Starnews-ն առաջիններից էր, որ տեղեկացրել է, որ Արա Մարտիրոսյանն ամուսնալուծվել է:

Այդ թեմայի մասին երգիչը չի սիրում խոսել, սակայն հարցազրուցներից մեկում խոստովանել էր, որ ԱՄՆ էր մեկնել հենց սիրո հետևից:

Նրա արդեն նախկին կինը՝ Մերսեդեսը, ապրում էր ԱՄՆ-ում:

Արայի խոսքով՝ իսկապես սիրում էր, նախկին կինն էլ իրեն օգնում էր, թեպետ երբ նոր էր հաստատվել ԱՄՆ-ում, օրը 50 դոլարով «պարկետ էր խփում», հետո առաքում էր կատարում օդանավակայանում: Ի վերջո, մեկ տարի չերգելուց հետո կրկին սկսեց երգել, որովհետև չէր կարողանում առանց երգի:

Հավելենք, որ Արա Մարտիրոսյանն արդեն 4 տարի է, ինչ ամուսնալուծված է, ըստ իրեն՝ ինքը լավ հայր չէ, քանի որ էգոիստ է իր երգի նկատմամբ:

«Նախ ֆիզիկապես չեմ կարողանում որդուս կողքին լինել, երկրորդն էլ կապը կորել է: Տարածությունը, հեռավորությունը, իմ վատ հայր լինելը շատ բան փոխեց… Ես այն հայրերից չեմ, որ որդուն անտերության մատնեմ… Ժամանակը իր տեղը կգցի, հուսամ՝ այդ ժամանակն էլ կլրացնենք: Ես խոսել չեմ սիրում, ինձ մոտ հայացքն ու ժեստը շատ ավելի շատ բաներ կարող են ասել»: