Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՎԱԽԻ ԱՆՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Է

Վերլուծություն

Մայրաքաղաքը երկուշաբթի արթնացավ երկու լուրով: Մեկը` որ ցուցարարները փակել են որոշ կենտրոնական փողոցներ, մյուսը` որ հազար տակ «քշած» Սիլվա Համբարձումյանի հերթական կեղծ ցուցմունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է հարցաքննության ոմն Հրաչյա Մուշեղյանի կողմից որպես մեղադրյալ: Բայց նման է, որ խունտայի մոտ «գործ տվողների» դեֆիցիտ է առաջացել` Սերժ Սարսյանի դեմ ճարվել է միայն Սիլվա Համբարձումյանը, որի անունը միայն քրքիջ է առաջացնում, իսկ դասարանի ներկայությամբ կապիտուլյանտի մասին ինչ-որ հարկն է ասած ուսուցչի դեմ քրեական հետապնդման պարագայում էլ, որպես «դանոսչիկ», մամուլը հիշատակում է նույնքան «քշած-մաշած» Ստյոպիկ Սաֆարյանի անունը:

 

ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ «ՍՏԱՐՏԱՓԸ»

Ի դեպ, կապիտուլյանտի դեմ հանդես եկած ուսուցչի գործը միակը չէ որպես այդպիսին: «Քննվում» են բազում այդպիսի գործեր, որոնցից 1937-ի գարշահոտ է փչում, իսկ կապիտուլյանտին բ.-ի տղա  անվանած 10 քաղաքացիների գործով արդեն առաջին դատական նիստն է անցկացվել: Ինչեւէ, այդ ֆոնի վրա կիրակի օրը սոցցանցերը լեցուն էին հայտարարությամբ, որը նոյեմբերի 22-ին հրավիրում էր քաղաքացիներին Հանրապետության հրապարակ` պահանջելու  հրապարակել «դելիմիտացիա/դեմարկացիա» կոչվող փաստաթուղթը, որը կապիտուլյանտը, իր իսկ խոսքով, պատրաստ է ստորագրել դեռ մայիսից սկսած: Նախաձեռնողներն ինչպես արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն էին, այնպես էլ` ՀԿ-ներն ու անհատ քաղաքացիական ակտիվիստները: Կազմակերպիչներն իրենց նախաձեռնած «Ազատագրական շարժումը» գլխանց որակել էին վերկուսակցական: Եվ առավոտյան ու ցերեկվա մի շարք ակցիաներից հետո, որոնց ընթացքում ոստիկանները բերման էին ենթարկել 18 հոգու, այդ թվում` նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը, որը վարում էր մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը: Անշուշտ, կազմակերպիչներից մի մասին ուղղվելիք հարցականներ կան, հատկապես 2018-ին նրանց որդեգրած դիրքորոշման մասին, սակայն փաստը մնում է փաստ, որ շատ փոքր ռեսուրսով նրանք ապահովեցին ցուցարարների պատկառելի քանակ` «Հայաստան» դաշինքի նոյեմբերի 8-ի հանրահավաքի մարդաքանակի շուրջ կեսը: Ելույթներն էլ կենտրոնացված էին հիմնական թեմայի` փաստաթղթի տեքստի հրապարակման պահանջի շուրջ, ելույթ ունեցողները ՀՀ քաղաքացիներին չէին «տեսակավորում» եւ ազնվորեն ասացին, որ ամենօրյա ցույցեր ու հանրահավաքներ կանցկացնեն այնքան ժամանակ, մինչեւ մեծ զանգված հավաքվի եւ հնարավոր լինի հարց լուծել: Միակ դիսոնանսը, որը նմանվում էր թանի մեջ ընկած ճանճի, Պավլիկ Մանուկյանի ելույթն էր, ուր բոլոր մեղքերը բարդվում էին «նախկինների» վրա, սակայն ուղիղ եթերով հանրահավաքը ցուցադրող հեռուստաալիքները (մասնավորապես ԱրմՆյուզը»), դա ծածկեցին գովազդային բլոկով: Ի դեպ, ցուցարարներին զորակցելու եկել էին նաեւ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները: Մասնավորապես, Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Մեր մանդատները ձեր մանդատներն են», իսկ Հայկ Մամիջանյանը շեշտեց, որ զորակցում են արտախորհրդարանական ընդդիմության ցանկացած գործողությանը, որն ուղղված է կապիտուլյանտական խունտայի դեմ: Նա կարեւորեց պայքարի «ցանցային» ձեւը, երբ կազմակերպման կենտրոնները շատ են, եւ վարչախումբը չի կարողանում չեզոքացնել դրանց: Բուն ակցիան էլ, կարելի է ասել, դասական ցանցային գործողություն էր, առավելեւս որ մտադիր են գնալ-ներգրավել ուսանողությանն ու մտավորականությանը: Կան որոշակի զուգահեռներ 2018-ի տեխնոլոգիաների հետ, սակայն բացակայում է 2018-ի այնպիսի բաղադրիչը, ինչպիսին է ատելության եւ խարանի քարոզը:

ԻՆՉՈՒ Է ԽՈՒՆՏԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

Ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր խորհրդարանական ուժերը կապ չունեն «Ազատագրական շարժման» կազմակերպման հետ: Թեեւ «Հայաստան» դաշինքը բացել է 40 գրասենյակներ, ուր մարդիկ ցուցակագրվում են «Դիմադրության շարժմանը», սակայն օբյեկտիվորեն ՀՀ երկրորդ նախագահը կգերադասեր ինքը մասշտաբային շարժում ծավալել, քան այլ շարժման ստվերային ուղղորդողը լինել: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այդ կուսակցությունն ինքն իրենով արդեն ծավալուն ցանց է, գումարած մի շարք գործիչների` ցանցային ակտիվություն կազմակերպելու հմտությունը, սակայն ողջ ծավալով հանրապետականները կարծես թե դեռ ընդգրկված չեն պայքարում, բայց զորակցում են ինչպես «Հայաստան» դաշինքին, այնպես էլ արտախորհրդարանականներին: Բայց նման է, որ ՔՊ-ական հանցախումբը շատ լավ գիտի ե՛ւ ՀՀԿ-ի ներուժը, ե՛ւ Սերժ Սարգսյանի` քաղաքական շախմատի հմտությունները, եւ սարսափում է դրանից: Այդ պատճառով է, թերեւս, որ ձեռքը գցել են փրփուրներին եւ Սիլվա Համբարձումայն են խաղացնում: Այդ անհեթեթագույն քրգործին կապիտուլյանը գումարում է նաեւ իր սիրելի ՖԵյսբուքով ծրագրված շոուն, որը հարցուպատասխանի տեսքով է նախատեսված: Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն արդեն նույնիսկ կետերով է կանխատեսել, թե ինչ է բարբաջելու հողատուն.

  1. «Քանի որ դուք դուրս չեք գալիս փողոցներ, չեք համախմբվում եւ չեք արտահայտում ձեր դժգոհությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, չեք ընդվզում, հետեւաբար ես ստիպված եմ ստորագրել Հայաստանի օկուպացված տարածքներից որոշ հատվածներ եւս հանձնել Ադրբեջանին: Հետո չասեք, որ ես միայնակ եմ դա որոշել»:
  2. «Մենք պարտվել ենք, հետեւաբար պարտավոր ենք կատարել 2021թ. նոյեմբերի 9-ին իմ ստորագրած հայտարարության 9-րդ կետը` այսինքն բացենք բոլոր կոմունիկացիաներն այնպես, որ թշնամին բավարարվի եւ ազատ, առանց հայկական կողմի վերահսկողության օգտագործի Ադրբեջանը Նախիջեւանին կապող եւ Սյունիքով անցնող հայկական սուվերեն ճանապարհները» (փաստացի միջանք, որը կներկայացվի որպես բացված կոմունիկացիա):
  3. Տարատեսակմանիպուլյատիվլոլոներ:

Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ բացատրեց, թե .«հողատու+կաշառատու» զույգի գեներացման նպատակը որն է. «Սակայն այս աբսուրդի հետեւում թաքնված է մի շատ վտանգավոր գործընթաց: Ակնհայտ է, որ հերթական դավաճանական գործարքից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար բեմադրվում է այս ապուշագույն շոուն: Երբ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրեցին մի նմանատիպ անհեթեթ` դիզելի գործով, նա ասաց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Հիմա էլ, երբ մութ ամպերը կախվել են Հայաստանի հարավի վրա, մենք պնդում ենք, որ Սյունիքը մշտապես լինելու է հայկական: Իսկ Սերժ Սարգսյանին ավելի մեծ հաջողությամբ կարելի է մեղադրել գլոբալ տաքացման, կորոնավիրուսը ստեղծելու կամ Տիգրան Ասատրյանի երգերի բառերը գրելու մեջ»:  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ հավելում է. «Ազատիչին մեղադրեք Շուշիի ազատագրման օպերացիայի փաստաթղթի տակ ստորագրելու համար, էդ մի մեղադրանքը ձեր էության ու գենետիկ կոդի հետ ավելի համերաշխ է...»:

Պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն էլ արձանագրում է նիկոլական մեթոդների արդյունավետության կտրուկ անկումը. «Իշխանությունն իր բանուգործը թողած, դրել «պադստավնոյ» դեմքեր է հավաքագրում, որպեսզի տարբեր ճգնաժամային իրավիճակներում մարդկանց «զբաղեցնի»: Ի՞նչ լեզվով ասենք, որ սրանք հասկանան` քաղաքական, հասարակական դեմքերի նկատմամբ քրեական գործեր հարուցելով, մեղադրանք առաջադրելով աղմուկ բարձրացնել այլեւս չի ստացվում: Եթե նույնիսկ թիրախում Սերժ Սարգսյանն է, մեկ է` իշխանության ավանդական մեթոդներն այլեւս չեն աշխատում, որովհետեւ շանտաժի, սպառնալիքի կամ մեկ այլ լեզվով նախագահի վրա ազդելու որեւէ հնարավորություն չկա»:

Աննա Մկրտչյանի բնորոշմամբ. «Ձեր ազդեցության լծակները սպառվում են, դրանց իբր թե առաջացրած հետեւանքները սնանկանում: Բայց, բոլոր օղակներում կայացված մանրումիջին որոշումները ստանալու են պատասխան, անկախ դրանց քաղաքական, անձնական, դավաճանական ու «թավշյա» բնույթից»: Բայց կա եւս մի գործոն` կապիտուլյանտի անձնական ենթագիտակցական, բնազդային վախը: Մտավոր կարողությունը չի հերիքում` բացատրելու այդ վախի պատճառները, բայց ճիշտ է անում, որ վախենում է: Մանր ժուլիկը, տոնավաճառի «քցողը» պիտի վախենա քաղաքական գրոսմայսթերից: Պիտի սարսափի, ինչպես ազնվականի աշխատասենյակն ինքնագլուխ մտած «խալոպը», որը դրա համար հետո մտրակվելու է ձիերի ախոռում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ