Իջնելով դիրքերից հանդիպել են 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել, մենք էլ հանձնվել ենք. Գերու խոստովանությունը ՀՅԴ-ական ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունը Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդ Ալենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել «Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատություն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետո Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը «Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից «Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւ


Մեռնելուց հետո ուռուցքը հեռացնելն իրոք իմաստ չունի. Արշակ Զաքարյան

Ներքաղաքական

Ներքաղաքական վերջին զարգացումների եւ հնարավոր վտանգները չեզոքացնելու միջոցների վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Հայոց ազգային գվարդիա» նախաձեռնության հիմնադիր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՄԻ ԼԱՎ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

– Պարոն Զաքարյան, մամուլը գուժում է, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մի նոր կապիտուլիացիոն փաստաթուղթ ստորագրել Մոսկվայում: Այս անգամ հաջողվելո՞ւ է այն կանխել, թե էլի ստացվելու է, որ փողոցային պայքարը լավ կազմակերպող չկա:

– Սպիտակ ձիավորի՞ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում: Ով էլ կազմակերպում է, փորձում է մի բան անել, հենց նույն ընդդիմադիր կոչված դաշտի տարբեր թեւերից սկսում են խեղդել: Բոլորն ասում են` ո՞ւր է մի նոր ուժ, բայց հենց նոր ուժ ինչ-որ տեղից ուզում է առաջանալ, առաջինը «ուր է այդ նոր ուժը» գոռացողներն են սկսում փնովել, թե` սա ո՞վ է, սրա անունը չէինք լսել: Բա նոր ուժը այն է, որի մասին չեք լսել: Մեկ էլ տեսնում ես, որ մի եսիմ ինչ են բերում ու դեմ տալիս, թե սա պետք է լինի: Ու նորից ստիպված ենք լինում օտար երկրների շահերը սպասարկողների միջեւ ընտրություն անել: Այսօր կա գլխավոր ուռուցք, որը մարմինը սպանում է: Մարմինը հիմա Հայաստանն է, ուռուցքը այսօրվա իշխանություններն են, որն ունի բազմաթիվ մետաստազներ: Եթե նույնիսկ ուռուցքը հեռացնենք, բայց այդ մետաստազները թողնենք, ապա դրանցից մեկը գլուխ է բարձրացնելու, եթե ոչ մի քանիսը եւ էլի ուռուցք դառնա: Գլոբալիստները, որ այս ուռուցքը բերել են եւ սրսկել են մեր մեջ, ներսից մեզ ուտում է, Հայաստանը վերացնում է, եւ իրենք այդ մետաստազներին էլ են սնում: Եվ այդ մետաստազներն էլ, որպես ընդդիմադիր (անունները չտամ, բոլորդ էլ լավ գիտեք), մի ժամանակ Փաշինյանի ոտքերն էին լվանում, հիմա էլ իբր նրան դեմ են: Այդպես չի լինում: Հիմա այդ մետաստազները զբաղված են ազգը ջլատելով, եւ այս վիճակում չգիտես` ազգի թոքերը փրկես, երիկամները, թե ինչը: Բայց այս ամենի հետեւից ընկած` գլխավոր ուռուցքին ես բաց թողնում: Այսպիսի վիճակի մեջ են մեզ գցել: Այժմ մեր երկիրը մի լավ վիրահատության կարիք ունի, որ այդ մետաստազներով հանդերձ ուռուցքը հանվի, շպրտվի մի կողմ, ուրիշ ձեւ չկա:

– Ո՞ր ուժը կարող է իրականացնել Ձեր ասած վիրահատական միջամտությունը, եթե հանրությունն այսօր փողոց դուրս չի գալիս պայքարելու:

– Ինքնապահպանման բնազդն ազգի, պետության իմունիտետն է: Այսօր այդ իմունիտետն էլ են թուլացրել: Հիմա պետք է նախ իրական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն իրենց ամբիցիաները մի կողմ դնեն: Մի անգամ առաջարկեցի` եկեք նստեք, թղթի վրա բոլորս գրենք կարեւոր այն կետերը, որոնք գտնում ենք, որ պետք է արվեն: Հետո համեմատենք, թե որ կետերն են համընկնում բոլորիս մոտ, մնացածի վրա խաչ քաշենք, եւ այդ կետերի շուրջ համաձայնության գանք ու միասին իրականացնենք` մեր ամբիացիաները եւ ծրագրերը մի կողմ դնելով: Այդ կետերից ամենագլխավորն այս չարորակ ուռուցքը մեր մարմնից հեռացնելն է, եւ հենց այստեղ էլ կերեւան այն մետաստազները, որոնց կարծիքով ուռուցքը հեռացնելը գլխավոր խնդիրը չի լինի: Այսօր կան իբր ազգային դաշտի ներկայացուցիչներ, եւ կան նաեւ նրանք, ովքեր իրոք ներկայացնում են ազգային դաշտ, բայց նրանց միջեւ համագործակցության ինչ կոչեր ուզում ես արա, ինչքան կլոր, քառակուսի եւ օվալաձեւ սեղաններ ուզում ես հրավիրի, չի ստացվում: Բոլորը գալիս են ու նստում սեղանի շուրջ, եւ սկսվում է ամբիցիաների հոսքը, թե ով է ավելի խելացի, ավելի ազգային, եւ ով կարող է Նժդեհին անգիր ցիտել ծայրից ծայր: Դրա համար էլ գործնականում ոչինչ չի ստացվում: Փաստացի այսօր ժողովրդական լեզվով ասած` երկիրը վարի են տալիս, եւ եթե սա չէ մեր առաջնային խնդիրը, ուրեմն` չես կարող քեզ այլեւս կոչել ազգային կամ պետականամետ:

«ԴՈՒՔ ՁԵՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ»

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ շեշտեց, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, էլի խոսեց փոխզիջումների մասին եւ արձանագրեց, որ արցախա-ադրբեջանական եւ ՀՀ-ԱՀ սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի համար հիմք են հանդիսանալու ՌԴ ԳՇ-ում գտնվող ռազմական քարտեզները: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ու այս հայտարարությունը մի քանի օր է քննարկվում է, թե` վա՜յ, տեսեք ինչ է ասում Վլադիմիր Պուտինը: Այդ քննարկողներն ու մտահոգվողները թող նախ «ռազբիրատ» լինեն, թե իրենց երկրի ղեկավարն ինչ է ասում, նոր ուրիշ երկրի ղեկավարից պահանջեն, որ հայամետ կամ եսիմ ինչ հայտարարություն անի: Այսօր մեր երկրի ղեկավարը թուրքամետ, հակահայ հայտարարություններ ու գործողություններ է անում, հողեր է հանձնում, ինչ ասես անում է, ասում են` ոչինչ, բայց երբ ՌԴ ղեկավարը կամ ֆլանքյասը մի հայտարարություն է անում, խառնվում են իրար: Դուք ձեր երկրի ղեկավարին տեր կանգնեք: Բնական է, որ Վլադիմիր Պուտինն ասում է` դուք եք ընտրել ձեր իշխանությանը, չընտրեիք, դե հիմա այդ ցավագին զիջումների հետ համաձայնեք: Չէ որ հողատու իշխանությունը վերընտրվեց, ընդ որում` հողերը տալուց հետո: Մինչեւ այդ մարդիկ կարող էին շփոթված լինել, ջղայնացած լինել նախկին ռեժիմից եւ այլն, բայց երբ փաստացի մեր երեխեքին սպանեցին, հողերը տվեցին, այդ ամենից հետո ինչպե՞ս նորից գնացին ու ընտրեցին սրանց: Եվ, ի վերջո, Վլադիմիր Պուտի՞նն է ասել, թե Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, Որոտանն Էյվազլի է, ադրբեջանական հող է, ինչ կուզեն, կանեն, կուզեն պոստ կդնեն, որովհետեւ դրանք միշտ եղել են Ադրբեջանի հողերը: Իհարկե` ոչ: Այդ մասին ասում է ձեր երկրի ղեկավարը ու ձեր բնակչությունը: Այսօր ում հարցնում ես, դեբիլի նման ասում է. «Հա, ո՞վ չգիտի, որ դրանք թուրքական հողեր են»: Բա այդ մարդն իրավունք ունի՞ մեզ հետ ապրելու, իմ կարծիքով` չունի, եթե ասում է, որ Որոտանը Էյվազլի է եւ միշտ եղել է թուրքական հող: «Միշտ»-ը ո՞րն է, տո ա՛յ համբալ, ա՛յ անգրագետ, ա՛յ դեբիլ: Ասողը գոնե գիտի՞, թե «միշտ» ինչ է նշանակում: Միշտը քո ապրած խղճուկ կանաչի արածող կյանքի տեւողությունը չէ, որ այնտեղ տեսել ես թուրքի: Անգամ միշտ Ադրբեջան չի եղել, 100 տարի առաջ Ադրբեջան նույնիսկ չի եղել, ինչպե՞ս ես ասում, թե բա միշտ: Չպետք է թույլ տալ, որ կզես,  վրայովդ թռնեն ու հոպլյա-հավալա ասեն: Այդ պատերազմով հերի՛ք է վախեցնեն ժողովրդին:

– Հենց արժանապատվության վերականգնման համար «Հայահավաք» իրականացրեցիք, ինչո՞ւ այն ժամանակ չհաջողվեց համախմբել մարդկանց փողոցում, ու հիմա նոր-նոր ընդդիմությունը մտածում է փողոց դուրս գալու մասին:

– Այն ժամանակ գործող ուժերին հատուկ հրահանգ էր իջեցվել: Ինչպես հիշում եք, մենք էինք կազմակերպել, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո առաջին անգամ Եռաբլուր չմտներ բայց այդ ժամանակվա շարժումները, ընդդիմությունը մի ուրիշ տեղ, այդ նույն ժամին հանրահավաք անցկացրեց: Իսկ Եռաբլուր եկավ ընդամենը 100 հոգի եւ մի քանի ծնող: Նույնը տեղի ունեցավ նաեւ «Հայահավաքի» ժամանակ: Կոնկրետ անուններ չեմ տալիս, բայց նրանք, ովքեր այսօր խաղում են թույն ընդդիմադիր, իրենց համակիրներին ասում էին, որ հանկարծ չլինենք-չիմանանք մասնակցեք «Հայահավաքին», մեկին այդտեղ տեսանք` վերջ: 2019 թվականին մենք էլի «Հայահավաք» արեցինք ու 5-7 հազար մարդ հավաքվեց, մինչդեռ պատերազմից ու հողերը հանձնելուց հետո ընդամենը 3 հազար մարդ եկավ: Մարդիկ հետո եկան ու ասացին, որ իրենց հրահանգված էր, թե եթե դուք այսինչ շարժման մեջ եք, այնտեղ չգնաք: Մինչդեռ մենք բոլոր հանրահավաքներին մասնակցել ենք:

– Հիմա՞ էլ կմասնակցեք ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին:

– Այո, որովհետեւ իմ համար գլխավորն ուռուցքի հեռացումն է: Իսկ թե այս ուռուցքը որ լանցետը կհանի, սա կարեւոր չէ: Եթե ես այդ լանցետը կարող եմ տալ կամ լույսը պահել, կպահեմ: Կարեւորը` ուռուցքը հեռացվի, մարմինը չմեռնի: Հետո արդեն մեր մեջ կորոշենք մնացածը, որ չստացվի մի ապազգային դեմքի հանեցինք, մի ուրիշ ապազգային դեմքի դնեն, որը դրսում վաղուց պլանավորված է եւ հիմա սիրուն նստած սպասում է իր թագին:

– Այս պահին փաստն այն է, որ ՀՅԴ-ն քաղաքապետարանին իրազեկել է նոյեմբերի 9-10-ին հանրահավաք անցկացնելու մասին: Եթե իսկապես եւս մի նոր հակահայ փաստաթուղթ ստորագրվի, էլ քանի՞ կոպեկի արժեք է ունենալու Ձեր ասած «ուռուցքի հեռացումը»:

– Մեռնելուց հետո ուռուցքը հեռացնելն իրոք իմաստ չունի: Կա նաեւ հիվանդության 4-րդ ստադիա, դրանից հետո էլ անիմաստ է որեւէ գործողություն անելը, որովհետեւ ոչինչ չի փրկում հիվանդին: Հիմա մենք մեռանք ձայներս բարձրացնելով ու ասելով բոլոր ուժերին` ախպեր ջան, որտեղ պայքարեք, ձեզ հետ ենք: Լինելով մտահոգ, բայց ձեր խանդն ու նախանձը չշարժելու համար առանձին նախաձեռնությամբ հանդես չենք գալիս: Ընտրություններին էլ հենց դրա համար հատուկ չենք մասնակցել: Կարծում եք` համախոհ չունեի՞նք, որ մի երկու-երեք տոկոս էլ մենք  պոկեինք: Մի քանի անգամ ընդդիմությանն ասել եմ` չլինելով ձեր դաշինքից, չլինելով ձեր համախոհը կամ կուսակցական, ձեզ հետ պայմանագիր չունենալով, բայց մեր ամբողջ ներուժն օգտագործել ենք, որ ձեզ բերենք իշխանության, որպեսզի այս ուռուցքը հեռացվեր: Եվ մենք չդավաճանեցինք ձեզ մինչեւ վերջ` ո՛չ մանդատ ենք ուզել, ո՛չ պաշտոն, ո՛չ փող, ուղղակի, հասկանալով, որ այսօրվա դրությամբ իրենք ունեն ամենառեալ շանսերը, մեր ներուժն ենք ներդրել եւ ամեն ինչ արել ենք: Եվ այսօր առաջին քննդատողներից մեկը ես եմ եղել նոյեմբերի 9-ին նախատեսված հանրահավաքը, որովհետեւ ամենաշատ իրավունքն ունեմ քննադատելու: Բայց այդ քննադատությունը սխալ թող ընդունեն: Մի՛ հարձակվեք ինձ վրա, ում վրա պետք է հարձակվեք, ուրիշ կողմում է: Ավելին ասեմ` իրենց ձեռք առնողներ կան, որոնց չեն էլ անդրադառնում« իսկ հանկարծ մի իրական մտահոգ մարդ մի բան է ասում, միանգամից պատասխանները վռռռռ լցվում է գլխին: Սա՞ է շնորհակալությունը, որ մարդիկ վստահել են ընդդիմություն կոչված ուժին: Ճիշտ է, մենք ուզում էինք իշխանությունում տեսնել իրենց, ոչ թե խորհրդարանական ընդդիմությունում, բայց դե հիմա այդպես է ստացվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Իջնելով դիրքերից հանդիպել են 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել, մենք էլ հանձնվել ենք. Գերու խոստովանությունը Կրեմլում ճշտել են, թե Պուտինն ինչ երաշխիքներ Է ակնկալում ԲայդենիցՀՅԴ-ական ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունըՓաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդԱլենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել«Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետոՄհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը«Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից«Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւՈւժի կիրառումը կամ սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են. ԵԱՀԿ ՄԽ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացիԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԴու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած. Ալբերտ Հովհաննիսյանի հայրՁեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին. Ասողիկ աբեղա Կարապետյան«Ավտոմատ կերպով Ալեն Սիմոնյանը դառնում է Ադրբեջանի զակազչիկը».Անհետ կորածների մի խումբ ծնողներ գիշերել են ԱԺ մուտքի մոտԱյլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ անժամկետ. Արայիկ ՀարությունյանՀՀԿ-ն երկիր է կառուցել, հող է պահել ու ՀՀ անունը բարձրացրել միջազգային ասպարեզում.Վահան Բաբայան«Ժողովուրդ». Դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետԲա ո՞ւր եք, անպայման հաջորդ հերոսին պետք է մեռցնեք, որ նո՞ր ձայն հանեք. Հրաչյա Ներսիսյանը կոչը՝ ազատամարտիկներին Մեր գլխավոր ձեռքբերումը վերջերս Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալն է. «Հայբուսակ» համալսարանի բժշկական ինստիտուտի տնօրեն«Ժողովուրդ». Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում36 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններումՆիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվում ՓարիզՄինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածելFacebook-ի, Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել«Հրապարակ». ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. Կորցրեցին մեծ քաղաքներըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Հրապարակ». Պալաչն էլ չի փրկել ՌոմանոսինՄենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, սպասում ենք, թող գան. Սարգիս Կարապետյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Ժամը՝ 09:00-ին լինելու ենք ԱԺ-ի դիմաց. «Լույսի բանակ»-ը միանում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջին«Մի համեմատեք ու մի համեմատվեք նախկինի հետ։ Դուք այդ իրավունքը չեք վաստակել, դեռ շատ փոքր եք ու անարժան». Արտակ ԶաքարյանԼուրջ չեմ վերաբերվում բոլոր այն «գրողներին», որոնք չգիտեն՝ որտեղից է գալիս գրական միտքը. Արմինե ԲոյաջյանՆախկինում դուք ունեիք Հայրենիք, անվտանգություն, կայունություն և ազգային արժանապատվություն.Արտակ ԶաքարյանՏպավորություն է ստեղծվել, որ Ալիեւից բացի, բոլորը սուտ են խոսում.Աղասի ԵնոքյանՈրքան է փոխվել Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենը Ո՞ւմ պատճառով է աշխատանքից ազատվել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալըՈ՞վ նախկին չէ, էդ ո՞վ է օդից ընկել 2018-ից հետո. Վահագն ՉախալյանՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԱՅԻՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ. ՈՎ ՈՐՔԱՆ ՀԵՏԵՎՈՐԴ ՈՒՆԻ Արվեստում ես սեռեր չեմ առանձնացնում, ծանրակշիռ տեքստը իր ճանապարհը հարթում է. Արմինե Բոյաջյան Ավարտվել են Պուտին-Բայդեն բանակցությունները Փաշինյանական ռեժիմի հրահանգով ոստիկանները փորձում են ձերբակալել գերիների ու անհետ կորածների ծնողներին.Նաիրի Հոխիկյան«Մի արեք, մարդը վատ ա». ոստիկանները ուժով փորձում են բերման ենթարկել անհետ կորածի հարազատին (ուղիղ)Լարված իրավիճակ՝Կառավարության դիմաց․գերիների հարազատները փակել են հրապարակ մտնող մի քանի փողոց․ուղիղ.VideoԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՅՆ ՏԵՂԵՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ՄԻՇՏ ԱՆՀԱՂԹ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»«ԻՐԱՐԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՔԱՇՔՇՈՒՄ` ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ»Պուտինի եւ Բայդենի բանակցությունները տետ-ա-տետ են ընթանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ