ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճը Ինչ են բացահայտում 1973-1975 թթ ռազմական քարտեզները. Քարտեզագետը մանրամասներ է հայտնում «Քրեական գործ կհարուցվի, եթե քննությամբ պարզվի, որ զինծառայողը զենքը վայր է դրել և գերի հանձնվել». Ալեն Սիմոնյան Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ Miss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքը Որ գերի տղաներին սկսում եք պիտակավորել, մտածել եք, որ Դուք կամ Ձեր պապաների պապաները հայտնվեիք 18 տարեկան անմեղ տղաների փոխարեն թրիլլերի ինչ մատերիալ կդառնայիք` ձեներդ կտրեք ու տեղներդ վեր ընկեք ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք սահմանին կրկին կարող են ՊՇՌ հետազոտություն անցնել Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Կորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցը


Մարդու իրավունքները սահմափակելով` չես հաղթահարում համավարակը. Սիմոնյան

Հասարակություն

«Իրավունք TV» տաղավարում զրուցել ենք «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ: Ըստ նրա` կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները ոչ թե սանիտարական են, այլ ուղիղ վերաբերում են մարդու իրավունքների սահմանափակմանը, ինչի հետեւանքով ժողովուրդն այսօր վախենում է ոչ թե կորոնավիրուսից, այլ` պարտադրանքից:

«ԿԱՆԱՉ ԱՆՁՆԱԳԻՐԸ» ՆԱԽԵՎԱՌԱՋ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է»

– Հիմա ակտիվորեն հանրային կյանք է ներմուծվում, այսպես կոչված, «կանաչ անձնագիր» ասվածը` պատշաճ երկու դեղաչափով պատվաստման հավաստագիրը: Այն ունեցողները ոչ միայն ազատվում են ՊՇՌ թեստ հանձնելուց, այլեւ ազատ կարող են ճանապարհորդել, մինչդեռ սրա դեմ ակտիվ պայքար է սկսվել անգամ Եվրոպայում: Ինչո՞ւ:

– Սա վտանագավոր է այնքանով, որ նախ խտրականության դրսեւորում է եւ երկրորդ` կոռուպցիոն վտանգներ է պարունակում: Տպավորություն է, որ մարդկանց բաժանում են երկու մասի. մի՞թե ով «կանաչ անձնագիր» չունի, մարդ չէ եւ այս կամ այն վայր մուտք գործելու իրավունք չունի: Սա աբսուրդ է: Անգամ Բելգիայում դեպք է եղել, որ ռեստորան մտնելիս պահանջել են, որ անձը ցույց տա իր «կանաչ անձնագիրը», բայց չունենալով եւ մերժում ստանալով` դանակով հարվածել է աշխատակցին: Ներկա դրութամբ Ֆրանսիայում եւս այդ անձնագիրը պահանջում են ռեստորան մուտք գործելու համար: Ոստիկանությունը կարող է ռեստորանից դուրս հանել մարդուն միայն նրա համար, որ չունի «կանաչ անձնագիր»: Բայց չէ՞ որ բնակչության հարկերից աշխատավարձ ստացող ոստիկանի դերը սա չէ: Մարդիկ մտածում են, որ քովիդ անձնագիրը կտանի իրենց դեպի ազատություն, բայց իրականում այն ստրկամտության սկիզբն է: Եթե ժողովուրդը սա է ցանկանում, ապա` խնդրեմ: Մինչդեռ եթե մարդն ունի ազատ խոսելու, արտահայտվելու իրավունք, ապա պետք է ունենա նաեւ որոշում կայացնելու իրավունք իր առողջության վերաբերյալ: Չպետք է թույլ տալ, որ սահմանափակվեն մարդու ազատությունները: Ի վերջո, մարդու իրավունքները սահմափակելով` չես հաղթահարում համավարակը, ավելի ես տարածում այլ հիվանդություններ, որը կարող է առաջանալ ստեղծված իրավիճակի սթրեսից: Եվ ուշագրավ է այն, որ եթե այս երկու տարվա մեջ Եվրոպայում փուլ առ փուլ էին սահմանափակումներ մտցվում, ապա Հայաստանում միանգամից են ուզում բոլոր սահմանափակումները կիրառել: Դրա համար էլ անհիմն աղմուկ է բարձրացվում: Մինչեւ որեւէ որոշում կայացնելը, նախ պետք է քննարկվի այն, ապա ընդունվի օրենքով: Թեպետ օրենսդրական դաշտում էլ են խնդիրներ առաջանում: Օրինակ, Բելգիայում պանդեմիայի մասին օրենքի նախագծում հիմնվել էին այն փաստի վրա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո օդում հայտնվեց քիմիական գազ: Այո՛, այն վտանգավոր էր, բայց ի՞նչ կապի ունի կորոնավիրուսի հետ: Մի՞թե կորոնավիրուսը քիմիական գազ է օդի մեջ:

– Ի դեպ, Հայաստանում շատերը հույս ունեն, որ երկու չափաբաժին պատվաստանյութ ընդունելուց հետո` «գլուխներն ազատվում է» այս խնդրից, մինչդեռ եվրոպական մի շարք երկրներում մարդիկ արդեն 3-րդ չափաբաժինն են ընդունում: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Ավելին ասեմ` նույնիսկ 4-րդ չափաբաժինն են ընդունում: Պարզապես, մարդիկ տեղյակ չեն այդ ամենից, որովհետեւ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ները ներկայացնում են այն, ինչ իրենց պատվիրում են: Օրինակ` լսե՞լ եք, որ «Պարացետամոլի» մասին բացասական որեւէ գովազդ կամ տեսանյութ լինի: Դրա համար չպետք է հիմնվել այս կամ այն աղբյուրից լսածով, յուրաքանչյուրը պետք է ունենա իր կարծիքը եւ գիտակցի իրավիճակը: Բոլորս ենք անցնում այս փուլերով, ինքս էլ առաջին շաբաթներում խուճապի մեջ էի, բայց հետո գիտակցեցի, որ այս ամենն աբսուրդ է: Մարդիկ հաճախ վախենում են գնալ հիվանդանոց, որովհետեւ ասում են` շատ դեպքերում առողջ մուտք ես գործում, իսկ հիվանդանոցից կա՛մ վատառողջ ես դուրս գալիս, կա՛մ ընդհանրապես դուրս չես գալիս:

«ՄԱՐԴԿԱՆՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԴՐԵԼ ԵՆ ԿՇԵՌՔԻ ՎՐԱ»

– Ի վերջո, եթե այս ամենը համարենք, որ գլոբալ ծրագիրը է, ի՞նչ է աշխարհը շահելու դրանից:

– Նպատակը գաղտնիք չէ ոչ մեկին: Հայաստանում էլ արդեն բավական մեծ թվով մարդիկ տեղյակ են, որ ձեւավորվում է նոր աշխարհակարգ, ինչն անմիջական կապ ունի տեխնոկրատիայի հետ: Նկատե՞լ եք, որ մարդու կողմից ստեղծված այս վիրուսն առիթ ստեղծեց, որ դրան զուգահեռ տեխնիկան ավելի զարգանա: Փաստացի մարդկանց ազատությունների ու իրավունքների սահմանները դրել են կշեռքի վրա, որ որոշեն, թե էլ ինչքանով կարող են սահմանափակել: Ամեն 4 տարին մեկ նման մի փորձարկում արվում է, հիշեք H1N1 գրիպը: Հարց չի՞ ծագում, որ եթե ամեն տարի մոտ 700 հազար մարդ է մահանում սեզոնային գրիպից, ինչո՞ւ այն եւս չի համարվում պանդեմիա եւ ինչո՞ւ պետք է հենց քովիդը համարվի: Ինչ վերաբերում է պատվաստումներին, դրանք պատվաստանյութ էլ չէի համարի, այլ` գենետիկական թերապիա: Պատվաստանյութին հարկավոր է 3-10 տարի, որ իր փորձաշրջանն անցնի: Անհնար է 6 ամսվա ընթացքում ստեղծել մի պատվաստանյութ, որը կարող է պաշտպանել մարդուն եւ հաղթահարել կորոնավիրուսը: Այնպես որ, մենք ընդամենը փորձարկման փուլում ենք գտնվում: Ստացվում է, որ մարդիկ հայտնվել են փոքրիկ, սպիտակ խամյակի դերում, որի վրա լաբորատորիաներում փորձարկումներ են անում:

– Բայց համավարակով պայմանավորված մահացությունների թվերը բավական խոսուն են: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իսկ երբ միտինգներ էր արվում, այդ ժամանակ թվերը չէի՞ն բարձրանում: Ինչո՞ւ չէր բարձրաձայնվում այդ ժամանակ եւ ինչո՞ւ է այս պահին բարձրաձայնվում: Սա նշանակում է, որ ժամկետներն ավարտվում են: Յուրաքանչյուր վիրուս, երբ տարածվում է մի երկրում, այն տեւում է երկու տարի կամ մաքսիմում` երեք: Մենք արդեն մոտենում ենք երկրորդ տարվան: Դրա համար էլ ինչքան ժամկետը մոտենում է ավարտին, այնքան բոլոր հիվանդներին անմիջապես հայտարարում են, թե քովիդ է: Ընդ որում` ես չեմ խոսում միայն Հայաստանի մասին, ամբողջ աշխարհում է այդպես: Մինչդեռ կորոնավիրուսը մահացու հիվանդություն չէ, մարդը չի մահանում կորոնավիրուսից, այլ մահանում է կորոնավիրուսով, որովհետեւ ունենում է այլ հիվանդություններ:

– Դրա բացատրությունը հետեւյալն է, որ եթե պատվաստված լիներ, ավելի թեթեւ կտաներ հիվանդությունը եւ չէր մահանա:

– Այդ դեպքում պատվաստվելուց հետո` ինչո՞ւ են նորից ստիպում, որ դիմակ կրեն, պահպանեն հեռավորությունը: Խնդիրն այն է, որ պատվաստանյութի միջոցով օրգանիզմ է ներթափանցում մեռած վիրուսը, որպեսզի, այսպես ասած, ստեղծի վիրուսի դեմ պայքարի իմունային համակարգ: Բայց չէ՞ որ կարելի է առանց պատվատվելու էլ հետեւել առողջությանդ, սննդակարգիդ, վիտամիններ ընդունել, աշխույժ պահել քեզ: Հարց է ծագում` մենք երբ հիվանդանում ենք գրիպով, հոտառություն չե՞նք կորցնում: Իհարկե, չեմ բացառում, որ սա գուցե այլ տեսակ է, բայց այնպես չէ, որ մահացու է: Պարզապես, այս ամբողջ քարոզչամեքենայի վրա լավ աշխատել են երեք մարմին` երկրների ղեկավարությունը, ԶԼՄ-ները եւ բժշկական կենտրոնները: Շատ բժիշկներ են բարձրաձայնել այս մասին եւ իրենց աշխատանքը կորցրել են:

«ԲԵԼԳԻԱՅՈՒՄ 70-80 ՏՈԿՈՍՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ Է, ԲԱՅՑ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԹՎԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ»

– Ամեն դեպքում, ՀՀ առողջապահության նախարարությունն ասում է, որ քաղաքացին ունի ընտրության հնարավորություն` եթե չի ուզում պատվաստվել, թող, օրինակ, 10 օրը մեկ թեստ հանձնի` վճարելով 7-8 հազար դրամ:

– Այդ թեստ հանձնելը սկզբում 15 հազար դրամ էր, իսկ հետո հանկարծ իջեցվեց 6-7 հազար դրամ: Սա պարզապես բիզնես է: Չեմ ճանաչում առողջապահութան նախարարին, բայց լիահույս եմ, որ նա իր աշխատանքը կկատարի հօգուտ ժողովրդի: Բայց պետք է տարբերել երկու կարեւոր հարց` ի՞նչ է պարտադրելը եւ ի՞նչ է ընտրելը: Տարբերությունը մեծ է, չես կարող` ասել կա՛մ պատվաստվիր, կա՛մ եթե չես ցանկանում պատվաստվել, պետք է թեստավորվես: Մարդը պետք է ունենա իր ազատ ընտրության հնարավորությունը եւ ազատ մուտք ու ելք գործի իր ուզած վայրը: Չէ՞ որ ժամանակին էլ ասում էին, որ փակ տարածքներում բավարար է միայն պարտադիր դիմակ կրելը: Վստահ պնդում էին, որ դիմակ կրելով եւ սոցիալական հեռավարություն պահպանելով` պետք է հաղթահարենք համավարակը: Ինչո՞ւ չենք տեսնում արդյունքը, կամ ինչպե՞ս է ստացվում, որ Բելգիայում 11.8 միլիոն բնակչության 70-80 տոկոսն արդեն պատվաստվել է, բայց շարունակում են ասել, որ թվերը վարակակիրների եւ մահացությունների բարձրանում է:

– Փաստորեն, ստացվում է, որ ինչքան շատ են պատվաստվում, այնքան ավելի՞ է  տարածվում համավարակը:

– Սա ուղղակի պարադոքս է: Ի դեպ, կորոնավիրուսի «դելտա շտամը», ըստ բժշկական թեզերի, տարածվում է պատվաստված մարդկանց շրջանում, այլ ոչ թե նրանց, ովքեր չեն պատվաստվել: Ինչ վերաբերում է ՊՇՌ-ի թեստի արդյունավետությանը, սա էլ բավական խնդրահարույց է: Կան երկրներ, որտեղ ժողովուրդն արդեն մերժում է այդ գործընթացը, ոչ էլ հեռուստացույցով հետեւում է թվերին, որովհետեւ ղեկավարությունն արհեստականորեն բարձրացնում է վարակվածների ու մահացությունների թվերը:

– Կարծում եք` հնարավո՞ր է, որ հրապարակվող թվերը կեղծվեն:

– Չեմ հերքի, որ այդպես է Շվեյցարիայում եւ մի շարք այլ երկրներում, որովհետեւ քանակության կա, որին պետք է հասնեն: Բայց եկեք հասկանանք, որ կարող ես այսօր թեստ հանձնել, ու այն դրական ցույց տա, անցնի երկու ժամ նորից հանձնես` բացասական ցույց տա: Հայաստանում, թե ինչպես է կազմակերպվում, չեմ կարող ասել, որովհետեւ ծանոթ չեմ, բայց ինչ վերաբերում է Եվրոպային, անշուշտ, կեղծում են լաբորատորիաներում թեստի արդյունքները, որովհետեւ իրենց վրա էլ է դրված քանակ, թե որքան դրական պատասխան պետք է ներկայացնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճըԻնչ են բացահայտում 1973-1975 թթ ռազմական քարտեզները. Քարտեզագետը մանրամասներ է հայտնում«Քրեական գործ կհարուցվի, եթե քննությամբ պարզվի, որ զինծառայողը զենքը վայր է դրել և գերի հանձնվել». Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմMiss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքըՈր գերի տղաներին սկսում եք պիտակավորել, մտածել եք, որ Դուք կամ Ձեր պապաների պապաները հայտնվեիք 18 տարեկան անմեղ տղաների փոխարեն թրիլլերի ինչ մատերիալ կդառնայիք` ձեներդ կտրեք ու տեղներդ վեր ընկեքՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք սահմանին կրկին կարող են ՊՇՌ հետազոտություն անցնելԿրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներինԿորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցըԱլիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆէդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է«Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.amՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ ԲաբուխանյանՋոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համարԵթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտելԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծըԱլեն Սիմոնյանը կարողանում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենա քշի, իսկ վիրավոր զինվորի 13 միլիոնանոց վիրահատությունը թողնում եք ծնողի վրա՞. էս ա Ձեր պետությունը.Newsmedia.am«Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» համատեղ կստանձնեն Թալինի կառավարման պատասխանատվությունըՍիմոնյանը մեքենան տուն չի տանելու. երբ գաք իշխանության` ձեզ է ծառայելու. Բադալյանն` ընդդիմությանըԿրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերըՆիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ի էջերից չի իջնում. Արեգնազ ՄանուկյանԵրկրաշարժի ցավը է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ կերտելու հաղթանակների մի փառավոր շարք. Արցախի ԱԽՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպքՆիկո՛լ, քո վախերով թուրքին հաղթած հրամանատարներին չես վախեցնի. Էդուարդ ՇարմազանովԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակըԲայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետԱսպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները«Միլան» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումըԴիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվելՀաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըՊենտագոնը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանինԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ  Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա. պատմության ուսուցչի շահերը դատարանում կպաշտպանի Ռուբեն ՄելիքյանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց էՆիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԹոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. Արեգնազ ՄանուկյանԵղիսաբեթ II-ն սկսել է իշխանության փոխանցումը արքայազն Չարլզին. Daily ExpressՈվ է «վիզ դրել» Աբովյանում հակառուսական ուժի ներկայացուցչին անցկացնելու համարԱյսօր լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը «Ժողովուրդ»․ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվելԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵգիպտոսի հնագույն դամբարաններում ոսկե լեզուներով մարդկային կմախքներ են հայտնաբերվել«Ժողովուրդ».Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են. Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների բոյկոտը զուր էրՍպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները«Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող«Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ