Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի Լեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. Bloomberg Ստացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան Աբրահամյան Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Տեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքին Ո՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել են Տեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես Շադունցը Հաջորդը Վովա Գասպարյանն է. Վարդան Ղուկասյան Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ը


ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ԱՌԱՋ

Վերլուծություն

Եվ այսպես, եղավ արտահոսք, որ նոյեմբերի 9-ին կապիտուլյանտը ստորագրելու է կապիտուլյացիայի երկրորդ եւ վերջնական տարբերակը: Ու նաեւ միանգամից հանրության քաղաքականացված հատվածի ուշադրությունը գրավեց այն, որ նոյեմբերի 9-ը եւ 10-ը Իշխան Սաղաթելյանը հիշատակեց որպես «Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքների օրեր, որոնց նպատակն է իշխանազրկել կապիտուլյանտին:

Բնականաբար, այդ երկու տեղեկությունների համադրումը հենց ընդդիմադիր ընտրողների մոտ հարց առաջացրեց` արդյո՞ք ուշ չի լինի ստորագրման փաստից հետո որեւէ բան անելը: Սակայն «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը հարցադրում է հնչեցնում. «Ու ոչ մեկի մոտ հարց չի առաջանում չէ, թե խի՞ ա Փաշինյանը կապիտուլյացիա ստորագրելու մասին արտահոսք կազմակերպում... Խի՞ չի նախորդ անգամվա պես փաստի առաջ կանգնեցնում»: Դանիելյանը շեշտում է, որ արտահոսքն արվել է կապիտուլյանտին չափազանց հավատարիմ մարդու խողովակով` «Արսեն Խարատյանին պատկանող «Ալիք Մեդիան»:

Ի դեպ, սոցցանցերում դրա շուրջ բազում կռիվներ եղան, Ռոբերտ Քոչարյանին մեղադրողներ եղան կապիտուլյանտի հետ թաքուն գործակցելու մեջ, նրա որոշ ֆանատներ էլ սկսեցին «Մերժիր Սերժին 2» արշավը: Եվ բնականաբար, այդ լրատվական «փոխհրաձգություններին» հաճույքով «շիրա տվեցին» բացահայտ եւ ծպտյալ նիկոլականները: Ու ֆեյսբուքում կարելի էր դիտել դավադրության տեսությունների հրավառություն: Սակայն ծարահեղականի համբավ ունեցող Արթուր Դանիելյանի հարցադրումը, եթե մի կողմ դնենք զգացական կողմը, տեղին է` չէ՞ որ արտահոսք տվողը հենց Նիկոլն է: Արդյո՞ք նա դրանով չի փորձում օրակարգ թելադրել: Եվ հարց է ծագում` իսկ ո՞վ ասաց, որ ստորագրումը հենց նոյեմբերի 9-ին պիտի լինի, ինչքան էլ Նիկոլն ու նրա «կիրթ» ընկերը խորհրդանիշների մոլուցք ունենան: Առավել հավանական է, թերեւս, որ դա կարող է լինել այն պահին, երբ ոչ ոք չի սպասում, եթե Նիկոլին ընդհանրապես հարցնեն խոշոր խաղացողները, թե որ պահին է ուզում: Իսկ միգուցե որոշել է իրեն «գժի տեղ դնել», ինչպես 2018-ին, եւ փորձել խաբե՞լ նույն Մոսկվային, կամ այլ խաղացողների: Սակայն դրանով հանրային ուշադրությունը շեղվեց որոշ կարեւոր պահերից: Մասնավորապես, շատերը մոռացան Արծրունի բստրած սուտը. «Պատերազմից հետո կանգնում էին ու ճակատիս ուղիղ խոսքով ասում. հելիր, իշխանություններին մեղադրիր ու կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ: Հայտարարի՛ր, որ իշխանությունները ծախել են հողերը ու ասա, որ պատերազմը ի սկզբանե տանուլ տված է եղել, ու դու ոչ մի բանի պրոբլեմ չես ունենա: Քո մասին, կյանքդ կհոգանք եւ քեզ կապահովագրենք ամեն ինչով»:

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանի դիտարկմամբ. «Արծրունի այս հայտարարությունը պարունակում է առնվազն քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին տվյալներ: Հետեւաբար, վստահ կարող ենք արձանագրել, որ Արծրուն Հովհաննիսյանը հերթական անգամ ստել է: Որեւէ մեկը կասկած չունի, որ այդպիսի բան կատարված լինելու դեպքում այս իշխանությունը մեծ շոու կկազմակերպեր եւ Արծրունի մատնանշած կամ նկատի ունեցած անձանց վաղուց կալանավորած կլիներ»: Սակայն այն պայմաններում, երբ դավադրության տեսությունների հրավառություն ենք տեսնում եւ փնտրտուքներ` թե ում գրպանը կարելի է գցել «Նոյեմբերի 9-ըե, Արծրունի այդ ամբաստանությունը կարող է եւ վերակենդանանալ: Մյուս կարեւոր պահը` խունտային լուրջ միջազգային «դեղին քարտե է եկել ԶԼՄ-ներին ճնշելու համար: 2021 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանում ուժի մեջ մտավ մի նոր օրենք` բարձրացնելով «վիրավորանքիե եւ «զրպարտությանե համար նախատեսված  տուգանքների առավելագույն շեմը նախկինից երեք  անգամով:  Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ)  եւ Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել են իրենց  գործընկեր  Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)` դատապարտելով այս օրենքը եւ դրա ազդեցությունը խոսքի ազատության իրավունքի վրա: Զրպարտության մասին օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտին: Սույն օրենքը ՍԴ էր ուղարկվել այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը մերժել էր այն ստորագրել` օրենքի սահմանադրականության եւ մամուլի ազատության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգություններ հայտնելուց հետո: «Այս օրենքն ակնհայտորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության ամենակարեւոր հիմնասյուներից է, դրա զարգացման եւ յուրաքանչյուր անձի ինքնադրսեւորման հիմնական պայմաններից մեկը»,- հայտարարության մեջ նշել է Հայաստանի ժուռնալիստների միությունը: Հայաստանի Ժուռնալիստների միությունը բազմիցս զգուշացրել է օրենքի հետեւանքների մասին եւ իր մտահոգությունը  հայտնել լրատվամիջոցների նկատմամբ դրա ազդեցության վերաբերյալ: ՀԺՄ-ն հավելել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախատեսում է նման տուգանքներ նշանակելիս երկրի եւ մեղադրյալների տնտեսական վիճակը հաշվի առնելու անհրաժեշտություն: Եվ ահա հայ լրագրողներին միացել են միջազգային ազդեցիկ կառույցներ: IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանջերն ասել է. «Մենք ՀԺՄ-ի կողքին ենք  ընդդեմ մի օրենքի, որն ունի հստակ քաղաքական նպատակ եւ դրամատիկ հետեւանքներ կունենա մամուլի եւ լրատվամիջոցների աշխատողների վրաե: EFJ գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեզն իր հերթին նշել է. «Այլ երկրների փորձառությունից մենք գիտենք, որ նման բարձր տուգանքները օգտագործվում են լրագրողներին վախեցնելու եւ լռեցնելու համար: Մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել օրինագիծը` մեր գործընկերների հետ երկխոսելով»:

Ռազմական քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանն էլ, վերլուծելով Նիկոլի կեղծ մտահոգությունները բանակի հզորացման վերաբերյալ, զգուշացնում է. «Դեռ կարող եմ հատ առ հատ, փաստարկված շարունակել, բայց ժամանակի կորուստ եմ համարում, որովհետեւ ժամանակը միայն մի նպատակի պետք է ծառայեցնենք. Ազատվել այս ստահոդ իշխանությունից եւ կանգնեցնել պետության կործանման ընթացքը: Չեմ բացառում, որ այս դրածոների իշխանությունը պահելու համար առաջիկայում մեր երկիր կարտահոսի թուրքական փող` ազգադավի իշխանության ծրագրերը կյանքի կոչելու եւ Հայաստանի ամբողջական թուրքացմանը հասնելու համար»:

Ի վերջո, շատ կարեւոր պետք է համարել «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների համատեղ ասուլիսը, ուր շեշտվեց փոխադարձ վստահության պահը եւ այն, կապիտուլյանտին հեռացնելուն ուղղված ցանկացած առողջ գորընթացին երկու քաղաքական ուժերն էլ միանալու ոչ մի պրոբլեմ չունեն: ՀՀԿ-ական Հայկ Մամիւանյանն էլ հատուկ անդրադարձ կատարեց Սերժ Սարգսյանի անձնական մասնակցությանն առաջիկա հավանական ակտիվ գործընթացներին, դրանով կանխելով «Մերժիր Սերժին 2ե քաղաքական աղանդի երեւակայության նոր թռիչքները: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նոյեմբերին ակտիվ հանրահավաքային շրջան են ծրագրել ընդդեմ հարկադիր պատվաստման հանդես եկող քաղաքացիական շարժումները: Իսկ այդտեղ կա նաեւ այնպիսի պայթյունավտանգ հանգամանք, ինչպիսին է խունտայի սողացող փորձը` պարտադրանքը տարածել երեխաների վրա, ինչը հայ մարդու համար անհանդուրժելի է:

Նոյեմբեր է գալիս, թեժ նոյեմբեր...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիԼեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. BloombergՍտացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը էապես չի փոխվիՏեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքինՈ՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել ենՏեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես ՇադունցըՀաջորդը Վովա Գասպարյանն է. Վարդան ՂուկասյանԴմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըԻշխանական պատգամավորը սպառնացել և հայհոյել է եզդի գյուղապետին. politik.amՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույցԱյսօր Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենՌԴ-ն մեր փոխարեն կրկին մեր հարցերն է լուծում. Վահան ԲաբայանՀունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերըԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբՀայաստան վերադարձած 10 հայ գերիների անուններըԻնչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը. բացառիկ մանրամասներՀայտնի է՝ ովքեր են վերադարձող ռազմագերիները․ նրանց Ադրբեջանից վերադարձնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանումՈստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել էՀաղթել նշանակում է փրկել Հայրենիքը և պատասխանատվության ենթարկել այս ազգադավներին. Գևորգ ԳևորգյանՄի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն ԱշոտյանՍերժ Սարգսյանին հակառուս համարում են 2 խումբ մարդիկ. Արմեն ԱշոտյանՊանթուրքական պրոյեկտն ակտիվացավ և վերակենդանացման շանս ստացավ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն ԱշոտյանՀայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազությունԱՐԹԻԿՑԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍԸ.Արմեն Գեւորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվելԻնչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից«Ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որոնց մեքենան իմ սայլակը կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի». 44-օրյա պատերազմի մասնակիցԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվելՔննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններՀայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն ՍարգսյանՌուս խաղաղապահներն ապահովել են Արցախի հեռավոր շրջաններում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումըԻշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում.Տիգրան ԱբրահամյանՆախաճաշի լավագույն տարբերակները քաշի կորստի համար. սննդաբանի կարծիքՄարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ․ ԱՀ դատախազությունԼավ է անբարո գործադիրի համար, քանի որ իրեն պետք են անատամ ու կանխատեսելի դատավորներՎանո Սիրադեղյանի հուղարկավորությունն էՓայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասինԸնկերս տեսնելով ինձ արնաքամ, անգիտակից վիճակում մտածել է, որ ես էլ չկամ, թողել է ինձ ու վազել օգնության․ Պատերազմի չսպիացող վերքը ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանըԱՄՀ ղեկավարը գնահատել է համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի վրա օմիկրոն շտամի ազդեցությունըԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹուրքիան Ուկրաինային ավելի շատ Bayraktar անօդաչուներ է վաճառել, քան հայտնի է. BloombergՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 419, մահվան՝ 27 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 340 396 է, մահվան դեպքերինը՝ 9123ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան․ Ստեփանծմինդա-Լարսը բաց էԱրեւի լրիվ խավարում տեղի կունենա դեկտեմբերի 4-ինՎիեննայում տեղի է ունեցել Իրանի և «4+1» խմբի բանակցությունների վերջին հանդիպումըԱմենավնասակար նախաճաշը. ի՞նչ չի կարելի ուտել առավոտյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ