Որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ. ՀՀ նախագահը հրաժարական տվեց Հայաստանի 11 ակումբ կստանա ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարներ Որտեղ է եղել Մարիամ Փաշինյանը երեկ. նա չի մասնակցել հարսանիքին (Տեսանյութ) Հարյուր հազար բելգիացիներ ընդդեմ ուժայինների. ցույցերը վերածվել են փողոցային պատերազմի (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ամերիկացի գիտնականները մոտեցել են երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի Հոխիկյան Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ Համբարյան Սատանա կա, կա Սատանա Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը Բրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄ


ՈՐՆ Է ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԾՐԱԳՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԻՄԱՍՏԸ

Միջազգային

Այս օրերին, կապված նոյեմբերի 16-ի բախումների հետ, Հայաստանում անպատասխան մնացած հարցերի պատասխան չկա: Առավել եւս, երբ խոսակցություններ կան, որ Ադրբեջանցիները կուտակում են զորքեր օկուպացված եւ սահմանամերձ գոտիներում: ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ եւ ինչի՞ պետք է սպասենք:

 

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՍՅՈՒՐՊՐԻԶԸ

Բայց նա ֆիքսենք, թե ինչ ունենք այս պահին: Հիմնական փաստը սա է. ազերիները միանգամայն կասկածելի պայմաններում հայաստանյան տարածքների հերթական մասը զավթեցին: Հայկական ուժերը, ըստ հրապարակային վկայությունների, շատ դեպքերում դիրքապահներին օգնելու համար թիկունքից ոչ միայն օգնական ուժեր չէին ուղարկվել, հրթիռահրետանային աջակցություն չէին ցուցաբերել, այլ անգամ փամփուշտ չէին հասցրել: Ու դրանից հետո, երբ դիրքերը հանձնվեցին, չեղավ որեւէ հարձակում ազերիական չնչին ուժերից հայտնի ռազմավարական բարձունքներն ազատագրելու համար: Այն, որ տեղի ունեցածի համար վաղ թե ուշ գործող Գլխավոր շտաբի ղեկավարությունը պատասխանատվության կենթարկվի, ավելին, Նիկոլը հենց նրանց ինչ-որ պահի քավության նոխազ կսարքի, ենթադրելի է: Սակայն այս պահին ունենք նշված իրավիճակը՝ թշնամուն հանձնված հայաստանյան 41 քկմ տարածք (սա միայն պաշտոնապես), այն ազատագրելու զրոյական նախաձեռնողականություն եւ այս  «տարօրինակ» իրողությանը տրվող նույնպես զրոյական պաշտոնական բացատրություն: Ու ահա այս իրավիճակում հայտարարվեց, որ Նիկոլն ու Ալիեւը հանդիպելու են Բրյուսելում,  ինչի հետ կապված եւս որեւէ բացատրություն չկա՝  ինչո՞ւ Բրյուսելում, ո՞ւր մնաց եռակողմ ձեւաչափը, եւ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելո՞ւ են: Միակ հայտնի տեղեկատվությունը եկավ Բրյուսելից, թե՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլի եւ Ալիեւի հետ՝ առաջարկելով Բրյուսելում հանդիպել դեկտեմբերի 15-ին նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, եւ. «Առաջնորդները համաձայնել են հանդիպել՝ քննարկելու համար տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ լարվածությունը հաղթահարելու ուղիները՝ հանուն կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասի»:

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ

Նկատենք, որ Շառլ Միշելն ամենեւին էլ այն կալիբրի գործիչը չէ, որ չներկայացնելով ո՛չ Մինսկի խումբը եւ ո՛չ էլ եռակողմ ձեւաչափը, կարողանար իր նախաձեռնությամբ նման հանդիպում կազմակերպել: Այսինքն, պարզ հարց է ծագում՝ ի դեմս նրա, իրականում ո՞վ է այս հանդիպման կազմակերպման թիկունքին կանգնած: Առաջին տպավորությունը սա է. հաշվի առնելով, որ Միշելը բրյուսելյան բարձրաստիճան պաշտոնյա է, այսինքն՝ փաստացի գլոբալ ուլտրալիբերալիզմի շահերի սպասարկու: Մինչդեռ չմոռանանք, որ հազիվ էր Նիկոլն իշխանության եկել, երբ նույն գլոբալ ուլտրալիբերալիզմն իր կարկառուն ներկայացուցիչների միջոցով, որոնցից է ԱՄՆ այն ժամանակվա նախագահի խորհրդական Բոլթոնը, առաջ տանում Արցախի հետ կապված՝ «հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւը, որն իր հիմքում ուներ ողջ Արցախի հանձնում եւ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա առանցքի ստեղծման գաղափարը: Ընդ որում, դժվար չէ տեսնել, որ այդ գաղափարը, անգամ Արցախում եւ Հայաստանում ռուսական բանակի առկայության պարագայում մնում է արդիական, եւ այն առաջ է մղվում մասնավորապես Սյունիքում «թյուրքական միջանցք» ստեղծելու մեխանիզմի միջոցով: Եվ հաշվի առնելով, որ ազերիներն արդեն Հայաստանի տարածքում են իրենց զգում ինչպես տանը, իսկ հայաստանյան բանակը, ակնհայտորեն վերադաս «դաբրոներով», որեւէ ռեալ հակազդեցությն չի ցուցաբերում, ապա կարելի է ենթադրել, որ ողջ թափով գործում է նույն ուլտրալիբերալ սցենարը, եւ Բրյուսելի հանդիպումն էլ այդ հարթությունում է: Վերջապես նաեւ չմոռանանք, որ եթե անգամ չստացվի հիշատակված գաղափարը կյանքի կոչել, էլի ԱՄՆ-ին ձեռնտու է հարավկովկասյան տարածաշրջանում ինչքան հնարավոր է երկար ժամանակ սուր լարվածության պահպանումը: Ի վերջո, դա Մոսկվայի համար հավելյալ լարվածություն է եւ ոչ փոքր: Իսկ նման ամեն մի լարվածություն կարող է թուլացնել ռուսներին այլ ուղղություններում:

 

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ

Սակայն հիշատակված վարկածը, որքան էլ հավանականության իր բավականին մեծ մասն ունի, այնուամենայնիվ, որոշակի տարակուսանքների տեղիք տալիս է: Այսինքն, ուլտրալիբերալ վերահսկողությամբ հայ-ադրբեջանական նման  սցենարն ու դրա շրջանակներում Բրյուսելում հանդիպում կազմակերպելը նաեւ պետք է ենթադրեր, որ Նիկոլն ու Ալիեւն արդեն բացահայտ են խաղում արեւմտյան դաշտում, ավելի կոնկրետ՝ բացահայտ դեմ են գնում Մոսկվային: Սակայն նման  ենթադրության դեպքում պետք է տալ նաեւ որոշ հարցերի տրամաբանական պատասխանները: Նախ ֆիքսենք, որ Շառլ Միշելը, բացի բելգիացի լիբերալ գործիչ լինելուց, նաեւ ունի ֆրանսիական ծագում, եւ իր ներկայիս պաշտոնով պարտական է նաեւ Մակրոնին: Հաջորդը, «տարօրինակ զուգադիպությամբ» Շառլ Միշելը Նիկոլի եւ Ալիեւի հետ խոսեց եւ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերեց այն բանից հետո, երբ Մոսկվայում հայ-ադրբեջանական թեմայի շեշտադրմամբ հանդիպեցին Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն: Ընդ որում, եվրոպացի տիկինը միանգամայն դրական էր արտահայտվում ռուսական միջնորդական գործունեության հետ կապված՝ ընդամենը ավելի շատ խնդրանքի նմանվող առաջարկ ներկայացնելով. «Մենք խոսելու ենք նաեւ այն մասին, թե ինչպես կարող ենք միասին աշխատել կառուցողական լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար, ինչպիսին, օրինակ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն է: Ողջունում ենք ռուսական ջանքերը հրադադարի հասնելու եւ խաղաղության պայմանագիր ստորագրելուն հասնելու գործում»: Եվ երբ դրանից հետո հայտարարվում է բրյուսելյան  հանդիպման մասին, դա ՌԴ-ի եւ Եվրոպայի միջեւ «կառուցողական լուծումների ուղղությամբ միասին աշխատելու» տեսք չի՞ ստանում: Այսինքն, որ բրյուսելյան հանդիպման տակ կար նաեւ մոսկովյան «դաբրո»: Առավել եւս, երբ նույն հանդիպման շրջանակներում Լավրովը միանշանակ հայտարարեց, թե՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայանալու է, այսինքն, ոչ մի բրյուսելյան հանդիպում չի կասեցնի եռակողմ ձեւաչափը: Սրանից զատ, այս ամենին հաջորդեց նաեւ Պուտինի հետ Նիկոլի հերթական հեռախոսազրույցը, որի ժամանակ, ըստ պաշտոնական աղբյուրների. «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ընդունված պայմանավորվածությունների կատարման ընթացքը»: Եթե ընդունենք, որ Նիկոլն իրոք փորձում է եռակողմ ձեւաչափից այդպես կոպտորեն «թռնել» արեւմտյան սցենարներ, ապա նախ՝ հազիվ թե նա Պուտինի հետ հեռախոսազրույցի հնարավորություն ունենար, առավել եւս՝ դրա ընթացքում քննարկեր ռուսական կարգավորման սցենարի ընթացքը: Ընդ որում, թեեւ ռուսական փորձագիտական շրջանակներում եւս կա այն տեսակետը, որ, ինչպես արտահայտվել է Ստանիսլավ Տարասովը՝ «Տպավորություն էր ստեղծվում, որ Փաշինյանն այլընտրանքային գործընկերների է փնտրում բանակցային գործընթացում», որի դրվագներից էր «Փարիզում Ֆրասիայի (ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի) ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի միջնորդությամբ կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը», եւ հիմա «նախատեսվող հանդիպումը Բրյուսելում ընկալվում է որպես բանակցային գործընթացը ռուսականից արեւմտյան հարթակ տեղափոխելու «ֆրանսիական գծի շարունակություն»: Սակայն միեւնույն ժամանակ Տարասովն էլ է ի վերջո հասնում այն մտքին, որ ֆրանսիական միջնորդությունն ավելի շուտ ՄԽ-ի ձեւաչափը պահպանելու եւ այդ ֆորմատով ապագա բանակցային գործընթացի շուրջ պայմանավորվելու նպատակ է հետապնդում: Ու միաժամանակ Բրյուսելում. «Դժվար թե հարց բարձրացվի սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ, քանի որ առանց Մոսկվայի մասնակցության տվյալ հարցի քննարկումը բարդ է»:

 

ՄՈՍԿՎԱՅԻ  «ԴԱԲՐՈՅՈ՞Վ»

Կարճ ասած, բրյուսելյան այդ հանդիպման միջոցով. «Փարիզը հնարավորություն է ստացել կատարելու իր կարեւոր պարտականությունը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը եւ ձախողումից փրկելու համաշխարհային դիվանագիտությունը»: Ու այստեղ հիշենք նաեւ նախագահ Մակրոնի եւ Շառլ Միշելի կապերի հիշատակված մասին: Եթե այս վերջին տարբերակն է, ապա տրամաբանական է դառնում, որ Մոսկվան, որպես մյուս  համանախագահ, ՄԽ-ի պահպանման հարցում աջակցեր Փարիզին, նաեւ թերեւս պայմանով, որ այդ գործընթացը չխանգարի եռակողմ ձեւաչափին: Եվ այս  տեսանկյունից պատահակա՞ն էր, որ վերջին սրացումների շեմին տեղի ունեցավ հայ-ադրբեջանական թեմատիկայով Պուտին-Մակրոն հեռախոսազրույց, որի հետ կապված երկու կողմից էլ միայն դրական արձագանքներ ստացվեցին: Իսկ այն, որ, ըստ տարածված լուրի, արդեն նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման ժամանակ կարող է ստորագրվել բոլոր փաստաթղթերը, գալի է հուշելու, որ Բրյուսելի հանդիպումն ամենեւին էլ եռակողմ ձեւաչափին չի խանգարելու: Ընդհակառակը, Սոչիի հանդիպումը կարող է դառնալ հիմք, որ Բրյուսելի հանդիպումն էլ անցնի «փոխըմբռնման մթնոլորտում»:

ԿԼԻՆԻ՞ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Եթե փորձենք առաջ գնալ այն տրամաբանությամբ, որ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպումը Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի նախաձեռնությունն է եւ հիմքում ունի նաեւ ռուսական «դաբրո», ապա այս դեպքում կա նաեւ մեկ այլ հարց: Այս օրերին, երբ էապես սրվել են ՌԴ-ի եւ Արեւմուտքի հարաբերությունները, բանը հասել է մինչեւ իսկ ռազմական բախումների մեծ հավանականության մասին խոսակցություններին, հնարավո՞ր է հայ-ադրբեջանական ուղղությամբ նման համագործակցված աշխատանք: Հաշվի առնելով նաեւ, որ մյուս համանախագահից՝ ԱՄՆ-ից գալիս են այնպիսի մտահոգիչ մեսիջներ, ինչպիսիք են՝ իր քաղաքացիներին հայաստանյան այցերից զերծ պահելու հայտարարությունը, ինչը նախորդում է հերթական սրացմանը կամ գոնե՝ նման իրավիճակին: Ամեն դեպքում, նախ ֆիքսենք, որ իրոք ծայրահեղ  սուր իրավիճակ կա: Ճիշտ է, այն առավել մեծ լարվածության հասել է ուկրաինական խաղատախտակին, ինչպես նաեւ՝ Բելառուսի սահմաններին, սակայն եթե այդ հատվածներում լինի պայթյուն՝ ռազմական բախման տեսքով, ապա այն գրեթե բացառվում է, որ առանց  ցնցումների թողնի մեր տարածաշրջանը եւս: Այսպիսով,  ռեա՞լ է վտանգը, որ ամերիկացիներին կհաջողվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ սարքել: Այն ակտիվությունը, որով ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն զինում են Ուկրաինային, իհարկե, ակնարկում է, որ նման պատերազմի ուղղությամբ լուրջ աշխատանք իրականացվում է: Գումարած դրան, ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումներ եւ մասնավորապես Լեհաստանի ռազմական բաղադրիչի ուժեղացում նկատվում է նաեւ Բելառուսի սահմաններին: Պետք է հաշվի առնել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի՝ աղմուկ հանած վերջին հայտարարությունը. «Անշուշտ, Գերմանիան պետք Է որոշի, թե (օտարերկրյա) միջուկային զենքի տեղակայում կլինի արդյոք այդ երկրում: Բայց հեշտությամբ դրան այլընտրանք կարող Է լինել այն, որ միջուկային զենքը կարող Է հայտնվել Եվրոպայի այլ երկրներում, մասնավորապես, Գերմանիայից դեպի արեւելք»: Իսկ Գերմանիայից արեւելք Լեհաստանն է, էլի բելառուսական, ավելի ճիշտ՝ արդեն ռուս-բելառուսական սահմանը: Սակայն նկատենք, որ Ստոլտենբերգի այս հայտարարությունը նաեւ այն հույժ ուշագրավ դիտարկումն է պարունակում, որ Գերմանիան համառորեն դեմ է միջուկային զենքին, եւ ՆԱՏՕ-ն խոսում է այլընտրանքի մասին: Իսկ դա այն ակնարկն է պարունակում, որ Հին Եվրոպան բոլորովին այլ տրամադրություններ ունի ներկայիս սրացումների առնչությամբ, եւ չմոռանանք, որ Հին Եվրոպայի առաջնորդներից մեկն էլ Ֆրանսիան է: Ու իմաստն էլ հասկանալի է. եթե Գերմանիայից միջուկային զենքով թիրախավորվի Ռուսաստանը, ապա միաժամանակ Գերմանիան դառնալու է ռուսական միջուկային զենքի թիրախը: Այսինքն, Գերմանիան եւ ողջ Հին Եվրոպան չեն կարող աչքաթող անել, որ պատերազմի դեպքում իրենք են ստանալու հիմնական հարվածը, եւ պատահական  չէ, որ խոսում են մինչեւ իսկ Լեհաստանին եվրոպական ֆինանսավորումից կտրելու մասին: Այնուամենայնիվ, կլինի՞ Ուկրաինայի ուղղությամբ ռուսական հարձակում: Իհարկե, չբացառենք, որ, ի վերջո, Կիեւի մանկլավիկներն այնքան «կբզբզեն», որ կկարողանան դրան հասնել: Բայց նաեւ ամերիկյան վերլուծական շրջանակներում այս օրերին քիչ չեն քննարկումները, որ լավ, ասենք Ռուսաստանը հարձակվեց, ԱՄՆ-ն Եվրոպայում իր բավական սահմանափակ ուժերով ի՞նչ է անելու: Ընդ որում, գերիշխողն Ուկրաինային «փուռը տալու» վարկածն է, քանի որ հակառակ խոսակցությունները գնում-հասնում են փոխադարձ ոչնչացում երաշխավորող միջուկային պատերազմին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ. ՀՀ նախագահը հրաժարական տվեցՀայաստանի 11 ակումբ կստանա ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարներՈրտեղ է եղել Մարիամ Փաշինյանը երեկ. նա չի մասնակցել հարսանիքին (Տեսանյութ)Հարյուր հազար բելգիացիներ ընդդեմ ուժայինների. ցույցերը վերածվել են փողոցային պատերազմի (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ամերիկացի գիտնականները մոտեցել են երեխաների մոտ վտանգավոր ուռուցքաբանական հիվանդությունների բուժմանը Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ ՀամբարյանՍատանա կա, կա ՍատանաՄասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերըԲրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄԿաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորըՈ՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումըՈր մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել...Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video)Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասինԷրդողանը հայտարարել է Թուրքիայում 3+3 ֆորմատի հանդիպում անցկացնելու պլանների մասինԿենդանակերպի ամենամիայնակ նշաններըՆոր եւ չհրապարակված կադրեր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքից (տեսանյութ).Starnews.amՀոլիվուդյան աստղեր, որոնք տարիքի հետ ավելի հմայիչ են դարձելՄկրտիչ Արզումանյանը երեկ եւ այսօր Ռոմանոս Պետրոսյանը չի մասնակցել Պապիկյանի հարսանիքինՍրանով իշխանությունները կարող են վերահսկել բոլորիս տեղաշարժը.Նարեկ ՍամսոնյանՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Նոր նշանակում, նորի՞ց ԽԾԲ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԲրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հարցում Մոսկվայի «նոր ծրագրերի» մասինQR կոդի միջոցով բոլոր անձնական տվյալները նվիրում են սրճարաններինԲռնաբարել են եւ նկարահանել. հրեշավոր դեպք միգրանտ երեխաների մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըԱդամի սիրտը դադարեց աշխատել հանուն մեզ ու մեր հայրենիքի…Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ըԱռողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանըԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրևանդի փողոցումՍուրեն Պապիկյան, բա մենք էլ ուզում ենք արժանավայել, արժանապատիվ պաշտպանության նախարար ունենանք, ոչ թե ցուցափայտով դասատու․ Մեր գործընկերը իշխանականների՝ լրագրողներին պիտակավորելու մասինԷրդողանի վարկանիշը նկատելիորեն զիջում է ընդդիմության վարկանիշինՀաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք, մահացել է 2 մարդՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի. Արտակ ԶաքարյանՍյունիքի ճանապարհներին բուք էՁերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՈվքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացումԴոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունըԿրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ