Թալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց է Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ Վանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի Լեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. Bloomberg Ստացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան Աբրահամյան Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Տեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքին Ո՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել են Տեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես Շադունցը


ՊՈՒՏԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ

Միջազգային

Օրերս «Վալդայ» բանավեճային ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը կարող է թվալ, որ ընդամենը պատասխանն էր վերջին շաբաթներին ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունների ծայրահեղ սրացման: Եվ այո, նման նյուանսներ Պուտինի խոսքում, իհարկե, կային: Սակայն այս ելույթը շատ ավելի գլոբալ էր, նման Պուտինի մի քանի այլ ելույթներին, որոնց գրեթե անմիջապես հաջորդեցին աշխարհի մասշտաբով գլոբալ տեղաշարժեր:

 

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Պուտինն այդ մակարդակի ելույթ ունեցավ, օրինակ, 2007թ.-ին՝ Մյունխենում, որի պատասխանն էր 2008թ.-ին Վրաստանի հարձակումը Աբխազիայի եւ Հվ.Օսեթիայի ուղղությամբ, ինչը «սառը պատերազմից» ի վեր աննախադեպ սրացման հասցրեց ՌԴ-ի եւ Արեւմուտքի հարաբերությունները: Նույն կարգի մեջ էր նաեւ 2012թ.-ին՝ նախագահական ընտրությունների շեմին Պուտինի երկու ծրագրային հոդվածները, որի օրգանական շարունակությունը կարելի է համարել 2014թ.-ին ՄԱԿ-ում ունեցած նրա ելույթը: Դրա արդյունքները դարձան ԵՏՄ-ի ստեղծումն ու ռուսական բանակի մուտքը Սիրիա: Եվ այն, որ «Վալդայ» ակումբում ունեցած այս ելույթը եւս նման գլոբալ տեղաշարժի մեկնարկ է նշանակում, կարելի է ենթադրել, ասենք, նաեւ ընթացիկ իրավիճակն է այդ մասին վկայում: Դետալների վրա չկենտրոնանալով, նախ տեսնենք, ինչ ասաց Պուտինն այդ ելույթով: Հիմնական ուղղություններից մեկը, ինչ խոսք, Արեւմուտքի հետ ներկայիս շիկացած հարաբերություններն են, եւ այս առնչությամբ ՌԴ նախագահի միտքը շատ պարզ էր՝ ռազմական տեսանկյունից Ռուսաստանը մտահոգվելու որեւէ խնդիր չունի, իսկ Արեւմուտքն արդեն էապես զիջել է իր գլոբալ դիրքերը ու էներգետիկ առումով խորը կախվածության մեջ է ՌԴ-ից: Անվերադարձ հնացել է նաեւ այն աշխարհայացքը, որն Արեւմուտքը վերջին 30 տարիներին փորձում է պարտադրել աշխարհին: Արեւելյան ուղղությամբ. Չինաստանն ու Ռուսաստանը թեեւ պաշտոնապես, պայմանագրերով ռազմական դաշնակիցներ չեն, սակայն փաստացի՝ հենց այդ մակարդակի հարաբերություններ ունեն: Իսկ պայմանագրային դաշինք պետք  չէ, դա հնացած գաղափար է, թեկուզեւ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ներկա վիճակը, երբ դաշինքի որոշ անդամներ իրար հետ պատրաստ են պատերազմել: Առանցքային ուղղություն էր նաեւ գլոբալ տաքացումն ու դրա հետեւանքները: ՌԴ-ն, ըստ Պուտինի, միայն շահում է՝ տիրապետելով մեծ հողային ռեսուրսների, որոնք այս իրավիճակում մշակման առումով ավելի նպաստավոր են դառնում: Նաեւ ջրային ռեսուրսների, որոնք գնալով միայն կարեւորվում են եւ այլն: Եվ կարող է հակազդել այդ ուղղությամբ ցանկացած ոտնձգության:

 

ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ

Կարճ ասած, ընդհանրական իմաստը սա էր. Մոսկվան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված աշխարհն արմատապես եւ անվերադարձ փոխված է համարում՝ արեւմտյան հեգեմոնիայի կորստով հանդերձ: Նաեւ իրեն վստահ է ներկայացնում՝ պատրաստակամություն հայտնելով պաշտպանել եւ կերակրել իր մերձավոր դաշնակիցներին, բայց միայն փոխադարձության սկզբունքով: Եվ այն, որ այս մասին ՌԴ նախագահը հայտարարեց նոյեմբերի 4-ին Բելառուսի հետ Ընդհանուր պետության ստեղծման փաստաթղթի ստորագրման շեմին (եթե այն մի փոքր չհետաձգվի), Պուտինի այդ ելույթին նաեւ ռուսական երբեմնի կարգավիճակին վերադառնալու հայտի տեսք է տալիս: Ու այս ֆոնին էլ տարածվեցին խոսակցություններ այն մասին, որ մոտ ժամանակներս (խոսվում է նոյեմբերի 9-ի մասին, սակայն սա վերջնական չէ) Մոսկվայում տեղի է ունենալու Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որի շրջանակներում ստորագրվելու են փաստաթղթեր: Այդ թվում, հայ-ադրբեջանական սահմանների եւ կոմունիկացիաների վերագործարկման մասին: Ի դեպ, որ նոյեմբերի 5-ից հետո նման հանդիպում պետք է տեղի ունենար, վերջերս ենթադրություն հայտնելու առիթ ունեցել ենք՝ հասնելով այն մտքին, որ Բելառուսի հետ ստեղծվող Միասնական պետությանը միանալու առաջարկ կարվի նաեւ ԵՏՄ եւ ՀԱՊԿ պետություններին, իսկ ահա Հայաստանի եւ Ադրբեջանի համար այդ առաջարկն արդեն իսկ հասունացած է, որի համար պետք է հստակ ստատուս քվո: Ընդ որում, նման տարրեր կարելի էր նկատել նաեւ Պուտինի հիշատակված ելույթում: Այսպես, հազիվ թե նման ընդհանրական ելույթի ժամանակ, առանց հատուկ անհրաժեշտության, Պուտինն այդքան հատուկ, ընդգծված անդրադառնար գլոբալ աշխարհի համար այնպիսի մասնավոր դեպքի, ինչպիսին է հայ-ադրբեջանական եւ արցախյան թեմատիկան: Ու այդ անդրադարձը բացատրում է այն փաստը, որ Արցախն ու Ընդհանուր պետությունը, վերջին հաշվով, ինչ-որ կետում հատվում են: Պուտինի խոսքի իմաստը սա էր. մատնանշելով, թե կողմերին այդ խաղաղությունն ինչ շահեր է խոստանում, որ դրանում շահագրգռված է ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը, ՌԴ նախագահը հասավ այն մտքին, որ այդ ամենի մեջ Ռուսաստանն ունի բացառիկ դեր. «Առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ անել հնարավոր չէ»: Ավելին. «Մեզ որեւէ մեկը պետք էլ չէ, բացի երկու երկրներից եւ Ռուսաստանից»: Թե ինչու, Պուտինը բացատրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները ֆիքսող հստակ քարտեզները պահվում են ՌԴ Գլխավոր շտաբում, եւ դա լուրջ փաստարկ է: Բայց նաեւ հասկանալի է, որ միայն քարտեզ ունենալ-չունենալով չէ, որ Ռուսաստանի դերը լինի բացառիկ, եւ այդ մասին Պուտինի խոսքում պարզ տողատակեր կային: Նախ, ըստ ՌԴ նախագահի, այս ընթացքում խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել մոտ 50 հազար փախստական: Գումարենք Արցախից չհեռացածներին, եւ ակնարկը ստանում է այն իմաստը, որ Արցախի բնակչության թիվն առնվազն 100 հազարի կարգի է: Իսկ բնակչության նման թիվը պետականաստեղծ է, ի տարբերություն Ալիեւի քարոզած 20, առավելագույնը՝ 30 հազարի: Առավել եւս, երբ Պուտինի ակնարկած մոտ 100 հազարը ռուսական զենքի պաշտպանության տակ է: Այսինքն, Ալիեւը Պուտինի թեկուզ այդ միակ թվից՝ 50 հազարից արդեն իսկ մտածելու շատ բան ունի՝ կապված ոչ միայն Արցախի, այլ նաեւ Ադրբեջանի ապագայի հետ: Ընդ որում, նույն ակնարկը վերաբերում է նաեւ Հայաստանին. գոնե նման մակարդակով Արցախի եւ արցախահայության պահպանումը կարող է ապահովել բացառապես ռուսական բանակը, էլ չասած բուն Հայաստանի անվտանգության մասին: Արդյունքում, Պուտինի մատնանշած ապագան այս տեսքն է ստանում: Առաջին քայլով պետք է լուծել սահմանների հարցը՝ ՌԴ ԳՇ-ի քարտեզների հիման վրա: Բայց նաեւ, հաշվի առնելով կոմպրոմիսների հնարավորությունը, որի տակ, շատ նման է նրան, որ հասկացվում է անկլավների թեման, առանց որի «տարածաշրջանում երկարատեւ խաղաղության» հասնելը քիչ հավանական է: Պուտինի հաջորդ միտքը, ինչ խոսք, վերաբերում է կոմունիկացիաներին: Ընդ որում, եթե այս օրերին շրջանառվում է այն թեզը, թե Պուտինի, Նիկոլի եւ Ալիեւի մոսկովյան հնարավոր հանդիպման ժամանակ կլինի այդ հարցով ստորագրված հայտարարություն, որտեղ կֆիքսվի, որ կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովի ՌԴ-ն, եւ Մոսկվան ամեն ինչ հենց դրա համար է անում, ապա դա սովորական մանիպուլյացիա է: Այն պարզ պատճառով, որ այդ հարցն արդեն իսկ լուծված է նախկին եռակողմ համաձայնագրերով, որ կոմունիկացիաների եւ հատկապես՝ Մեղրի-Նախիջեւան հատվածի անվտանգությունն ապահովելու է ռուսական կողմը: Իսկ Պուտինն ընդամենը պարզ հասկացրեց, որ այդ թեզը ոչ մի պարագայում չի փոխվելու: Իսկ այդ դեպքում «Զանգեզուրի միջանցք» ասվածի փոխարեն կունենանք կոմունիկացիաների վերագործարկում, որոնք էապես տարբերվող հասկացություններ են:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՆԱՏՕ-Ն ՆԻԿՈԼԻՑ

Ի դեպ՝ այն, որ հարավկովկասյան ընդհանրական մթնոլորտը զարգանում է առնվազն Մոսկվային միանգամայն ձեռնտու հունով, ենթադրելի է: Ընդ որում, այս ենթադրության օգտին է նաեւ ինչ-որ չափով ակնարկում օրերս Սոչիում կայացած Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Համենայնդեպս, մոտ 5 ժամանոց բանակցություններից հետո Բենեթի հետ իր առաջին հանդիպումը Պուտինի համարեց «հիանալի եւ խորը»: Դրական էին նաեւ Մոսկվայի գնահատումները: Իսկ դա հուշում է, որ որոշակի պայմանավորվածություններ ինչպես Սիրիայի, այնպես էլ Ադրբեջանում Իսրայելի գործողությունների մասին պետք է որ ձեռքբերված լինեն: Այս օրերին արձանագրված երկրորդ դրվագը, որը մեր տարածաշրջանում կարող է նպաստավոր լինել ռուսների համար, դա Էրդողանի որոշումն էր՝ 10 արեւմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարել: Վտարել ԱՄՆ դեսպանի՞ն. անգամ Էրդողանի համար սա հանդգնության բոլոր սահմանների անցում է նշանակում: Բայց կարելի է հասկանալ. Պաշտոնական բացատրությունն այն է, թե այդ դեսպանները պահանջել են ազատ արձակել թուրք ինչ-որ իրավապաշտպանի: Բայց քանի որ հենց նման իրավապաշտպաններն են սովորաբար կանգնած լինում «գունավոր հեղափոխությունների» հիմքերում, ապա այս ողջ իրավիճակը, թերեւս, խոսում է մեր ավելի վաղ ներկայացրած ենթադրության օգտին, որ Էրդողանի գլխին հերթական անգամ «հեղափոխական» ամպեր են պտտվում: Իսկ դեսպաններին անցանկալի անձ հայտարարելը, թերեւս, այդ իրավիճակի հանդեպ Անկարայի ռեակցիան է: Չէ, հանդգնության խնդիր չկա, պարզապես Էրդողանն այսպիսով փորձում է էս գլխից հնարավոր «հեղափոխությունը» խեղդել: Կստացվի, թե՝ ոչ, հարցի մի կողմն է: Սակայն, անկախ պատճառներից, արեւմտյան դեսպաններին անցանկալի անձ ճանաչելն արդեն իսկ ակնարկ է, որ անգամ Բայդենի հետ հանդիպումից հետո Էրդողանին ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել հարաբերություններն Արեւմուտքի հետ: Ու չմոռանանք, որ նման իրավիճակում Ռուսաստանը նրա համար դառնում է անփոխարինելի: Բայց մյուս կողմից, Հարավային Կովկասում ստեղծված մթնոլորտը նաեւ ՌԴ-ի հետ կոշտ հակազդեցության մեջ մտած ՆԱՏՕ-ին է պարտադրել գործել: Այստեղ նախ նկատենք, որ տարածաշրջանային հիմնական ծրագրերից մեկը՝ «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիոն միջանցքը եթե ստեղծվի, դա, ըստ էության, կվերածվի նաեւ աշխարհաքաղաքական բաժանարար գծի՝ ռուսական եւ արեւմտյան ազդեցության գոտիների համար (եթե ընդունենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կմնա արեւմտյան գոտում¤: «Հյուսիս-Հարավը», բնականաբար, կարող է ստեղծվել, եթե այդ ծրագրում ներառվի նաեւ Վրաստանը, եւ պատահական չէ, որ այս օրերին ԱՄՆ-ն տարաբնույթ խոստումներով փորձում է Թբիլիսիին շարունակել Եվրամիություն եւ ՆԱՏՕ խոստանալ: Սակայն, եթե Արեւմուտքում այդքան վստահ լինեին, որ կոմունիկացիոն միջանցքները՝ դրանից սպասվող շահերով հանդերձ Վրաստանի դուռը հասնելու դեպքում Թբիլիսին կհրաժարվի դրանից, ապա հազիվ թե Սահակաշվիլուն գործուղեին Թբիլիսի՝ նոր «հեղափոխություն» սարքելու: Միաժամանակ ՆԱՏՕ-ի ակտիվությունը նկատվեց նաեւ հայաստանյան ուղղությամբ: Նկատի ունենք օրերս կայացած՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի այցը Հայաստան եւ Ադրբեջան: Եվ ահա Հայաստանում Պիրիսը հիշեցրեց «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» (ԱԳԳԾ) մասին: Հիշեցնենք, ԱԳԳԾ-ի շուրջ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել դեռ 2005թ.-ին՝ Քոչարյանի օրոք եւ «Ամերիկայեն եգած» Օսկանյանի քավորությամբ: Գրեթե անմիջապես էլ ֆիքսվել է, որ այդ ծրագիրն ունի հակառուսական բնույթ, նաեւ հաշվի առնելով, որ գործնականում ոչնչի դիմաց Հայաստանը դրանով ՆԱՏՕ-ին տվեց մի շարք ֆունկցիաներ: Օրինակ, որ հայաստանյան բանակի որոշակի պաշտոններին նշանակումները համաձայնեցվեն ՆԱՏՕ-ի հետ: Այդ ծրագիրն այն ժամանակ ողջ ծավալով չգործեց եւ հետագայում կամաց-կամաց գրեթե մոռացության մատնվեց: Առավել եւս, երբ Հայաստանն ակտիվացավ ՀԱՊԿ-ում եւ անդամագրվեց ԵՏՄ-ին: Ու ԱԳԳԾ-ի շրջանակներում վերջին՝ 5-րդ՝ 2017-2019թթ. համագործակցության մասին փաստաթղթի ժամկետի լրանալուց հետո այն գործնականում դադարեցված էր: Ավելին, Հայաստանի հետ գործընկերության մասին ՆԱՏՕ-ում որեւէ բառով անգամ չհիշեցին ինչպես քառօրյա, այնպես էլ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ: Եվ ահա, երբ Հայաստանի անվտանգությունն այս չափով կապվել է ռուսական բանակի հետ, ՆԱՏՕ-ում հանկարծ «հիշեցին», թե գիտեք, Հայաստանը մեր գործընկերն է: Ու «ամենատարօրինակն» այն է, որ հայաստանյան պաշտոնյաները, մասնավորապես՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ընդունելով Պիրիսին, պաշտոնական լեզվով «կարեւորեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք»: Թե որն է նման արդյունավետությունը, դա էլ մի կողմ թողնենք: Բայց փաստն այն է, որ մշտապես դատափետելով «հանցավոր նախկիններին», Միրզոյանը, պարզվում է, միանգամայն գոհ է Քոչարյանի ժամանակների ԱԳԳԾ-ի փոստաթղթից: Չնայած՝ եթե հիշենք, որ ժամանակին Միրզոյանը ՌԴ դեսպանատան դիմաց ռուսական  դրոշներ այրողների մեջ էր, ապա պարզ է, որ նա ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից գոհ կլինի: Մինչդեռ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից, այսպես ասենք, այնքան էլ գոհ չէր պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, որը Պիրիսին հիշեցրեց, որ 44-օրյա  պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան էր կռվում Հայաստանի դեմ, մինչդեռ ՆԱՏՕ-ից դատապարտող խոսք անգամ առ այսօր չկա: Կարճ ասած, որ ՆԱՏՕ-ի ուզածը ռուսական բանակը տարածաշրջանից հեռացնելն է, եւ Պիրիսի այցը հենց այդ թեքումով էր, դժվար չէ կռահել: Նաեւ, որ այդ նպատակով են փորձում վերականգնել Միրզոյանին այդքան ոգեւորած ԱԳԳԾ-ն: Բայց կստացվի. եթե նոյեմբերի 9-ին ¥կամ այդ ժամանակահատվածում¤ կայանա Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպում, ու ակնկալվող փաստաթղթերը ստորագրվեն, այդ դեպքում հազիվ թե Պիրիսի այցը ինչ-որ շոշափելի հետեւանքներ ունենա: Բայց կստորագրվի՞, հաշվի առնելով, որ ինչպես Նիկոլից, այնպես էլ Ալիեւից միշտ էլ անակնկալ շրջադարձեր սպասելի են: Ամեն դեպքում, սպասենք եւս մի քանի օր:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Թալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց էԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՎանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիԼեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. BloombergՍտացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը էապես չի փոխվիՏեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքինՈ՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել ենՏեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես ՇադունցըՀաջորդը Վովա Գասպարյանն է. Վարդան ՂուկասյանԴմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըԻշխանական պատգամավորը սպառնացել և հայհոյել է եզդի գյուղապետին. politik.amՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույցԱյսօր Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենՌԴ-ն մեր փոխարեն կրկին մեր հարցերն է լուծում. Վահան ԲաբայանՀունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերըԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբՀայաստան վերադարձած 10 հայ գերիների անուններըԻնչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը. բացառիկ մանրամասներՀայտնի է՝ ովքեր են վերադարձող ռազմագերիները․ նրանց Ադրբեջանից վերադարձնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանումՈստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել էՀաղթել նշանակում է փրկել Հայրենիքը և պատասխանատվության ենթարկել այս ազգադավներին. Գևորգ ԳևորգյանՄի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն ԱշոտյանՍերժ Սարգսյանին հակառուս համարում են 2 խումբ մարդիկ. Արմեն ԱշոտյանՊանթուրքական պրոյեկտն ակտիվացավ և վերակենդանացման շանս ստացավ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն ԱշոտյանՀայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազությունԱՐԹԻԿՑԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍԸ.Արմեն Գեւորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվելԻնչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից«Ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որոնց մեքենան իմ սայլակը կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի». 44-օրյա պատերազմի մասնակիցԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվելՔննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններՀայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն ՍարգսյանՌուս խաղաղապահներն ապահովել են Արցախի հեռավոր շրջաններում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումըԻշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում.Տիգրան ԱբրահամյանՆախաճաշի լավագույն տարբերակները քաշի կորստի համար. սննդաբանի կարծիքՄարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ․ ԱՀ դատախազությունԼավ է անբարո գործադիրի համար, քանի որ իրեն պետք են անատամ ու կանխատեսելի դատավորներՎանո Սիրադեղյանի հուղարկավորությունն էՓայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասինԸնկերս տեսնելով ինձ արնաքամ, անգիտակից վիճակում մտածել է, որ ես էլ չկամ, թողել է ինձ ու վազել օգնության․ Պատերազմի չսպիացող վերքը ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանըԱՄՀ ղեկավարը գնահատել է համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի վրա օմիկրոն շտամի ազդեցությունըԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹուրքիան Ուկրաինային ավելի շատ Bayraktar անօդաչուներ է վաճառել, քան հայտնի է. BloombergՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 419, մահվան՝ 27 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 340 396 է, մահվան դեպքերինը՝ 9123ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան․ Ստեփանծմինդա-Լարսը բաց է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ