SOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրել Կարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը... Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբ CNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունը Ու մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.am ԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանը ՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալ Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանով Համայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասին


Հայ մոդելը միջազային մրցույթին կներկայանա Ուրարտական եւ Արտաշիսյան թագավորական հագուստներով

Շոու բիզնես

«Իրավունքի» հետ զրույցում մոդել ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ տեղեկացրեց, որ Պանամայում նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը ընթանալու է Mister Grand international 2021 մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի հենց ինքը: Իր մասնակցած մի շարք այլ մրցույթներից այս մեկն առանձնանում է նրանով, որ այս անգամ շեշտը դրված է ոչ թե մասնակիցների տաղանդի, այլ հարցազրույցների վրա, որոնք տեղի կունենան մրցութային օրերին: Իսկ լավագույնները կընտրվեն օնլայն քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման համադրությամբ:

- Էդգար, կբացե՞ք փակագծերը, թե ինչ մրցույթ է եւ ինչպե՞ս որոշվեց, որ Դուք պետք է ներկայացնեք Հայաստանը:

- Grand նշանակում է մեծություն: Այսպիսի բոլոր մրցույթները նույն ձեւաչափն ունեն՝ սպորտ, մշակույթ, բարեգործություն եւ այլն։ Լինելով Mister Armenia-ն եւ սկսած 2018-ից ներկայացնելով մեր երկիրը 3 միջազգային մրցույթներում՝ միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը որոշեց, որ այս մրցույթում եւս ես պետք է ներկայացնեմ Հայաստանը:

- Մեր տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանի անունը կա մասնակիցների շարքում, ինչո՞վ է սա պայմանավորված:

- Թուրքիան եւ Ադրբեջանը եւս ունեն մասնակիցներ, բայց դեռ հայտնի չէ, թե ովքեր են ներկայացնելու: Դրա համար էլ տեղեկատվություն չկա նրանց մասին:

- Ամեն դեպքում, մի շարք երկրների մասնակիցների մասին արդեն իսկ բավական տեղեկատվություն եւ լուսանկարներ հրապարակվել է, ո՞ր երկրների ներկայացուցիչներին եք համարում Ձեր հիմնական մրցակիցները:

- Այս տարի 38 երկրի մասնակցի անուն է գրանցված արդեն, գուցե կան երկրներ, որոնց մասնակցությունը դեռ հաստատված չէ, որից տեղյակ չեմ: Քանի որ սա մրցույթ է, բնականաբար, բոլորն էլ մրցակից են։ Ես պրոֆեսիոնալ եմ, քանի որ մոդել եմ եւ գեղեցկության մրցույթների մասնակից, իսկ մյուս մասնակիցների մեծ մասը մարզիչներ են կամ, պարզապես, ունեն մարզական կազմվածք։ Որպես պրոֆեսիոնալ՝ ոչ մեկին ինձ մրցակից չեմ համարում, բայց գեղեցկության մրցույթներում դա այդքան էլ հաշվի չեն առնում, կախված է քո երկրից, քո մշակույթից եւ մրցույթի օրերից:

- Մրցույթն ի՞նչ փուլերից է բաղկացած, ի՞նչ հագուստներով եք ներկայանալու եւ ի՞նչ ոճում:

- Մրցույթը բաղկացած է լինելու 8 փուլից՝ հարցազրույց, ֆոտո-վիդեո նկարահանումներ, փակ դռների հետեւում հանդիպումներ եւ այլն: Ներկայացնելու ենք լողազգեստ, ազգային հագուստ, դասական կոստյում՝ տեքսիդո: Կուզենայի ավելի շատ խոսել այս տարվա ազգային հագուստի մասին: Անկեղծ ասած, չգիտեմ նույնիսկ ինչպես ներկայացնեմ, որովհետեւ Հայաստանը ոչ մի անգամ չի ներկայացրել նման հագուստ ո՛չ Միսս, ո՛չ Միստր մրցույթներին: Ներկայացնելու եմ 3 ազգային հագուստ, որոնցից 2-ը ճարտարապետ-վերականգնող, հագուստների վերարտադրող Ռուբեն Սարգսյանի վերարտադրած հագուստներն են: Դրանք լինելու են 1-ին եւ 8-րդ դարերի հագուստներ՝ Ուրարտական եւ Արտաշիսյան թագավորական զրահաբաճկոն եւ հագուստ: Հիմա շատ չմանրամասնեմ, երբ մրցույթից վերադառնամ, կներկայացնեմ այս ամենը նոր ֆոտոշարքով ու հարցազրույցով: Իսկ 3-րդ հագուստը տրամադրել է Տերյան մշակութային կենտրոնը, ում հետ աշխատում ենք 2018 թվականից սկսած:

- Ե՞րբ եք մեկնում, ի՞նչ տրամադրվածություն ունեք եւ արդյոք կար կարիք նախապատրաստվելու մրցույթին, թե՞ Դուք միշտ պատրաստ եք:

- Մեկնելու եմ նոյեմբերի 24-ին, տրամադրվածությունս շատ լավ է, չնայած մի շարք խոչընդոտների: Այս անգամ շատ կարճ ժամանակ ունեի պատրաստվելու եւ պետք էր հագուստներ գտնել, ընտրել լավագույնները եւ վիզաների հարցերի լուծմամբ զբաղվել, քանի որ 3 երկրով եմ գնալու: Այնպես որ, պատրաստվելու կարիք միշտ լինում է, ինչը շատ բարդ պրոցես է, միայն մասնակցության հայտ ներկայացնելով չէ: Իսկ ընդհանրապես, որպես մասնակից, միշտ պատրաստ եմ ներկայանալու ցանկացած երկիր եւ ցանկացած միջոցառման:

- Ի՞նչ եք կարծում՝ երբ համավարակն ու պատերազմները հիմա ամբողջ աշխարհի թիվ մեկ խնդիրն են: Գեղեցկությունը կարողանալո՞ւ է փրկել աշխարհը:

- Ինձ համար ամենացավալին պատերազմն է, բայց՝ ո՛չ, գեղեցկությունը երբեք չի փրկի աշխարհը: Աշխարհը կփրկի միմիայն բարությունը…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

SOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրելԿարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը...Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբCNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունըՈւ մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.amԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանըՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանովՀամայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասինԱրփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսըԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետներին տարհանելու հնարավորությունըԵրևանում տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել ադրբեջանցիներին, վերջիններս դիմել են ոստիկանություն․ yerevan.todayԻնչ նախապայմաններ է առաջ քաշելու Թուրքաիան․ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱյսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումներըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 350 897 է, մահվան դեպքերինը՝ 9546Այսօր աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի ծննդյան օրն էԱյս մարդկանց համար խնդիր են անվախ, խիզախ լրագրողները․ Մեր գործընկերը իշխանականների` «չորրորդ իշխանության» դեմ հայտարարած «խաչակրած արշավանքի» հետքերով"Храч"-ը` Նիկոլ Անհողի աներորդին ԱԺ ամբիոնից խոսում էր "о высоком"` ֆիլմերում դրական հերոսների մասին. Գագիկ Համբարյան«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեցԻնչպես է Արևմուտքը Հայաստանը տանում դեպի կործանում. «Ռուսական գարուն»«Հրապարակ». Ռոմանոսը պատժել է Պալաչին«Փաստ». Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանումԱրիանա Հովսեփյանը զուգերգով է հանդես եկել՝ արգենտինահայ երգիչ Arti M-ի հետ (Պրեմիերա)Դա դիկտատորի տնազ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս․ Հովհաննես Գալաջյան (oragir.news)«Հանրակրթության մասին» բազմաչարչար օրենքը` կրկին խորհրդարանումԱՆ նոր որոշումը բացառապես միտված է հասարակության մեջ առաջացնելու նոր բաժանարար գծեր. պրոֆեսոր ԳրիգորյանՔրիստիննե Գրիգորյանը տոտիկ-տոտիկ քայլերով գնում է դեպի ՄԻՊՈ՞ւմ մտերիմն է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահըԵթե հասարակությունը կեցվածք չդրսեւորեց, սահմանափակումներն էլ ավելի են լինելու. Արա ԶոհրաբյանՈ՞վ է Հակոբ Մովսեսն իրականում Մեր հասարակարգը մահացու հիվանդ է. Հարություն ՄեսրոբյանԴեմ էի, որ ընդդիմությունը գնար ընտրությունների, որովհետեւ այս իրավիճակն ակնկալելի էր. ԱլավերդյանՌայոլայի վիճակը ծանր էՔՊ-ն ընդունեց հակաղազինյանական օրենքըՎահան Քերոբյանը պետք է ասի, թե ինքն ում զոհն է. Թադեւոս ԱվետիսյանԸստ ՔՊ-ական պատգամավորի` թուրքիան եղել է հայաստանի թոփ 5 առեվտրային գործընկերներից մեկըԱյ կատակասեր անգրագետներ, ի՞նչ եք ընկել ժողովրդի ջանին. Հայկ Բաբուխանյանը «Ուրբաթ իրիկուն» հաղորդաշարում (№1/2022)Պա՛պ, սա քո ավտոմատներով կռիվը չի, մի՛ արի, ես իմ մասին մտածեմ, թե՞ քո․Սերժ Հակոբքեխվյանի սխրանքի ուղղինԵրբեւէ հիշո՞ւմ եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնա Եռաբլուր կամ Ծիծեռնակաբերդ. Հրաչյա ՆերսիսյանՈչ մի առողջ դատող մարդ չի ցանկանա, որ համաշխարհային պատերազմ լինի. Վազգեն ՍաֆարյանԸնդդիմությունն իր գործունեությամբ լեգիտիմացնում է այս իշխանությանըՈւմ ջրաղացին է ջուր լցնում թիվ 1 ընդդիմությունը«Վերելակայինից» անցում «միջանցքային դիվանագիտության»ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ՉՀԱՅԿԱԿԱՆ «ԵՐԱԶԱՆՔԸ»Իրավական հիմքը զինվորական քարտեզն է. Քարտեզագետը սահմանազատման մասինԱլբերտ Հովհաննիսյանը ինձ համար հինգ հազար անվախ զինվորի հավաքական կերպարն է․ Հերոսի մայրը Արցախի հերոսի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ