Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ը Հրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպել Մասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիք ԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակը Ապարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակը ԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայն Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է


ժողովրդին խաբել են. Մհեր Արմենիան փակագծեր է բացում

Տեսանյութեր

«Ազգի ձայն» կուսակցության համահիմնադիրներ ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը (Մհեր Արմենիա) եւ Ռոման Նազարյանը Շուռնուխից ոտքով հասան Երեւան: Սասունցի Դավիթ արձանի հարակից հրապարակում կիրակի օրը Մհեր Արմենիային սպասում էր հանրահավաքային մեծ բեմահարթակն ու կարոտած որդին՝ Անդրանիկը: Սակայն, երկարատեւ քննարկումներից հետո՝ որոշվեց, որ հանրահավաքային ելույթների փոխարեն՝ կիրականացնեն իրազեկման քայլերթ: «Ազգի ձայնը» շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ինչ վերաբերում է Մհեր Արմենիայի կողմից հնչեցված աղկմոտ հայտարարություններին, նրա դեմ ուղղված քննադատություններին եւ իրենց շարժման իրական նպատակներին, ուշագրավ մանրամասներ պարզեց «Իրավունքը» նրա հետ զրույցում:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ, ԻՍԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՉԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»

- Ինչպե՞ս հաղթահարեցիք ճանապարհը եւ որքանո՞վ էր իրատեսական Հայաստանի մի ծայրից մյուս ծայրը քայլելով` իշխանափոխություն իրականացնել:

- Ճանապարհը հաղթահարեցինք շատ լավ եւ վերջապես հասանք Երեւան: Մենք մեր քայլն արել ենք, հիմա արդեն մեր ազգի, մեր հասարակության քայլ անելու ժամանակն է: Ուղղակի, շատերը չեն գիտակցում լրջությունը, թե ինչ է տեղի ունենում: Մեր այս շարժումը, որն իր քայլերթը սկսեց Շուռնուխ գյուղից, հայտարարել էինք, որ նվիրում ենք մեր զինվորների հիշատակին: Եվ այս քայլով, պարզապես, ուզում ենք, որ մեր ազգը ոտքի կանգնի, իր ձայնը բարձրացնի այն իրավիճակի վերաբերյալ, որն այսօր տեղի է ունենում: Իսկ իրավիճակը, ցավոք, շատ վատ է: Լսեցինք, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում ստորագրել որեւէ մի փաստաթուղթ, լինելու է ինչ-որ օնլայն հանդիպում: Բայց անցած տարի ուղիղ այս ժամանակ բոլորիս ասում էին, թե հաղթելու ենք եւ նոյեմբերի 9-ին ստորագրվեց կապիտուլիացիոն փաստաթուղթը: Ուստի՝ հիմա հավատ չի ներշնչում Նիկոլ Փաշինյանը եւ գործադիրը: Հասարակությունը պետք է գիտակցի, որ մեզ խաբել են 44 օր եւ ասել, որ հաղթելու ենք ու այդպես էլ չհաղթեցինք: Պատմությունը կրկնվում է մեկ տարի անց, որին պետք է ընդդիմանանք:

- Ի՞նչ է նշանակում Ձեր հայտնի կարգախոսը, թե «Փաշինյան հեռացի՛ր, Քոչարյան մոռացի՛ր»:

- Փաշինյանը պետք է հեռանա, իսկ Քոչարյանը պետք է չգա իշխանության, որովհետեւ մենք դեմ ենք նախկինների վերադարձին: Հիմա մենք չենք ուզում, որ նախկինները գան իշխանության եւ ուզում ենք, որ ներկաներն էլ գնան:

- Այսինքն՝ ընդդիմության ընդդիմությո՞ւն եք լինելու:

- Այստեղ ընդդիմության ընդդիմություն լինելու հարցը չէ, այլ պարզապես՝ նախկինների վերադարձի գաղափարին դեմ լինելու, որովհետեւ մարդիկ հոգնել են 30 տարվա հեքիաթներից, որ մեզ պատմում են:

- Բայց ընդունեք, որ մարդիկ համախմբվում են կա՛մ նախկինների շուրջ, կա՛մ ներկաների: Ձեր քայլերթն էլ ցույց տվեց, որ մարդիկ չմիացան Ձեզ:

- Մենք ունենք ժամանակ եւ հիմա շարունակում ենք իրազեկել մեր քաղաքացիներին, որ ոտքի կանգնեն եւ համախմբվեն մեր շարժման շուրջ:

«ՈՐՈՇ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԱՋԱԿԻՑՆԵՐ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԵՐ ԴԵՄ»

- Ձեր քայլերթի ընթացքում ֆեյսբուքյան հարթակում գրառում էիք կատարել, թե «մեր ու մանուկ պատասխան եք տալու», ինչը լայն քննարկումների թեմա դարձավ: Ի վերջո, ո՞ւմ նկատի ունեիք:

- Այդ գրառումը վերաբերում էր այն քոչարյանական աջակիցներին, որոնք հարձակում էին կազմակերպել մեր դեմ: Իհարկե, ոչ բոլորին, այնտեղ կան արդար մարդիկ, խոսքս ուղղված էր հենց այն մարդկանց, ովքեր փողով են աջակցում:

- Ինչո՞ւ են ձեզ ավելի շատ քննադատում ընդդիմությունից, քան իշխանությունից:

- Չեմ հասկանում, անհասկանալի է…

- Ձեր քայլերը նմանեցրին Փաշինյանի քայլերթին, Ձեր գավազանը՝ Արայիկ Հարությունյանի գավազանին: Ի՞նչ տպավորություն ունեք Ձեր անցած ճանապարհից:

- Հայրենակիցները, որոնց հետ զրուցում էինք, բավականին հիասթափված են, շատերը ուզում են լքել հայրենիքը, չեն ուզում Հայաստանում ապրել: Երեւանում իրավիճակն ուրիշ է, չեն պատկերացնում, թե ինչքան վտանգ կա սահմանամերձ համայնքներում, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները:

- Ձեր վերջին հարցազրույցում ասել էիք, թե Փաշինյանին որակումներ տալիս սխալվել եք: Հետո նորից հայտարարում եք, որ պահանջում եք նրա հրաժարականը: Այստեղ հակասություն չկա՞:

- Ո՛չ, եւ եւս մեկ անգամ կարող եմ ասել, որ ոչ թե ափսոսում եմ, այլ սխալվել եմ նրան «դավաճան» ասելով, քանի որ համարում եմ, որ «դավաճանը» վճիռ է: Իսկ ես իրավունք չունեմ վճիռ կայացնելու: Այս պատերազմը ցույց տվեց, որ դավաճանությունները շատ-շատ էին ու մեղադրել մեկ հոգու սխալ է՝ մինչեւ դատարանը վճիռ չկայացնի: Ես լինելով հանրային մարդ՝ ինձ թույլ չեմ տա «դավաճան» բառով որակում տալ երկրի ղեկավարին կամ այլ մարդկանց, որովհետեւ դեռ պետք է ապացուցվի, որ, իրոք, 100 տոկոսանոց դավաճանություն է եղել : Ես դատարան չեմ, որ ապացուցեմ, իսկ երբ կապացուցվի, որ եղել են դավաճանություններ, այդ ժամանակ իրերը կկոչենք իրենց անուններով եւ կասենք՝ այո, իրենք դավաճան էին՝ թե՛ երկրի ղեկավարը, թե՛ ուղղակի այն մարդիկ, ովքեր այս պատերազմում արել են ամեն ինչ, որպեսզի պարտվենք:

«ՉԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, ԱՅԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՈՐ ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀԵՌԱՆԱ»

- Ձեր կուսակցությունը կապեցին ամենատարբեր ուժերի հետ, ընդ որում՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր: Իրականում ո՞ւմ հետ եք համագործակցում, ո՞ւմ հետ՝ ոչ:

- Պիտակավորեցին, ում հետ ասես չկապեցին: Բազմիցս ասել ենք, որ ազգի «պրոյեկտն» ենք, մենք հայ ազգի հետ ենք, ներկայացնում ենք մեր գաղափարները մեր կուսակցությունով եւ ոչ մեկի հետ չենք, որ ինչ-որ մեկն էլ թաքնված լինի մեր հետեւում եւ ուղղորդի: Նման բան չկա:

- Այդ շարքում անգամ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անունն է շրջանառվում…

- Շատ մարդկանց անուններ տվեցին: Մենք առողջ քաղաքական ուժերի հետ, որոնք ընդդիմադիր դաշտում աշխատում են, պատրաստ ենք համագործակցել եւ համախմբվել մի գաղափարի շուրջ՝ ձերբազատվել Նիկոլ Փաշինյանի կառավարումից:

- Հենց այս գաղափարով հնարավո՞ր է միանաք «Հայաստան» դաշինքի կամ «Սասնա ծռերի» հանրահավաքներին:

- Չեմ կարծում, իրենք իրենց հավաքներն են անցկացնում: Մենք քանի որ արդար ենք, մաքուր ենք, չենք միանում այդ ուժերին:

- Կբացե՞ք փակագծերը, թե ինչո՞ւ չեք հավատում նաեւ խորհրդարանական ընդդիմությանը:

- Մենք չենք պահանջում օրենսդրի հրաժարականը, այլ ասում ենք՝ թող օրենսդիրը շարունակի աշխատել, որովհետեւ վերջերս են խորհրդարանական ընտրությունները եղել, եւ նոր է ձեւավորվել այն: Մեզ այս պահի դրությամբ հետաքրքիր է, որպեսզի գործադիրը հեռանա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

- Կան անգամ կարծիքներ, թե «կեղծ հեղափոխության» նախագիծ է մշակվում՝ Ձեր միջոցով:

- Մերը հեղափոխություն չէ, այլ համազգային շարժում է, որի արդյունքում պետք է լինի իշխանափոխություն:

- Ե՞րբ հետքայլ կանեք՝ հաշվի առնելով, որ ժողովորդը, միեւնույն է, ոտքի չի ելնում:

- Մենք ունենք ժամանակ, որպեսզի իրականացնենք այն ծրագրերը, որոնք պատրաստում ենք, դրանից հետո՝ ըստ իրավիճակի հանդես կգանք հայտարարությամբ:

- Հանրահավաքնե՞ր, թե՞ երթեր են լինելու:

- Կտեսնենք, կորոշենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

Վանաձորի նախկին քաղաքապետը կընտրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Թալին քաղաքի բոլոր 3 տեղամասերում առաջատար է «Զարթոնք»-ըՀրազդանում Սասուն Միքայելյանի որդու մերձավորները հրավառություն են կազմակերպելՄասիսում հաղթեց ՀՀԿ-ական Դավիթ ՀամբարձումյանըՔՊ-ն Աբովյանում սրա նմանների հույսին էր մնացել, դրա համար պարտվեց. կարծիքԲՀԿ-ի համակիրները տոնում են իրենց հաղթանակըԱպարանում նշում են գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հաղթանակըԲՀԿ-ն շարունակում է հաղթել. ԲՀԿ 330 ձայն, ՔՊ-201 ձայնՌոմանոս Պետրոսյանը ՔՊ-ի շտաբում բղավում է «Զարթոնք»-ը մի շարք գյուղերում հաղթում է ՔՊ-ինՈ՞վ է հաղթում Գագիկ Ծառուկյանի ծննդավայր ԱռինջումԱբովյանի 29/17 տեղամաս՝ ԲՀԿ-208 ձայն, ՔՊ-142 ձայն5 ձայնի տարբերությամբ 29/23 տեղամասում ԲՀԿ-ն հաղթեցԱբովյան 29/16 տեղամաս ԲՀԿ-250, ՔՊ-156. Աբովյանում իրավիճակը թեժ էԱբովյանում ԲՀԿ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում, ՔՊ-ի շտաբում վայնասուն է94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ ԽուդաթյանԱշոցքում նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթում էԱպարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՀայտնի են Թումանյան համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Հայտնի են Թալին համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըԾովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ