ԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսում ԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօր Ալբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասին Քաղաքական հումոր Ուրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանությունները ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում Հրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ է Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար


ՆԱՏՕ-ն ի զորո՞ւ է Նիկոլին հետ քաշել Մոսկվայիս

Վերլուծություն

Հայաստանյան հրապարակային դաշտում սկսել է աստիճանաբար զարգանալ մեր քանիցս ներկայացրած ենթադրությունը, որ ՌԴ-Բելառուս Միութենական պետության փաստաթղթի վերջնական տարբերակի ստորագրման պես դրան միանալ կառաջարկվի ԵՏՄ եւ ՀԱՊԿ պետություններին ու առաջիններից մեկին՝ Հայաստանին: Եվ ահա, շրջանառվում են այն խոսակցությունները, որ հայաստանյան իշխանություններին այդ ծրագիրը ոչ միայն արդեն իսկ ներկայացված է, այլ նաեւ, որ այն ակտիվ քննարկումների փուլում է:

ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Մասնավորապես՝ «Հրապարակը», վկայակոչելով ռուսական մամուլին ու քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին, գրում է, որ նոր Միությունը իր ձեւավորման վերջնական տեսքը կստանա 2024 թվականին՝ կազմում ունենալով ՌԴ-ին, ՀՀ-ին եւ Բելառուսին: Նաեւ, որ նման քննարկումներ արդեն իսկ անցկացվել են վերջերս ՌԴ գործուղված հայկական խորհրդարանական պատվիրակության հետ: Ըստ այդ վարկածի, Միության ղեկավար մարմինը կգլխավորի այդ ժամանակ ՌԴ նախագահի լիազորությունների ժամկետն ավարտած Պուտինը: Նաեւ, որ Միության անդամները, պահպանելով ներքին ինքնակառավարումը, այնուամենայնիվ, կունենան ընդհանուր պաշտպանության համակարգ, արտաքին քաղաքականություն, իրավական եւ տնտեսական միասնական դաշտ, դրամական ընդհանուր միավոր: Նաեւ ընդհանուր անձնագիր եւ, դրանից ելնելով էլ, բացատրում է Հայաստանում ներկայումս ընդամենը երկու տարով անձնագրեր տրամադրելու տեսլականը: Հնարավոր տարբերակ է, թեեւ կան Միության կառուցվածքի այլ վարկածներ եւս, որոնց հիմնական ընդհանրությունն այն է, որ այդ ամենը դեռ քննարկումների փուլում է, թեեւ միութենական պայմանագիրը, որը նախատեսված է ստորագրել այս նոյեմբերի սկզբին, շատ հարցերի պատասխաններ արդեն տալիս է, իսկ այդ կառույցին միացող այլ պետություններին կմնա միայն դրանց հետ համաձայնել: Իսկ մյուս կողմից այն, որ Ռուսաստանը հայաստանյան հարթակում այսքան ակտիվացել է, այդ թվում՝ խոստանալով անվտանգային բոլոր խնդիրների կարգավորում, ներդրումներ, մինչեւ իսկ՝ «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն միջանցք, բնականաբար, այդ ամենը կաներ մի դեպքում: Երբ երաշխիքներ ունենար, որ մի գեղեցիկ օր Սորոս պապիկն այդ ամենն իր ձեռքը չի վերցնելու: Եվ նկատենք, որ Մոսկվայի համար նման կայուն երաշխիք կարող է դառնալ միայն միութենական պետությանը Հայաստանի անդամակցությունը: Թեեւ դրա համար պետք է լուծվի նաեւ Հայաստանի սահմանների խնդիրը, եւ պատահական չէ, որ Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման ենթադրվող ժամկետը սահմանված է Բելառուսի հետ միութենական պայմանագրի ենթադրվող ժամկետից հաշված օրեր անց:

 

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՆՍԵՐԸ

Բայց նաեւ չմոռանանք, որ հիշատակված պայմանագրերն այս պահին ունեն մեկ կարեւորագույն խնդիր՝ դրանք դեռ ստորագրված չեն: Եվ այն, որ ընթանում է ակտիվ աշխատանք, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մակարդակով, նման փաստաթղթերի ստորագրումը ձախողելու ուղղությամբ, աչքի առաջ է: Իսկ դա արտահայտվում է մի կողմից՝ Ռուսաստան-Բելառուսի ուղղությամբ ուղղակի ռազմական ագրեսիայի սպառնալիքով: Իսկ ահա մասնավորապես Հայաստանի ուղղությամբ, ինչպես արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք, փորձում են օրակարգ վերադարձնել դեռ Քոչարյանի ժամանակներում ընդունված՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ծրագիր կոչված փաստաթուղթը, որը Դաշինքին հնարավորություն է տալիս մինչեւ իսկ ազդել ՀՀ պաշտպանության համակարգի ղեկավար կազմի ձեւավորման վրա: Ու սրա հետ մեկտեղ, ինչ խոսք, Հայաստանում սպասելի է նաեւ արեւմտյան մանկլավիկների կտրուկ ակտիվացում՝ ուղղված ՌԴ-ի հետ ցանկացած պայմանավորվածութան պայմանագրային տեսք տալու դեմ: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ դա խոստանում է նաեւ հայաստանյան իշխանական համակարգում սուր հակասություններ ի հայտ բերելու հեռանկարով: Հաշվի առնելով, որ, օրինակ, եթե ԱԳ նախարար Միրզոյանը միանգամայն դրական է արտահայտվում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության գաղափարի մասին, ապա պաշտպանության նախարար Կարապետյանը ՆԱՏՕ-ին հիշեցնում է, որ իր անդամ Թուրքիան բացահայտ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի դեմ, իսկ Դաշինքը որեւէ կերպ իր անդամ պետությանը կարգի չի հրավիրել, անգամ թթու խոսք չի ասել: Կարճ ասած, առաջիկա օրերին այս բոլոր գործընթացները միայն սրվելու միտում են ունենալու, թեեւ կա նաեւ տպավորություն, որ Արեւմուտքի նման արշավը հիմնականում կծավալվի հռետորաբանական դաշտում, դրա հետ մեկտեղ նաեւ տարբեր տրամաչափի «շպիոններին» ակտիվացնելով: Այն դեպքում, երբ հարավկովկասյան  զարգացումները ներկայումս կախված են ոչ այնքան հռետորական կամ նույնիսկ՝ «հեղափոխական», որքան ռազմական, ուժային բաղադրիչից: Իսկ ուժային բաղադրիչի մասով պատկերը սա է: Մի կողմից, Հայաստանում եւ Արցախում գտնվող ռուսական ուժերն են, որոնք իրենց ներկայության մասին հիշեցնում են պարբերաբար, այդ թվում՝ հայկական զինուժի հետ անցկացվող բավականին պատկառազդու զորավարժանքների տեսքով: Մյուս կողմից, Իրանի բանակն է, որը ցույց տվեց, որ ամեն մի սցենար, որն ուղղված կլինի Հայաստանով արեւելք-արեւմուտք գծի ստեղծմանը, կարժանանա համարժեք արձագանքի: Այսինքն, եթե անգամ նիկոլյան վերնախավը շատ ցանկանա գործել արեւմտյան տիկնիկավարների ծրագրերով, պարզապես չի կարող աչքաթող անել ռուսական եւ իրանական բանակների գործոնը: Հաշվի առնելով նաեւ, որ ինչքան էլ ներհայաստանյան հարթությունում փորձում են ռուսաֆոբիա զարգացնել, սակայն Հայաստանի անգամ «ամենահպարտ» քաղաքացիները սեփական մաշկի վրա են զգացել, որ եթե մի պահ անգամ «փակվի» ռուսական անվտանգության «հովանոցը», ապա հաջորդ ակնթարթին գործ են ունենալու թուրքական ներխուժման հետ: Արդյունքում, անկախ նրանից, թե ով ինչ անձնական կարծիք ունի Մոսկվայի մասին, ռուսական «անվտանգության հովանոցի», չնչին բացառություններով ընկալում են՝ որպես Հայաստանի (նաեւ՝ Արցախի) համար կենսական անհրաժեշտություն՝ դրանից բխող բոլոր տրամադրություններով հանդերձ:

 

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱՏՕ-ԻՆ ՕԳՈՒՏ ՉԷ

Այսպիսով, ՆԱՏՕ-ական խոստում-սպառնալիքները, մեր տեղական «շպիոններին» ակտիվացնելը հազիվ թե ռեալ խոչընդոտ դառնան՝ Հայաստանի ներկա ռուսական ուղղությամբ ընթացքը կասեցնելու համար: Շատ ավելի ռեալ քայլ կարող էր լինել ՆԱՏՕ-ի տեղափոխությունն այն՝ ռազմական հարթություն, որով էլ ՌԴ-ն վերահսկողության տակ է պահում իրավիճակը: Սակայն այստեղ էլ Դաշինքը ռեալ խնդիրներ ունի: Առավել եւս, հարավկովկասյան ուղղությամբ ՆԱՏՕ-ն, առանց իր թիվ 2 անդամի մասնակցության, հաջողության որեւէ շանս չունի: Ընդ որում, անգամ այն դեպքում, եթե բացառենք ռուսական հիպերձայնային եւ այլ բարձրակարգ տեխնոլոգիաները: Իսկ Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները գնալով միայն վատթարանում են: Հիշեցնենք, բանը հասել է նրան, որ Էրդողանը ապառնում է ոչնչացնել ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանում տեղակայված ամերիկյան ուժերը: Նաեւ, Ֆրանսիան սեպարատ դաշինք է կնքում նույն Հունաստանի հետ՝ բացահայտ պատերազմով սպառնալով Թուրքիային: Վերջապես, Էրդողանը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից, այդ թվում՝ իր իսկ ՆԱՏՕ-ական դաշնակիցներից՝ հրաժարվել այդ գլոբալ դիրքերից: Դրա գագաթնակետն էլ դարձավ 10 արեւմտյան երկրների դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու Էրդողանի սպառնալիքը: Ճիշտ է, Թուրքիայի ԱԳՆ-ն մի փոքր «ձգեց» դրա իրականացումը, եւ արդյունքում՝ Էրդողանը հետ քաշվեց: Սակայն այս ողջ պատկերը խոսում է այն ծանր հարաբերությունների մասին, որոնք այսօր ունի Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի առանցքային անդամների հետ: Մասնավորապես, որքան էլ Էրդողանը հետ կանգնեց արեւմտյան 10 դեսպաններին երկրից վտարելու մտքից, բայց նաեւ հասկանալի է, որ փորձառու այդ գործիչը հենց այնպես չէ, որ գնաց նման սրացման: Ավելին, անգամ Թուրքիայում են բացահատ խոսում, որ հենց Էրդողանն է դարձել Արեւմուտքի համար անցանկալի անձ, այսինքն՝ նրան հեռացնելու գործընթացը ակտիվ փուլում է: Օրինակ բերենք Թուրքիայի «Բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանի հայտարարությունը՝ երկրում հնարավոր իշխանափոխության մասին: Ավելին, կուսակցապետը դա գործնականում անխուսափելի համարելով, արդեն սկսել է խոսել այն մասին, թե ով կարող է փոխարինել Էրդողանին: Սրան էլ ավելացնենք քրդերի հերթական ակտիվացումները, որի արդյունքում գրեթե ամեօրյա է դարձել Իրաքում, Սիրիայում եւ բուն Թուրքիայում թուրք զինվորականների վրա հարձակումները: Վերջապես, նույն ամենօրյա ռեժիմով թուրքական լիրան է դոլարի նկատմամբ հակառեկորդներ գրանցում, գնալով խորանում է կորոնավիրուսային ճգնաժամը, եւ այսպես շարունակ: Այս իրավիճակում ռեա՞լ է, որ ՆԱՏՕ-ն, Թուրքիայի աջակցությամբ, ռազմական գրոհի անցնի հայաստանյան ուղղությամբ: Կարծես թե պատասխանը միանշանակ է, եւ այս դեպքում տեսանելի չէ նաեւ այն ռեալ խաղաթուղթը, որի միջոցով Արեւմուտքը կկարողանա կասեցնել Հայաստանի տեղաշարժը դեպի ռուսական նոր Միություն: Ու մյուս կողմից էլ, թեեւ երեկ Էրդողանը Ֆիզուլիում Ալիեւի հետ օդանավակայան էր բացում, սակայն կարելի է ենթադրել, որ Հեյդարովիչն էլ իր հերթին պետք է վերաբերմունք ցույց տա նոր Միության հանդեպ: Նաեւ հասկանալով, որ եթե դիմացն ունենալով Նիկոլին, կարողացավ մի քանի «Բայրաքթարով» Արցախի մեծ մասը գրավել, սակայն իրենցից առանձնապես բան չներկայացնող այդ ապարատներով ռուսների հետ հարցեր չես լուծի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՄՆ-ը ցանկանում է միջազգային տիեզերակայանը խորտակել օվկիանոսումԱՄՆ-ը կարող է գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանին արդեն այսօրԱլբերտ Հովհաննիսյանը դարձավ մեր պայքարի, զորքի անկոտրում կամքի, պատերազմի բեռը իր ուսերին տանող զինվորի հավաքական կերպարը. Արծրուն Հովհաննիսյանը հերոսի մասինՔաղաքական հումորՈւրեմը սպասեք, որ ապրիլի 24-ի Ցեղասպանության օրվա խորհուրդը օրակարգից դուրս են բերելու այս թրքասեր իշխանություններըԼեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի, անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնումով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանքՍտամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքիցՌոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնումՀրաչյա Սարգսյանը նոր խորհրդական է նշանակել. Աշխատավարձի չափը 629 000 դրամ էԱրայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱյսքան իջնել...Այսքան նվաստանալ... Այս ու՞ր հասանք...Գագիկ Համբարյան«Ես ամուր կգրկեի Ադամին ու կասեի.Կներե՛ս, Ադամ ջան, իմ հզոր Տղա՛, որ քո արածի մեկ տոկոսն անգամ ես չկարողացա անել քեզ համար... իսկ ամենավերջում կասեի. Մինչ հանդիպում...». Newsmedia.amԲայց ասեք, որ հանճարեղ ա` Կովիդ «վարակվել», որ հունվարի 28-ին բանակի օրվա միջոցառումներին չմասնակցի.Նարեկ ՍամսոնյանՕմիկրոն շտամը մարդու մաշկի վրա կարող է ապրել մոտ մեկ օր. հետազոտությունԹշնամին մեզ տվեց այն զենքը, որը այսօր օգտագործում ենք ինքներս մեր դեմ.Գնդապետը մարտունակ բանակի ու տարիների թալանի մասինԻրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից դոլարի պահուստների կտրուկ կրճատման մասինՈ՞րն է, Քիսո, քո հայրենիք. ո՞ւմ պաշտպանն է նորաթուխ ՄԻՊ-ըԱրմեն Սարգսյանը Նիկոլի հետ գնացել է հրեշավոր քայլի․ Աննա ՄկրտչյանQR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն«Սիրտս լացում է տեսնելով վրաններում, գետնին քնող զինվորներիս, ախր Արմենակս սրա մասին չէր երազում».Համեստ Ուրֆանյան.Newsmedia.amԱռյուծներին վանդակում կփոխարինե՞ն վարժեցրած շնիկներըՓաստորեն 44-օրյա պատերազմի օրերին, Ֆ-1-ով ու դանակներով Տղերքը պիտի պայքարեին բայրաքթարների, գերժամանակակից տեխնիկայի, վարձկան ահաբեկիչների ու մի քանի պետությունների հատուկ ջոկատայինների դեմՈւկրաինական նեոնացիստները Վաշինգթոնից քարտ-բլանշ են ստացելԵթե ժամանակին կինը կարողացել է Հռոմի Պապ ընտրվել, ՀՀ նախագահն ինչո՞ւ չի կարող ոչինչ չասող պետության քաղաքացի լինել. ԲաբայանՆաիրի Սարգսյանն ազատվել է Փաշինյանի օգնականի պաշտոնիցԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբՊետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետՀայաստանում բալային համակարգի կիրառմամբ 395 անձ զրկվել է վարորդական իրավունքիցՈչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քաղաք է, սակայն փաստ է, որ այն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին.Վարդան ՈսկանյանՆիկոլ Փաշինյանը ինքնամեկուսացվել է. կրկին վարակվել է կորոնավիրուսովԿազմակերպված իշխանազավթու՞մ, փախո՞ւստ, թե՞ պատահական զուգադիպություններԱղբյուր․ Մխիթարյանը կհեռանա ՌոմայիցՀՀ ԱԱԾ-ն ընթացք է տվել Ֆեյսբուքի ֆեյք էջերի ու կեղծ կայքերի հրապարակումների վերաբերյալ հաղորդմանը.Նաիրի ՀոխիկյանԼարսի ճանապարհը փակվել է բեռնատարիների համար. ռուսական կողմում կուտակված է 50 բեռնատարՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք«Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ», «անասուն, էշ», «Քո ծնողն է անտակտ խուլիգանը». «կթքեմ վրեդ». ԱԺ-ում կրքերը թեժացանԱլեն Սիմոնյանը հերքում է անհերքելինԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆՏԸ, ՔԱՆ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԽԻՍՏ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ Աստղագուշակ՝ հունվարի 26-ի համարՀունվարի 26. Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Փնտրվում է նախագահ«Հրապարակ». Աշխատակիցները «չեստ» են տալիս«Իրավունք». «Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան«Ժողովուրդ». Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններումՌուսական Սու-35 կործանիչների տեղափոխումը Բելառուս շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Մեզ մնում է կռվել». Պետդուման մեկնաբանել է Ուկրաինայում ռազմական ակտիվացումը (ՎԻԴԵՈ)Մոսկվայում ոչ ոք երջանիկ չէ, բայց ոչ ոք չի էլ վախենում. Սատանովսկին՝ պատերազմի անխուսափելիության մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ