Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


Կարգոն, Նակոլկա Շուշոն, անտեր երկիրը ու դժբախտ քաղաքացին

Տնտեսություն

Նիկոլստանում, ինչին վեր է ածվել երբեմնի Հայաստանի Հանրապետությունը, ամեն ինչ տակն ու վրա է, անկազմակերպ ու փնթի: Օրերս առիթ եղավ այցելել  մաքսային պահեստ, որը գտնվում է օդանավակայանի տարածքում: Տեսարանն  առավել քան տխուր էր: Հարյուրավոր մարդիկ  ժամերով դեգերում են մի հերթից մյուսը, որպեսզի մոտենան ինչ-որ պատուհանի եւ ինչ-որ կնիք ստանան մի դափոն թղթերի վրա: Այդտեղ ընկնողը կորցնում է մի ամբողջ օր, իսկ  քայլերի հերթականությունը մոտավորապես հետեւյալն է. եթե դուք  դժբախտություն եք ունեցել եւ ձեր ապրանքը մաքսավորները որոշել են զննել, ապա նախ պետք է հասնեք օդանավակայանի  մոտակայքում գտնվող  վերոհիշյալ պահեստը, ընդ որում, հաղթահարելով գրեթե անանցանելի ճանապարհ, որը  երեւի թե չի վերանորոգվել Նիկոլի թվից, այսինքն` վերջին դժբախտ ու անիծյալ 3,5 տարվա ընթացքում (չնայած նիկոլականները սիրում են ճամարտակել ասֆալտապատման գործում մեծ նվաճումների մասին):

Մի խոսքով, վերոհիշյալ պահեստը հասնելուն պես  բավականին հեռու թողնելով ավտոմեքենան, որովհետեւ քիչ թե շատ մոտիկ կանգնացնելու համար մուտքի համար պետք է վճարել 500 դրամ եւ ամեն ժամվա համար 250 դրամ, այսինքն` արդյունքում ավտոկանգառի համար ստացվում է առնվազն 2000 դրամ: Այն չվճարելու համար պետք է երկար քայլել այդ կարգո կոչեցյալին հասնելու համար: Այդտեղ մոտենում եք մի պատուհանի, որտեղից ձեզ ուղարկում են մի այլ  դռան  մոտ, որտեղից ներս եք անցնում պահեստ: Ձեզ ցույց են տալիս ձեր բեռը, որից հետո գնում եք  բանկի տաղավարի մոտ, որպեսզի վճարեք բավականին կլորիկ գումար, որպեսզի զննեն ձեր բեռը: Ստացվում է մաքսայինը մի կողմից թողնում է ձեր իրերը իրենց պահեստում եւ  միաժամանակ  մի բան էլ ձեզ ստիպում է վճարել, որպեսզի նրանք  զննեն ինչ-ինչ պատճառներով ձեզ չհասած ապրանքը: Բանկի տաղավարում հերթ կանգնելուց  եւ մաքսայինին  վճարելուց հետո  վերադառնում եք պահեստ, որտեղ սկսում են զննել ձեր բեռը: Այդ մի գործողությունը ավարտելուց հետո գնում եք առաջին պատուհանի մոտ, հերթ կանգնելուց հետո ձեր թղթերի վրա ինչ-որ մի կնիք են խփում եւ ուղարկում են 7-րդ պատուհանի մոտ, որտեղ ձեզանից առաջ, որպես կանոն, կանգնած է մի 20 հոգի: Այդ երկար հերթը կանգնելուց հետո  ձեզ սկսում են հարցաքննել: Եթե ձեր բախտը բերում է, ապա այդ հարցաքննությունը տեւում է կարճ, իսկ եթե ոչ` կարող եք կանգնել այդ պատուհանի դիմաց մի ամբողջ ժամ: Արդյունքում մի կնիք էլ ավելանում ձեր թղթերի վրա եւ ձեզ ուղարկում են 5-րդ պատուհանի մոտ, որտեղ նույնպես  պետք է հերթ կանգնեք, որ արդյունքում եւս մի կնիք դրվի ձեր թղթերի վրա: 5-րդ պատուհանից հետո  ձեզ ուղարկում են մեկ այլ պատուհանի մոտ, որտեղ  նույնպես հերթ կանգնելուց հետո ձեր թղթերը վերցնում են եւ տեղը տալիս են մի կտրոն: Այդ կտրոնով դուք  զգալով մոտալուտ ազատումը մաքսայինից գնում եք ձեր բեռի հետեւից, սակայն իզուր է ձեր լավատեսությունը, դուք դեռ պետք է սպասեք, որպեսզի բացվի պահեստի դարպասը, իսկ թե երբ այն կբարեհաճեն բացել, ձեզ համար լրիվ անհասկանալի է: Բացելուց հետո  այդ դարպասի շուրջը հավաքված ձեր բախտակիցները գրոհում են այդտեղ կանգնած բանվորներին, որպեսզի նրանց ձեռքը խցկեն կտրոնը եւ վերջապես ստանան իրենց  ապրանքը: Այդտեղ պետք է դրսեւորես կատարյալ ճարպկություն: Եվ վերջապես, երբ քեզ հաջողվում է բանվորի ձեռքը խցկել այդ կտրոնը, որոշ ժամանակ անց հասնում է  այն երանելի պահը, երբ քեզ բերում են քո բազմաչարչար բեռը, որը դու պետք է այն հասցնես հեռու կանգնած քո մեքենային:

Թե ովքեր են մաքսայինի  աչալուրջ ուշադրության տակ հայտնված պոտենցյալ  մաքսանենգ  եւ հանցավոր տարրերը, կարելի է դատել պատուհանից-պատուհան վազող խեղճ ու կրակ այդ մարդկանց  արտաքինից: Հիմնականում  սովորական շարքային քաղաքացիներ, որոնք  իրենց արտաքինով որեւէ ձեւով չեն նմանվում մաֆիոզ, մաքսանենգ խմբավորումների անդամների: Մեկը բերել է ավտոյի մաս եւ ընկել կրակը, մյուսը` որոշել է լապտերներ դնել բակում եւ մոտ մեկ ժամ բացատրում էր, թե ինչ լամպեր են դրանք եւ ինչու է պետք այդ լապտերները պատվիրել արտասահմանից: Մեկ աղջիկ թելեր էր ստանում եւ երկար-բարակ բացատրում, թե թելերը արտասահմանից գնելը ավելի էժան է նստում: Ամենակասկածելին  համակարգչի  մասեր պատվիրող երիտասարդն էր: Նրա գործողությունները իսկապես պոտենցյալ վտանգ էին պարունակում երկրի տնտեսական անվտանգության համար: Պատկերացնո՞ւմ եք համակարգչի մասեր էր հանդգնել պատվիրել արտասահմանից: Մի աղջիկ, որը որ Ռուսաստանի քաղաքացի էր պատմում էր, որ մեկ տարի առաջ որոշել է վերադառնալ Հայաստան, որտեղից փոքր տարիքում ծնողների հետ  արտագաղթել է, սակայն օրեցօր հիասթափությունը հայրենիքի հանդեպ աճում է: Այսպիսի անկազմակերպվածություն, մարդկանց անիմաստ այստեղից այնտեղ քաշքշելու իրավիճակ նրա համար առավել քան խորթ էր եւ անսպասելի: Ի վերջո, նա արցունքները աչքերին փորձում էր հասկանալ 4 ժամ պատուհանից պատուհան գնալուց հետո երբ նրան բախտ կվիճակվի ստանալ իր ապրանքը:

- Դեռ անցած տարվանից,  համավարակից ելնելով որոշեցի երեխայիս  հագուստը եւ  որոշ սննդամթերք  գնել  ինտերնետային  կարգով` արտասահմանյան կայքերից,- պատմում է երիտասարդ մի աղջիկ,- պարզվեց, որ դա ավելի  էժան է եւ հեշտ: Սակայն դա այդպես էր մինչեւ մաքսայինը որոշեց զննել արտասահամանյան ինտերնետ կայքերից պատվիրվածս մանկական մի քանի շորերը: Արդյունքում,  հաշվի առնելով տրանսպորտային ծախսերը եւ մուծումները  այդ ապրանքը ավելի թանկ դուրս եկավ, չհաշված մի ամբողջ օր, որ ես կորցրեցի պատուհանից-պատուհան հերթ կանգնելու մեջ:

Ի՞նչն է վերոհիշյալ գործողության նպատակը, որը բերում է մարդկանց այսպես չարչարելու եւ  սեփական երկրից հերթական անգամ հիասթափեցնելու: Հիմնականում մանր-մունր ապրանքների տերերը  դժվար թե  վտանգ ներկայացնեն  որպես մաքսանենգներ: Իհարկե, այդ զննումներից  մուծումները որոշակի  գումարներ են կազմում, սակայն նույնպես դժվար է պատկերացնել, որ դրանք այնքան շատ են, որ Նիկոլը այդ կերպ որոշել է լցնել իր ծակ բյուջեն, որպեսզի հետագայում պարգեւատրումներ բաժանի իր կիսագրագետ պատգամավորիկներին: Գուցե այստեղ խառն է խոշոր ներկրող օլիգարխների մատը, որոնց նպատակը գնորդներին էժան արտասահմանյան կայքերից կտրելն է ու իրենց խանութներից անել ստիպելն է: Գուցե  նպատակը  մաքսայինում աշխատատեղեր ապահովելն է, միաժամանակ  ժողովրդին սեփական երկրի հանդեպ հիասթափություն ներշնչելը: Ինչքան շատ հիսաթափվեն, այնքան շատ կթողնեն կգնան: Ինչքան շատ թողնեն ու գնան, այդքան թուրքը  ավելի հեշտ ու հանգիստ կտիրի Հայաստանին: Հենց դա էլ արվում է վերջին 3,5 տարվա ընթացքում: Իսկ գուցե պարզապես սովորական նիկոլական բարդակն է տիրում: Եթե համակարգի ղեկավարոթյան մեջ կարող են լինել Նակոլկա Շուշոյի նման կերպարները, ապա  դժավր է սպասել, որ համակարգը կարող է նորմալ աշխատել: Կամ էլ թե չէ նիկոլականների օրոք ո՞ր մի համակարգն է այս երկրում աշխատում, որ այս մեկն էլ աշխատի:

Հ. Բաբուխանյան

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ