Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում Հրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ է Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Այսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան «Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.am Բայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ Սամսոնյան Օմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտություն Թշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասին Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին


Ոստիկանությունը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին քաշքշելով. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ կարծիքով՝ տպավորություն է, որ Ադրբեջանն, առանց մեզ հաշվի առնոլու կամ առանց որեւէ հանձնաժողովի, ինչպես ուզում, այնպես էլ արդեն իսկ իրականացնում է սահմանազատում եւ սահմանագծում:

– Ադրբեջանը որ կտորը համարում է իրենն է, գալիս ու վերցնում է: Դասական իմաստով` իհարկե, որպեսզի այդ սահմանային վեճերը դադարեցվեն, պետք է գա պահ, որ դու նստես ու հերթով ասես` այս թուփն իմն է, այն ծառը քոնն է, այս քարն իմն է, այն գետը`քոնը եւ այլն, ինչպես եղավ 1920-1930թթ.-ին: 10 տարի գործում էր հայ-ադրբեջանական սահմանզատման հանձնաժողով, որը քննում էր, թե որտեղ պետք է անցնի սահմանը` հաշվի առնելով հազար ու մի հարց` գետերը, արոտավայրերը, գյուղերի բնակչության ազգային պատկանելիությունը եւ այլն: Սա մի օրվա կամ հինգ օրվա գործ չէ, այլ` տարիների, մինչդեռ հիմա ուզում են մի քանի օրվա մեջ Նիկոլի աչքաչափով սահմանազատում անցկացնել` ասելով այս ճանապարհն էլ է ձերը, այս հողն էլ: Հանձնաժողով, բանակցային գործընթաց չկա, Նիկոլն է որոշում, որ այդ ամենն Ադրբեջանինն էր: Իսկ թե ինչպե՞ս է որոշվում, ո՞ր քարտեզն է հիմք ընդունվում, ո՞ր հանձնաժողովով, չկա որեւէ պատասխան: Ինչ վերաբերում է Խորհրդային քարտեզին, ՌԴ նախագահ Վ. Պուտինն էլ ասաց, որ այն ադմինիստրատիվ է, միջպետական քարտեզ ու սահման չկա: Ուստի` մենք չենք կարող այս կամ այն ճանապարհն ուղղակի կես-կես անել, պետք է տեղի ունենան բանակցություններ, իսկ դրա համար նվազագույնը պետք է կարողանաս նախ սահմաններդ պահել:

– Իսկ ո՞ւր են մեր երկրի տարածքային ամբողջության երաշխավորները: Ինչո՞ւ չի լսվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ձայնը: 

– Այսօր բանակ ու ԱԱԾ չկա, ոստիկանությունը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին քաշքշելով, Սահմանադրական դատարանը ձայն չի հանում, նախագահ կոչեցյալ կա, բայց գործ չի անում, վարչապետ կա, ինչ-որ աննորմալ բաներ է խոսում, Ազգային ժողովը փոխանակ զբաղվի գործով` հաչում է Ռուսաստանի վրա: Որպես այդպիսին, պետություն, պետական համակարգ գոյություն չունի: Սա մի տարածք է, որը կորցրել է իր ինքնիշխանությունը, չի կողմնորոշվում ինչ է կատարվում եւ միայն տարածքներ է հանձնում: Թշնամուն ասում է` այո՛, ամեն ինչ ձերն է, մենք կռվել չենք կարող, պաշտպանվել` եւս, ռուսն էլ վատն է, մեզ չի պաշտպանում: Ինչ վերաբերում է  պրեզիդենտ կոչեցյալին` այդ մարդն ի սկզբանե իրեն դրսեւորել է որպես այլ երկրի շահերի պաշտպան: Հազար անգամ հարցրել ենք` ընկեր Սարգսյան Արմեն, ունե՞ս ապացույց, որ այլ երկրի քաղաքացի չես, բայց նա մենակ 2018 թվականի մայիսին Նիկոլին է ցույց տվել այդ «ապացույցը»: Ժողովրդին ցույց չի տալիս, թե, ի վերջո, Անգլիայի քաղաքացի՞ է, թե` ոչ: Բայց այն, որ Անգլիայի շահերի պաշտպանն է, անհերքելի է: Հիշո՞ւմ եք, որ պատերազմի ժամանակ միայն մի թեմա ուներ` ասում էր հանկարծ Բաքու-Ջեյհան նավթամուղն ու գազամուղը չտրաքացվի: Իր միակ գործը պատերազմի ժամանակ սա էր, մեկ էլ ինչ-որ անկապ հարցազրույցներ էր տալիս: Իսկ հիմա ընդհանրապես ձայնը դուրս չի գալիս: Մինչդեռ Սահմանադրությամբ նախատեսված է, որ մեր ինքիշխանությունը, մեր սահմանները, մեր տարածքային ամբողջականությունը պետք է երաշխավորված լինի պետության կողմից: ՀՀ նախագահն այսօր 300 աշխատող ունի, մենք ինչո՞ւ ենք պահում այդ ձրիակերներին: Ինչո՞ւ է խեղճ ու կրակ, չարքաշ ժողովուրդը իր քրիտնքով պահում սրանց, ինչո՞ւ է պահում այս կառավարությանը, որը չի կարողանում կազմակերպել երկրի պաշտպանությունը, ինչո՞ւ է պահում այս Ազգային ժողովին, որ միայն փչացնել գիտի մեր հարաբերությունները միակ դաշնակցի հետ:  

– Ստացվում է, որ այսօր մի վիճակում է հայտնվել ժողովուրդը, որ հույս չկա ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից, բայց դեռ հնչում են ինչ-որ համախմբման կոչեր: Ո՞րն է ելքը: 

– Համախմբվենք ի՞նչ անենք, Նիկոլին էլ, ասենք թե, գցեցինք աթոռից, հետո ի՞նչ ենք անելու: Իհարկե, սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, հետոյի մասին է պետք խոսել, ինչի մասին մենք ասել ենք դեռեւս փետրվարի 6-ին, երբ Օպերայի դահլիճում հիմնադրվեց մեր շարժումը: Եվ հիմա էլ ասում ենք` ժողովո՛ւրդ, մեր միակ ճանապարհը միութենական պետությունն է, որով կպահպանենք մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը, մեր ինքնությունը, քրիստոնեությունը, բարոյականությունը, մեր հայ լինելն ու ազգային արժեքները, ինչպես եղել է Սովետական միության ժամանակ: Մեր երկրի ծաղկունքը եղել է այդ ժամանակ, իսկ դրանից հետո տեսել ենք միայն նահանջ, ու հիմա էլ այս ողբերգությունը: Սրա մասին է պետք մտածել, այլ ոչ թե  Նիկոլին գցենք, բերենք Պողոսին, Պողոսն ի՞նչ է անելու, գիտի՞, թե՞ Նիկոլը բերեց նիկոլիկներին, Պողոսը բերելու է պողոսիկներին, Կիրակոսը` կիրակոսիկներին: Ամեն մեկը մանդատ, պաշտոն ու քարտուղարուհի է ուզում, այդպես էլ քանդեցին երկիրը: Այսօր հասարակական բանավեճի թեման պետք է լինի հետեւյալը. եթե գնում ենք դեպի միութենական պետություն` Ռուսաստանի եւ Բելառուսի հետ, ուրեմն` եկեք հայտնենք մեր միասնական կարծիքը: Իսկ եթե չենք ուզում, ուրեմն` հանձնվում ենք Թուրքիային: Եթե ուրիշ տարբերակ կա, առաջարկեք, բայց ամեն անգամ մի թուրք զինվոր սահմանին տեսնելուց մի՛ գոռացեք, թե` վա՜յ-վա՜յ, Ռուսաստան, արի՜, մեզ փրկի: Ամո՛թ է, արդեն ամբողջ աշխարհն է ծիծաղում մեզ վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասինԻրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի պահուստների կտրուկ կրճատման մասինՈ՞րն է, Քիսո, քո հայրենիք. ո՞ւմ պաշտպանն է նորաթուխ ՄԻՊ-ըԱրմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա ՄկրտչյանQR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն«Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան.Newsmedia.amԱռյուծներին վանդակում կփոխարինե՞ն վարժեցրած շնիկներըՓաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ու դանակներով Տղերքը պիտի պայքարեին բայրաքթարների, գերժամանակակից տեխնիկայի, վարձկան ահաբեկիչների ու մի քանի պետությունների հատուկ ջոկատայինների դեմՈւկրաինական նեոնացիստները Վաշինգթոնից քարտ-բլանշ են ստացելԵթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, ՀՀ նախագահն ինչո՞ւ չի կարող ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. ԲաբայանՆաիրի Սարգսյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնիցԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբՊետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՈչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քաղաք է, սակայն փաստ է, որ այն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին.Վարդան ՈսկանյանՆիկոլ Փաշինյանը ինքնամեկուսացվել է. կրկին վարակվել է կորոնավիրուսովԿազմակերպված իշխանազավթու՞մ, փախո՞ւստ, թե՞ պատահական զուգադիպություններԱղբյուր․ Մխիթարյանը կհեռանա ՌոմայիցՀՀ ԱԱԾ-ն ընթացք է տվել Ֆեյսբուքի ֆեյք էջերի ու կեղծ կայքերի հրապարակումների վերաբերյալ հաղորդմանը.Նաիրի ՀոխիկյանԼարսի ճանապարհը փակվել է բեռնատարիների համար. ռուսական կողմում կուտակված է 50 բեռնատարՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք«Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ», «անասուն, էշ», «Քո ծնողն է անտակտ խուլիգանը». «կթքեմ վրեդ». ԱԺ-ում կրքերը թեժացանԱլեն Սիմոնյանը հերքում է անհերքելինԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆՏԸ, ՔԱՆ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԽԻՍՏ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ Աստղագուշակ՝ հունվարի 26-ի համարՀունվարի 26. Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Փնտրվում է նախագահ«Հրապարակ». Աշխատակիցները «չեստ» են տալիս«Իրավունք». «Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան«Ժողովուրդ». Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններումՌուսական Սու-35 կործանիչների տեղափոխումը Բելառուս շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Մեզ մնում է կռվել». Պետդուման մեկնաբանել է Ուկրաինայում ռազմական ակտիվացումը (ՎԻԴԵՈ)Մոսկվայում ոչ ոք երջանիկ չէ, բայց ոչ ոք չի էլ վախենում. Սատանովսկին՝ պատերազմի անխուսափելիության մասին⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Փաշինյան Նիկոլը կարող է հայտնվել ուղղիչ աշխատանքային գաղութում. ՆահապետյանՆախընտրում եմ այնպիսի տղամարդու, ով կարող է ինձ հասցնել իմ ներքին ու իսկական ազատության սահմանինԲացառիկ տեսանյութ ռազմի դաշտից. Newsmedia. amՌԴ-ԱՄՆ հակամարտության հանգուցալուծումն այս շաբաթ«Շպիոնին կոնսերվացրի՞ն», թե՞ պաղպաղակն էր վերջացելՄահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ