«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալ Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունի Նոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասին «Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները Գերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել» «Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականում Վաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքից Ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքերի. 6 պարզ կանոն


Թուրքը գալիս է, իսկ ընդդիմությունն ու իշխանությունը դեռ իրար հետ տուն-տունիկ են խաղում. Բաբուխանյան

Տեսանյութեր

Երկրում ստեղծված անելանելի իրավիճակի, ընդդիմության անկարողության եւ հնարավոր ելքերի մասին «Իրավունք TV»-ին զրուցեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ԱՅԴՔԱՆ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԵՆ, ԹՈՂ ԳՆԱՆ ԿՆԻԿՆԵՐԻ ԿՈՂՔԸ ՆՍՏԵՆ ՈՒ ՎՈՒՅ-ՎՈՒՅ ԱՆԵՆ»

– Նախորդ շաբաթ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտ հայտարարեց: Ըստ Ձեզ, այս պայթունավտանգ վիճակում արդյոք սա ամենաուժեղ գործիքակազմն էր, որ պետք է կիրառեր ընդդիմությունը` լքելով իր, այսպես ասած, խրամատն Ազգային ժողովում:

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ նա է այն տղամարդը, որը պետք է Նիկոլի դեմն առնի, բայց տեսանք, թե ինչ եղավ ընտրությունների արդյունքում եւ դրանից հետո: Եվ հիմա ստացվում է, որ կարելի է ԱԺ դահլիճում նստել ու բյուջե, հարկային օրենսգիրք քննարկել, բայց այն պահին, երբ ամբիոնից նիկալականները պատվիրված հակառուսական խուճապ ու հիստերիա էին տարածում, այդ ժամանակ նրանց պատասխանող չկար: Իսկ հակառուսական թեման արծարծելը կոնկրետ նպատակ ունի, քանի որ երբ ռուսներից կտրում ես հայ ժողովրդին, էլ հարց չի մնում, թուրքը հանգիստ կմտնի ամեն տեղ: Ռուսն է այսօր պահում Արցախը, Սյունիքը, դրա համար ուզում են մեզ կտրել ռուսից, որ հանձնեն թուրքին: Պարզ տրամաբանություն է: Դրա համար էլ հատուկ հանձնարարական էր իջեցվել, թե ովքեր պետք է ԱԺ ամբիոնից հաչան ռուսների դեմ:

– Ամեն դեպքում, իշխանական պատգամավորները հիմա փորձում են արդարանալ, թե այդ օրը զուտ էմոցիոնալ են եղել իրենց հայտարարություններում եւ ամենեւին նպատակ չեն ունեցել հակառուսական տրամադրություններ հրահրելու: 

– Փոխանակ մեր ազգը խայտառակ անելով Ազգային ժողովում վնսգտային, թե վա՜յ-վա՜յ, 20 հոգի թուրք է գալիս, եկե՜ք, փրկե՜ք, թող ավտոմատ վերցնեին ու գնային զինվորներին մի քիչ ոգեւորեին` որպես դեպուտատ: Հիմա էլ ասում են, թե էմոցիոնա՞լ էին: Սահմանի վրա 20 թուրք են տեսել, վախից վրաներից սկսել է հոտ գալ: Եթե այդքան էմոնոցիալ են, ուրեմն` ընդհանրապես իրավունք չունեն պետական պաշտոն զբաղեցնել: Թող գնան կնիկների կողքը նստեն ու վույ-վույ անեն, իրենց մազերը փիդրեն: Ի՞նչ իրավունք ունեն ազգի անունից փչացնել մեր հարաբերությունները միակ ռազմավարական դաշնակցի հետ, որն այսօր միայնակ, առանց մեր բանակի, պաշտպանում է մեր սահմանները: Մեր ժողովուրդն ինքն իր գլխին փորձանք բերեց եւ դեռ շատ կհիշեն նախկիններին, երբ մեր բանակը հզորագույն ձեւով կանգնած էր մեր սահմանների պաշտպանության համար եւ ոչ մի թուրք չէր էլ մտածում, որ 20 հոգով կարող է զբոսնելով գալ եւ հավի նման քշել մեր զինվորներին ու կարեւորագույն բարձունքներ վերցնել: 

«ԼԱՎ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՆՔ ՈՎ Է, ՈՒՂՆ ՈՒ ԾՈՒԾՈՎ ԳԻՏԵՆՔ, ԲԱ ԴՈՒՔ Ի՞ՆՉ ԵՔ»

– Ինչո՞ւ ընդդիմությանն այսօր չի հաջողվում իրավիճակը վերցնել իրենց ձեռքը եւ փորձել փրկել գոնե այն, ինչ դեռ հնարավոր է:

– Իշխանության հետ կապված ամեն ինչ արդեն հասկանալի է, բայց ոչ էլ ընդդիմությունն է ընդդիմություն: Ի՞նչ են անում` ո՛չ գվում են, ո՛չ` բվում, ո՛չ Ազգային ժողովում են խոսում, ո՛չ փողոցում: Իսկ եթե խոսում են էլ, ասածները 20 անգամ նույն մարդուն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրելն է: Ծաղրո՞ւմ եք ժողովրդին, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովն էլ բան ու գործ չունի՞: Սրանք դնում են, նրանք մերժում են, թուրքը գալիս է, իսկ ընդդիմությունն ու իշխանությունը դեռ տուն-տունիկ են խաղում իրար հետ: Լավ, իշխանությունը հասկացանք ով է, ուղն ու ծուծով գիտենք, բա դուք ի՞նչ եք:

– Խորհրդարանական ընդդիմությունը վստահեցնում է, որ եթե իմանան, թե դրանից իրավիճակը հնարավոր կլինի փոխել, ամեն պահի պատրաստ են մանդատները վայր դնել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախ այդ մանդատներն ընդհանրապես պետք էլ չէր վերցնել, բայց սա թողնենք: Այսօր ընդդիմություն կոչեցյալը չի առաջարկում ճանապարհ ժողովրդին, առաջարկում է միայն մեր շարժումն` ասելով, որ փրկությունն այս վիճակից ապօրինի սորոսական իշխանությանը դուրս վռնդելն է եւ դրանից հետո` մտնելը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ: Սա է հայ ժողովրդի փրկությունը, ինչն արդեն մի տարուց ավել է ասում ենք: Վիճակը կատաստրոֆիկ է, Թուրքիայի նպատակն է իր ալիեւիկներով ոչ միայն միջանցք բացել, այլեւ գրավել Հայաստանը: Մենք տեսնում ենք, որ այսօր դիմադրություն, հայկական բանակ գոյություն չունի: Ուստի` մեզ պետք է միասնական բանակ, որպեսզի հայ, ռուս ու բելառուս զորքը կանգնի մեր սահմանների վրա: Իսկ դրա համար մեզ պետք է վստահության վերականգնում նախեւառաջ մեր սեփական ուժերի նկատմամբ, որպեսզի մեր սահմանները վերականգնենք: Մինչդեռ եթե այսպես շարունակվի, մեզնից բան չի մնա: Ինչպես գիտեք, Ռուսաստանն ու Բելառուսն արդեն ունեն ռազմական մեկ դոկտրին, ինչը նշանակում է միասնական եւ այլ որակի պաշտպանություն, իսկ մենք այսօր մեր սահմանների պաշտպանության համար հղում ենք անում արդեն հնացած 1997 թվականի հայ-ռուսական պայմանագրի վրա: Ընդ որում` Հայաստանը ոչ թե, ըստ կարգի, գրավոր դիմում է ներկայացնում, այլ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է իր հարցազրույցի ժամանակ բանավոր հայտարարում:

«ԱԽՔ-Ը, ՈՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐՈՇ Է ԱՅՐԵԼ, Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԱՅԴՏԵՂ»

– Ի դեպ, ինչպե՞ս հասկանալ այն, որ մի կողմից Անվտանգության խորհրդի քարտուղարը հոխորտում է ՀԱՊԿ-ի դեմ, թե չեն օգնում, բայց մյուս կողմից էլ պարզվում է, որ անգամ պատշաճ դիմում չեն ներկայացրել:

– Ընդհանրապես այդ ԱԽՔ-ը, որը ռուսական դրոշ է այրել, ի՞նչ գործ ունի այդտեղ: Ուզում են ռուսական դրոշ այրողն օդում ասի Ռուսաստանին, թե բա ինչո՞ւ չեք գալիս մեզ օգնում ու ռուսն էլ նրան լսի՞: Նախ նշեմ, որ արդեն իսկ օգնել է, ռուսական զորքը կանգնած է այնտեղ, եւ ադրբեջանցին գիտեր, որ մի քիչ էլ առաջ գար, կհասներ ռուսական զորքին: Ավելին` կան հստակ տվյալներ, որ ռուսական զորքը կարող էր նաեւ մասնակցել որոշ գործողությունների, բայց նրան թույլ չտվեցին: Եվ, ի վերջո, զանգ եղավ ՌԴ-ից` թուրքին կանգնեցնելու համար: Ո՞վ օգնեց Ա՞ՄՆ-ն, Ֆրանսիա՞ն, էլի ռուսնն օգնեց: Բայց մի կողմից օգնում է, մյուս կողմից հաչում են վրան:

– Փաստորեն, ստացվում է, որ ամեն անգամ Ադրբեջանն ագրեսիա պետք է դրսեւորի, մենք էլ Ռուսաստանից օգնություն խնդրենք ու մի զանգով էլի անորոշ ժամանակ զսպվե՞ն:

– Մի անգամ զանգով կլինի, մյուս անգամ այլ կերպ, բայց սա վիճակ չէ: Ամո՛թ է, պետք է վերականգնել բանակը: Ռուսն էլ է այսօր հարց բարձրացնում, թե դուք կարո՞ղ եք կողմնորոշվել` ի՞նչ եք ուզում: Ուզում եք, որ հենց մի թուրք մոտենա, միանգամից ռուսական տանկերով, ինքնաթիռներով, հրթիռներով գան ու ձեզ պաշտպանե՞ն, դրա համար կա միութենական պետություն հասկացողություն: Երբ այն կլինի միութենական պետության սահման, էլ ոչ ոք չի հարցնի` Նիկոլն ի՞նչ է անում, տխմար դեպուտատիկներն ի՞նչ են խոսում, ով է սահմաններից փախնում, ով` լացում, ռուսական զորքը կկանգնի այդտեղ: Իսկ եթե` ոչ, մեզ համարում ենք ամենաանկախ ու ամենաուժեղ պետությունը, այդ դեպքում` պահե՛ք սահմանները: 

– Քանի՞ քառ. կմ պետք է մնա Հայաստանից, որ այս ամենը գիտակցեն թե՛ քաղաքական վերնախավը, թե՛ ժողովուրդը, որ փրկությունն, իրոք, միութենական պետության մաս կազմելու մեջ է: 

– Հարցը քառ. կմ-երի մեջ չէ, կարող է Հայաստանի տարածքը ձեւականորեն մնա նույնն, ինչ-որ կա` 29 հազար քառ. կմ, բայց այն ղեկավարվի Թուրքիայի կողմից: Վերցրեք Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայաստանը դառնում է Թուրքիայի պրոտեկտորատը: Այսինքն` կարող է այս տարածքը կոչվի Հայաստանի հանրապետություն, ունենա դրոշ ու օրհներգ, բայց այստեղ իրական տերն ու տիրականը լինի Թուրքիան: Այսօր դրան են տանում: Ի՞նչ եղավ հայերի ճակատագիրը Արեւմտյան Հայաստանում, մենք լավ գիտենք, հայերը փրկվեցին միայն այս տարածքում, որը մտնում էր ռուսական կայսրության մեջ` այն էլ ընդամենը երկու տարի: 1918-20 թթ. ռուսական կայսրությունը պայթեց, այնտեղ էլ արեցին նարնջագույն հեղաշրջում, եւ այդ երկու տարվա մեջ էլի կորցրեցինք շատ տարածքներ` Կարսը, Ղարաբաղը եւ այլն: 

– Ստացվում է, որ այսօր մի վիճակում է հայտնվել ժողովուրդը, որ հույս չկա ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից, բայց դեռ հնչում են ինչ-որ համախմբման կոչեր: Ո՞րն է ելքը: 

– Համախմբվենք ի՞նչ անենք, Նիկոլին էլ, ասենք թե, գցեցինք աթոռից, հետո ի՞նչ ենք անելու: Իհարկե, սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, հետոյի մասին է պետք խոսել, ինչի մասին մենք ասել ենք դեռեւս փետրվարի 6-ին, երբ Օպերայի դահլիճում հիմնադրվեց մեր շարժումը: Եվ հիմա էլ ասում ենք` ժողովո՛ւրդ, մեր միակ ճանապարհը միութենական պետությունն է, որով կպահպանենք մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը, մեր ինքնությունը, քրիստոնեությունը, բարոյականությունը, մեր հայ լինելն ու ազգային արժեքները, ինչպես եղել է Սովետական միության ժամանակ: Մեր երկրի ծաղկունքը եղել է այդ ժամանակ, իսկ դրանից հետո տեսել ենք միայն նահանջ, ու հիմա էլ այս ողբերգությունը: Սրա մասին է պետք մտածել, այլ ոչ թե  Նիկոլին գցենք, բերենք Պողոսին, Պողոսն ի՞նչ է անելու, գիտի՞, թե՞ Նիկոլը բերեց նիկոլիկներին, Պողոսը բերելու է պողոսիկներին, Կիրակոսը` կիրակոսիկներին: Ամեն մեկը մանդատ, պաշտոն ու քարտուղարուհի է ուզում, այդպես էլ քանդեցին երկիրը: Այսօր հասարակական բանավեճի թեման պետք է լինի հետեւյալը. եթե գնում ենք դեպի միութենական պետություն` Ռուսաստանի եւ Բելառուսի հետ, ուրեմն` եկեք հայտնենք մեր միասնական կարծիքը: Իսկ եթե չենք ուզում, ուրեմն` հանձնվում ենք Թուրքիային: Եթե ուրիշ տարբերակ կա, առաջարկեք, բայց ամեն անգամ մի թուրք զինվոր սահմանին տեսնելուց մի՛ գոռացեք, թե` վա՜յ-վա՜յ, Ռուսաստան, արի՜, մեզ փրկի: Ամո՛թ է, արդեն ամբողջ աշխարհն է ծիծաղում մեզ վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել«Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականումՎաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքիցԻնչպե՞ս ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքերի. 6 պարզ կանոն«Բավարարման ենթակա բողոքը`ժամանակին իմ գործունեությունից «վառված» մնացած դատախազը, մերժել է. Neswmedia.am-ը ահազանգի հետքերովՀետ տուր իմ տռուսիկը, Գա՛գո. Քոչարյանի գրասենյակից հորդորում են դիմել ՔՊ-ական գեներալինԻշխանական էլիտան քեֆի է․ այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն էՎլադիմիր Լեպեխինը «ականապատ դաշտում» բացատրել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը հանձնել իշխանությունըՊուտինն ու Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարներըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի բացառիկ լուսանկարները25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել էՌուսաստանում հանցագործը սպանել է տան անդամներին, այդ թվում՝ երեխայիԴու չզանգես, ես կզանգեմ մամ ջան, ու չիմացավ որ ես էլ էի Արցախում՝ զինվորի համար հաց էի թխում․Մերօրյա հերոս Էդգար Մարգարյանի ուղղինՈւկրաինա է ժամանել ԱՄՆ-ի հատկացրած 200 մլն դոլարի ռազմական օգնության առաջին խմբաքանակըՊուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսովԵկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. ԱՀ պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ«Խեղճ» Բայդենին մղում են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի. Վլադիմիր ՍոլովյովԿալանավորված անձին փաստաբանը փորձել է փոխանցել էլեկտրոնային ծխախոտի սարք, որում եղել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԻնչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքըSOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրելԿարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը...Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբCNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունըՈւ մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.amԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանըՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանովՀամայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասինԱրփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսըԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետներին տարհանելու հնարավորությունըԵրևանում տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել ադրբեջանցիներին, վերջիններս դիմել են ոստիկանություն․ yerevan.todayՀայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը ուղղված քայլերը թուրքական իշխանությունների օրակարգային հացերի մեջ առհասարակ չեն մտնում․ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱյսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումներըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 350 897 է, մահվան դեպքերինը՝ 9546Այսօր աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի ծննդյան օրն էԱյս մարդկանց համար խնդիր են անվախ, խիզախ լրագրողները․ Մեր գործընկերը իշխանականների` «չորրորդ իշխանության» դեմ հայտարարած «խաչակրած արշավանքի» հետքերով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ