«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալ Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունի Նոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասին «Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները Գերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել» «Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականում Վաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքից Ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքերի. 6 պարզ կանոն


ՏԵՍՆԵՍ ՔԵՐՈԲՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԱԾԸ ԿԱՆԻ՞, ԹԵ «ԿԹՌՆԻ»

Հասարակություն

Երեկ կարծես թե բռնել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայրենասիրության նոպան: Չնայած, սկզբից այլ նոպա էր՝ Քերոբյանն իր շեֆի՝ Նիկոլի օրինակով պնդում էր, թե Կապանի ճանապարհն Ադրբեջանինն է: Մեկ էլ «առյուծ կտրեց», թե՝ պատերազմ լինելուն պես «ես կգնամ պատերազմ»:

Ու տեսնես ո՞վ էր Քերոբյանի ձեռքը բռնել, ոտքերին կապանքներ դրել, որ այս 30 տարվա մեջ իր այդ «սպառնալիքը» չի իրականացրել: Ի վերջո, նա դեռ 1993թ. ուսանող էր, կարող էր չէ՞, 1994թ., երբ արդեն զինապարտ էր, տաքուկ համալսարանը թողնել եւ գնալ պատերազմ: Կամ լավ, կռիվներին էլ չմասնակցեր, գոնե թիկունքից կռվողներին ջուր ու հաց հասցներ, չէ՞ որ նման փորձով իր «Մենյուի» գործերն էլ ավել լավ կաներ: Ու այսքանից հետո լրագրողին է փորձում նեղել, թե` բա դո՞ւ ինչ կանեիր պատերազմի դեպքում: Իհարկե, խորապես կասկածելով, որ պետք եղած դեպքում Քերոբյանը ռազմադաշտին տասնյակ կիլոմետրերից ավելի մոտ կհասնի, այնուամենայնիվ ֆիքսենք, որ նրա երեկվա ելույթի թեման բուն պատերազմը չէր. ավելի խաղաղասիրական էր, տնտեսությունը՝ Քերոբյանի բուն աշխատանքը: Հասկանալի է, ինչպես պատերազմի, այնպես էլ տնտեսության թեմայով էր Քերոբյանը փորձում հերոսի դիրքերից ներկայանալ, բայց այս դեպքում պատկերն էլի զավեշտից այն կողմ չանցավ: Բանն այն է, որ Քերոբյանն այս տարվա ապրիլի 29-ին հրապարակավ խոստացել է. «Եթե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ չունենա, հրաժարական կտամ»: Մինչդեռ Ֆինանսների նախարարությունն այն կարծիքն է այս պահին հայտնում, որ լավագույն դեպքում կունենանք 6 տոկոսանոց աճ: Իհարկե, այս կանխատեսումը եւս ֆանտաստիկայի ժանրից է, որին դեռ կհասնենք: Սակայն արդեն իսկ սկսում է ուրվագծվել, որ Քերոբյանի խոստացած երկնիշ աճը միայն երկնային հրաշքի դեպքում կունենանք: Կամ էլ, եթե տարին վերջանա, եւ Նիկոլն իրեն յուրահատուկ ոճով հայտարարի՝ ունենք երկնիշ աճ: Կարճ ասած, Քերոբյանը կամ իր խոստումը կատարելու է, կամ էլ՝ հրապարակային խոստումից «թռնելու» եւ հերթական մականունը վաստակելու շեմին է, եւ լրագրողները հենց դա էին ուզում երեկ նրանից պարզել: Արդյունքում, թեեւ բանը հասավ կռիվ գնալ-չգնալուն, սակայն նախարարի ելույթից այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչի վրա է հույսը՝ երկնիշի հարցում: Առավել եւս, երբ իր իսկ բերանով ֆիքսեց, որ տարվա երեք եռամսյակների դրությամբ իրեն վերապահված ոլորտներից մեկում՝ գյուղատնտեսությունում ունեցել են 1,5 տոկոսի կարգի անկում: Ու սրան էլ կարելի է ավելացնել անցած շաբաթ պաշտոնական վիճակագրության ներկայացման՝ երեք եռամսյակների կտրվածքով Քերոբյանի բուն վերահսկելի ոլորտի՝ արդյունաբերության վիճակը: Այսպես, այստեղ ունենք ընդամենը 0,7 տոկոս աճ: Ընդ որում` ընթացիկ գներով, եւ եթե սրան ավելացնենք հսկայական գնաճը, դժվար չէ կռահել, թե այդ աճից ինչ կմնա: Նաեւ հաշվի առնենք արդյունաբերության հետ կապված այս գործոնը. գաղտնիք չէ, որ մետաղի համաշխարհային գներն այս տարի ունեն էական աճ, որը եւս արտահայտվել է հիշատակված 0,7 տոկոսանոց աճի մեջ: Ավելի կոնկրետ, եթե անցած տարվա 9 ամիսներին ունեցել ենք հանքարդյունաբերության մոտ 291,7 մլրդ դրամ ծավալ, ապա այդ ցուցանիշն այս տարի հասել է 441,5 միլիարդ դրամի: Սա, կրկնենք, արհեստական աճ է` կախված համաշխարհային գներից, այսինքն՝ ամենեւին էլ Քերոբյանի հանճարեղ գործունեության արդյունքը չէ: Բայց եթե հանում ենք այդ արհեստական գործոնը, ապա դժվար չէ հաշվարկել, թե իրականում «քերոբյանական հանճարը» հայաստանյան էկոնոմիկային, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչ անկում է պարգեւել:

Կամ միգուցե մեր «ռազմատենչ նախարարի» հույսն այլ ոլորտների վրա՞ է, որ դրա հաշվին ապահովվի խոստացած երկնիշ աճը, թեեւ դա իսկական աֆյորա կլիներ: Բայց չէ, այլ ոլորտներից էլ բան չի ստացվի: Գյուղատնտեսությունում, հիշեցնենք, անկում է: Շինարարությունում եւ ծառայությունների ոլորտում որոշակի՝ համապատասխանաբար 6,4 եւ 5,4 տոկոս աճ թեեւ վիճակագիրները ներկայացրել են, սակայն դա ծայրահեղ դեպքում Ֆինանսների նախարարության խոստացած 6 տոկոս աճի մի փոքր մասն ապահովի: Ընդ որում, եթե ընդգծենք, որ անցած տարի այս ոլորտներում ունեցել ենք համապատասխանաբար 15,7 եւ 11,7 տոկլոս անկում, ապա նշված 6,4 եւ 5,4 տոկոս աճն առհասարակ են իմաստազրկվում: Իհարկե, կան նաեւ ոլորտներ, որոնց հաշվին կարելի է մի փոքր պատկերը «դզել-փչել»՝ ապահովելով Ֆինանսների նախարարության խոստացած 6 տոկոսը: Օրինակ` ՀՆԱ-ում հաշվարկվող խոշոր ուղղություններից մեկում՝ առեւտրաշրջանառությունում հունվար-սեպտեմբերին 6,4 տոկոս աճ թեեւ ցույց են տվել, սական բոլորն են հասկանում, որ դա միայն աչքի առաջ ահագնացող գնաճի հետեւանքն է. պաշտոնական գնաճն այդ ժամանակահատվածում մի բան էլ ավել է՝ 6,7 տոկոս:

Կարճ ասած, որ կողմից էլ մոտենում ենք, պատկերը ողբերգական է: Նման իրավիճակում, կրկնենք, Ֆինանսների նախարարության խոստացած 6 տոկոսին հնարավոր է հասնել միայն գերմանիպուլյացիաների միջոցով: Բայց որքան էլ ջանան, Քերոբյանի խոստացած երկնիշ աճը նկարելու տաղանդը մեր վիճակագիրները չունեն: Այսպիսով, եկեք կամաց-կամաց մտածենք Քերոբյանին հրաժեշտ տալու մասին: Չնայած այն ժամանակներում ենք ապրում, որ հրապարակային խոստումներ տալն ու դրանցից «թռնելը» ի՞նչ մի արտասովոր բան է:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել«Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականումՎաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքիցԻնչպե՞ս ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքերի. 6 պարզ կանոն«Բավարարման ենթակա բողոքը`ժամանակին իմ գործունեությունից «վառված» մնացած դատախազը, մերժել է. Neswmedia.am-ը ահազանգի հետքերովՀետ տուր իմ տռուսիկը, Գա՛գո. Քոչարյանի գրասենյակից հորդորում են դիմել ՔՊ-ական գեներալինԻշխանական էլիտան քեֆի է․ այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն էՎլադիմիր Լեպեխինը «ականապատ դաշտում» բացատրել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը հանձնել իշխանությունըՊուտինն ու Փաշինյանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարներըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի բացառիկ լուսանկարները25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել էՌուսաստանում հանցագործը սպանել է տան անդամներին, այդ թվում՝ երեխայիԴու չզանգես, ես կզանգեմ մամ ջան, ու չիմացավ որ ես էլ էի Արցախում՝ զինվորի համար հաց էի թխում․Մերօրյա հերոս Էդգար Մարգարյանի ուղղինՈւկրաինա է ժամանել ԱՄՆ-ի հատկացրած 200 մլն դոլարի ռազմական օգնության առաջին խմբաքանակըՊուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսովԵկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. ԱՀ պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ«Խեղճ» Բայդենին մղում են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի. Վլադիմիր ՍոլովյովԿալանավորված անձին փաստաբանը փորձել է փոխանցել էլեկտրոնային ծխախոտի սարք, որում եղել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԻնչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքըSOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրելԿարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը...Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբCNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունըՈւ մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.amԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանըՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանովՀամայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասինԱրփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսըԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետներին տարհանելու հնարավորությունըԵրևանում տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել ադրբեջանցիներին, վերջիններս դիմել են ոստիկանություն․ yerevan.todayՀայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը ուղղված քայլերը թուրքական իշխանությունների օրակարգային հացերի մեջ առհասարակ չեն մտնում․ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱյսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումներըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 350 897 է, մահվան դեպքերինը՝ 9546Այսօր աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի ծննդյան օրն էԱյս մարդկանց համար խնդիր են անվախ, խիզախ լրագրողները․ Մեր գործընկերը իշխանականների` «չորրորդ իշխանության» դեմ հայտարարած «խաչակրած արշավանքի» հետքերով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ