Satrnews.am-ը գրում է.

Սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ով առավել հայտնի էր որպես «Կարգին Հասո», մահացել էր 2014 թ.-ին:

Նա տեւական ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ, սակայն բժշկությունը, նույնիսկ՝ ԱՄՆ-ում, անզոր էր:

Հասմիկը նախքան հիվանդությունը հանդիպել էր իր ապագա ամուսնուն:

Վերջինս  երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդին` Ներսես Աբրահամյանն է:

Նշենք, որ Հասմիկ Ղարիբյանի ամուսինը` Ներսեսը, նախկինում ամուսնացած էր եղել և ունի երկու երեխա:

Ներկայումս Ներսեսը բավական փակ  կյանք է վարում, նա պասիվ է համացանցում:

Հավելենք, որ Հասմիկի մահից հետո Ներսեսը հուզիչ գրառում էր արել.

«Հասիկ, ես քեզ խոսք տվեցի, որ իմ գրկից բաց չեմ թողնի։ Կներես ինձ»։

Նյութի աղբյուր՝ Satrnews.am