Իջնելով դիրքերից հանդիպել ենք 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել, մենք էլ հանձնվել ենք. Գերու խոստովանությունը ՀՅԴ-ական ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունը Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդ Ալենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել «Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատություն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետո Մհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը «Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից «Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւ


Հովհ. Թումանյանի տուն-թանգարան այցելուների հոսքը շատացել է

Մշակութային

"Իրավունքը" հյուրընկալվել էր Լոռու մարզի Դսեղ գյուղ, Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Եվ այս առիթով զրուցեցինք թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանի հետ:

Տիկին Ղազումյան, մեր զրույցը եկեք սկսենք պատմական ակնարկով:

– Թանգարանը Հովհաննես Թումանյանի հայրական տունն է: Ամբողջ շենքը կառուցվել է աստիճանաբար: Առաջին երեք սենյակները նրա հայրն է կառուցել: Չորրոդ սենյակը եւ երկրորդ հարկը կառուցել են Թումանյանի եղբայրները: Երկրորդ հարկը Հովհաննես Թումանյանի ամառանոցն էր: Կահավորված է Թիֆլիսի տանից բերած իրերով: Թանգարանի առաջին երկու սենյակները մեմորիալ սենյակներ են: Բոլորը հայրական տան իրերն են: 1939 թվականին Թումանյանի 70-ամյակի առթիվ նրա տունը դարձավ թանգարան: Թումանյանի մայրը 1936 թվականին է մահացել: Այդ իրերը մնացել, պահպանվել էին ու այդ իրերով կահավորեցին երկու սենյակները: Առաջինը կոչվում է Հացատուն, իսկ երկրորդը` Մեծ օթախ: Հացատունը հենց սկզբնական վիճակում է եղել, իսկ երկրորդ սենյակը հայրն ավելացրել է քահանա դառնալուց հետո: Ինքը, որ քահանա դարձավ, Թումանյանն արդեն 5-6 տարեկան էր: Գնաց քաղաք, տեսավ քաղաքացիների տները եւ նրանց օրինակով կառուցեց երկրորդ սենյակը: Հետո երրորդ սենյակն ավելացրեց: Հայրը 1898 թվականին է մահացել: Մնացած սենյակները հոր մահից հետո ավելացրին: Երրորդ, չորրորդ սենյակներում արդեն կահույք չկա: Այնտեղ Թումանյանին վերաբերվող ցուցադրություն է:

Ցուցապահարանների մեջ նրա ուսումնառությունն է` պոեմները, քառյակները, հեքիաթները: Այստեղ նա

նաեւ ներկայանում է, որպես հասարակական գործիչ, հրապարակախոս, որտեղ շատ հետաքրքիր նյութ կա` Հայաստանի անկախության մասին: Ինչ-որ ունենք մեր ձեռքի տակ, մենք ցուցադրել ենք` "Անուշ" օպերայի ստեղծման պատմությունը, "Ալմաստ" օպերայի ստեղծման պատմությունը: Կա նաեւ "Կաքավի երգը": Ունենք բավականին շատ գեղանկարներ: Դրանք նվերներ են թանգարանին անվանի նկարիչների կողմից:

Թանգարանի այցելուները օտարերկրյա զբոսաշրջիկներն են, թե՞ տեղացիները:

– Օտարերկրացիները մեզ մոտ քիչ են այցելում: Մինչեւ այս տարի թանգարան այցելում էին ավելի շատ դպրոցականները: Այս տարի մեծերն ավելի շատ են գալիս, բայց, իհարկե, նրանց հետ նաեւ փոքրերն են մեզ մոտ լինում:

Անցյալ տարի քովիդով եւ պատերազմով պայմանավորվածª փակ էին մշակույթի օջախները: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, այս տարի այցելուների քանակը ավելացել, թե՞ պակասել է:

– Իհարկե, ավելացել է: Այս տարի այցելուների հոսքը շատ մեծ է: Թանգարան են այցելում ընտանիքներով: Մայիս ամսից մինչեւ այսօր շատ ծանրաբեռնված աշխատում ենք: Նախարարությունը թանգարանի տոմսեր է տրամադրել դպրոցներին: Դա էլ է օգնում զբոսաշրջիկների ավելանալուն:

Այստեղ է թաղված նաեւ Ամենայն հայոց բանաստեղծի սիրտը:

– Այո, բակում թաղված է Հովհաննես Թումանյանի սիրտը: Երբ նա Թիֆլիսում հիվանդացավ, վիրահատեցին, չբուժվեց: Գնաց Մոսկվա: Ինքը մտադիր էր Մոսկվայից անցնել Բեռլին: Լսել էր, որ ռենտգենյան ճառագայթներով իր նման հիվանդներին բուժում են այնտեղ: Գնաց Մոսկվա, բայց չկարողացավ Բեռլին գնալ, որովհետեւ Բեռլինում քաղաքական իրավիճակը լարված էր: Հետո էլ Մոսկվայի բժիշկները խորհուրդ չտվեցին նրան գնալ Բեռլին, որովհետեւ հիվանդությունը տարածվել էր: Քանի որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ուներ, եւ հնարավոր չէր նրան փրկել: Մնաց հիվանդանոցում, որտեղ նրան խնամում էր փոքր տղան` Արեգը, երկու քույրերի հետ միասին: Թումանյանը, երբ որ վախճանվում է, մարմինը բացելու ժամանակ տղան հոր սիրտը թաքուն վերցնում է: Եվ Սորբոնում սովորող եղբորը գրում

է. "Չուզեցի հայրիկի` ամբողջ աշխարհը ընդգրկող բարի սիրտը հենց այնպես կորչի": Թումանյանին թաղում են Թիֆլիսում, բայց սիրտը տանն են պահում որոշ ժամանակ: Հետո ուղարկում են Երեւան: Բժշկական ինստիտուտում Թումանյանի սիրտը պահում են մինչեւ իր 125-ամյակը: 1994 թվականին` կառավարական հանձնաժողովով սիրտը բերեցին եւ ամփոփեցին նրա հայրական տան բակում` նախօրոք սարքած մատուռի մեջ: Այցելուները այցելում են այստեղ` որպես ուխտավայր:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Իջնելով դիրքերից հանդիպել ենք 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել, մենք էլ հանձնվել ենք. Գերու խոստովանությունը Կրեմլում ճշտել են, թե Պուտինն ինչ երաշխիքներ Է ակնկալում ԲայդենիցՀՅԴ-ական ընդդիմադիրների պերճանքն ու թշվառությունըՓաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդԱլենը պարզապես ներկայացրեց այն, ինչով առաջնորդվում է խունտան ԱԺ ծեծկռտուքից հետո Իշխան Սաղաթելյանի օգնականի համար շտապ օգնություն են կանչել«Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով՝ երեք չափաբաժին պատվաստանյութ ստանալուց հետոՄհեր Գրիգորյանը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի կողմից ընդունելի հարցերի շրջանակը«Ամուլսարի հանքը շահագործվելո՞ւ է». Թեւանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից«Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւՈւժի կիրառումը կամ սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են. ԵԱՀԿ ՄԽ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացիԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԴու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած. Ալբերտ Հովհաննիսյանի հայրՁեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին. Ասողիկ աբեղա Կարապետյան«Ավտոմատ կերպով Ալեն Սիմոնյանը դառնում է Ադրբեջանի զակազչիկը».Անհետ կորածների մի խումբ ծնողներ գիշերել են ԱԺ մուտքի մոտԱյլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ անժամկետ. Արայիկ ՀարությունյանՀՀԿ-ն երկիր է կառուցել, հող է պահել ու ՀՀ անունը բարձրացրել միջազգային ասպարեզում.Վահան Բաբայան«Ժողովուրդ». Դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետԲա ո՞ւր եք, անպայման հաջորդ հերոսին պետք է մեռցնեք, որ նո՞ր ձայն հանեք. Հրաչյա Ներսիսյանը կոչը՝ ազատամարտիկներին Մեր գլխավոր ձեռքբերումը վերջերս Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալն է. «Հայբուսակ» համալսարանի բժշկական ինստիտուտի տնօրեն«Ժողովուրդ». Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում36 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններումՆիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվում ՓարիզՄինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածելFacebook-ի, Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել«Հրապարակ». ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. Կորցրեցին մեծ քաղաքներըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Հրապարակ». Պալաչն էլ չի փրկել ՌոմանոսինՄենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, սպասում ենք, թող գան. Սարգիս Կարապետյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Ժամը՝ 09:00-ին լինելու ենք ԱԺ-ի դիմաց. «Լույսի բանակ»-ը միանում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջին«Մի համեմատեք ու մի համեմատվեք նախկինի հետ։ Դուք այդ իրավունքը չեք վաստակել, դեռ շատ փոքր եք ու անարժան». Արտակ ԶաքարյանԼուրջ չեմ վերաբերվում բոլոր այն «գրողներին», որոնք չգիտեն՝ որտեղից է գալիս գրական միտքը. Արմինե ԲոյաջյանՆախկինում դուք ունեիք Հայրենիք, անվտանգություն, կայունություն և ազգային արժանապատվություն.Արտակ ԶաքարյանՏպավորություն է ստեղծվել, որ Ալիեւից բացի, բոլորը սուտ են խոսում.Աղասի ԵնոքյանՈրքան է փոխվել Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենը Ո՞ւմ պատճառով է աշխատանքից ազատվել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալըՈ՞վ նախկին չէ, էդ ո՞վ է օդից ընկել 2018-ից հետո. Վահագն ՉախալյանՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԱՅԻՆ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ. ՈՎ ՈՐՔԱՆ ՀԵՏԵՎՈՐԴ ՈՒՆԻ Արվեստում ես սեռեր չեմ առանձնացնում, ծանրակշիռ տեքստը իր ճանապարհը հարթում է. Արմինե Բոյաջյան Ավարտվել են Պուտին-Բայդեն բանակցությունները Փաշինյանական ռեժիմի հրահանգով ոստիկանները փորձում են ձերբակալել գերիների ու անհետ կորածների ծնողներին.Նաիրի Հոխիկյան«Մի արեք, մարդը վատ ա». ոստիկանները ուժով փորձում են բերման ենթարկել անհետ կորածի հարազատին (ուղիղ)Լարված իրավիճակ՝Կառավարության դիմաց․գերիների հարազատները փակել են հրապարակ մտնող մի քանի փողոց․ուղիղ.VideoԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՅՆ ՏԵՂԵՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ՄԻՇՏ ԱՆՀԱՂԹ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»«ԻՐԱՐԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՔԱՇՔՇՈՒՄ` ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԻՐԸ ԳՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ»Պուտինի եւ Բայդենի բանակցությունները տետ-ա-տետ են ընթանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ