Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդ Ալենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել «Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատություն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետո Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը «Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից «Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւ Ուժի կիրառումը կամ սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են. ԵԱՀԿ ՄԽ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի


ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ԱՅԼՈՑ ԳՐՊԱՆԸ ԳՑԵԼՈՒ ԱՐՀԵՍՏԸ

Վերլուծություն

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը հրապարակել է մանրապատում, թե ինչ կգրեր Րաֆֆին, եթե ապրեր XXI դարում:

- Ահա այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի ուրացող մորը:

- Խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին դուրս հանել տարածքից Սամվել Մամիկոնյանին:

Դահլիճի միջից լսելի եղան ուրախաձայն աղաղակներ.

- Ապագա կա՛, կա՛ ապագա, հանձնելո՜ւ ենք:

 

Խոսքն, անշուշտ, ԱԺ-ի գարշելի միջադեպի մասին է, թե ինչպես ՔՊ-ի զապտիեները ամբիոնից հեռացրին պատգամավոր Գեղամ Մանուկյանին, երբ վերջիս հնչեցրեց ակնհայտ ճշմարտություն` որ Արցախն ուրացած Վիգեն Խաչատրյանը դավաճան է: Դա սոսկ «ստանդարտ» միջադեպ չէ անգամ այս ԱԺ-ի չափանիշներով` մինչ վերջերս այդ ենիչերիներին կանչում էին միայն կապիտուլյանտ, հողատու եւ դավաճան Նիկոլին քննադատությունից պաշտպանելու համար: Իսկ հիմա այդ եղանակով պաշտպանեցին շարքային «պողպատյա մանդատավորին»: Ինչպես արձանագրում է քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը. «Նիկոլական ժողովրդավարության բաստիոնն այն է, որ պատգամավորին` իշխանության անվտանգությունն ապահովող մարտիկներով, զոռով հեռացնում են ԱԺ ամբիոնից: Շուտով ՔՊ-ականները ընդդիմադիր պատգամավորներին թույլ կտան ելույթ ունենալ միայն այն դեպքում, եթե նրանց ելույթները ՔՊ-ական գրաքննություն անցնեն»:

Գրաքննություն` ահա կապիտուլյանտների օկուպացիոն խունտայի կարեւորագույն հիմնաքարը: 2020 թվականի զգալի մասն անցավ գրաքննության պայմաններում: Սկզբում համավարակի պատրվակով մտցված արտակարգ դրության ժամանակ, իսկ «խոսացված» 44-օրյա պատերազմի ժամանակ` ռազմական դրության պայմաններում: Երբ ինչպես լրագրողներին, այնպես էլ սոցցանցերում կարծիք գրող քաղաքացիներին լռեցնում էին ոստիկանական մահակով եւ աստղաբաշխական տուգանքներով: Գրաքննության համակարգը կարճատեւ փլվեց միայն կապիտուլյացիայից անմիջապես հետո, երբ կապիտուլյանտն ու նրա թիմակիցները քաղաքացիների ցասման ահից հազար թումանով մկան ծակ էին փնտրում: Հետո, երբ ուշքի եկան եւ հատկապես 2021-ի կեղծված ընտրություններից հետո, ընդունվեցին գրաքննիչ օրենքներ, որոնք էապես սահմանափակեցին ԶԼՄ-ների եւ քաղաքացիների ազատ խոսքը: Վերականգնվեց այն այլանդակությունը, որի մասին մարդիկ մոռացել էին Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարիներին` քրեական պատասխանատվություն խոսքի համար: Հիմա էլ դա հասավ պատգամավորներին, մանավանդ որ Գեղամ Մանուկյանը մեկ դեմքով ներկայացնում է ե՛ւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, ե՛ւ ընդդիմադիր «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը: Եվ եթե հիմա ազատ խոսքի դեմ հիմնականում ֆիզիկական բռնություն կիրառողը համազգեստավորներն են, ապա ժամանակի ընթացքում կվերականգնեն եւ մինչեւ 2008-ը գործող մյուս այլանդակությունը` ազատ խոսքի համար իշխողների հանձնարարությամբ լրագրող եւ քաղաքացի (ինչու չէ, նաեւ պատգամավոր) ծեծող բանդաները...

Սակայն ավելորդ չէ անդրադառնալ եւ պրոֆեսիոնալ դավաճան Վիգեն Խաչատրյանին, ով առաջին անգամ սեփական կոմունիստական թիմին դավաճանեց 1990-ին, երբ ՀՀՇ-ի իշխանության գալու քամիներ փչեցին, իսկ հետագայում այնքան թիմեր փոխեց, որ նույնիսկ լրատվական դաշտի «դինոզավրերն» են հաշիվը կորցրել: Նա հատկապես արժեքավոր է կապիտուլյանտների թիմի համար, քանզի կապիտուլյացիան այլոց գրպանը գցելու գործն առաջ է տանում: Այսպես, եթե նիկոլազոմբիներին եւ ապաքաղաքական զանգվածին արդեն սովորացրել են այն աբսուրդ մտքին, իբր 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան դրանից 30 տարի առաջ ստորագրել եւ «հողերը ծախել են» Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը (թե ինչու չեն փորձում գցել Լեւոն Տեր-Պետրոսյանի գրպանը` առանձին խնդիր է), ապա Վիգեն Խաչատրյանը կապիտուլյացիայի մեղադրանքը դրեց «նախկինների նախկինների նախկինների» ուսերին` հայտարարելով, որ 2020-ի նոյեմբերի 9-ի մեղավորն Առաջին Հանրապետության իշխանությունն է, որը 1920-ի դեկտեմբերին ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Անշուշտ, այդ աբսուրդոպեդիան գնալով կընգրկի պատմության առավել հեռու խորքերը` առաջիկայում թերեւս կհասնեն Կիլիկիայի Հեթում արքային, հետո` Տիգրան Մեծին, վերջում էլ մեղավոր կհանեն Հայկ նահապետին, պնդելով, որ եթե Բելին սպաներ ոչ թե մեկ, այլ երկու նետով, 2020-ի պարտությունն ու կապիտուլյացիան չէին լինի: Սակայն կապիտուլյացիան այլոց գրպանը գցողներ կան ոչ միայն ՔՊ-ում: Վերածնվել են եւ 2018-ի «Սերժին մերժող» արարածները, ովքեր առերես Նիկոլին թեեւ չեն ընդունում, սակայն պարտությունն ուզում են տեսնել ՀՀ երրորդ նախագահի գրպանում: Հիմնականում` «Սասնա ծռերի» եւ մասամբ էլ` Ռոբերտ Քոչարյանի ֆանատների թվից: Վերջիններս էլ «Ադեկվադ» միաբանության եւ դրա առաջնորդ Արթուր Դանիելյանի մեղադրանքները, թե Քոչարյանը գործակցում է Նիկոլի հետ եւ «Հայաստան» դաշինքը «Քոշինյան» եւ անգամ «Գուբեռնիա» դաշինք է, ուզում են վերագրեն ՀՀ երրորդ նախագահի եւ ՀՀԿ-ի «խարդավանքներին»: Մինչդեռ Սերժ Սարգսյանն իր «ծաղկաձորյան թեզերում» պարզ ասել էր` իշխանափոխությունը կստացվի միայն այն դեպքում, եթե ընդհանուր նպատակը լինի հենց իշխանափոխությունը, այլ ոչ թե կոնկրետ մեկին իշխանության բերելը: Եվ տրամաբանական է, որ կոնկրետ «իշխանության բերելով» զբաղվողները գայթակղվում են Նիկոլի կապիտուլյացիան` իր դեմարկացիայով, անկլավներով ու այլ պղծություններով հնարավոր մրցակցի գրպանը գցելու գաղափարով... Բայց Հանրապետականները սխալ թիրախ են` «Պատիվ ունեմ» դաշինքն առանց ավելորդ խոսակցությունների պաշտպանում է «Հայաստան» դաշինքի նախաձեռնությունները, նույն Գեղամ Մանուկյանին հանրապետականները զորակցեցին ավելի շատ, քան սեփական թիմակիցները, իսկ նոյեմբերի 9-10-ի հանրահավաքներին «Պատիվ ունեմ» դաշինքը մասնակցելու է «Հայաստան» դաշինքի հետ միասին: ՍԵրժ Սարգսյանի մասնակցության մասին էլ պարզաբանում տվել է պատգամավոր Հայկ Մամիջանյանը. «Արցախի ազատագրման, երկու պատերազմների մասնակից նախագահ Սարգսյանը չի կարող լինել կոմֆորտ զոնայում, երբ ինչ-որ կապիտուլյանտ մեր երկրի ամենակարեւոր ձեռքբերումը «թոզմիշ» արեց: Երրորդ նախագահն իր ողջ գործիքակազմով փորձելու է կանխել աղետը»:

Հա, իսկ ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին «Կապիտուլյացիա 2.0» ստորագրելուն, ինչը կապիտուլյանտի «պասով» դաշտ նետեց Արսեն Խառատյանի քարոզչառեսուրսը, ապա այդ նույն ԶԼՄ-ն հետո շարադրեց միայն այն, ինչ բոլորս գիտենք` որպես Նիկոլի «բանավոր պայմանավորվածություններ» Բաքվի եւ Անկարայի տերերի հետ: Եվ մի տեսակ ներքին համոզմունք ունենք, որ դրանք թղթին հանձնվելու են ոչ թե այս նոյեմբերին, այլ դա թաքուն տեղի է ունեցել դեռ 2020-ի դեկտեմբերին: Եվ հիմա դրանք սոսկ լույս աշխար հանելու փնտրտուքի մեջ է կապիտուլյանտն իր «բազմակողմանի» տերերով հանդերձ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդԱլենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել«Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետոՄհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը«Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից«Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւՈւժի կիրառումը կամ սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են. ԵԱՀԿ ՄԽ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացիԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԴու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած. Ալբերտ Հովհաննիսյանի հայրՁեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին. Ասողիկ աբեղա Կարապետյան«Ավտոմատ կերպով Ալեն Սիմոնյանը դառնում է Ադրբեջանի զակազչիկը».Անհետ կորածների մի խումբ ծնողներ գիշերել են ԱԺ մուտքի մոտԱյլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ անժամկետ. Արայիկ ՀարությունյանՀՀԿ-ն երկիր է կառուցել, հող է պահել ու ՀՀ անունը բարձրացրել միջազգային ասպարեզում.Վահան Բաբայան«Ժողովուրդ». Դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետԲա ո՞ւր եք, անպայման հաջորդ հերոսին պետք է մեռցնեք, որ նո՞ր ձայն հանեք. Հրաչյա Ներսիսյանը կոչը՝ ազատամարտիկներին Մեր գլխավոր ձեռքբերումը վերջերս Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալն է. «Հայբուսակ» համալսարանի բժշկական ինստիտուտի տնօրեն«Ժողովուրդ». Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում36 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններումՆիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվում ՓարիզՄինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածելFacebook-ի, Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել«Հրապարակ». ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. Կորցրեցին մեծ քաղաքներըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Հրապարակ». Պալաչն էլ չի փրկել ՌոմանոսինՄենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, սպասում ենք, թող գան. Սարգիս Կարապետյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Ժամը՝ 09:00-ին լինելու ենք ԱԺ-ի դիմաց. «Լույսի բանակ»-ը միանում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջին«Մի համեմատեք ու մի համեմատվեք նախկինի հետ։ Դուք այդ իրավունքը չեք վաստակել, դեռ շատ փոքր եք ու անարժան». Արտակ ԶաքարյանԼուրջ չեմ վերաբերվում բոլոր այն «գրողներին», որոնք չգիտեն՝ որտեղից է գալիս գրական միտքը. Արմինե ԲոյաջյանՆախկինում դուք ունեիք Հայրենիք, անվտանգություն, կայունություն և ազգային արժանապատվություն.Արտակ ԶաքարյանՏպավորություն է ստեղծվել, որ Ալիեւից բացի, բոլորը սուտ են խոսում.Աղասի ԵնոքյանՈրքան է փոխվել Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենը Ո՞ւմ պատճառով է աշխատանքից ազատվել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալըՈ՞վ նախկին չէ, էդ ո՞վ է օդից ընկել 2018-ից հետո. Վահագն ՉախալյանՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԱՅԻՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ. ՈՎ ՈՐՔԱՆ ՀԵՏԵՎՈՐԴ ՈՒՆԻ Արվեստում ես սեռեր չեմ առանձնացնում, ծանրակշիռ տեքստը իր ճանապարհը հարթում է. Արմինե Բոյաջյան Ավարտվել են Պուտին-Բայդեն բանակցությունները Փաշինյանական ռեժիմի հրահանգով ոստիկանները փորձում են ձերբակալել գերիների ու անհետ կորածների ծնողներին.Նաիրի Հոխիկյան«Մի արեք, մարդը վատ ա». ոստիկանները ուժով փորձում են բերման ենթարկել անհետ կորածի հարազատին (ուղիղ)Լարված իրավիճակ՝Կառավարության դիմաց․գերիների հարազատները փակել են հրապարակ մտնող մի քանի փողոց․ուղիղ.VideoԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՅՆ ՏԵՂԵՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ՄԻՇՏ ԱՆՀԱՂԹ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»«ԻՐԱՐԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՔԱՇՔՇՈՒՄ` ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ»Պուտինի եւ Բայդենի բանակցությունները տետ-ա-տետ են ընթանումԲԱՄԲԱՍԱՆՔԱդրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են. «Ալեն Սիմոնյանը հայ գերիներին հավասարեցրել է ահաբեկիչների հետ».168.amԶԱՐՄԱՆՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ