Այսօր նշանավոր զորավար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է Կադրային հարցեր երբեք չեմ մեկնաբանում. Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում դեսպան նշանակվելու մասին Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ գրավ կիրառվեց, այս անգամ` 55 մլն դրամի չափով «Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ Ավանեսյան Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ. Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի ղեկավարած քաղաքում՝դպրոցի ճամփան դժվար է, երկար՝շատերի համար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ . Newsmedia.am ՀՀ այցելելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր Կրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ) 2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը


«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆ ԴՐԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՄՈՒԼՏՖԻԼՄԻՑ ԼԵՈՊՈԼԴԻ ՏԵՂԸ»

Ներքաղաքական

Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված եւ միջազգային մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի առաքելությունն իրականացնում են եռանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ), ամեն կերպ փորձ է արվում փոխարինել Թուրքիայի կողմից վերջերս շրջանառվող «3+3» ձեւաչափով, որի բովանդակությունն այն է, որ ռեգիոնալ խնդիրների լուծումը պետք է տեղի ունենա տարածաշրջանի երկրների ու տերությունների ներգրավմամբ, իսկ տարածաշրջանից դուրս գտնվող պետություններն ու շրջանակները չպետք է ներգրավվեն խնդիրների լուծման գործընթացում: Ի դեպ, այս մոտեցումը ոգեւորել է նաեւ հարեւան Իրանին ու Վրաստանին: «Իրավունքի» հետ զրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց, որ սա ամենասխալ քայլը կարող է լինել:

- Հատկապես այն առումով է սխալ, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ պլատֆորմն է, որտեղ երեք համանախագահները լինելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, կարողանում են կոնսոլիդացված քննարկել եւ առաջարկություններ անել ու իրար հետ համագործակցում են: Հիմա եթե սա էլ քանդվի, շատ վտանգավոր երեւույթ է լինելու: Առավել եւս, որ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները հայտարարել են, որ Ադրբեջանը եւ Թուրքիան են ներքաշել պատերազմի Հայաստանին եւ Արցախին, եւ նրանք են խախտել այն պայմանավորվածությունը, որ ուժ չեն կիրառելու: Ու ստացվում է` ովքեր ագրեսորներն են, բերում ենք բանակցային գործընթացի այն ֆորմատ, որտեղ կա պարտված Հայաստան, թիրախավորված Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Վրաստան, որն ընդհանրապես այս հարցում որեւէ դերակատարություն չունի: Այդ դեպքում` Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներն ի՞նչ գործ ունեն այս հարցում, էլ ինչպե՞ս ենք վերականգնելու այս ֆորմատը եւ ի՞նչ օրակարգ ենք առաջարկելու:

– Նիկոլ Փաշինյանի օրակարգում «խաղաղության դարաշրջանի» բացումն է: Ի՞նչ դրական ազդակներ կան այս օրակարգն առհասարակ կյանքի կոչելու համար:

– Ինձ մոտ այն տպավորությունն է, որ այս իշխանությունը քանի  որ չգիտի ինչ անի եւ այս վիճակից ինչպես դուրս գա, սկսում է անել աբսուրդային հայտարարություններ, թե` եկեք խաղաղ ապրենք: Այս իշխանությունն իրեն դրել է հայտնի մուլտֆիլմից Լեոպոլդի տեղը, որն ասում էր© «Ռեբյատա, դավայծե ժիծ դռուժնո»: Բայց Լեոպոլդը գոնե ուժեղն էր, մյուսներին էր ասում` իրար մի եկեք, միեւնույնն է, ձեզ հաղթելու եմ: Մինչդեռ սա, որը չի կարող հաղթել, ասում է` եկեք խաղաղ ապրենք: Իսկ ո՞վ է ուզում քեզ հետ խաղաղ ապրել` առանց այն նախապայմաններն իրականացնելու, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր առջեւ նորից դրել են, նրանք համաձայնելո՞ւ են խաղաղության: Այսինքն` այդ պարագայում դու համակերպվո՞ւմ ես, որ Արցախի օկուպացված տարածքներն այլեւս քոնը չեն: Սրանք հարցեր են, որոնք քննարկման փուլում են, բայց չեմ տեսնում մասնագիտական քննարկում: Մենք առաջարկել ենք ԱԺ երեք խմբակցություններին հրավիրել նաեւ լսումներ Արցախի հիմնահարցի հետ կապված, որն ամբողջովին խարսխված է մեր անվտանգության համակարգի հետ: Հետո ի՞նչ, որ իրենք այս ընտրություններին իբր ստացել են քվե, որպեսզի իրականացնեն իրենց, այսպես ասած, քաղաքականությունը: Սա ոչ մի նշանակություն չունի: Առաջին օրը ստացել եք այդ քվեն, երկրորդ օրը կարող է պատահել, որ ժողովրդի մեծ մասը նորից դժգոհ լինի եւ չուզենա ձեզ տեսնել: Այս ամենը ցույց է տալիս, որ խեղճ ու կրակ վիճակում է հայտնվել իշխանությունը, մեզ էլ դրել է այդպիսի վիճակում, ու ասում են` միայն թե մեզ ձեռք մի տվեք, եկեք խաղաղ ապրենք, ինչ եղել, եղել է: Բայց իրենք չեն բավարարվելու անգամ դրանով: Դրա համար սա անիմաստ առաջարկ է ու փիլիսոփայություն, որը տապալվելու է միանշանակ: Եթե, իհարկե, ամեն գնով իրենց ախորժակը դու չբավարարես:

– Եթե ոչ ընտրություններով, ապա ինչպե՞ս կարող է ընդդիմությունն այս կործանարար ընթացքը կասեցնել այսօր:

– Այնպես, ինչպես 2018 թվականին այս «պարոնը» արեց, ինչպես եղավ մեր ժամանակ` 1996 թվականին եւ անգամ ավելի շուտ: Հիշեք, թե ինչպես եղավ 1988-ին, երբ ամբողջ ժողովուրդը համախմբված էր: Հիմա, ցավոք, 1988-ի օրինակը չի աշխատում, որովհետեւ այն ժամանակ ամբողջ ժողովուրդն էր միասնացած` ե՛ւ կոմունիստներն էին նույն շարքերում, ե՛ւ անկուսակցականները, ե՛ւ հակասովետական մարդիկ: Ովքեր ազգային շահից էին հանդես գալիս, բոլորը միասնական էին Արցախի հարցում, իսկ հիմա այդ միասնականությունը չկա: Պարզ քաղաքագիտական վերլուծությամբ` հստակ կարելի է ասել, որ երբ հասարակության 15 տոկոսն իսկապես ուզում է ինչ-որ բանի հասնել, անպայման այդ հարցը կարգավորվում է, իսկ մյուս հատվածը միշտ էլ սուսուփուս նստած է իր տանը: Միշտ 15 տոկոսն է որոշում մյուսների ճակատագիրը: Այդպես եղել է եւ այդպես էլ շարունակվելու է:

– 2018-ին արեւմտյան տեխնոլոգիաները փայլուն աշխատեցին, հիմա եթե համաշխարհային կոնսենսուս չլինի մեր երկրի ապագայի վերաբերյալ, սեփական ուժերով կարողանալո՞ւ ենք ինչ-որ բան փոխել:

– Մեր ազգը շատ յուրահատուկ է, որովհետեւ ունենք մեծ Սփյուռք: Ոչ թե միայն այստեղի հայությամբ, այլ նաեւ Սփյուռքի եւ Արցախի հայությամբ ամեն ինչ միանշանակ կարող ենք անել: Պարզապես, պետք է ապահովել այդ եռամիասնությունը: Բազմիցս ասել եմ եւ մեկ անգամ էլ ուզում եմ կրկնել` Ալիեւը միշտ էլ հայտարարում էր պատերազմի մասին, բայց չէր անում այդ քայլը, որովհետեւ համոզված էր, որ հայերը միասնաբար են, եւ ինքը չի կարող հաղթել: Այս մասին նա ասել է բացահայտ: Երբ այս պահին տեսավ, որ պառակտված է ազգը, շատ հանգիստ եկավ պատերազմ անելու: Սա շատ լուրջ հարց է: Դրա համար եթե կարողանում ենք այդ եռամիասնությունը ձեւավորել, եթե մեկ գաղափարի շուրջ համախմբում ենք մեր ազգի ամենակարեւոր էլիտան, ընդ որում` ոչ միայն Հայաստանի, այդ պարագայում անպարտելի ենք: Իհարկե, եթե ճիշտ կազմակերպվենք եւ ճիշտ օգտագործենք մեր հնարավորությունները: Ոչ ոք այսօր չի տեսել հայության միասնական գործողություններն ամբողջ աշխարհով մեկ, բայց կարելի է կազմակերպել, եւ անհրաժեշտ է:

– Փաստորեն, եթե ոչ ապագա, ապա հույս կա՞:

– Այո՛, իհարկե, կա: Եվ այդ պարագայում շատ կարեւոր է, թե ով է առաջնորդելու ժողովրդին: Նկատի ունեմ ոչ թե անձը, այլ քաղաքական ուժերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Այսօր նշանավոր զորավար Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն էԿադրային հարցեր երբեք չեմ մեկնաբանում. Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում դեսպան նշանակվելու մասինԽաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ գրավ կիրառվեց, այս անգամ` 55 մլն դրամի չափով«Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ ԱվանեսյանԴիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ. Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի ղեկավարած քաղաքում՝դպրոցի ճամփան դժվար է, երկար՝շատերի համար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ . Newsmedia.amՀՀ այցելելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիրԿրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ)2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացումԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումըՀայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել ՄարտիրոսյանԿորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպքԱզգովի ինքնասպան կլինենք, բայց ադրբեջանցիների տիրապետության տակ երբեք չենք լինի.ԱՀ ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանին թույլ չեն տվել հակադարձել Սերժ Սարգսյանի ելույթինՄարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել էԲայդենը չի կարողացել արտասանել կորոնավիրուսի նոր շտամի անվանումըԱվելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացվի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ ամբողջապես պատվաստված լինելու հավաստագիրԱդրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներինԲլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում եւ ԱդրբեջանումՄիջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր և ՌԴ կողմից. Ալեն ՍիմոնյանԻշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին.Տիգրան ԱբրահամյանԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայաստանում կան փակ ու դժվարանացանելի ճանապարհներ. Շիրակի ու Արագածոտնի ճանապարհներին մերկասառույց էԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում, Արարատի ու Կոտայքի մարզերումՍյունիքի քաղաքներում ձյուն է տեղում. 13 տարածաշրջանների ճանապարհներ պատված են մերկասառույցով«Հրապարակ». Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգումԱդրբեջանի ոստիկանությունն անճանաչելիության աստիճան ծեծել է ընդդիմության առաջնորդ Թոֆիգ ՅագուբլուինՀայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների. Հայկ Կոնջորյան«Ժողովուրդ». Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնելԵվրոպայում պաշտոնապես արգելված է «Սուրբ Ծնունդ» արտահայտությունը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել«Ժողովուրդ». Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան«Փաստ». Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտինՃանաչեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ծառայում են Ալեւի շահերը ՀՀ֊ում սպասարկող թշնամասեր իշխանություններին. ԿարապետյանՍիրված դերասանները` տարիներ անցՄարիամ Փաշինյանն Իսպանիա է գնացելՆիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ