Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի Հոխիկյան Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ Համբարյան Սատանա կա, կա Սատանա Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը Բրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄ Կաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորը Ո՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումը Որ մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել... Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video) Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասին


Կեղծ խաղաղության այս մթնոլորտում պետականություն եւ ապագա ենք կորցնում. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, առկա մարտահրավերների եւ համազգային դիմադրության մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ  ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

– Ազատության հրապարակում կայացած «Հայաստան» դաշինքի հանրահավաքից ակնկալիքները շատ ավելին էին, մարդիկ ուզում էին կոնկրետ գործողություն տեսնել: Մի՞թե չէր հավաքվել այն կրիտիկական զանգվածը, որը կարող էր իրավիճակ փոխել:

– Նախ, հասկանանք՝ կոնկրետ գործողություն ասելով` ի՞նչ նկատի ունեն: Մեր հասարակության մի մասն արդարացիորեն, վայրկյան առաջ, ցանկանում է ազատվել պարտություն եւ համատարած աղետ բերած այս իշխանությունից, որը ոչնչացրեց մեր հավաքական երազանքներն ու ձեռքբերումները, ներկան դարձրեց քաոսային եւ մղձավանջային եւ նույնքան անորոշ ու սպառնալի ապագա է խոստանում, իսկ այս ամենին զուգահեռ գնալով խորանում է բռնատիրությունն ու վախի, հալածանքի մթնոլորտը։

Այո՛, հրապարակում մի քանի հազար մարդ կար, եւ շատ ավելի մեծ է այն մարդկանց թիվը, որոնք հրապարակում չէին, բայց միեւնույն է շնչահեղձ են այս իրականությունից, հուսահատված,  պարզ հայերենով ասենք՝ որոնց ապրելը չի գալիս։ Եվ, այնուամենայնիվ, հանրության լայն շերտերին դեռ պետք է հասունացնել, դիմադրության ճակատը պետք է մեծացնել․ մեր հասարակության մի մեծ  մասը խանդավառ մոլորության եւ վախի մեջ՝ չի գիտակցում, որ կեղծ խաղաղության այս մթնոլորտում պետականություն եւ ապագա ենք կորցնում։

– Այս մեկ տարին բավարար չէ՞ր ինքնակազմակերպվելու համար եւ արդյոք մտավախություն չունեք, որ ժամանակը պարզապես դիմադրությունն ավելի մաշեցնում է եւ ոչ թե հունավորում:

– Ես էլ ունեմ այդ հարցը՝ էլ ի՞նչ պետք է լիներ, որ հայ մարդն արթնանար, ինքս աներեւակայելի ցավ եմ ապրում, որ մեր հասարակության մի մասն, այնուամենայնիվ, հաշտ մնաց այս պարտությանը: Ցավում եմ՝ տեսնելով,  որ շատերը մոլորությամբ չեն գիտակցում, որ Արցախն ու Հայաստանն անվտանգային մեկ համակարգ էր, եւ Արցախի կորուստը Հայաստանի հետագա կորուստն է: Միգուցե նաեւ ընդդիմության մեղքն է, որ չի կարողանում արթնացնել հասարակությանը… Հիմնավորել, որ Նիկոլը գիտակցված մեզ տանում է նոր կորուստների: Մենք կորցրեցինք այն ամենն, ինչ 30 տարի մեզ պահում էր՝ իբրեւ հայ:  Տարիների շարունակ գործակալական ցանց է աշխատել Հայաստանում, որը նպատակաուղղված գործել է մեր տեսակի ոչնչացման, կոդոփոխության համար:

«ՉԵՄ ՀԱՋՈՂՈՒՄ, ԴՈՒՔ  ԱՐԵՔ՝ ՄԻԱՅՆ ԹԵ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍ ՓՐԿՎԵՆ»

– Ստացվում է, որ ընդդիմադիր ուժերը գործողությունների դիմելու ելք ու ճար չունեն եւ մնում է, որ խենթե՞րը գտնեն հնար։

– Ես այդքան ռոմանտիկ չէի ձեւակերպի: Ընդդիմադիր քաղաքական դաշտը բաց է․ես չեմ հաջողում, դուք արեք, միայն թե մեր հայրենիքն ու պետականությունը փրկվեն, կասեցվի երկրի կոլապսը: Պարտություններ ցանկացած ազգի կամ պետականության պատմության մեջ լինում են, բայց ազգը ներուժ  է գտնում, երազանքներն ու իղձերն է սահմանում, գնում դրանց հետեւից: Նիկոլի ամենամեծ չարիքն այն է, որ նա նաեւ մեր ազգային իղձերն է փորձում սպանել: Պատերազմը սկսվեց, երբ թշնամին հասկացավ, որ Հայաստանում ներազգային պառակտվածությունը կրիտիկական կետի է հասել, իրենք ընտրեցին հենց այն ժամանակը, երբ մեր բանակն արժեզրկված էր, հերոսները՝ տապալված, ներքին թշնամիների որս էր, դիվանագիտական ճակատում՝ զրոյական հարաբերություններ: Այսօր նիկոլականության միակ նպատակը խաղաղության կեղծ գործընթացի շղարշի տակ սեփական իշխանությունը պահելն է։

– Հասել ենք մի կետի, երբ սահմանագծման եւ սահմանազատման մասին խոսում է նախեւառաջ ՌԴ նախագահը,  ըստ էության, մի նոր փաստաթղթի ստորագրումը լինի այսօր, թե երբեւէ անխուսափելի է: Այս իրավիճակում իշխանության հիմնական «կոզրը» մնացել է հետեւյալ հարցը՝ Դուք լինեիք իշխանություն նույնը չէի՞ք անելու:

– Իհարկե՝ ոչ, եթե մենք լինեինք իշխանության, այս իրավիճակին չէինք հանգեցնի երկիրը։ Ռ. Քոչարյանը շատ լավ մանրամասնեց միտինգի ժամանակ: Մեր թիկունքում շարունակ հյուսվող դավադրությունները եւ հանրային երկխոսության բացակայությունը թույլ են տալիս մեզ վստահորեն ասել, որ Նիկոլի օրոք հնարավոր չեն ո՛չ առողջ, ո՛չ արժանապատիվ բանակցություններ, ո՛չ ազգային, պետական շահ։ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը,  բանակցությունների սեղանի շուրջ նա հնազանդ կատարողի դերում է:

«ՆԻԿՈԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՂԱՐՇԻ ՏԱԿ ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԵԼՆ Է»

– Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում վստահեցրեց, որ այս իշխանությանը վռնդելու եք՝ կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով: Ի՞նչ է նշանակում ընտրություններով, սպասելու եք 5 տարի, որ խորհրդարանական ընտրություննե՞ր լինեն:

– Նախ խոսքն այն մասին էր, որ այս պայքարում Ռոբերտ Քոչարյանը լինելու է առաջին շարքում, չի լքելու ո՛չ շարժումը, ո՛չ համազգային ընդվզումը: Պետք է համառորեն հասնել  հանրային տրամադրություններում փոփոխությունների, ընդվզման ու դիմադրության ալիքը մեծացնելու խնդիր ունենք: Այս առումով հասարակության հետ մեր երկխոսության ձեւաչափերն էլ ավելի բաց են լինելու։ Ճիշտ է, մեկ տարի մենք փողոցում ենք եղել, բայց ըստ էության, կարողացանք առայժմ ճեղքում առաջացնել՝ խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը դառնալով: Քաղաքական միջավայրն ու հանրային տրամադրությունների մակարդակը կկանխորոշեն հետագա պայքարի վեկտորը։

– Չե՞ք կարծում, որ ընդդիմությունն իր շանսը բաց թողեց, երբ այս իշխանության հետ գնաց խորհրդարանական ընտրությունների: Գուցե այն ժամանա՞կ էր պետք հայտարարել՝ կոշտ ճանապարհով այս իշխանությանը վռնդելու մասին:

– Հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք՝ կոշտ ճանապարհ ասելով, բայց այդ պահին Հայաստանի շուրջ ձեւավորված աշխարհաքաղաքական միջավայրի հետ պետք էր հաշվի նստել: Պատերազմը դեռ ավարտված չէր՝ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, եւ այդ միջավայրում էլ ավելի ներքին ցնցումների, բախումների, նոր արյան չէր կարելի տանել ժողովրդին։ Անվտանգային սպառնալիքները մեզ որոշակիորեն հետ էին պահում անվահասարակշիռ քայլերից:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ Ձեզ, դեռ ի վիճակի՞ է որեւէ հարց կարգավորելու, թե՞, այնուամեյանիվ,  3+3 տարածաշրջանային ձեւաչափն է փոխարինելու դրան, ինչին թերեւս  ե՛ւ իշխանությունը դեմ չէ, ե՛ւ դաշնակից Ռուսաստանն է կողմ:

– Շատ միջազգային կառույցներ իրենց առաքելության մեջ դեվալվացիայի շրջան են ապրում: Նկատի ունեմ թուրք-սիրիական հակամարտությունների ընթացքում մի շարք միջազգային կազմակերպությունների լռությունը, ոչ վճռականությունը, մինչեւ վերջ չգնալը, մանդատների ոչ լիարժեք գործադրումը, պատերազմների եւ կոնֆլիկտների կասեցման անկարողությունը: ԵԱՀԿ-ն էլ պատերազմի ընթացքում լռության ռեժիմում էր, կամ անկարողություն էր ցուցաբերում՝ միջամտելու կամ կասեցնելու ագրեսիան։ Այնուամենայինվ, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ այն միակ եռակողմ մանդատակիր կառույցը, ուր պիտի հետապնդենք Արցախի կարգավիճակի լուծումը: Հայկական կողմի ամրությունից ու դիվանագիտական կարողություններից շատ բան է կախված։

– Որտեղի՞ց Ձեզ քաղաքական դաշինքի առաջնորդին այն դրական ազդակները, որ ասում է, թե «ամեն ինչ լավ է լինելու»:

– Այս հարցում «Հայաստան» դաշինքի եւ Դաշնակցության կամքը կա, մեր ժողովրդի հետ աշխատելու հանձնառությունները կան, եւ, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի՝ պայքարից չհրաժարվելու կորովը: Միակ ճանապարհը ազգային միասնականությամբ, մեր իղձերին տեր կանգնելով այս քանդված, փլուզված երկիրը կաթիլ-կաթիլ նորից ոտքի հանելն է։ Պատերազմի առաջին տարելիցը մեզ համար ոչ միայն մեր ողբերգության բաց վերքի արձանագրումն է, այլեւ ոտքի կանգնելու նոր էջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ ՀամբարյանՍատանա կա, կա ՍատանաՄասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերըԲրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄԿաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորըՈ՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումըՈր մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել...Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video)Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասինԷրդողանը հայտարարել է Թուրքիայում 3+3 ֆորմատի հանդիպում անցկացնելու պլանների մասինԿենդանակերպի ամենամիայնակ նշաններըՆոր եւ չհրապարակված կադրեր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքից (տեսանյութ).Starnews.amՀոլիվուդյան աստղեր, որոնք տարիքի հետ ավելի հմայիչ են դարձելՄկրտիչ Արզումանյանը երեկ եւ այսօր Ռոմանոս Պետրոսյանը չի մասնակցել Պապիկյանի հարսանիքինՍրանով իշխանությունները կարող են վերահսկել բոլորիս տեղաշարժը.Նարեկ ՍամսոնյանՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Նոր նշանակում, նորի՞ց ԽԾԲ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԲրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հարցում Մոսկվայի «նոր ծրագրերի» մասինQR կոդի միջոցով բոլոր անձնական տվյալները նվիրում են սրճարաններինԲռնաբարել են եւ նկարահանել. հրեշավոր դեպք միգրանտ երեխաների մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըԱդամի սիրտը դադարեց աշխատել հանուն մեզ ու մեր հայրենիքի…Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ըԱռողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանըԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրևանդի փողոցումՍուրեն Պապիկյան, բա մենք էլ ուզում ենք արժանավայել, արժանապատիվ պաշտպանության նախարար ունենանք, ոչ թե ցուցափայտով դասատու․ Մեր գործընկերը իշխանականների՝ լրագրողներին պիտակավորելու մասինԷրդողանի վարկանիշը նկատելիորեն զիջում է ընդդիմության վարկանիշինՀաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք, մահացել է 2 մարդՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի. Արտակ ԶաքարյանՍյունիքի ճանապարհներին բուք էՁերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՈվքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացումԴոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունըԿրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել«Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ