Կրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ) 2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել Մարտիրոսյան Կորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ Փաշինյան ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք Ազգովի ինքնասպան կլինենք, բայց ադրբեջանցիների տիրապետության տակ երբեք չենք լինի.ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Ադրբեջանին թույլ չեն տվել հակադարձել Սերժ Սարգսյանի ելույթին Մարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է Բայդենը չի կարողացել արտասանել կորոնավիրուսի նոր շտամի անվանումը


Մոսկվայից հրեշ սարքելու իմաստ չկա. Գրիգորի Այվազյան

Միջազգային

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի բովանդակությունից հայտնի դարձավ միայն փոխադարձ ողջույնների արարողակարգային հատվածը: ՌԴ եւ ՀՀ ղեկավարների զրույցի մանրամասների, ինչպես նաեւ Մոսկվայում կայացած հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպման շուրջ «Իրավունքը» զրուցեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

«Ի՞ՆՉ ՀԱՆՁՆԵՆ, ԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԴԵՆ ԶԻՋԵԼ ԵՆ»

– Սուղ տեղեկատվություն կա Փաշինյան-Պուտին հանդիպման մանրամասների վերաբերյալ, բայց, այդուհանդերձ, Ձեր գնահատմամբ` ի՞նչ եզրահանգումներ կարելի անել կայացած հանդիպումից:

– Նախքան հանդիպումն արդեն դիվանագիտական օղակներով հայտարարել էին, թե ինչի մասին է լինելու օրակարգը: Առաջին հերթին քննարկելու էին հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, որոնց թվում` գազի խնդրի եւ ՌԴ կողմից սպառազինության նվիրաբերման վերաբերյալ, որպեսզի կարողանան սահմանում բալանսը պահպանել: Ասել էին նաեւ, որ պետք է քննարկեն երկու, այսպես կոչված, հայտնի «պայմանագրերը», որովհետեւ հայտարարություններով պատերազմներ չեն կանգնեցվում եւ տարածքային փոփոխություններ տեղի չեն ունենում: Ըստ էության, ՌԴ-ի համար հետաքրքիր է եւ կարեւոր, թե ինչու է դանդաղում տարածաշրջանում տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերի գործընթացը: Իհարկե, չեմ կասկածում, որ հայաստանյան ղեկավարությունը ներկայացրել է, թե ադրբեջանական ապակառուցողական մոտեցումն է պատճառը: Չէ որ Հայաստանի ղեկավարությունը վերջերս մի «շռնդալից» առաջարկների շարքով է հանդես եկել, որ պատրաստ է Ադրբեջանին տրամադրել բոլոր քարտեզները: Հետո էլ պարզվեց, որ Զանգեզուրի օդային «միջանցքն» են նաեւ բացել Ադրբեջանի համար: Մինչդեռ Իլհամ Ալիեւը` որպես «կառուցողական» մարդ, շնորհակալության փոխարեն` պատասխանել էր Երասխի ուղղությամբ կրակոցներով ու Մարտակերտում խաղաղ հայ բնակչի սպանությամբ: Ընդ որում` այդ դեպքի ժամանակ նույն տրակտորի մեջ եղել է նաեւ ռուս խաղաղապահ, եւ իմ ունեցած տեղեկություններով` Իլհամ Ալիեւն արդեն մի քանի անգամ չոքել է Ռուսաստանի առջեւ եւ ներողություն է խնդրել, թե իբր իր հրահանգով չի եղել միջադեպը:

– Կար մտավախություն, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ հնարավոր է տեղի ունենա կապիտուլիացիայի վավերացում կամ մի նոր փաստաթուղթ ի հայտ գա, որով կօրինականացվի որոշակի տարածքների հանձնումը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այս պարագայում Մոսկվայից հրեշ սարքելու իմաստ չկա, որովհետեւ Ռուսաստանը միշտ էլ հետապնդել է իր պետական շահերը, ինչը բնական է: Հիմա մեզնից է կախված, թե արդյոք Մոսկվայի աչքերում կերեւանք որպես ռազմավարական դաշնակից, թե` որպես խոչընդոտ: Իսկ խոչընդոտները, լավ գիտենք, թե ինչպես են Մոսկվան եւ Թեհրանը սովոր վերացնել: Կարծում եմ` սին են այդ մտահոգությունները, որ կարող էին փակ դռների հետեւում ինչ-որ բան հանձնել: Ի՞նչ հանձնեն, եթե ամեն ինչ արդեն զիջել են: Իսկ ինչ վերաբերում է հայաստանյան իշխանության կողմից Ադրբեջանին քարտեզներ հանձնելու պատրաստակամությանը, հետաքրքիր է` որ դա էլ հանձնեն, վաղն էլ ի՞նչ են առաջարկելու ադրբեջանական կողմին: Գերիներին քարտեզների դիմաց ստանալու օրակարգը սխալ է, որովհետեւ դրանով խրախուսում ենք ադրբեջանական կողմին, որ նոր գերիներ վերցնի: Ի վերջո, սա պետք է գիտակցել: 

«ԳԵՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՆԴՈՒՆԴ»

– Հմտորեն օրակարգից դուրս մղվեց Արցախի հարցը, եւ գերիների հա՞րցը դարձավ անկյունաքարային: 

– Ստացվում է այդպես: Բայց հազար ներողություն, ով գերիներին հանձնել է, թող նա էլ անձնական պատասխանատվություն կրի նրանց վերադարձի համար: Ես հասկանում եմ մարդկանց ցավն ու ողբերգությունը, բայց պետք է շեշտել մի կարեւոր փաստ` այդ գերիներն անզեն մարդիկ չէին, իրենց ձեռքին ունեին զենք, եւ իրենց որոշելիքն էր` փորձել իրենց կյանքը պաշտպանել զենքի կիրառմամբ, թե անմարդկային կտտանքների ենթարկվել գերության մեջ: Չպետք է նաեւ մոռանալ, որ մեծամասնությունն այնտեղ են գերվել, որտեղ մեր զորքերը պետք է կանգնեին` նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Բայց ադրբեջանական ագրեսիայի պատճառով երկու գյուղ եւս գրավեցին եւ շատերը գերի ընկան` դիմադրություն ցույց չտալով եւ չգիտակցելով, որ գերության ճանապարհը տանում է դեպի անդունդ:

– Այսքանից հետո, ըստ Ձեզ, կա՞ն որեւէ նախադրյալներ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» բացման համար:

– Սկզբունքորեն ինչ հնարավոր էր, զիջվել է, որպեսզի հասնենք իրենց պատկերացրած «խաղաղությանը», որին Ադրբեջանի նախագահը պատասխանեց հոկտեմբերի 6-ին մի ամբողջ ինքնաթիռով Բաքվից Երեւան վերադարձնելով ընդամենը մեկ գերի: Սա անգամ ծաղրանք չէր, այլ ապտակ էր: Ձեր հարցի ցայտուն եւ լավագույն արտացոլումն է նաեւ Իլհամ Ալիեւի Մատաղիսում հնչեցրած անհավասարակշիռ հոխորտանքները: Իբրեւ խաղաղություն էր առաջարկում, բայց սպառնում էր ամբողջ հայ ժողովրդի գանգերը երկաթյա բռունցքով ջախջախել: Անգամ` ով չգտի ադրբեջաներեն, բավական է Ալիեւի դեմքին նայի, որպեսզի հասկանա, թե որքան «կառուցողական» է «խաղաղության դարաշրջանի» բացման հարցում: 

– Ստեղծված իրավիճակում ի՞նչ ազդեցություն եւ արդյունք կարող է ունենալ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդությամբ Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը:

– Նախ ասեմ, որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչը` Փաշազադեն, իրականության մեջ երբեք էլ չի եղել հոգեւորական: Չպետք է նաեւ մոռանալ, որ նա Բաքվում հայերի ցեղասպանության հիմնական սադրիչներից էր: Կադրերը պահպանվել են, թե ինչպես էր նա տրիբունաներից գրգռիչ հայտարարություններ անում, որպեսզի անմեղ հայ համաքաղաքացիներին ուղղակի ոչնչացնեն: Փաշազադեն աշխատում էր եւ հիմա էլ աշխատում է բացառապես ադրբեջանական բռնապետական ռեժիմի ցուցումներով: Նա ընդամենն Ադրբեջանի քաղաքական իշխանության կամակատարն է եւ իր երկրում անգամ հեղինակություն հոգեւորականների շրջանակում չի վայելում: Այսպես ասած` «Ամենայն Ադրբեջանի կաթողիկոսը չէ», այլ Կովկասի մահմեդականների ինքնահռչակ առաջնորդ է: Ընդ որում` Հյուսիսային Կովկասի մահմեդականների ճնշող մեծամասնությունն ընդհանրապես սուննի են, ոչ թե` շիա: Ի դեպ, ժամանակին նա է ասել, թե դավաճանությունը հայերի արյան մեջ է: Իսկ 44-օրյա պատերազմին փորձում էր կրոնական բնույթ տալ եւ ասել, որ այն սրբազան պատերազմ է, եւ ովքեր կռվում են Ադրբեջանի կողմից, ջիհադ է հայտարարվում: Մինչդեռ իսլամական երկրների ճնշող մեծամասնությունը չպաշտպանեց այդ տեսակետը: Այսքանից հետո` որեւէ կառուցողական մոտեցում ակնկալել Փաշազադեից, իհարկե, բարդ է: Այնպես որ, այս հանդիպումը համարում եմ առավելապես արարողակարգային, որը որեւէ էական նշանակություն չի կարող ունենալ: Բազմիցս այդպիսի հանդիպումներ տեղի են ունեցել, որից հետո էլի Ադրբեջանի ներկայացուցիչը վերջին անեծքներով է հանդես եկել հայ ազգի մասին: Եվ հիմա եթե անգամ մի երկու գերի բաց թողեն այս հանդիպման արդյունքում, էլի ոչինչ չի նշանակում, որովհետեւ դրա փոխարեն` Ադրբեջանը կարող է գերել եւս 22-ին: Իսկ գերիների հարցում Հայաստանն արդեն հայտարարել է, որ քարտեզների փաթեթներ է պատրաստ տրամադրել: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ)2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացումԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումըՀայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել ՄարտիրոսյանԿորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպքԱզգովի ինքնասպան կլինենք, բայց ադրբեջանցիների տիրապետության տակ երբեք չենք լինի.ԱՀ ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանին թույլ չեն տվել հակադարձել Սերժ Սարգսյանի ելույթինՄարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել էԲայդենը չի կարողացել արտասանել կորոնավիրուսի նոր շտամի անվանումըԱվելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացվի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ ամբողջապես պատվաստված լինելու հավաստագիրԱդրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներինԲլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում եւ ԱդրբեջանումՄիջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր և ՌԴ կողմից. Ալեն ՍիմոնյանԻշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին.Տիգրան ԱբրահամյանԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայաստանում կան փակ ու դժվարանացանելի ճանապարհներ. Շիրակի ու Արագածոտնի ճանապարհներին մերկասառույց էԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում, Արարատի ու Կոտայքի մարզերումՍյունիքի քաղաքներում ձյուն է տեղում. 13 տարածաշրջանների ճանապարհներ պատված են մերկասառույցով«Հրապարակ». Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգումԱդրբեջանի ոստիկանությունն անճանաչելիության աստիճան ծեծել է ընդդիմության առաջնորդ Թոֆիգ ՅագուբլուինՀայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների. Հայկ Կոնջորյան«Ժողովուրդ». Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնելԵվրոպայում պաշտոնապես արգելված է «Սուրբ Ծնունդ» արտահայտությունը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել«Ժողովուրդ». Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան«Փաստ». Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտինՃանաչեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ծառայում են Ալեւի շահերը ՀՀ֊ում սպասարկող թշնամասեր իշխանություններին. ԿարապետյանՍիրված դերասանները` տարիներ անցՄարիամ Փաշինյանն Իսպանիա է գնացելՆիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմԻՆՉՈՒ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑԻնչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում«ԲԵՎԵՌ» ՕՊԵՐԱՑԻԱՆ. ՀՈՂԱՏՈՒՆ ԱՆՏԱՆԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ