի անունը տալիս ամեն անգամ ցնցվում էր... Սակայն նրա ամենաառանցքային բառահոսքը վերաբերում էր թուրքերին` արդյո՞ք թուրքը թշնամի է, թե` ոչ, ու նաեւ ինչ է զգում, երբ իրեն թուրք են ասում: Անշուշտ, խոսքի այդ հատվածը կարոտ է համակողմանի հոգեբանական մասնագիտական վերլուծության, սակայն բանալի բառերը հետեւյալն են. «Ինչքան էլ թուրք ասեք` չեմ նահանջելու»:

Ասել կուզի, որ դեռ հարյուրավոր առիթներ կլինեն իրեն թուրք անվանելու, քանի դեռ արմատախիլ չեն արել աթոռից: Սակայն անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանի համոզմամբ, այդ հողատուի արած զիջումները չի կարելի անշրջելի համարել. «Ինչքան էլ Ալիեւը ուզենա Նիկոլի անողնաշարությունից եւ անհայրենիքությունից օգտվել, ինչքան էլ կապիտուլյանտը ցանկանա «հողերը տալ, պրծնել», միեւնույն է` միջազգային իրավունքը հնարավորություն է տալիս «միջազգային ավազակության» այդ գործողությունը կասեցնել: Այս իրավիճակում, կարծում եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի այս մասին խոսվի բոլոր ամբիոններից, այդ թվում եւ ԱԺ-ում: Շատերին սա կարող է թվալ անկարեւոր, բայց չէ, իրականում պետք է սա անդադար` ամենօրյա ռեժիմում վերահաստատել թե՛ ներքին դաշտում, թե՛ արտաքին լսարանների մոտ»:

 

Ո՞Վ Է ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ

Մենք արդեն առիթ ունեցել ենք մատնանշելու, որ սիլվահամբարձումյանների պես փրփուրներից խունտայի կախվելը վկայում է Սերժ Սարգսյանի հանդեպ կապիտուլյանտի վախի մասին: Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ հիմնավորեց, որ.

  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելով` այս իշխանությունները հասարակությանն ինչ-ինչ հարցերից շեղելու հարց են լուծում, բայց լրահոսը ցույց տվեց, որ չստացվեց:
  • Ինչո՞ւ խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին, քննիչի որոշմամբ ընդունվեց, եւ ոչ թե` դատարանին միջնորդություն ներկայացրեցին: Խայտառակությունից խուսափելու համար` վախենում էին, որ դատարանում ստիպված էին կասկածները հիմնավորելու փաստեր ներկայացնել, եւ դրանք պետք է քննության առարկա դառնային:
  • Երկրորդ անգամ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու նպատակը մեկն է` նախաքննության մարմինը փորձում է ՀՀ երրորդ նախագահին կախվածության մեջ պահել ոչ միայն դատարանից, այլ նաեւ հակակոռուպցիոն կոմիտեից` չթույլատրելով  նախագահին երկրից դուրս գալ:

Բայց մի բան մոռանում են` 21-րդ դարում երկրից դուրս չգալը չի կարող խանգարել միջազգային որեւէ շփմանը` կոնֆիդենցիալության եւ գաղտնիության ցանկացած աստիճանի պահպանմամբ: Անշուշտ, Սերժ Սարգսյանն իր վճռորոշ խոսքը դեռ կասի, սակայն այս պահին հրապարակում ակցիաներ անողն է արտախորհրդարանական ընդդիմությունը` «Ազատագրական շարժում» բրենդի ներքո: Իհարկե, պատասխանի կարիք ունի հարցը` ինչո՞ւ մինչեւ հիմա չեն հնչեցրել կապիտուլյանտի հեռացման պահանջը, սակայն դրա մասին` փոքր-ինչ ավելի ուշ: Իսկ հիմա` որոշ ուժերի եւ դեմքերի արձագանքի մասին այն պայմաններում, երբ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքները պոզիտիվ են արտահայտվել շարժման մասին: Այսպես, Մհեր Արմենիան պիտակավորել է. «Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման չակերտավոր արտախորհրդարանական ընդդիմությու՛ն...»: Իսկ ԱԺԲ-ի ծայրահեղ ռսատյաց ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանն անգամ Կարին Տոնոյանին անվանել է Կրեմլի ագենտ: Արթուր Դանիելյանը, իր հերթին, հեռու գնացող ակնարկներ է անում. «Ադեկվադ միաբանությունը մի շարք հարցեր է պատրաստել, որոնք պարտադիր հնչեցնելու է բոլոր հնարավոր հարթակներում` փորձելով ստիպել Փաշինյանին պատասխանել դրանց: Հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ քաղաքացիները, մարդ ես` գուցե նաեւ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչները, կաջակցեն մեզ այս արշավում: Ես երաշխավորում եմ, որ միայն բարձրաձայնելով` շատ որոշակի հարցեր հնարավոր է սնանկացնել «իշխանություն-ընդդիմություն» անունը կրող այս թատրոնը»:

Իսկ հիմա` Հանրապետության հրապարակ ամեն օր եկող «Ազատագրական շարժման» գործելակերպի մասին: Առայժմ մասնակիցները շատանում են, եւ եթե շարժումը չփքսի, ապա կասկածները, որ դա Նիկոլի ստվերային շեղող քայլն է, հիմնականում կփարատվեն: Առաջին օրը նրանք կապիտուլյանտին անիրագործելի պահանջ ներկայացրին` հրապարակել սահմանազատման փաստաթուղթը: Երկրորդ օրը հնչեց երկրորդ անիրագործելի պահանջը` լայվի փոխարեն գալ հրապարակ եւ պատասխանել ցուցարարների հարցերին, եւ քանի որ նա, բնականաբար, չեկավ, Նիկոլին արդեն տեղում վախկոտ որակեցին: Եվ կա հավանականություն, որ «արտակուսակցական շարժման» դրոշի ներքո, սահուն կերպով ամենաբազմազան խառնվածքի եւ աշխարհայացքի քաղաքացիների մոտ, ծավալմանը զուգընթաց, սահուն կերպով կապիտուլյանտին հեռացնելու պահանջը կհասունացնեն: Համենայնդեպս, ինտուիտիվ մակարդակով այդպիսի տեխնոլոգիական շղթա է ուրվագծվում: Արդյո՞ք այդպես կլինի, թե՞ առջեւում նոր հիասթափությունն է սպասվում քաղաքացիներին, այս պահին ստույգ ասել դժվար է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ