«Փաստ». Արթիկում իշխանությունը չի կողմնորոշվում
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև Արթիկում: «Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ ևս բավական թեժ ընտրապայքար է սպասվում, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին պատրաստվում է մասնակցել մի քանի դեմքով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները, տեսնելով, թե ինչպես պարտվեցին Գյումրիում և Գորիսում, Արթիկում փորձում են ոչ թե միանգամից կենտրոնանալ մեկ թեկնածուի վրա, այլ առաջնորդվել «ցանցային» մեթոդով։ Թերթի տեղեկություններով, թեկնածուներից առաջինն Արթիկի գործող քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանն է։
Հնարավոր մյուս թեկնածուն Արթիկի ևս մեկ նախկին քաղաքապետ է՝ Արսեն Աբրահամյանը, որը նույնպես նախկին ՀՀԿ անդամ է, իսկ ներկայումս Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարն է։ Սակայն Վարագյանի և Աբրահամյանի թեկնածության հետ կապված Արթիկի ՔՊ կառույցում կա մեծ տարաձայնություն ու անհամաձայնություն, ինչը պայմանավորված է վերը նշված թեկնածուների՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ լինելու փաստով։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում