«Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներ Ապրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ Կրպեյան Թուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհեր Ով է Սոնա Ռուբենյանի սկեսուրը Նշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունը Հիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքը Պետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել Պողոսյան Խորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններ Թշնամին զինվում է, իսկ մենք գեներալներ ունենք, որ թուրքին հրավիրում են մեր տարածք. Սերոբ Գասպարյանը ուշագրավ փակագծեր է բացում


Թբիլիսիում անցկացվեցին Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ

Մշակութային

Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսում՝ «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոններում անցկացվեցին համերգային հատուկ ծրագիր, ցուցահանդես և դասախոսությունների շարք՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: «Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվեցին ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև վրաց մշակութային գործիչների հետ նրա ունեցած ստեղծագործական ու բարեկամական հարաբերությունները: Հիշեցնենք, որ հոբելյանը ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի` Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում երեք աջակից պետությունների միջնորդությամբ, որոնցից մեկը եղել է Վրաստանը:


Երկօրյա ծրագիրը իրականացվեց Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի համագործակցությամբ՝ օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։

Միջոցառումները մեկնարկեցին հոկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Բազմազան ծրագրի շրջանակում բացվեց ցուցահանդես, որն արտացոլում էր Սպենդիարյանի կյանքի և գործունեության առանցքային դրվագները, ինչպես նաև նրա առնչությունները թիֆլիսյան միջավայրի հետ:

Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, հոգևորականներ, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի դասախոսներ, ուսանողներ, քաղաքապետարանի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի աշխատակիցներ, արվեստասեր  հասարակայնության ներկայացուցիչներ:

Սպենդիարյանի կյանքի մասին հետաքրքիր ու բացառիկ փաստերով բանախոսությամբ հանդես եկավ Երևանի Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը:

Սպենդիարյանի` Թբիլիսիում անցկացրած օրերի մասին բանախոսությամբ հանդես եկավ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանի դասախոս` Թինաթին Բարկալայիան:

Թումանյան-Սպենդիարյան բարեկամության և այդ բարեկամության անզուգական պտուղների մասին խոսեց Երևանի Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ Անի Եղիազարյանը: Նա ընդգծեց միջոցառման խորհուրդը:

Հոբելյանական ծրագիրը հոկտեմբերի 24-ին շարունակվեց Վիրահայոց թեմի «Հ. Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Հագեցած  2-օրյա միջոցառումները բարձր գնահատվեցին Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ  արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի,  Վրաստանում ՀՀ դեսպանության կցորդ Ավետիք Հարությունյանի, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի ներկայացուցիչ Թամար Մարիի կողմից:

Կոմպոզիտորի Երևանի տուն-թանգարանի կողմից դեսպան Ռուբեն Սադոյանը պարգևատրվեց «Ա. Սպենդիարյան 150»  հուշամեդալով:

Օրը նշանավորվեց Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանում՝ ամենայն հայոց բանաստեղծի աշխատասենյակում, 4 կառույցների՝ Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ՝ ի դեմս՝ Մարինե Օթարյանի, Երևանի Հ. Թումանյանի թանգարանի՝ ի դեմս Անի Եղիազարյանի և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Գիսանե Հովսեփյանի, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Եվգենյա Մարկոսյանի միջև փոխադարձ համագործակցության Հուշագրի ստորագրմամբ: Իբրև յուրօրինակ խորհրդանիշ` Մ. Օթարյանը և Ա. Եղիազարյանը լարեցին մեծ գրողի ժամացույցը:  

Թեմի 2 կենտրոններում կյանքի կոչված միջոցառումներին հնչեց մեծ կոմպոզիտորի երաժշտությունը: Համերգային բաժնում ելույթ ունեցան «Հայարտուն» կենտրոնի դուդուկի դասարանի սան Արթուր Պապիկյանը, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը, խմբավար՝ Մարիա Աբուլյան, մեներգչուհի Աիդա Բազոյանը, դաշնակահար Եսայի Աբովյանը:  Օրվա տոնական ոգուն համահունչ` «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի ներկայացմամբ իրար հաջորդեցին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչներ, միջազգային մրցույթների մրցանակակիրներ Դիանա Հարությունյանի, Անդրանիկ Մալխասյանի և  դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի կատարումները, ինչպես նաև Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի մենակատարուհի Սվետլանա Տատոևայի,  պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի սան Դավիթ Ակոպովի ելույթները:

ԺԱՍՄԻՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ

 

«Բեւեռի» մոտ նկատվում է բեւեռացումներԱպրում ենք կեղծ լուրերի, շինծու հերոսների եւ խաղաղություն մուրացողների դարաշրջանում. Ասպրամ ԿրպեյանԹուրքիայում փոթորիկը հսկայական վնաս է հասցրել․ կան տուժածներ և զոհերՈվ է Սոնա Ռուբենյանի սկեսուրըՆշվեց Թարիվերդիևի 90-ամյակը. հնչեցին հեղինակի դասական ստեղծագործությունները և կինոերաժշտությունըՀիշում ե՞ք «Հրեշտակների դպրոցը» սերիալի Լևոնին. տեսեք, թե որքան է նա փոխվել Իմ նպատակների քարտեզը. hոգեբան-խորհրդատու եւ քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքըՊետք է հասկանանք՝ ինչո՞ւ արժանացանք այդ ամոթալի վիճակին եւ հետեւություններ անենք. Միքայել ՊողոսյանԽորը երակային թրոմբոզ. 6 վաղ նշաններԹշնամին զինվում է, իսկ մենք գեներալներ ունենք, որ թուրքին հրավիրում են մեր տարածք. Սերոբ Գասպարյանը ուշագրավ փակագծեր է բացում«Լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը». Էրդողանն անդրադարձել է Սոչիի եռակողմ հանդիպմանըԼուկաշենկոն ՊՆ է ժամանել ոչ ստանդարտ ուսադիրներովԳիտնականները կորոնավիրուսը 2 վայրկյանում ոչնչացնելու միջոց են հայտնաբերելՄիակ արժանի, հեռանկարային թեկնածուն Վոլոդյա Գրիգորյանն է. Փարաքարցիները ընտրում են «Ապրելու Փարաքարը» Նիկոլ, ժամանակին, երբ ԱԺ մտածող պատգամավորները կասկածում էին, որ դու ի վիճակի չես գերագույն գլխավոր դառնալու` ամբիոնը պոկում էիր քո ոճին համաձայն, հիմա համոզվեցիր, որ չես կարող ՆիկոոոոլԵվրոյի վաճառքի գինը 552 դրամ է, դոլարի վաճառքինը՝ 489ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարիԻմ եղբայր Ալիևն ասաց, որ Սոչիում կայացած հանդիպումն արդյունավետ էր․ Էրդողան«Քովիդ-19»-ի «օմիկրոն» հիմնամանրէի գլոբալ տարածման հավանականությունը բարձր է. ԱՀԿՍյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող․ Ժան-Քրիստոֆ ԲուիսոնԱմենառադիոակտիվ միրգը բանանն էԶովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ էԳագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ դատարանները կատարում են քաղաքական պատվերներ․ Սևակ ՆազարյանՄիխեիլ Սաակաշվիլին դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքներըԴավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունիՕդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանովՆոյեմբերյան քաղաքում բունտ է հասունանում. ծանոթ-բարեկամ սկզբունքով ստիպում են ընտրել իշխանական թեկնածուի՞նԱվստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունըԱրմավիրի նորանշանակ մարզպետը դժգոհ էԲախումներ Թբիլիսիի դատարանի մոտ. Սաակաշվիլու կողմնակիցների ձեռքերին ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշներ են (տեսանյութ)Covid-19-ի նոր շտամով պայմանավորված` մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվիԵս հայկական մշակույթի խելահեղ ֆանատն եմ. Արսինե Նավասարդյան Այսպես կոչված միջանցքը նույն ճանապարհն է, որի մասին իշխանությունն այսքան ժամանակ խոսում է. Վահան ԲաբայանՔՊ-ական Վահե Ղալումյանն Իջեւանում երկհարկանի առանձնատուն է կառուցում Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից. Էդուարդ ՇարմազանովԱրցախում կռված «Համզա» խմբավորման հրամանատարը սպանվել է իր ենթակաների կողմիցՎաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա. Hraparak.am«Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում. ԱլիևԹուրքիայում հացի հերթեր են. սոցիալական վիճակը սրվել է23 պատվաստված քաղաքացի մահացել է կորոնավիրուսից. Անահիտ ԱվանեսյանԱյս ապիկար իշխանության պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը․ Հակոբ Տեր-ԽաչատուրյանՈր դեպքում և ում է խորհուրդ տրվում պատվաստվել պատվաստանյութի 3-րդ դեղաչափը (տեսանյութ)Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում քաղաքացիների մուտքը կլինի ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատովԱվստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըՏիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը (տեսանյութ)Դավիթ Տոնոյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացնում է համաճարակային վիճակը երկրումՀանրապետության որոշ շրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետրՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպքԱմերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ