Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


Ինքնասպան եղած Դավիթի հորեղբայրը հորդորում է չքաղաքականացնել ու չշահարկել մահը եւ հարգել իրենց վիշտը

Հասարակություն

Համացանցը հերթական անգամ ցնցվեց երիտասարդի մահվան բոթից: Բայց այս անգամ զոհը ոչ թե սահմանին էր, այլ՝ Կիեւյան կամրջում: Ինքնասպան է եղել «Շիրակացու ճեմարան»-ում Արվեստի ամբիոնի վարիչ, «Հայ Ասպետ» դպրոցի մշակութաբանության ուսուցիչ, Հայաստանի պատմության թանգարանի աշխատակից, «Ազգային Ատյան» հասարակական միավորման համահիմնադիր, 44 օրյա պատերազմի մասնակից 29-ամյա ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Թե ինչու եւ ինչ հանգամանքներով պայմանավորված, քննություն է ընթանում:

Իսկ մինչ քննությունը կպարզի կամ կկոծի տեղի ունեցածը, մի շարք վարկածներ են ակտիվորեն շրջանառվում, օրինակ, տեղի ունեցածը կապում են իր իսկ հեղինակած «Կարսի 1920թ. ինքնասպանները» գրքի հետ՝ ենթադրելով, որ այն կարող էր ազդեցություն թողնել նրա ներաշխարհի վրա: Բայց վարկածների շարքում թերեւս ամենավտանգավորն այն է, որ, կարծես, հիվանդագին ակտիվությամբ՝ տպավորություն են փորձում ստեղծել, որ բնական է հայրենասեր երիտասարդի ինքնասպանությունը՝ երկրում ստեղծված իրավիճակում: Թե՛ մամուլը, թե՛ համացանցը ողողված է պնդումներով, որ Դավիթն այսպես վարվեց, որովհետեւ չէր ուզում տեսնել Հայրենիքի վերջնական կործանումը։ Սրանով, թե ինչ ուղերձ են փորձում հանրությանը փոխանցել, նույնիսկ մանրամասնելն է վտանգավոր, բայց ակնհայտորեն կամա, թե ակամա հանրությունը սպանում է ինքնասպանվածին: Փոխանակ հանրությունը ելքեր գտնի, թե ինչպես պետք է կասեցվի նման դեպքերը հետագայում, գտնի պատճառները, թե այդ ո՞ր «հայրենասիրական» գաղափարախոսությունը հասցրեց Դավիթին  ինքնասպանության, տարօրինակ ռիտուալի է վերածում երիտասարդի մահը՝ համարելով «բնականոն» հայրենասիրական զոհողություն: Ավելին՝ հղում են անում Դավիթի հարազատների վրա, թե նրանք էլ են այդպես կարծում: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է:

«Իրավունքի» հետ զրույցում Դավիթ Պետրոսյանի հորեղբայրը՝ բժիշկ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ հորդորեց, որ իր զարմիկի մահվան հանգամանքների հետ կապված ոչ մի կայքի մտքի փայլատակումներին չհավատալ. «Մի՛ հավատացեք տարբեր վերլուծությունների եւ մեկնաբանությունների, եթե այն ես չեմ հրապարակում: Բոլորն ապատեղեկատվություն է: Նույնիսկ լրատվամիջոցներից մեկը գրել է, թե հարազատները Նիկոլ Փաշինյանին են մեղադրում Դավիթի ինքնասպանության մեջ, բայց, մեղմ ասած, նման բան չկա: Այո՛, Դավիթը շատ ծանր էր տանում այն ամենն, ինչ կատարվում է մեր երկրում: Սակայն, հրապարակավ ասում եմ՝ մենք որեւէ վարկած չունենք, ընտանիքը սպասում է քննության արդյունքներին: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ չքաղաքականացնել ու չշահարկել Դավիթի մահը եւ հարգել մեր վիշտը»:

Իսկ մինչ բազում հարցեր դեռ քննության ընթացքում կգտնեն պատասխաններ, մահվանից առաջ իր վերջին հոդվածում ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ինքն էր հարցեր բարձրացրել, մասնավորապես նշելով. «Ունակ եղա՞նք, կամեցա՞նք ստեղծել մեր Թուրանը, մեր Սիոնը, մեր Մետաքսի ճանապարհը, մեր American dream-ը, մեր Наша держава-ն... Ո՛չ ունակ եղանք, ո՛չ էլ կամեցանք։ Այժմ, եթե ժամանակը բարեհաճ գտնվի, կա՛մ կունենանք նոր՝ ազգայնական, օրակարգ՝ դուրս գալով արտաքին կառավարումից և առաջնորդվելով ներցեղային բարոյականով, կա՛մ կշարունակենք ուրախանալ լավ որակի ասֆալտով, որը թուրքը սիրով կվայելի, իսկ եթե հրաժարվենք ազգայնական օրակարգից, ուրեմն կլռենք հավիտյան... սակայն «թո՛ղ լռե մունջը, անդամալույծը, կամ` որոց քաղցր է թշնամու լուծը, բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ` ե՛կ, անվախ ելնենք թշնամու առաջ. գոնե մեր փառքը մահով հետ խըլենք ու այնպես լռենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ