Ինչպե՞ս դուրս գալ պահքից 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան Ժամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերի Յանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. Վրթանեսյան Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ

Ինչո՞ւ Աճեմյանը չէր ուզում կնոջ` Արուս Ասրյանի կողքին տեսնել Վերջալույս Միրիջանյանին

Մշակութային

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին լրացավ ՀԽՍՀ  ժողովրդական արտիստ, դերասանուհի ՎԵՐՋԱԼՈՒՅՍ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ 100-ամյակը, որի առթիվ վերջերս Հ. Մալյանի անվան թատրոնում տեղի ունեցավ «Վերջալույս» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: «Իրավունքը», ներկա լինելով երեկոյին, առանձնացրել եւ ներկայացնում է հետաքրքիր, ուշագրավ, կուլիսային դրվագներ սիրված դերասանուհու կյանքից, որոնք մինչեւ այս հայտնի են եղել միայն թատերական մթնոլորտում:

«Ի՞ՆՉ ԵՍ ՁԵՌՔԵՐԴ ԾԱԼԵԼ, ՖԻԼՄ ՊԻՏԻ ՆԿԱՐԵՍ»

Image result for տիգրան ԻսկուդարյանՖիլմը նկարահանվել է դերասանուհու թոռան` Տիգրան Իսկուդարյանի նախաձեռնությամբ, որի գաղափարը տվել է նրա կինը` Անահիտը. «Կինս համացանցում է տեսնում, որ տատիկս ծնվել է 1916 թվականին, եւ անմիջապես ինձ ասաց` այս տարի տատիկիդ 100-ամյա՞կն է, ասացի` այո, ասաց` բա ի՞նչ ես ձեռքերդ ծալել, ֆիլմ պիտի նկարես: Ես էլ թատերական ռեժիսոր եմ, հավաքեցի ընկերներիս` ռեժիսորներ Ալեքսանդր Գանջումյանին եւ Էդուարդ Գրիգորյանին, ովքեր առավոտից երեկո աշխատեցին, որ այս ֆիլմն իրականություն դառնա»,- պատմեց Վ. Միրիջանյանի թոռնիկը` ֆիլմի սցենարի հեղինակ Տ. Իսկուդարյանն ու ընդգծեց. «Տատիկս իմ կյանքում կարեւոր դեր է խաղացել: Առաջին անգամ նա է ինձ տարել եկեղեցի, ու դա իմ մանկության ամենավառ տպավորություններից է եղել: Երբ մտանք Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի, քիչ մարդ կար, եւ հենց այդտեղ առաջին անգամ տատիկս ինձ սովորեցրեց ճիշտ խաչակնքել, ինչպես  հարիր է հայերին` ձախից աջ, եւ կանչել` Աստված, հանուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբոյ... Արդեն մի տարի է, ինչ Գեւորգ պապիկս մեզ հետ չէր, ես էլ` որպես ռեժիսոր-ստաժոր, մեկնել էի «Սովրեմեննիկ» թատրոն` Մոսկվա, եւ կարճ ժամանակով վերադարձել էի Երեւան: Առաջնահերթ որոշել էի այցելել Վերջալույս տատիկիս, մեկ տարի էր, ինչ չէի տեսել նրան, կարոտագին եկա, դուռը զանգեցի, նա բացեց, զգացի, ինչ-որ բանով մտահոգված էր ու լարված տրամադրությամբ: Համբուրեցի նրան, գրկեցի, զգացի որ ձեռքս սեղմեց ու պարտադրողաբար ինձ նստեցրեց խոհանոցի սեղանի շուրջ, ինքն էլ նստեց դիմացս: Ով տատիկիս ճանաչում է, կհասկանա` ինչի մասին եմ խոսում, նա ազդեցիկ կին էր եւ երբ ինչ-որ մի բանով մտահոգված էր կամ զայրացած, միանգամից փոխանցվում էր այդ տրամադրությունը դիմացինին: Նա ուշադիր նայեց ինձ ու ասաց` Տիգրան, գիտես չէ՞, քեզ ոնց եմ սիրում, ու թվարկեց բոլոր թոռնիկների անունները: Ասացի` իհարկե, տատ ջան, գիտեմ, պատասխանեց. «Է՜, սաղ սուտ ա բալես, Գեւորգս կողքիս լիներ...»,- ու աչքերը լցվեցին:

«ԼԱՎ ՊԱՐԱՊԵՑԻՆՔ... ՇՈՒՏՈՎ ՆԱ ԴԱՐՁԱՎ ԻՄ ԱՄՈՒՍԻՆԸ»

Ֆիլմում Վերջալույս Միրիջանյանը պատմում է, որ հարազատները դեմ են եղել իր դերասանական կարիերային. «Տագնապ էի ապրում, որ իմ` դերասանուհի դառնալու երազանքները կարող են փշրվել հենց նախաշեմին: Այդ ժամանակ չգիտեմ, թե ինչպես եղավ, կապվեցի մի երիտասարդ շիկահեր դերասանի հետ, որը նոր էր եկել Մոսկվայից, ուր մեկնել էր ուսանելու «Մերխոլդի» թատրոնին կից թատերական տեխնիկումում: Արմեն Գուլակյանը նրան հանձնարարեց, որ ինձ հետ պարապի, լավ պարապեցինք, շուտով նա դարձավ իմ ամուսինը, եւ ես վերջնականապես կապվեցի թատրոնի հետ»:

«Վերջալույս Միրիջանյանը թատրոնին կից ստուդիա եկավ 1933 թվականին` 18 տարեկան հասակում, միամիտ, պարզ, անմիջական, խոշոր, արտահայտիչ աչքերով  մի երիտասարդ աղջիկ էր, նրա խորաթափանց, զգացմունքային ելույթն անմիջապես գրավեց մեր ուշադրությունը: Արմեն Գուլակյանն ինձ հանձնարարեց Վերջալույսի հետ դերասանի վարպետությամբ զբաղվելու հաճելի պարտականությունը: Քիչ ավելի ուշ, մենք սիրեցինք միմյանց եւ ամուսնացանք»,- իր հուշերում գրել է դերասանուհու ամուսինը` դերասան ԳԵՎՈՐԳ ԱՍԼԱՆՅԱՆԸ:

ՈՎ ԷՐ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒՆ ԴԱՆԴԱՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՀՎԱՆ

«Երախտագիտությամբ եմ հիշում Արմեն Գուլակյանին ու Վարդան Աճեմյանին, չնայած նրանք ոչ միշտ էին օբյեկտիվ եւ հետեւողական` ինձ հետ կապված որոշումների եւ քայլերի մեջ: Ամեն դեպքում, նրանք մեծագույն վարպետներ էին, որոնց հետ ինձ վիճակվեց աշխատել այնքան բեղմնավոր, որքան կարելի էր: Ինչ արած, թատրոնը նույն կյանքն է, որտեղ տեղի են ունենում ամեն բան` ե՛ւ լավ, ե՛ւ վատ, ե՛ւ արդար, ե՛ւ անարդար»,- ֆիլմում պատմում է դերասանուհին: 

Ասում են, թե Վարդան Աճեմյանը իր կնոջ` դերասանուհի Արուս Ասրյանի կողքին չէր ուզում որեւէ մեկին տեսնել, իսկ եթե ստիպված էր լինում փոխարինող գտնել, ապա ընտրում էր թույլ կարողությունների տեր դերասանուհու: Նույնիսկ` եղել են դեպքեր, երբ Վ. Միրիջանյանը փոխարինել է Արուս Ասրյանին, մի շարք դերերում հայտնվել է ավելի շահեկան վիճակում: Աճեմյանն էլ, հաշվի առնելով այդ փորձը, օգտվելով իր դիրքից, կտրուկ զրկել էր Վերջալույսին այդ հնարավորություններից` խլելով նրա բեղուն ստեղծագործական շրջանից տասը տարի, դատապարտել նրան դանդաղ ստեղծագործական մահվան: Բայց Միրիջանյանին ճահճային վիճակից վեր հանեցին հեռուստատեսությունն ու կինոն:

«ՀԱՃԱԽ ԿԱՊՐԻԶՆԵՐ ԷՐ ԱՆՈՒՄ»

ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ֆիլմում պատմում է. «Երբ ասում են` Վերջալույս Միրիջանյան, ես ակամա հիշում եմ նաեւ նրա ամուսնուն` Գեւորգ Ասլանյանին, որովհետեւ զարմանալի կերպով նրանք անբաժան էին: Նկատում էի, որ նա Վերջալույսին վերաբերվում է որպես երեխայի, եւ Վերջալույսն էլ` շատ պատկառելի, հմայիչ, ծանրակշիռ տիկին էր, բայց հաճախ կապրիզներ էր անում: Կարող էր ամուսնուն ասել` Գեւորգ, այսինչ բանն ուզում եմ, որքան էլ դժվար լիներ նրա խնդրանքը, Գեւորգը սիրով կատարում էր, միայն թե Վերջալույսը իրեն լավ զգար»: 

«ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԿՈՎԵՐԻՑ»

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան ՆԵՐՍԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Գիտեք, թատրոնը շատ լարված տեղ է, դերաբաշխում կա, առաջ ընկնել կա, երկրորդ, առաջին կազմ կա... Վերջալույսին երբեք նման մթնոլորտում չեմ տեսել, ապրում էր շատ խաղաղ, հանգիստ, որովհետեւ իր անձնական կյանքում ուներ շատ մեծ սեր: Նման բան ընդհանրապես կյանքում հազվագյուտ երեւույթ է, իսկ թատրոնում` առավելեւս: Նա ուներ իր Գեւորգը` իր ամուսինը, ուսուցիչը, իր ամենահարազատ մարդը: Վերջալույսը վայելում էր համաժողովրդական մեծ սեր, ափսոս, դա կարճ տեւեց, որովհետեւ թատրոնում իր համար դրամատուրգիա չէին ընտրում, արդեն Գուլակյան չկար, Աճեմյանն էր, եւ  թատրոնի կոնյուկտուրան այնպես էր ստեղծվել, որ Վերջալույսը պիտի փայլատակեր կինոյում: «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում իր փոխարեն ուրիշ դերասանուհի պիտի նկարահանվեր, տեխնիկական պատճառներով չստացվեց, հրավիրեցինք Վերջալույս Կարպովնային: Նա անցավ գործի, դերը դուրը եկավ, ու սկսվեց արդեն ինձ համար հայտնագործություն հայտնագործությունից հետո: Միանգամից առաջարկեց իր տեսակը, կերպարի նկարագիրը բերեց իր կեցվածքով ու արտաքինով, իր խոսելաձեւուվ ու քայլվածքով, ստեղծեց այդ պերսոնաժը: Արդեն իմ մի փոքր դիտողությունը բավական էր, որ մտներ հունի մեջ, այն արձագանքը, որ հանդիսատեսն ունեցավ ֆիլմից հետո, ես նկարահանման հրապարակում էի զգում, որ շատ սիրելի կերպար է դառնալու, եւ այդպես էլ եղավ»,- պատմեց ֆիլմի ռեժիսոր Ն. Հովհաննիսյանն ու շարունակեց բացահայտել դերասանուհուն: Ի դեպ, քչերը գիտեն, որ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում կովը կթելու հատվածում դերասանուհու ձեռքերը չեն, քանի որ Վ. Միրիջանյանը սարսափելի վախենում էր կովերից. «Կովը կթելու տեսարանի նկարահանման ժամանակ պարզվեց, որ սարսափելի վախենում էր կովերից: Ասաց` ես վախենում եմ ու երբեք կով չեմ կթել: Կովի տիրուհուն բերեցինք եւ նրա ձեռքերը նկարեցինք խոշոր պլանում: Բայց, Վերջալույսին ասացի` այնպես կաշխատես, կարծես օպերացիա ես անում սրտի վրա, լրջության չափը զգա, նա անմիջապես այդ տեսքն ընդունեց, ինչպես ֆիլմում: Իսկ Մուրադ Կոստանյանին ասացի` քեզ այնպես հպարտ պահիր, որ կինդ հիմա կարծես կոսմոս կթռչի, նա էլ ընդունեց այդ հպարտ տեսքը»:

ԻՆՉՈ՞Ւ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ԿՈՉՈՒՄԻՑ

ՎԵՐՋԱԼՈՒՅՍ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԸ ֆիլմում բացահայտում է իր կյանքի կարեւոր դրվագներից. Երբ 1937 թվականին ամուսնուն` Գ. Ասլանյանին գործուղում են Ալավերդու շրջանային թատրոն, որպես ռեժիսոր եւ դերասան, Վերջալույս Միրիջանյանը մեկնում է ամուսնու հետ, չնայած, որ Արմեն Գուլակյանը դեմ է լինում: Բայց շրջան մեկնելն իր դրական եւ բացասական կողմերն է ունենում.«Ալավերդու թատրոնում ինձ բախտ վիճակվեց խաղալ առաջնակարգ դերեր, կարճ ժամանակում հաջողվեց հանդիսատեսի սերն ու համակրանքը վայելել: 1939-ին կոմիտեն ինձ ներկայացրեց Հանրապետության վաստակավոր արտիստուհու կոչմանը, որից արցունքն աչքերիս հրաժարվեցի, որովհետեւ այդ ժամանակ դեռեւս վաստակավոր էին իմ պաշտելի դերասանուհիներ Հասմիկը եւ Արուս Ոսկանյանը: Արժանի չգտա դասվելու նրանց շարքին: Երկրորդ անգամ ինձ այդ բախտը վիճակվեց 23 տարի անց` 1962-ին Սունդուկյանի անվան թատրոնում: 1944-ին Գեւորգի հետ վերադարձանք մայր թատրոն: Միշտ համարել եմ ինձ Գուլակյանի աշակերտը, բայց նա սկսեց իմ հանդեպ անբացատրելի քայլերի դիմել: Նախ` 1947-ին թոքերի ծանր հիվանդություն ստացա եւ հարկավոր էր երկարատեւ բուժում, նա կրճատեց ինձ դերասանական կազմից` ասելով` բուժումից հետո նորից կվերականգնի: Երբ ապաքինվելուց հետո վերադարձա թատոն, Գուլակյանը չկատարեց իր խոստումը: Բարեբախտաբար, ինձ աշխատանքի հրավիրեց Վարդան Աճեմյանը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Երաժշտական կոմեդիայի թատոնը: Մի քանի տարվա ընթացքում խաղացի բավական հետաքրքիր դերեր, բայց իմ մտքից չէր հեռանում հարազատ թատրոն վերադառնալու միտքը»: 

Ասում են` Գուլակյանը չէր ուզում Վ. Միրիջանյանին վերադարձներ թատրոն, բայց այդ դեպքին միջամտում է այն ժամանակվա Կուլտուրայի բաժնի վարիչ Շահինյան ազգանունով մի անձնավորություն, որը կարգադրում է Գուլակյանին վերադարձնել դերասանուհուն թատրոն: Շարունակելով պատմությունը` ամուսինը հուշերում գրում է, որ Սունդուկյան թատրոնն իրենց գրկաբաց չի ընդունել. «Որոշ ժամանակ մեզ նայում էին որպես գավառային թատրոնի ներկայացուցիչների: 7 տարվա բացակայությունը իր կնիքն էր դրել մեր դիրքի եւ անվան վրա, սակայն շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի վերականգնենք մեր հեղինակությունը: Իսկ երբ Վերջալույսը խաղաց ողբերգական, դրամատիկ եւ երգիծական կերպարներ,  բարձրացավ մի նոր գեղարվեստական բարձունքի: Այս կատարումների համար 1962-ին արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստուհու պատվավոր կոչմանը»:

ԻՐԵՆ ՈՉ ՀԱՏՈՒԿ ՁԵՎՈՎ, ԲԱՐՁՐ ՁԱՅՆՈՎ ԱՍԱՑ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ ԽՈՐԵՆ ԲԱԲԱԲԿԵՆԻՉԻ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ ԽՈՍԵԼՈՒ»

Ֆիլմում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ պատմում է. «Նա ուներ հատուկ հումոր, այն տեսակի, որ երբեմն քեզ շփոթեցնում է, գլխի չես ընկնում` այն, ինչ ասաց լո՞ւրջ էր, թե` հումոր: Բայց թատրոնում հերթական ամպերն էր կուտակվել, ժողով էր թատրոնում, ես էլ չէի նկատում, որ բոլորն ինձ վրա ազդում էին, նեղսրտած էի: Տնօրենին միշտ են քննադատում, բայց դրան չափ կա, երեւի չափն անցել էին, հանկարծ տեղից բարձրացավ, իրեն ոչ հատուկ ձեւով, բարձր ձայնով ասաց` այս ի՞նչ եք անում... Ես դա երբեք չեմ մոռանա...»:
Վավերագրական ֆիլմում նաեւ ներկայացվում են այդ ժողովից կադրեր, որտեղ Վ. Միրիջանյանը մտահոգված ասում է. «Ախր, հասկանո՞ւմ եք` ինչ է կատարվում, եթե ես նստած վատ եմ զգում ու մտածում եմ` տուն կհասնե՞մ, թե` չէ, այս մարդը (ցույց տալով Խ. Աբրահամյանին) ո՞նց պիտի տուն հասնի, անհարմար չի՞: Չի՛ կարելի, ընկերներ, բոլորդ սովորեցնում եք, ոչ ոք չի սիրում սովորել, այնինչ հենց բոլոր նրանք, ովքեր սովորեցնել են ուզում, իրենք մեծ պահանջ ունեն սովորելու: Դժբախտաբար ինչ-որ բան եմ զգում` չափսոսալ դիմացի մարդուն, մեր երկիրը ավերվել է, մենք ողբերգական կորուստներ ունեցանք, երկրաշարժ, Եղեռն, ունեցանք մեր սիրելի Արցախի ողբերգական վիճակը, որ մինչեւ հիմա շարունակվում է: Մենք պիտի իրար ափսոսա՛նք, պիտի սիրե՛նք, իմ խոսքի նպատակը սա է, ասե՛ք, բայց սրտացավով ասեք: Իրավունք չունե՛ք Խորեն Բաբկենիչի հետ այդպես խոսելու»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ



Ինչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանԺամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերիՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода