7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզ Վանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. Իոաննիսյան Թալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց է Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ Վանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի Լեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. Bloomberg Ստացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան Աբրահամյան Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Տեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքին


Պատվաստման գործընթացի թիրախն արդեն երեխաներն են. Արա Զոհրաբյան

Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2021թ. հոկտեմբերի 22-ին նշել է, որ Նորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ է նվիրել Հայաստանին։ «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ներկայացրել է, թե ում համար է այս «նվեր» ստացած պատվաստանյութը:
 
«Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 22-ին «Ազատություն» ռադիոկայանում նշել է՝ «Կոչ եմ անում՝ երբ որ կստանան «Մոդեռնա» պատվաստանյութի նոր խմբաքանակը, փոփոխություն կատարել կարգերում եւ թույլ տալ, որպեսզի 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներն էլ պատվաստվեն, եւ ես՝ իմ 12 տարեկան աղջկան առաջինը կպատվաստեմ»:
 
Առողջապահության նախարարության կայքում տեղադրված Մոդեռնա պատվաստանյութի կիրառման ուղեցույցը հաստատող նախարարի հրամանն ընդունվել է 2021թ. հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 8-ին արդեն փոփոխության է ենթարկվել եւ 18+ տարիքի շեմն իջեցվել է 12+:
Հրամանի հավելվածի 2-րդ կետում նշված է՝ ...պատվաստանյութը նախատեսված է 12 տարեկան եւ բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:…Այստեղ կա նաեւ հղում: Հղումը սեղմելիս տանում է մի էջ, որտեղ նշված է Page no longer exists (Էջն այլեւս գոյություն չունի):
 
Մի քանի հարցեր են առաջանում` Արսեն Թորոսյանը չգիտեր, որ առողջապահության նախարարը դեռեւս հոկտեմբերի 8-ին Մոդեռնայի կիրառման ուղեցույցում տարիքային շեմն արդեն փոփոխել է եւ դարձրել է 12+: Այս դեպքում՝ ինչու է այդպիսի առաջարկ անում: Ինչու է իրավական ակտում դրվում մի հղում, որը գոյություն չունի: 
 
Հիմա անցնենք Մոդեռնային: Ըստ bmj.com կայքի՝ Շվեդիան, Նորվեգիան եւ Ֆինլանդիան հոկտեմբերի 7-ին դադարեցրել են Մոդետնայի COVID-19 պատվաստանյութի օգտագործումը հնարավոր հազվագյուտ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրություններից հետո:
Նույն կայքում նշված է՝ Միոկարդիտը բոլոր ՌՆԹ պատվաստանյութերի հազվադեպ կողմնակի ազդեցությունն է, հատկապես տղաների եւ երիտասարդ տղամարդկանց մոտ եւ հիմնականում երկրորդ դոզայից հետո: Տվյալները ցույց են տալիս, որ դա տեղի է ունենում ավելի հաճախ Մոդեռնա պատվաստանյութից հետո: Տես հղումը՝ https://www.bmj.com/content/375/bmj.n2477...
 
Հիմա տեսնենք https://www.modernatx.com/ կայքն ինչ է ասում Մոդեռնա պատվաստանյութի մասին: Կայքում նշված է՝ Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը հաստատված կամ լիցենզավորված չէ ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի վարչության (FDA) կողմից, սակայն թույլատրվել է արտակարգ իրավիճակների օգտագործման համար FDA-ի կողմից՝ Արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության ներքո (EUA)՝ կանխելու Coronavirus Disease 2019 (COVID‑): 19) 18 տարեկան եւ բարձր անձանց մոտ օգտագործման համար:
 
Կլինիկական փորձարկումների ընթացքում 18 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մոտ 15,400 անհատ ստացել է Մոդեռնա COVID-19 պատվաստանյութի առնվազն 1 չափաբաժին: Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը դեռ ուսումնասիրվում է կլինիկական փորձարկումներում։
Այսինքն՝ այս պատվաստանյութը դեռեւս գտնվում է ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ եւ չի ստացել վերջնական գրանցում իր մայր երկրում՝ ԱՄՆ-ում:
 
Մոդեռնա պատվաստանյութին վերաբերող այս կայքում էլ են նշված պատվաստանյութի վտանգները, դրանցից են մասնավորապես միոկարդիտը (սրտի մկանների բորբոքում) եւ պերիկարդիտը (սրտի արտաքին լորձաթաղանթի բորբոքում), որոնք առաջացել են որոշ մարդկանց մոտ, ովքեր ստացել են Մոդեռնա COVID-19 պատվաստանյութը: Այս հիվանդությունները առաջացնում են սրտային անբավարարություն, ընդհուպ մինչեւ սրտի կանգ:
 
Եթե ամփոփենք, ապա Նորվեգիայից ստացել ենք նվեր Մոդեռնա պատվաստանյութ, որի հետ կապված բազմաթիվ հարցեր կան: Ծանոթ անուն կար չէ՞: Նորվեգիա: Այն Նորվեգիան, որը Մոդեռնան նվիրել է մեզ: Այսինքն՝ այսպես է ստացվում Նորվեգիայի տեսակետից մինչեւ 30 տարեկան երիտասարդներին Մոդեռնան չեն ներարկելու, նվիրում են Հայաստանին, իսկ Հայաստանը ներարկելու է 12 տարեկանից բարձր երեխաներին: Ու մեր առողջապահության նախարարը միանգամից ուղեցույցում փոփոխություն է կատարում:
 
Ժամկետներն էլ են ձեզ մատնում, առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, հոկտեմբերի 7-ից Մոդեռնան չեն տրամադրելու Նորվեգիայում, հոկտեմբերի 8-ին մեզ մոտ իջեցվում է տարիքային շեմը 12-ի: Անկեղծ չեմ հասկանում: Դուք մեր երկրի բարեկամները չե՞ք: Այս դեպքում, չպե՞տք է ավելի զգույշ լինեք, հազար անգամ չափեք, նոր մեկը կտրեք: Մինչեւ երբ ենք հանդուրժելու, սիրելի հայրենակիցներ: Մեզ թվում է, մի կերպ մեր հարցը կլուծեք, ու կավարտվի՞: Ոչ, իրենք անցնելու են երեխաներին: Ինչպես զգուշացնում էինք: Արդեն անցնում են:
Պետությունը ոչ թե պատվաստանյութի գովազդով պետք է զբաղվի, այլ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի:
 
Վերջում ուզում եմ հիշեցնել, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին: Առողջ եղեք եւ պաշտպանեք ձեր երեխաներին», - ընդգծել է Արա Զոհրաբյանը:
7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզՎանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. ԻոաննիսյանԹալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց էԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՎանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիԼեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. BloombergՍտացվում է, որ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա. Տիգրան ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը էապես չի փոխվիՏեղի ունեցավ խոնարհումի երեկո, նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 62 Հերոս տղերքինՈ՞վքեր են Facebook-ի և Instagram-ի էջերը կոտրողները, ինչպե՞ս են կոտրում, ի՞նչ անել, որ չկոտրեն, ինչ անել, եթե արդեն կոտրել ենՏեղ կա, որ 18 մետր է թշնամու պոստը մեզանից հեռու, թշնամին չորս կողմից մխրճված է Սյունիքում․ Ահազանգում է սյունեցի Ներսես ՇադունցըՀաջորդը Վովա Գասպարյանն է. Վարդան ՂուկասյանԴմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնումՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 6-ից 12-ըԻշխանական պատգամավորը սպառնացել և հայհոյել է եզդի գյուղապետին. politik.amՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույցԱյսօր Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենՌԴ-ն մեր փոխարեն կրկին մեր հարցերն է լուծում. Վահան ԲաբայանՀունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերըԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբՀայաստան վերադարձած 10 հայ գերիների անուններըԻնչու Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը. բացառիկ մանրամասներՀայտնի է՝ ովքեր են վերադարձող ռազմագերիները․ նրանց Ադրբեջանից վերադարձնող ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանումՈստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել էՀաղթել նշանակում է փրկել Հայրենիքը և պատասխանատվության ենթարկել այս ազգադավներին. Գևորգ ԳևորգյանՄի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն ԱշոտյանՍերժ Սարգսյանին հակառուս համարում են 2 խումբ մարդիկ. Արմեն ԱշոտյանՊանթուրքական պրոյեկտն ակտիվացավ և վերակենդանացման շանս ստացավ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն ԱշոտյանՀայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազությունԱՐԹԻԿՑԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍԸ.Արմեն Գեւորգյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվելԻնչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից«Ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որոնց մեքենան իմ սայլակը կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի». 44-օրյա պատերազմի մասնակիցԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվելՔննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններՀայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն ՍարգսյանՌուս խաղաղապահներն ապահովել են Արցախի հեռավոր շրջաններում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումըԻշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում.Տիգրան ԱբրահամյանՆախաճաշի լավագույն տարբերակները քաշի կորստի համար. սննդաբանի կարծիքՄարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ․ ԱՀ դատախազությունԼավ է անբարո գործադիրի համար, քանի որ իրեն պետք են անատամ ու կանխատեսելի դատավորներՎանո Սիրադեղյանի հուղարկավորությունն էՓայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասինԸնկերս տեսնելով ինձ արնաքամ, անգիտակից վիճակում մտածել է, որ ես էլ չկամ, թողել է ինձ ու վազել օգնության․ Պատերազմի չսպիացող վերքը ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանըԱՄՀ ղեկավարը գնահատել է համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի վրա օմիկրոն շտամի ազդեցությունըԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԹուրքիան Ուկրաինային ավելի շատ Bayraktar անօդաչուներ է վաճառել, քան հայտնի է. Bloomberg
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ