⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ «Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներ Ապրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ Կրպեյան Թուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհեր Ով է Սոնա Ռուբենյանի սկեսուրը Նշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունը Հիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքը Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել Պողոսյան Խորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններ


«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԸ ԼԻՆԵԼՈՒ»

Հանդիպում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեռեւս նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Արձագանքելով վերոնշյալին` Պաշտպանության նախարարությունը նշել էր, թե ՄԻՊ-ի գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաեւ պնդումներ, որոնք կտրված են իրականությունից£ ՊՆ արձագանքին ի պատասխան էլ, ՄԻՊ-ը փաստեր ներկայացրեց, իսկ նախարարությունը շարունակեց պնդել իրենը: Ստեղծված իրավիճակի եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

 

«ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄԸ»

– Ինչպե՞ս եք վերաբերվում ՄԻՊ-ՊՆ փոխադարձ հերքումներին ու պնդումներին եւ, ի վերջո, ի՞նչ է իրականում կատարվում սահմանում:

– Անթույլատրելի եմ համարում հարձակումները ՄԻՊ գրասենյակի ուղղությամբ` հենց միայն այն պատճառով, որ թերեւս այն քիչ ինստիտուտներից մեկն է, որը ե՛ւ մինչեւ պատերազմը, ե՛ւ պատերազմի ընթացքում, ե՛ւ պատերազմից հետո հսկայական աշխատանք է տարել` ինչպես պատերազմի հետ կապված հարցերում, այնպես էլ իր գործառույթների մեջ տեղավորվող մնացած բոլոր ոլորտներում: Ակնհայտ է, որ ՄԻՊ գրասենյակը տոտալ հարձակումների է ենթարկվում հենց միայն այն պատճառով, որ հանրությանը տեղեկացրել է այն իրականությունը, ինչը գոյություն ունի առաջնագծի տարբեր տեղամասերում, եւ ինչի մասին խոսում են նաեւ տարբեր քաղաքական գործիչներ եւ, ի դեպ, ինչի համար արգելված է իմ մուտքը սահմանագծի այդ ուղղություն: Ես գրությամբ դիմել էի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, որպես ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, որպեսզի այցելեի առաջնագծի այդ տեղամաս: Այցս պայմանավորված էր երկու հանգամանքով` նախ հանրային այն մտահոգություններով պայմանավորված, որ ստեղծված է պաշտպանական ռազմաճակատի այդ ուղղությամբ եւ երկրորդ` լինելով վերոնշյալ հանձնաժողովի անդամ` առնչվում եմ եւ առնչվելու եմ զինված ուժերի բարեփոխումներին եւ ամենատարբեր փոփոխություններին վերաբերող հարցերին, ուստի` նպատակ ունեի ծանոթանալու ստեղծված իրավիճակին` հետագայում նաեւ լուծումներ առաջարկելու եւ, բնականաբար, ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու տեսանկյունից: Բայց ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նախ օրենքի խախտմամբ` չպատասխանեց գրությանս, իսկ իմ հրապարակային արձագանքից հետո գրությանս պատասխանեց նրա վերադասը` պաշտպանության նախարարը: Վերջինս տեղեկացրեց, որ իմ այցը առաջնագիծ նպատակահարմար չի համարում: Եթե զուգահեռենք այս երկու իրավիճակները, ինքնին արդեն ցույց է տալիս, որ այս իշխանությունը ոչ միայն թույլ է տվել, որ մայիսի 12-ին առաջնագծի այդ ուղղությամբ Ադրբեջանը բռնազավթումներ իրականացնի, այլ այսօր էլ ունի քողարկելու մեծ ճակատ: Նրա համար որեւէ ձեւով նպատակահարմար չէ ինչպես պատգամավորների այցը, այնպես էլ ՄԻՊ-ի այցերն ու հետագա նաեւ զեկույցները:

– Ամեն դեպքում, ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է նաեւ ՄԻՊ-ին անդրադարձել եւ նշել, թե երբեւէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն ու «աչքալուսանք» է տվել, որ Արման Թաթոյանին մնացել է ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարի: Ինչի՞ մասին է  սա փաստում:

– Պատահական չէ, որ այս պարագայում Անվտանգության խորհրդի քարտուղարը փոխանակ խոսի այն պատասխանատուների մասին, որոնց պատճառով մայիսի 12-ին թույլատրվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, եւ առ այս պահը ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, խոսում է այն մասին, որ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, նա ներկայացնում է այլ ճակատ, ունի այլ նպատակ եւ այլն: Այսինքն` այս մարդկանց միակ նպատակը քողարկելն է այն իրական իրավիճակը, որը կա առաջնագծի այդ ուղղությամբ, եւ որի մասին շատերս ստանում ենք տեղեկություններ` այնտեղ ծառայություն իրականացնող անձնակազմից եւ սահմանամերձ համայնքում ապրող մարդկանցից: Փաստացի այս իշխանությունը նպատակ ունի ամբողջությամբ քողարկել իր գործողությունների հետեւանքով ստեղծված վիճակը եւ թիրախավորել բոլոր այն մարդկանց, ովքեր կխոսեն ճշմարտության մասին:

– Եթե այսօր անգամ Մարդու իրավունքների պաշտպանն է մնացել, այսպես ասած, անպաշտպան վիճակում, ո՞վ պետք է պաշտպանի հանրությանը:

– Անկեղծ ասած, ՄԻՊ-ին անպաշտպան չեմ համարում` նույնիսկ այն պայմաններում, որ նրա նկատմամբ տոտալ հարձակումներ են իրականացվում: Պաշտպանի գրասենյակը բավականին մեծ է եւ մեծ ծավալի աշխատանք են տանում, ու համոզված եմ, որ նույնիսկ իշխանության այս պահվածքի պայմաններում նրանց գործունեությունը մեծապես չի տուժի:

 

«ԳԼԽԱՎՈՐ ԽՈՉԸՆԴՈՏԸ, ՄԵՐ ՇԱՀԵՐԻՑ ՉԲԽՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԻՄԱՍՏՈՎ, ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ շեշտեց, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ արձանագրեց, որ արցախա-ադրբեջանական եւ ՀՀ-ԱՀ սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի համար հիմք են հանդիսանալու ՌԴ ԳՇ-ում գտնվող ռազմական քարտեզները£ Որքանո՞վ է սա հուսադրող, թե՞ գուժում է այն մասին, որ Հայաստանն այլեւս իր սահմանների հարցում որեւէ դերակատարություն չունի:

– Արձանագրումը, որ հակամարտությունը կարգավորված չէ եւ լուծված չէ, ինքնին հնարավորություն է ստեղծում` առաջ գնալու: Սա նշանակում է, որ որեւէ փուլում կարելի է, եթե ոչ բեկում, ապա հնարավորություն ստեղծել, մեր շահերով պայմանավորված, շոշափող գործընթաց սկսելու համար: Իհարկե, սա կլինի այն փուլում, երբ այս իշխանություններն ուղղակի չեն լինի: ՌԴ նախագահի հայտարարությունը,  բնականաբար, հակադարձում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի այն պնդումնների, որ հակամարտությունը կարգավորված է, եւ իրենք արդեն ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել են: Նախ սկսենք նրանից, որ բանակցությունների հիմքում եղած հիմնական սկզբունքների մասին փաստաթուղթը Ադրբեջանն ի սկզբանե խախտել էր` պատերազմ սկսելով: Առկա երեք սկզբունքներից մեկը վերաբերում է ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառմանը, ինչն առ այսօր որեւէ ձեւով միջազգային պատշաճ արձագանքի չի արժանացել: Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ձեւով այդ հարցը չի բարձրաձայնում եւ դրա հետ կապված գործընթաց չի սկսում: Ինչ վերաբերում է   սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում ՌԴ-ի ներգրավվածությանը, կան գործընթացներ, հատկապես նրանք, որոնք դիտարկում ենք Սյունիքի ուղղությամբ, որոնցում Հայաստանի իշխանությունները որեւէ ազդեցություն, միջազգային առումով, չունեն: Ռուսաստանն ու Իրանը հայտարարում են ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման մասին: Ձեւակերպումները, իհարկե, որոշակիորեն տարբերվում են, բայց ընդհանուր միտքը սա է: Խոսում են նաեւ Հայաստանի միջոցով Իրանի անվտանգ կապի ապահովման մասին: Ստացվում է, որ շատ դեպքերում թուրք-ադրբեջանական սպառնալիքների չեզոքացումը, ՀՀ իշխանությունների կամքից անկախ, զսպվում է Իրանի եւ Ռուսաստանի մեր տարածաշրջանում ունեցած կենսական շահերը առաջ մղելու պայմաններում: ՀՀ իշխանությունները նույնիսկ հնարավորություն չեն ստեղծում սինխրոնացնելու մեր մոտեցումները Իրանի, Վրաստանի եւ, իհարկե, Ռուսաստանի հետ: Մինչդեռ գործընթացը շատ ծավալուն է եւ մեզ տարբեր ժամանակային կտրվածքով կարող է բերել բավականին մեծ օգուտներ: Բայց քանի որ Հայաստանում չկա մի կողմից` իշխանություն, որն ունի կամք եւ ցանկություն գնալու այդ ճանապարհով, իսկ մյուս կողմից` նույնիսկ կամք գտնվելու պարագայում չկա ներուժ` որակական եւ կադրային առումով, ցավոք, այս իշխանության պայմաններում դատապարտված ենք մեր շահերը ոտնահարող տարբեր գործընթացների մասը լինելու:

– Ձեր գնահատմամբ` այն քարտեզները, որոնց վկայակոչում է ՌԴ նախագահը, որքանո՞վ են վտանգավոր կամ ձեռնտու մեզ համար:

– Հարցին պետք է անդրադառնամ այլ կոնտեքստից` ինչ գործընթացի մեջ էլ մտնենք, ինչ քարտեզներ էլ դրվեն բանակցությունների հիմքում, Հայաստանի այս իշխանությունների ներկայության պայմաններում մեզ համար արդյունավետ լուծումների հավանականությունը շատ փոքր է: Ինքնին սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը բանակցություններն է, որոնք կարող են սկսվել վաղը եւ չավարտվել առաջիկա 50 տարվա ընթացքում: Բանակցությունների ընթացքը, անկախ նրանից, թե ինչ է դրվում դրա հիմքում, դրա մի մեծ մասը դրվում է այն հիմքի վրա, թե որ կողմն ավելի ամուր դիրքերից է հանդես գալիս, նա էլ հաղթում է այս կամ այն լոկալ դետալային հարցերում: Այս պարագայում ակնհայտ է, որ Հայաստանի այս իշխանությունը այդ բանակցություններով հաղթելու հնարավորություն ուղղակի չունի: Ինչ վերաբերում է քարտեզներին, այս պահին նաեւ մեր խմբակցությունը մասնագիտական խորը վերլուծությունների փուլում է: Միայն կնշեմ, որ սահմանագծման եւ սահմանազատման հիմքում միայն քարտեզները չեն, որ դրվելու են, եւ գործընթացը միայն դրանով չէ, որ առաջ է գնալու: Բայց գլխավոր խոչընդոտն այս գործընթացում, մեր շահերից չբխող լուծումների իմաստով, այս իշխանությունն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ «Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներԱպրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ ԿրպեյանԹուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհերՈվ է Սոնա Ռուբենյանի սկեսուրըՆշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունըՀիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքըՊետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել ՊողոսյանԽորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններԹշնամին զինվում է, իսկ մենք գեներալներ ունենք, որ թուրքին հրավիրում են մեր տարածք. Սերոբ Գասպարյանը ուշագրավ փակագծեր է բացում«Լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը». Էրդողանն անդրադարձել է Սոչիի եռակողմ հանդիպմանըԼուկաշենկոն ՊՆ է ժամանել ոչ ստանդարտ ուսադիրներովԳիտնականները կորոնավիրուսը 2 վայրկյանում ոչնչացնելու միջոց են հայտնաբերելՄիակ արժանի, հեռանկարային թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է. Փարաքարցիները ընտրում են «Ապրելու Փարաքարը» Նիկոլ, ժամանակին, երբ ԱԺ մտածող պատգամավորները կասկածում էին, որ դու ի վիճակի չես գերագույն գլխավոր դառնալու` ամբիոնը պոկում էիր քո ոճին համաձայն, հիմա համոզվեցիր, որ չես կարող ՆիկոոոոլԵվրոյի վաճառքի գինը 552 դրամ է, դոլարի վաճառքինը՝ 489ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարիԻմ եղբայր Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր․ Էրդողան«Քովիդ-19»-ի «օմիկրոն» հիմնամանրէի գլոբալ տարածման հավանականությունը բարձր է. ԱՀԿՍյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող․ Ժան-Քրիստոֆ ԲուիսոնԱմենառադիոակտիվ միրգը բանանն էԶովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ էԳագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ դատարանները կատարում են քաղաքական պատվերներ․ Սևակ ՆազարյանՄիխեիլ Սաակաշվիլին դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքներըԴավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՕդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանովՆոյեմբերյան քաղաքում բունտ է հասունանում. ծանոթ-բարեկամ սկզբունքով ստիպում են ընտրել իշխանական թեկնածուի՞նԱվստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունըԱրմավիրի նորանշանակ մարզպետը դժգոհ էԲախումներ Թբիլիսիի դատարանի մոտ. Սաակաշվիլու կողմնակիցների ձեռքերին ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշներ են (տեսանյութ)Covid-19-ի նոր շտամով պայմանավորված` մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվիԵս հայկական մշակույթի խելահեղ ֆանատն եմ. Արսինե Նավասարդյան Այսպես կոչված միջանցքը նույն ճանապարհն է, որի մասին իշխանությունն այսքան ժամանակ խոսում է. Վահան ԲաբայանՔՊ-ական Վահե Ղալումյանն Իջեւանում երկհարկանի առանձնատուն է կառուցում Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից. Էդուարդ ՇարմազանովԱրցախում կռված «Համզա» խմբավորման հրամանատարը սպանվել է իր ենթակաների կողմիցՎաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա. Hraparak.am«Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում. ԱլիևԹուրքիայում հացի հերթեր են. սոցիալական վիճակը սրվել է23 պատվաստված քաղաքացի մահացել է կորոնավիրուսից. Անահիտ ԱվանեսյանԱյս ապիկար իշխանության պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը․ Հակոբ Տեր-ԽաչատուրյանՈր դեպքում և ում է խորհուրդ տրվում պատվաստվել պատվաստանյութի 3-րդ դեղաչափը (տեսանյութ)Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում քաղաքացիների մուտքը կլինի ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատովԱվստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըՏիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը (տեսանյութ)Դավիթ Տոնոյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացնում է համաճարակային վիճակը երկրումՀանրապետության որոշ շրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետրՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ