Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


Սա ավելի շատ Ռուսաստանի ցուցադրական մեսիջն էր ուղղված Թուրքիային. Տիգրան Քոչարյան

Տեսանյութեր

Ռուսական «Վիտյազներ» ավիացիոն խումբը, որը եզակի է աշխարհում իր բարձրագույն սավառնորդությամբ, բացառիկ ցուցադրությամբ հանդես եկավ Երեւանի «Էրեբունի» ռազմական օդակայանում ՝ կատարելով ամենաբարդ հնարքներն ու ներկայացնելով իր ուժը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ, ով եւս օդակայանում հետեւում էր ավիաշոույին:

- Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված, որ հենց հիմա նման մասշտաբի ցուցադրական միջոցառում կազմակերպվեց:

- Նախ մի փոքր անսապասելի էր այսպիսի ցուցադրությունը, որովհետեւ շատ արագ տեղեկատվությունը տարածվեց, եւ, կարծես թե, այն նախատեսված էլ չէր: Այս ինքնաթիռները մասնակցել են Դուբայում մեծ ավիաշոուի եւ իրենք համարվում են ավիաաշխարհում ռուսական այցեքարտերից մեկը: Երեւի, հետ գալու ճանապարհին որոշել են նաեւ այստեղ ցուցադրությամբ հանդես գալ: Ըստ իս, բացի նրանից, որ սա, այսպես ասած, փափուկ ուժի ցուցադրման ձեւերից մեկն է (թեպետ բոլորս գիտենք, որ ոչ թե փափուկ, այլ բավականին հզոր ուժի ցուցադրություն է), այլ նաեւ որոշակի մեսիջ էր այն երկրներին, որոնք Հայաստանի նկատմամբ իրականացնում են ագրեսիվ քաղաքականություն, եւ այս միջոցառումը կարող է նրանց համար զգաստացնող դեր ունենալ:

- Նախորդ շաբաթ հակառուսական հիստերիա էին բարձրացրել Ազգային ժողովում իշխող ՔՊ-ական պատգամավորները՝ մատ թափ տալով Ռուսաստանի վրա, որ եթե չեք օգնելու, դուրս կգանք ՀԱՊԿ-ից: Գուցե այս ցուցադրությունը նաեւ դրա՞ պատասխանն է:

- Շատ կարճ այս թեմայյին անդրադառնամ, չնայած՝ շատ երկար կարելի է խոսել այդ մասին: Ռուսաստանն այլեւս ուշադրություն չի դարձնում, թե ինչ է ուզում ներկա հայաստանյան կառավարությունը կամ ինչպիսի հայտարարություններ են հնչում իշխանական պատգամավորների կողմից: Ռուսաստանը զբաղված է մեր տարածաշրջանում ռազմական առումով ամրապնդմամբ եւ առաջնորդվում է բացառապես իր շահերով: Ցավոք, Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը եւ մաքսիմալ, ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանն, ուղղակի «համը հանելն է»՝ անընդհատ հակաիրանական կամ հակառուսական տրամադրություններ հրահրելով: Փաշինյանի վարած քաղաքականությունը խնդիրներ է ստեղծում այն հատուկետ մեզ լավ վերաբերող երկրների համար, ինչպիսին Իրանն է եւ Ռուսաստանը: Եվ մենք այնքան թույլ վիճակում ենք, որ մեր ժողովրդի շահերի վրա ուշադրություն դարձնող չկա. Թուրքիան փորձում է իր շահերն առաջ մղել, Ռուսաստանն՝ իր, Իրանն՝ իր: Իսկ մեզ մնում է, պարզապես, հետեւել, թե ինչ է կատարվում:

- Ամեն դեպքում, ռուսական ռազմական ավիացիոն ներուժի ցուցադրությունը Երեւանի երկնքում, կարո՞ղ է զսպաշապիկ դառնալ Ադրբեջանի համար՝ օրինակ, Սյունիքի նկատմամբ ոտնձգությունների առումով:

- Սա ավելի շատ Ռուսաստանի ցուցադրական մեսիջն էր ուղղված Թուրքիային: Բոլորս գիտենք, որ ռուսական ռազմաբազան նախատեսված է հիմնականում Թուրքիայի կողմից հնարավոր ագրեսիան կանգնեցնելուն եւ պատասխանելուն: Իհարկե, ինչու ոչ, նաեւ Ադրբեջանին, որն այսօր հանդիսանում է Թուրքիայի ամենամեծ բարեկամներից մեկը: Ինչ վերաբերում է Սյունիքին, ռուսներն այնտեղ ունեն զսպելու միջոցներ: Այնպես որ, ռուսական «Վիտյազներ» ավիացիոն խմբի ցուցադրության հիմնական ուղերձն այն էր, որ Ռուսաստանն ասում է՝ մենք կանք, այս երկինքը պահողն ենք եւ գիտենք՝ ինչ ենք անում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ